Հայալեզու էլեկտրոնային գրադարաններ համացանցում

Հարգելի’ ուսանողներ և դասախոսներ,  ներկայացնում ենք  հայալեզու էլեկտրոնային գրադարանների և շտեմարանների համահավաք ցուցակ:

Թվայնացված հայկական պարբերականները համացանցում (pdf ձևաչափով)

pdf կամ djvu ձևաչափով հայերեն գրքեր տրամադրող կայքեր

Բառարաններ 

Թվայնացված հայերեն ձեռագրեր 

Հայկական տպարանների ցանկեր՝ ըստ երկրի, քաղաքի, թվականի և տպարանի անվան

Տարընթերցում
Հայ և օտար հեղինակների նշանավոր երկերը համառոտաբար ներկայացնող կայք

Վիքիդարանի, Գրապահարանի և Հայ մատենագրության թվանշային գրադարանի ցանկերը՝ մի նիշքով (ներբեռնելի)
Այս նիշքում մեկտեղել ենք այս երեք առցանց գրադարանների հեղինակների և թեմատիկ հղումնավոր ցանկերը։

 

ՀԱՅԱԼԵԶՈՒ ԷԼ. ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ

Ստորև նախ ներկայացնում ենք (կանաչ ◆ նշանով) այն կայքերը, որոնցից կարելի է էլ. հարմար ձևաչափերով (epub կամ mobi) հայերեն գրքեր ազատորեն ներբեռնել, ապա՝ էլ. տեքստեր պարունակող կայքեր(«էլեկտրոնային տեքստ»-ը պայմանական անվանում է այս դեպքում. դրանով նկատի ունենք machine-encoded text-ը՝ միայն այն տեքստը, որն ունի մեքենայի կողմից ճանաչվող նիշեր՝ ի տարբերություն որպես նկար տեսածրված տեքստի)։ Ապա արդեն տրվում է ցանկը այն կայքերի, որոնցում հիմնականում pdf (կամ djvu) ձևաչափով գրքեր են տրամադրվում։

 Գրապահարան

Բարեբախտաբար, «Գրապահարանում» կան էլեկտրոնային ձևաչափերով (հիմնականում epub) գրքեր՝ ներբեռնման համար։ 

◆ Վիքիդարան 
Շատ լավ գրադարան է։ Այցելե՛ք, օգտվե՛ք։ Նյութերի մի մասը սրբագրված է, մի մասը՝ առայժմ ոչ։ Այս գրադարանի ցանկացած էջ կարելի է ներբեռնել epub կամ pdf ձևաչափով (կայքի ձախակողմյան սյունակում գտնվող համապատասխան հրամանների միջոցով)։

◆ ՅԱՎՐՈՒՀՐԱՏ – էլ. գրքեր
Այս հրատարակչությունը նույնպես տրամադրում է էլ. հարմար ձևաչափերով գրքեր, որոնց մի մասը կարելի է անվճար ներբեռնել։

◆ ԳՐՔԱՍԵՐ 
Այստեղ գրքերը տրվում են մի քանի ձևաչափով. կան նաև ձայնային գրքեր։

◆ Elib.am – Էլեկտրոնային գրադարան
Այստեղ գրքերը կարելի է կարդալ առցանց, ինչպես նաև ներբեռնել pdf և երբեմն նաև epub ձևաչափերով։

◆ Մանկական գրադարան
poqrik.am-ի գրքերի բաժինը 

◆ Հայերեն գրականության էլեկտրոնային գրադարան
Ovanitas բլոգերի ստեղծած գրադարանն է, որտեղից նույնպես էլ. հարմար ձևաչափերով գրքեր կարող եք բեռնել։

 Արտակ Կոլյանի պատրաստած էլ. գրքերը

Անձնական բլոգում տեղադրված և ներբեռնելի այս գրքերը epub և mobi ձևաչափերով են։

Հայկական սովետական հանրագիտարան

Դպրոցական մեծ հանրագիտարան 

Հայոց պատմության հանրագիտարան

Հնագիտության հանրագիտարան

Ակադեմիկոսներ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կյանքն ու մատենագիտությունը ներկայացնող կայք 

Այս գրադարանում ավելի մեծաթիվ են այլալեզու գրքերը (հիմնականում՝ ռուսերեն), որոնք վերաբերում են հայերին ու Հայաստանին կամ հայ հեղինակների գործերի թարգմանություններ են։ Սակայն կարելի է գտնել նաև հայերեն գրքեր։ Ափսոս, որ 2010 թ.-ից ի վեր կայքը չի թարմացվում։
Արևելահայերենի ազգային կորպուսի գրադարանը, ուր կարելի է հայ դասականների գործերը գտնել, սակայն միայն html-ային տարբերակով և ժողովածուներում առկա առանձին միավորների անցանկ դասավորությամբ, որը թույլ չի տալիս արագ գտնել անհրաժեշտ գործը։ Գրադարանում դրված գործերը նաև չեն սրբագրվել OCR փոխարկման ենթարկվելուց հետո։ Բա՛յց։ «Արևակն» ունի բառերի որոնման շատ հզոր հարմարանք։ Եթե, օրինակ, ուզում եք իմանալ, թե այս կամ այն հայերեն բառը կամ արտահայտությունն ինչպես է գործածվել հայ հեղինակների կողմից, սա անփոխարինելի կայք է։ «Արևակն» անփոխարինելի է նաև մեկ այլ առումով. նրա գրադարանում տեղ գտած հայերեն բնագրերը ներկայացնում են նաև բառերի մեծամասնության անգլերեն թարգմանությունները՝ քերականական նշումներով, երբ մկնիկով սեղմում ես անհրաժեշտ բառի վրա։ Սա անփոխարինելի կարող է լինել հայերենին ոչ այնքան լավ տիրապետող անգլախոս մեր հայրենակիցների համար, ովքեր փորձում են հայերեն կարդալ։ Այս մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ։
 
Այստեղ շատ են գրաբարյան բնագրերն ու հայագիտական աշխատությունները։ Կան նաև Մեծ եղեռնին նահատակված բազմաթիվ հայ գրողների երկեր։  Էլ. գրքեր երբեմն տրամադրվում են, նաև pdf ձևաչափով, սակայն ծառայությունը վճարովի է, իսկ էլ. գրքերի ներբեռնման և գործածության համար էլ պահանջվում է կայքում գրանցված լինել և հատուկ ընթերցիչ ծրագիր տեղակայել համակարգչում, ապա այդ ծրագրով գրքերը կարդալու համար դարձյալ մուտքագրել կայքում ունեցած  մուտքանունն ու գաղտնաբառը։ Այնուամենայնիվ, որոշ գրքերի pdf տարբերակները կարելի է կայքում ընթերցիչով դիտել։

Լիտոպեդիա
Հարմար ցանկեր առայժմ կարծես թե չկան, բայց օգտվելով որոնման տողից (էջի ձախ կողմում)՝ կարելի է գտնել որոշ հեղինակների գործեր։

ԿՏԱԿ-ի ֆորում-«գրադարանը» 
Այստեղ կգտնեք հայ գրականության նմուշներ. հատուկ բաժնի է արժանացել Պարույր Սևակը։  

hyeforum-ի գրականության բաժինը
Այստեղ ֆորումի անդամները դրել են հայ գրողների և բանաստեղծների բազմաթիվ գործեր։ Այստեղ երբեմն կարելի է գտնել այն, ինչ ուրիշ տեղ չկա։ Այնպես որ այս հասցեն ևս նկատի ունեցեք համացանցում հայալեզու գրականություն փնտրելիս։ Նույն ֆորումի մշակույթի ընդհանուր բաժնում ևս կարելի է փնտրել-գտնել հայ հեղինակների գործեր, օրինակ՝ Պարույր Սևակի «Թրի դեմ գրիչ» հոդվածը։

«Գրանիշ» գրական կայք
Այստեղ կգտնեք արդի հայ ինքնուրույն և թարգմանական գրականության հարուստ հավաքածու։
«Գրանիշի» թվային գրադարանը 
Գրական կայքերի՝ «Գրանիշի» պատրաստած ցանկը

«Գրական թերթի» կայքը
Ժամանակակից հայ հեղինակների գործեր. փնտրեք կայքի բաժիններում։

«Գրական կամուրջ» 
Ժամանակակից հայ հեղինակների ինքնուրույն և թարգմանական գործեր։

«Արտերիա» մշակութային ամսագրի գրականության բաժինը 

Gisher.org-ի գրական տեքստերի հավաքածուն

abcd.am կայքի գրքերի հավաքածուն
Այստեղ տեղադրված գրքերը կարելի է միայն ընթերցել, բայց նաև լսել դրանց ձայնագրությունները։

Շեքսպիրի հայերեն թարգմանությունները

Իրանական ժամանակակից գրականություն 
Բլոգում ներկայացված են ժամանակակից պարսկալեզու գրողների գործերի հայերեն թարգմանություններ։ 

Ճապոնական գրականություն և արվեստ
Այս բլոգում հավաքված են ճապոնացի հեղինակների բազմաթիվ գործերի հայերեն թարգմանություններ (փնտրեք բլոգի արխիվի հղումներով)։ Դրանք բոլորը մեկ էլեկտրոնային գրքի տեսքով կարող եք ներբեռնել այս աղբյուրից։

hayeren.hayastan.com-ի գրադարանը

Հովիկ Չարխչյանի բլոգը

sasna tsrer գրական բլոգ

«Մշակութային» կայքի գրադարանը 

Ֆոտոբիո
Այս բլոգում կան լուսանկարչությանն առնչվող մի շարք հետաքրքիր թարգմանական գործեր։  

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին կամ նրա ուսուցիչներին պատկանող կայքեր, որոնցում կգտնեք բազմաթիվ գրական գործեր՝ թե հայ, թե օտար հեղինակների 

«Տիգրան Հայրապետյան» գրադարան (գրադարանի հին կայքը
«Դպիր» հանդես

 

Կրթահամալիրի ուսուցիչների բլոգների հղումները

 

Դրանցից առանձնացնում ենք ներքոբերյալ բլոգները, որ հայոց լեզվի ուսուցիչներին են պատկանում։ Օգտվեք բլոգների բաժիններից և պիտակներից։
Հասմիկ Ղազարյանի բլոգը
Մարգարիտ Սարգսյանի բլոգը
Տաթևիկ Աբրահամյանի բլոգը
Նունե Մովսիսյանի  բլոգը
Ելենա Սարգսյանի բլոգը
Մարինե Ամիրջանյանի բլոգը


ԿԱՐԵՎՈՐ
 
 Վերոնշյալ գրադարանների մեծ մասից օգտվելիս ի նկատի ունենալ, որ մուտքագրված կամ OCR փոխարկմամբ ներկայացված բնագրերի ինչ-որ մաս (մեծ թե փոքր՝ չգիտեմ) սրբագրված չէ։

 
որոնցից կարելի է pdf կամ djvu ձևաչափով հայերեն գրքեր ներբեռնել անվճար կամ, ներբեռնման հնարավորության բացակայության դեպքում, ընթերցել դրանք առցանց

Հայ դասականների գործերը համացանցում
Մեր պատրաստած ցուցակն է։

 
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի թվայնացրած հսկայական հավաքածուն՝ հետևյալ մատենաշարների՝
Դիւան հայոց պատմութեան (խմբ. Գիւտ քահանայ Աղանեանց)
Օտար աղբյուրները հայերի և Հայաստանի մասին
Հայ ազգագրություն և բանահյուսություն
Հնագիտական պեղումները Հայաստանում
Հայաստանի հնագիտական հուշարձանները
Դիվան հայ վիմագրության
Հայ ժողովրդական հեքիաթներ
Հայ ժողովրդի պատմություն
Նյութեր հայ ժողովրդի պատմության
Հայոց պատմության հարցեր
Արևելագիտական ժողովածու
Մերձավոր Արևելք
Թուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ
Ազգային մատենադարան
Կոմիտաս
Ալեքսանդր Սպենդիարյան
Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր ակադեմիկոսներ
Այստեղ տեղադրված են Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի, Ավետիք Իսահակյանի, Ստեփանոս Մալխասյանցի, Գրիգոր Ղափանցյանի, Հակոբ Մանանդյանի, Արսեն Տերտերյանի, Հովսեփ Օրբելու աշխատությունները

Վերոնշյալ երկու հավաքածուների գրքերը ներբեռնելու համար սեղմեք բացված գրքի վերին աջ անկյունում գտնվող i տառի վրա։ 

 
 
 

Այստեղ կգտնեք նաև գրքեր՝ տպագրված 1512-1920 թթ.։ Դրանցից օգտվելու մասին կարդալ այստեղ։

Մատենագիտական ցանկեր 
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի մեկ այլ հավաքածու՝ հայ գրքի և պարբերական մամուլի մատենագրական ժողովածուների թվայնացումները

Հայաստանի ազգային գրադարանի հրատարակություններ

ՀԱԳ-ի քարտեզների հավաքածուն

ՀԱԳ-ի հմայիլների ժողովածուն
Փնտրել ըստ տարեթվի։ Հմայիլներն ամբողջությամբ տեսնելու համար պետք է սեղմել ներկայացված յուրաքանչյուր հմայիլի մասին տեղեկության քարտի պատկերի վրա, և կբացվի pdf ձևաչափի նիշք։

Անթվակիր գրքեր, քարտեզներ ու հմայիլներ
Այս կայքն ընդգրկում է անթվական գրքեր, ինչպես նաև վերոբերյալ երկու հավաքածուների միայն անթվական քարտեզներն ու հմայիլը։

Հայաստանի ատենախոսությունների բաց մատչելիության պահոց
Armenian Genocide. արտասահմանյան մամուլի նյութեր
Արտասահմանյան մամուլի արձագանքները հայերի աբդուլհամիդյան կոտորածներին և Հայոց ցեղասպանությանը (1894-1917 թթ.)

Արցախյան շարժում
Արցախյան շարժմանը նվիրված նյութերի, հիմնականում՝ հոդվածների, շտեմարան։ 

ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտ (գիտաժողովների աշխատություններ, ատենախոսություններ)

ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ (գիտաժողովների աշխատություններ, գրքերի շարքեր)

 
 
 
Իրատես.am-ի առցանց ընթերցման բաժին
Այստեղից կհղվեք դեպի issuu.com կայքում տեղադրված գրքերի հարուստ հավաքածուն։ Գրքերը (գոնե քանիսը որ ստուգեցինք) ներբեռնելի են և գրանցում չեն պահանջում։ Շնորհակալություն թե՛ գրքերը վերբեռնողին, թե՛ դրանք տրամադրողներին։

ԵՊՀ-ի հրատարակություններ 

ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գրադարան
Այս հաստատության հիմնական կայքի գրադարանն է։
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. Հայոց լեզու 
Առաջին հայացքից թվում է՝ վերևի հղմամբ տրված գրադարանի բանասիրության բաժինն է, բայց այստեղ գրքերի քանակն ավելի մեծ է։
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. Հայոց պատմություն 
Այստեղ ևս գրքերի քանակն ավելի մեծ է, քան վերոբերյալ armin.am-ի գրադարանի պատմագրության բաժնում։
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. Հնագիտություն
Նույն գրադարանի հնագիտական երկերի բաժինը 
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. Կրոն 
Նույն գրադարանի կրոնական երկերի բաժինը
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. Մշակույթ
Նույն գրադարանի մշակութային բաժինը
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանությանն առնչվող գրականություն
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. Սփյուռք
Սփյուռքին առնչվող գրականություն

  
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
  
Արևելագիտության ինստիտուտի գրադարանը

ԳՊՄԻ էլեկտրոնային գրադարան
«Սփյուռք» ամառային դպրոցի կայքի գրադարանը

Հայ դասականների շարքը ԵՊՀ ՀՀԻ-ի վերոբերյալ գրադարանում

Մելիքաց միության գրադարանը 

«Արցախ» կենտրոնի գրադարանը

Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կայքի գրքերի բաժին 

«Մայր Հայաստան» զինվորական թանգարանի կայքի գրադարանի բաժին 
Նույն բաժնի գրքերը՝ այլ էջում։

«Արեգնափայլ» կայքի գրքերի բաժինը 

Հայ Հեղափոխական Դաշնակցության առցանց գրադարան 

GALLICA bibliothèque numérique
Այստեղ գտնվող գրքերը ցանկի տեսքով չեն ներկայացված. պետք է փնտրել և հայերենի ավանդական ուղղագրությամբ։ Մենք վերոբերյալ հղումը տվել ենք փնտրման ամենամեծ արդյունք տվող բառով (Պոլիս) էջին։ Այս գրադարանի հայերեն հավաքածուից օգտվելու մասին ավելին կարդացեք այստեղ։ 

archive.org

Այստեղ որոնման տողում գրել Armenian և նշել texts ընտրանքը, կբերի բազմաթիվ հայերեն հին գրքեր, որոնց մի մասը կարելի է ներբեռնել։ Իսկ եթե հեղինակի կամ երկի անունով եք ուզում փնտրել, պետք է գործածել հայերենի համար առկա լատինատառ հնչյունային այբուբենները։

HATHI Trust Digital Library
Այստեղ ևս հայերեն գրքերը փնտրել հնչյունային այբուբենների կիրառությամբ։ 

Munchener DigitalisierungsZentrum Digitale Bibliothek
Այստեղ ևս հայերեն գրքերն ու հեղինակներին փնտրել Հյուբշման-Մեյեի հնչյունային այբուբենով։

 
 
 
Bibliothèque numérique ARAM – Էլեկտրոնային նոր գրադարան 
Այստեղ առկա գրքերը նույնպես կարելի է որպես pdf գիրք տպել։ Թե ինչպես դա անել, բացատրել ենք այստեղ՝ «Հայ գիրք»-ի գրքերի օրինակով։ Միայն թե այստեղ գործածվող երկու ընթերցիչներից միայն մեկն է թույլ տալիս մեծ տիրույթով էջեր տպել, մյուսը թույլ է տալիս միանգամից միայն երկու էջ տպել, սակայն երկուական էջեր տպելով ևս կարելի է գրքի անհրաժեշտ մասը կամ թեկուզ ամբողջ գիրքը ներբեռնել։

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հրատարակությունները

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կետրոնի հրատարակությունները

«Հայաստանի հնագիտական ժառանգությունը» հատորը
«Հուշարձան» տարեգրքի հատորները

 
Armenianart.org-ի գրադարանի բաժինը

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հրատարակությունները

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի գրքեր 

Մատենադարանի մայր ցուցակի հատորները

Մատենագիրք հայոց
Այս շարքը ներկայացնում է հայ մատենագիրների երկերի գրաբարյան քննական բնագրերը։ Վերոբերյալ կայքէջում շարքի բազմաթիվ հատորներից միայն 4-ն է տրված (11-րդ և 13-15-րդ)։ 

Արևելագիտության ինստիտուտի հրատարակություններ 

Armscoop.com-ի առցանց գրադարանը 

Bestinfo.am-ի գրքերի բաժին 

ՀԱԱՀ գրադարանի էլեկտրոնային գրքեր 
Այստեղից կարող եք ներբեռնել բուհերի համար նախատեսված բազմաթիվ ուսումնական ձեռնարկներ և աշխատություններ։

Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարան 
Այստեղից և հաջորդ էլ. գրադարանից բազմաթիվ դասագրքեր և ուսումնական այլ նյութեր կարող եք ներբեռնել, հիմնականում դպրոցական տարիքի երեխաների համար։

 
 
Հոգևոր գրադարան 

Մեկ այլ հոգևոր գրադարան

Եվս մեկ հոգևոր գրադարան

«Կանթեղ» հոգևոր գրադարան  

Հայ Եկեղեցւոյ գրադարան
Այստեղ ներբեռնման ենթակա ոչ միայն կրոնական գրականություն կա, այլև բառարաններ, բանասիրական և պատմական գրականություն, ինչպես նաև Եկմալյանի և Կոմիտասի մշակմամբ պատարագների՝ երաժշտական նոտագրմամբ հրատարակությունները (վերջիններս «Կրօնական» բաժնում են)։ Բոլոր գրքերը տեսնելու համար օգտվեք ընտրացանկի Books բաժնի ստորաբաժանումներից։

«Նոյյան տապանի» էլ. գրադարանը
Դեռևս աղքատիկ է, բայց, հնարավոր է, Ձեզ անհրաժեշտ գիրքը հենց այնտեղ գտնեք։

Ջավախքի գրադարակ
Ջավախքին առնչվող ուսումնասիրությունների հրատարակություններ


«Գրքամոլ» կայքի էլեկտրոնային գրադարանը
Կայքում կան թե՛ ներբեռնելի գրքեր, թե՛ երիտասարդ հայ գրողների ստեղծագործություններ։

Լիլիթ Մկրտչյանի թարգմանությունները 
Այստեղ կգտնեք անգլերեն գրքերի հայերեն թարգմանություններ։


heqiat.am-ի մանկական ստեղծագործությունների հավաքածուն 
Այստեղ կան նաև որոշ հեքիաթների ձայնագրություններ։

Հայկական հեքիաթները համացանցում 

Armscoop-ի կազմած ցուցակն է։

Հայաստանի ազգային արխիվի հրատարակություններ
Այստեղ ներկայացված ցանկի գրքերից մի քանիսը ներբեռնելի է։

«Լինգվա» հրատարակչության (ԵՊԼՀ) գրքերը

«Նարցիս» հանդեսի գրադարանը
Ժամանակակից հեղինակների գրքեր 


«Դպիր» էլեկտրոնային հանդեսի գրքերը
Հիմնականում թարգմանություններ են, բայց կան նաև հայ հեղինակների գործեր 

Հայաստանի Հանրապետության Կառավարության գրադարան 
Այստեղ կգտնեք կառավարության ծրագրերը և այլ նմանատիպ նյութեր 

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի գրադարան 

Տնտեսագիտական գրականություն 

Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի հրատարակությունները 

ԳԱԱ-ի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի հրատարակությունները

Հովհ. Թումանյանի թանգարանի հրատարակությունները 
«Ոսկե դիվան» հեքիաթագիտական հանդեսի և «Հասկեր» մանկական գրականության և բանահյուսության տարեգրքի հատորները 


ԱՌԱՆՁԻՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

Առանձին հեղինակների գործեր որոնելիս օգտվեք նաև մեր կայքի «Գրադարանի» այբբենական գրացուցակներից 

Հ. Աճառյանի գրքերը համացանցում 

Մանուկ Աբեղյանի երկերը համացանցում 

Ղևոնդ Ալիշանի գրքերը համացանցում 

Գրիգոր Նարեկացու երկերը համացանցում 

Մովսես Խորենացու երկերը համացանցում 

Խրիմյան Հայրիկի գործերը համացանցում 

Մաղաքիա արք. Օրմանյանի գործերը համացանցում

Մխիթարյան հայրեր Ներսես Ակինյանի և Համազասպ Ոսկյանի հայագիտական աշխատությունները

Հ. Մանուել Քաջունու երկերը համացանցում

Առաքել Սարուխանի գործերը համացանցում

Հ. Հակովբոս Տաշյանի աշխատությունները համացանցում

Հ. Ղուկաս Ինճիճեանի եւ Հ. Ստեփանոս Գիւվեր Ագոնցի երկերը 

Գ. Սրվանձտյանցի երկերը համացանցում և նրա «Քեշե Պոլե»-ն՝ արևելահայերեն թարգմանությամբ

Ցավոք, Կոմիտասին նվիրված այս կայքում ներկայացված հոդվածներն ամբողջական չեն, այլ քաղվածո (թեև անփութորեն չի նշված այդ մասին)։ Կան նաև Կոմիտասի բանաստեղծություններից և նամակներից նմուշներ։ Ներքոբերյալ հղմամբ գնալու դեպքում կգտնեք Կոմիտասի երաժշտագիտական հոդվածներից երկուսի ամբողջական տարբերակները (ցավոք, բազմաթիվ վրիպակներով հանդերձ)։
http://karinfolk.am/?page_id=60 
 
Մի քանի գործ հետևյալ հրատարակությունից՝ Կոմիտաս Վարդապետ, Ուսումնասիրութիւններ եւ յօդուածներ, Երևան, Սարգիս Խաչենց, 2005

Հայ գեղջուկ պարը, էջ 284-305
Հայ եկեղեցական երաժշտութիւն, էջ120-132
Հայ գեղջուկ երաժշտութիւն, էջ 330-399
Հայ ժողովրդական և եկեղեցական երգեր, էջ 324-329

 

Լեռ Կամսարին նվիրված կայք

Հրանտ Մաթևոսյանի գործերը 


Արտաշես Քալանթարյանի գործերը

Սուրեն Շտիկյանի գործերը

 

Հրապարակվել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 2017թ. առկա ուսուցման ընդունելության արդյունքները

Հրապարակվել է

Հարգելի՛ դիմորդներ, ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջի  «Դիմորդ» բաժնի «Առկա ուսուցում» ենթաբաժնի «ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ» էջում  տեղադրվել են   2017թ. առկա ուսուցման ընդունելության մրցույթի արդյունքները՝

 

 

Գիտաժողովի հրավեր

 Գիտաժողովի հրավեր

2017 թվականի հոկտեմբերի 12-13-ը Լեհաստանի Ժեշով քաղաքում, Ժեշովի համալսարանի Պատմության ինստիտուտի և Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի Արևելքի ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո, տեղի է ունենալու «Կովկաս. պատմություն, փոփոխություններ, հեռանկարներ» խորագրով 6-րդ միջազգային գիտաժողովը:    

Մանրամասն տեղեկատվությունն այստեղ:

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի` 2016-17 ուստարվա վերջին ընդլայնված նիստը  

2017թ. հուլիսի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ գիտխորհրդի` այս ուստարվա վերջին ընդլայնված նիստը, որին մասնակցում էին ԵՊՀ-ի ռեկտոր Ա. Հ. Սիմոնյանը, ԵՊՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ա.Գրիգորյանը, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վ.Դումանյանը, Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պ.Բալայանը, Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի վարիիչ, Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Ա.Սաղյանը, ռեկտորատի ներկայացուցիչներ, մասնաճյուղի գիտխորհրդի անդամները, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, կրթական ծրագրերի պատասխանատուները:

Նիստը վարում էր Մայր բուհի ռեկտոր Ա.Սիմոնյանը:

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի` 2016-17 ուստարվա վերջին ընդլայնված նիստը

Գիտական խորհրդի նիստում ամփոփվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-2017 ուստարվա ամփոփիչ ատեստավորման արդյունքները, քննարկվեցին մասնաճյուղի՝ 2018թ. ընդունելության մասնագիտությունների ցանկին, ՄԿՈԱ բաժնի՝ 2016-2017 ուստարվա գործունեությանը, ԵՊՀ ԻՄ-ում կառուցվածքային փոփոխություններին, Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի ասիստենտ Մհեր Ստեփանյանին ԵՊՀ-ի գիտական խորհրդում դոցենտի գիտական կոչում ստանալու համար երաշխավորելուն և միջնորդելուն վերաբերող հարցեր:

Նիստի ընթացքում հաստատվեցին Գիտակազմակերպական բաժնի, ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգերը, Միջազգային կապերի բաժնի, ԵՊՀ ԻՄ-ի արխիվի, Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի կանոնադրությունները:

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի` 2016-17 ուստարվա վերջին ընդլայնված նիստը

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-2017 ուստարվա ամփոփիչ ատեստավորման արդյունքների վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ մասնաճյուղի գիտխորհրդի նախագահ, տնօրեն Ս. Ա. Առաքելյանը: Նա մասնավորապես նշեց, որ 2017թ. մայիսի 12-ից  հունիսի 25-ը մասնաճյուղում ըստ ժամանակացույցի իրականացվել է ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-2017 ուստարվա ամփոփիչ ատեստավորման (առկա և հեռակա) գործընթացը: Ընդհանուր առմամբ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահները գոհ են եղել ամփոփիչ քննություններին ուսանողների պատրաստվածության մակարդակից և ավարտական աշխատանքների պաշտպանություններից, շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ կատարել են համապատասխան առաջարկություններ:

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի` 2016-17 ուստարվա վերջին ընդլայնված նիստը

Ներկայացվեց, որ 2017թ. բակալավրի կրթական ծրագրերով առկա և հեռակա ուսուցմամբ մասնաճյուղն ավարտել են 416 ուսանողներ, որոնցից 165-ը՝ առկա ուսուցմամբ (1-ը նախորդ տարիներից), 251-ը՝ հեռակա ուսուցմամբ (1-ը նախորդ տարիներից): Վերոնշյալ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ 24 ուսանող ստացել է գերազանցության դիպլոմ: Համեմատության կարգով նշվեց, որ այս տարի առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով գերազանցության դիպլոմ ստացող ուսանողների թիվն աճել է ≈10,8%-ով: Ընդգծվեց, որ 31 շրջանավարտներ ցանկություն են հայտնել ընդունվել մագիստրատուրա:

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018թ. ընդունելության մասնագիտությունների հետ կապված՝ նշվեց, որ հանրապետությունում տարեցտարի նկատվում է դիմորդների թվի նվազում, ուստի անհրաժեշտ է մասնագիտությունների ընտրության ճիշտ քաղաքականություն վարել: Ներկայացվեց, որ առաջիկա տարում Կիրառական արվեստի ֆակուլտետեում ընդունելություն կատարվելու է «Դիզայն» կրթական ծրագրով, Բնական գիտությունների ֆակուլտետում՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրով, Տնտեսագիտության ֆակուլտետում՝ «Ֆինանսներ» կրթական ծրագրով, Հումանիտար գիտությունների ֆակուլտետում՝ «Անգլերեն լեզու և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրերով:

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի` 2016-17 ուստարվա վերջին ընդլայնված նիստը

ՄԿՈԱ բաժնի՝ 2016-2017 ուստարվա գործունեության վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը: Մասնավորապես նշվեց, որ մասնաճյուղում որակյալ ուսումնառության ապահովման ռազմավարական խնդրի իրականացման գրավականը բուհում դեռևս 2009 թվականից կայուն ներդրված որակի ներքին ապահովման համակարգն է: ԵՊՀ ԻՄ-ի որակի ներքին ապահովման կազմակերպական  կառուցվածքին համապատասխան՝ այդ գործընթացները կանոնակարգվում և իրականացվում են Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժնի կողմից՝ Որակի կառավարման հանձնաժողովի մշտական աջակցությամբ և խորհրդատվությամբ: Ընթացիկ ուստարում բաժինն առաջնորդվում է կրթության որակի բնագավառում մասնաճյուղի ընտրած  քաղաքականությամբ և բաժնի՝ 2016-17 ուստարվա աշխատանքային պլանով, որը կազմվել է համաձայն մասնաճյուղի զարգացման՝ 2016-20 ռազմավարական ծրագրի պլան-ժամանակացույցից բխող կարճաժամկետ պլանի: ՄԿՈԱ բաժնի՝ 2016-2017 ուստարվա գործունեությունը գնահատվեց լավ:

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի` 2016-17 ուստարվա վերջին ընդլայնված նիստը

ԵՊՀ ԻՄ-ում կառուցվածքային փոփոխությունների մասին հարցի կապակցությամբ որոշվեց.

  • Հավանություն տալ ԵՊՀ ԻՄ-ի անձնակազմի կառավարման բաժինը Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին վերակազմավորելու վերաբերյալ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի առաջարկին:
  • Համապատասխան առաջարկով դիմել ԵՊՀ-ի ռեկտորին:

Մյուս հարցի վերաբերյալ որոշվեց Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի ասիստենտ, ՀՀ նկարիչների միության անդամ Մհեր Ստեփանյանին մասնաճյուղի գիտխորհրդում երաշխավորել և միջնորդել ԵՊՀ-ի գիտական խորհրդին՝ նրան շնորհելու դոցենտի գիտական կոչում ու համապատասխան առաջարկով դիմելու ՀՀ ԲՈՀ:

Ամփոփելով նիստը՝ ԵՊՀ-ի ռեկտոր պարոն Արամ Սիմոնյանը բարձր գնահատեց  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2016-2017 ուստարվա գործունեությունը, իր գոհունակությունն արտահայտեց մասնաճյուղի ղեկավարությանը և ամբողջ անձնակազմին՝ իրենց բարեխիղճ ու պատասխանատու աշխատանքի համար, ընդգծեց Մայր բուհի կողմից մասնաճյուղի շարունակական զարգացմանն աջակցելու պատրաստակամության մասին:

Մասնաճյուղում կայացավ 2016-17 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

2017թ. հուլիսի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ 2016-17 ուստարվա առկա և հեռակա ուսուցման շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Մասնաճյուղում կայացավ 2016-17 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵՊՀ-ի ռեկտոր, պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Հ. Սիմոնյանը, ԵՊՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա.Գրիգորյանը, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.դ., դոցենտ Վ.Դումանյանը, Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան, մ.գ.թ., դոցենտ Պ.Բալայանը, Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի վարիիչ, Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ք.կ.դ., պրոֆեսոր Ա.Սաղյանը, ռեկտորատի ներկայացուցիչներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները` տնօրեն Ս. Ա. Առաքելյանի գլխավորությամբ, Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ծնողներ, ուսանողներ, հյուրեր:

Մասնաճյուղում կայացավ 2016-17 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Հանդիսավոր արարողությունն իր օրհնության խոսքով ու աղոթքով բացեց Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ նշելով. «ԻՄ համալսարանի սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ և ցանկանում, որպեսզի դուք այն, ինչ ամբարել եք այս սքանչելի համալսարանում, կարողանաք ձեր կյանքում կիրառել, ներդնել և ձեր սրտին, հոգուն, մասնագիտությանը համապատասխան գործ, առաքելություն գտնել այս կյանքում: Ես ուզում եմ շնորհավորել մեր պետական համալսարանի ռեկտորին՝ պարոն Սիմոնյանին և նրա բոլոր ուղեկիցներին, բարի գալուստ մաղթել Տավուշ աշխարհ: Ուզում եմ մասնավոր շնորհավորանք և շնորհակալություն հայտնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենին: …Մենք համալսարանի ճակատին ունենք ԵՊՀ ԻՄ հապավումը. ես ԻՄ-ը առջև եմ բերում, և դառնում է ԻՄ ԵՊՀ՝ անձնականացված: Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր ուսանող, ծնող, դասախոս՝ Ձեզանից սկսած, պարո՛ն Առաքելյան, այդ մտքով է նայում այս կրթօջախին: Ես շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և Ձեր բոլոր գործակիցներին՝ մե՜ծ աշխատանքի համար: ԻՄ համալսարանը իսկապես մեր տարածաշրջանի կրթամշակութային ամենամեծ օրրանն է, մեր լույսն է ու հույսը…»:

Մասնաճյուղում կայացավ 2016-17 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Այնուհետև 2017թ. շրջանավարտներին իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուղղեցին Մայր բուհի ռեկտոր Ա.Սիմոնյանը, մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, ՈՒԽ-ի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը, այս տարվա շրջանավարտներից և դիմորդներից:

Պարոն Ա.Սիմոնյանը մասնավորապես նշեց. «Երևանի պետական համալսարանը միշտ գնահատել և գնահատում է Իջևանի մասնաճյուղի կատարած աշխատանքը՝ նրա ղեկավարի՝ պարոն Առաքելյանի գլխավորությամբ: Եվ ուզում եմ ասել, որ ԵՊՀ-ն գոհ է և հպարտ, որ Իջևանում մենք ունենք այս մասնաճյուղը, մի հաստատություն, որը քաղաքին և ամբողջ տարածաշրջանին շունչ է տալիս. այսքան երիտասարդություն, որ հավաքված է այսօր այստեղ, մասնաճյուղի շնորհքն է: Մյուս կողմից՝ հպարտ եմ, որ մասնաճյուղի շրջանավարտները կայուն գիտելիքներով, հմտություններով և կարողություններով կյանք են մտնում: Սիրելի՛ շրջանավարտներ, դուք այս տարիների ընթացքում ստացել եք այն ամենը, որը ձեզ թույլ կտա ձեր տեղը գտնել կյանքում, բայց դրա համար դժվարին ուղի պիտի հաղթահարեք: Այսօր փոփոխությունների և նոր աշխարհաքաղաքական իրավիճակների ստեղծման ժամանակ է, և դուք այնքան ուժ, կարողություն և կամք պիտի ունենաք, որ ձեր գիտելիքների, կարողությունների և հմտությունների շնորհիվ կարողանաք ձեր ճանապարհը գտնել:

Մասնաճյուղում կայացավ 2016-17 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Ես ձեզ բոլորիդ ցանկանում եմ նախ քաջառողջություն, ապա կամային այնպիսի հատկություններ, որոնք ձեզ թույլ կտան արժանավոր քաղաքացին լինել մեր սիրասուն հայրենիքի, արժանի զավակը լինել մեր հասարակության: Միշտ իմացեք, որ ԵՊՀ-ն այն փարոս-լույսն է ձեզ համար, որը լուսավորելու է ձեր ամբողջ կյանքի ճանապարհը: Եվ ամենակարևորը՝ ես ձեզ մեծ և ուրախ, երջանիկ կյանք եմ ցանկանում, աղջիկներին՝ առաջնահերթ բախտավորություն: Ընտանեկան ամուր կապերով կապվեք մայր հողի հետ, և մայր հողը շնորհակալ ձևով ձեզ կվերադարձնի տասնապատիկ ավելին: Բոլորիդ ցանկանում եմ անձնական երջանկություն, լավ աշխատանք, հարմարավետ և բարեկեցիկ կյանք: Առա՛ջ դեպի ձեր նախանշած ուղին: Շնորհավորում եմ բոլորիս և շնորհակալություն»:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, շնորհավորելով 2016-17 ուստարվա շրջանավարտներին, նշեց.

«Մեծարգո՛ ռեկտոր, հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իր 20-ամյա գործունեության ընթացքում ոգեղեն կյանքը մարզում բարձրացրեց մի այլ աստիճանի, և մենք այդ ոգու կրողներն ենք: Սիրելի՛ շրջանավարտներ, անկեղծ ասած, դուք բախտավոր մարդիկ եք, երջանիկ այն առումով, որ մայրաքաղաքից 150 կմ հեռավորության վրա ստացել եք համալսարանական կրթություն և այսօր բուհի ռեկտորի կողմից ստանալու եք ձեր ավարտական դիպլոմները: Իսկապես շատ դժվար է եղել այս պայմաններում՝ այս հեռավորության վրա, կրթություն ապահովել Տավուշի տարածաշրջանում, շատ ջանքեր ենք գործադրել, շատ ենք աշխատել, բայց, կարծում եմ, մեզ հաջողվել է դա իրականացնել: Եվ այսօր մենք պարզ ճակատով ենք նայում մեր շրջանավարտներին, որովհետև նրանք հպարտությամբ կարող են բախել ցանկացած դուռ և իրենց մասնագիտությամբ աշխատանք ունենալ: Դրա վառ ապացույցն են մեր այն հարյուրավոր շրջանավարտները, որոնք այսօր հաջողությամբ աշխատում են մեր տարածաշրջանի տարբեր բնագավառներում, նույնիսկ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում հանրակրթության և տնտեսական համակարգի  տարբեր ոլորտներում: Դրա  վառ ապացույցն են մեր՝ շուրջ մեկ տասնյակ այն շրջանավարտները, որոնք պաշտպանել են թեկնածուական ատենախոսություն և այսօր աշխատում են մասնաճյուղում: Միանշանակ, ամենայն պատասխանատվությամբ և հպարտությամբ կարող ենք ասել, որ Մայր բուհի միակ մասնաճյուղը կայացած կրթօջախ է, կայացած՝ իր արդեն տված և այսօրվա 416 շրջանավարտներով:

Մասնաճյուղում կայացավ 2016-17 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

 Սիրելի՛ շրջանավարտներ, մենք վստահ ենք, որ դուք անպայմանորեն այս արևի տակ ձեր տեղն ունենալու եք: Եվ վստահ ենք, որ դուք կարևոր առաքելություն եք իրականացնելու ձեր հայրենի բնօրրանում, ձեր ընտանիքների կողքին, սահմանում, քանզի դուք եք այս երկրի տերերը, դուք պետք է շենացնեք, հզորացնեք ազգը, դուք պետք է ծնեք այն զավակներին, որոնք պիտի մեր երկիրը է՛լ ավելի ուժեղ և միասնական դարձնեն: Հատուկ շնորհակալություն ձեր ծնողներին և մեր դասախոսներին, ովքեր անմնացորդ նվիրումով կանգնել են ձեր կողքին, ոչ միայն գիտելիք են տվել, այլև ամենայն հոգատարություն են ցուցաբերել ձեր նկատմամբ: Լավ եղեք, սիրելի՛ շրջանավարտներ, ձեզ բարի ճանապարհ ենք մաղթում, բարի բախտ, հաջողություն, խաղաղ երկինք… Փա՛ռք Աստծուն, որ մենք ունենք ազատ, անկախ Հայաստան, և փա՛ռք Աստծուն, որ այն վստահում ենք ձեզ նման երիտասարդությանը, մենք հպարտանում ենք ձեզանով, շնորհակալ ենք բոլորիդ»:

Ուսանողական խորհրդի նախագահ Իսկուհի Շաղբաթյանն էլ շնորհավորեց մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման շրջանավարտներին՝ նրանց հղելով բարեմաղթանքներ:

Մասնաճյուղում կայացավ 2016-17 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Ապա տեղի ունեցավ դիպլոմների հանձնումը. նախ` ռեկտորի կողմից գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներին  տրվեցին կարմիր դիպլոմները, ապա, ըստ ֆակուլտետների, պատվավոր հյուրերը դիպլոմները հանձնեցին շրջանավարտներին:

Մասնաճյուղում կայացավ 2016-17 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Տոնական միջոցառումն ուղեկցվեց ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտների ինքնատիպ աշխատանքների ցուցահանդեսով  և Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված համերգային ծրագրով:

Մասնաճյուղում կայացավ 2016-17 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Ելույթ ունեցան մասնաճյուղի ՈՒԽ-ի և Իջևանի պարային խմբերը՝ ներկայացնելով ոչ միայն ազգային խրոխտ կատարումներ, այլև տարբեր ոճերի գունեղ պարեր:

Մասնաճյուղում կայացավ 2016-17 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Գեղեցիկ երաժշտական կատարումներով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի շնորհալի ուսանողները:

Միջոցառմանը հաջորդեց Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը:

Մասնաճյուղում կայացավ 2016-17 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը