Տեղի կունենա ֆուտբոլի մասնաճյուղային առաջնություն

 Մինի ֆուտբոլի մասնաճյուղային առաջնություն

2017թ. մայիսի 20-ին՝ ժամը 13:30-ին, Իջևանի մարզադպրոցի ֆուտբոլի դաշտում տեղի կունենա ֆուտբոլի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցելու համար մինչև մայիսի 19-ը կարող եք դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

Աշխատանքային պրակտիկայի հնարավորություն «Գյուղական Զբոսաշրջության Ինտեգրացված Զարգացում» նախագծի շրջանակներում

Աշխատանքային պրակտիկայի հնարավորություն «Գյուղական Զբոսաշրջության Ինտեգրացված Զարգացում» նախագծի շրջանակներում

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող և ՌԴ կողմից ֆինանսավորվող «Գյուղական Զբոսաշրջության Ինտեգրացված Զարգացում» նախագծի շրջանակներում աշխատանքային պրակտիկայի հնարավորություն է տրվում Տավուշի մարզի երիտասարդներին, որոնք հետաքրքրված են մարզի գյուղական տուրիզմի զարգացմամբ:

6-ամսյա պրակտիկան հնարավորություն կունենանք անցկացնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում բացված Տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնում:

Կենտրոնի նպատակներն են՝

  • Ներգրավել մարզի երիտասարդներին գյուղական տուրիզմի զարգացմանը,
    ապահովել երիտասարդներին աշխատանքային փորձով և նոր հմտություններով,
  • գյուղական տուրիզմի զարգացմանն ուղղված նորարական գաղափարներ, մոտեցումներ և բիզնես ծրագրեր մշակել,
  • հնարավորություն տալ երիտասարդներին նոր, առավել մրցունակ ձեռնարկություններ և աշխատատեղեր ստեղծել:

Կարող են դիմել բուհի բարձր կուրսերի ուսանողները և շրջանավարտները:

Օտար լեզվի և համակարգչային գիտելիքների իմացությունը պարտադիր է:

Դիմելու վերջնաժամկետն է մայիսի 18-ը, 2017թ.:

Լրացրեք առցանց Դիմում-հայտը https://goo.gl/forms/0yn0vi4CyaSIOeTw1, միաժամանակ tourism.am@undp.org և lianadoy@yahoo.com էլեկտրոնային փոստի հասցեներին ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV) և անձնագրի պատճենը (սքան կամ ֆոտո տարբերակով)՝ նամակի թեմա բաժնում նշելով YCT_Internship: Առանց կից փաստաթղթղերի ձեր դիմում-հայտը չի դիտարկվի: Բոլոր դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի: Հարցերի դեպքում զանգահարեք՝ 091435136:

Կայացավ Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ տնօրենի հանդիպումը

 2017թ. մայիսի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ տնօրենի հանդիպումը, որին ներկա էին և ֆակուլտետի դեկանը, «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատուն, ՈՒԽ-ի նախագահը, տնօրենի օգնականը, հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատուն:

Կայացավ Տնտեսագիտության ֆակուլտետի  ուսանողների հետ տնօրենի հանդիպումը

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացի շարունակական բարելավմանը, ուսանողների առաջադիմությանն ու կարգապահությանը, նրանց հետաքրքրություններին ու հուզող խնդիրներին  վերաբերող տարաբնույթ հարցեր:

Ուսանողները մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, կատարեցին ուսումնական գործընթացին վերաբերող որոշ առաջարկություններ:

Պարոն Առաքելյանը ուսանողներին ընդհանուր կերպով տեղեկացրեց 2017թ. կրթական ծրագրերում կատարվելիք փոփոխությունների մասին, որոնք միտված են դասավանդման և ուսումնառության գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը, նրանց կոչ արեց լինել ավելի ակտիվ, նպատակասլաց, աշխատասեր ու կարգապահ:

Կայացավ Տնտեսագիտության ֆակուլտետի  ուսանողների հետ տնօրենի հանդիպումը

Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ն.Խուդավերդյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպված հանդիպման համար, համոզմունք արտահայտեց, որ ֆակուլտետի ուսանողները ոչ միայն ուսումնառության ընթացքում, այլև հետագայում էլ բարձր կպահեն բուհի պատիվը, կարդարացնեն իրենց ծնողների սպասելիքները, կլինեն հասարակությանը պիտանի մարդիկ:

Տեղի կունենա «Ընտանիքի, ազգապահպանման հիմնախնդիրները» թեմայով դաս-քննարկում

Տեղի կունենա «Ընտանիքի ազգապահպանման հիմնախնդիրները»  թեմայով դաս-քննարկում

Հարգելի՛ համալսարանականներ, 2017թ. մայիսի 15-ին՝ ժամը 10:40-ին՝ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ, ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի №51 լսարանում տեղի կունենա  «Ընտանիքի, ազգապահպանման հիմնախնդիրները» թեմայով դաս-քննարկում, որը կազմակերպվել է Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կողմից:

Դաս-քննարկումը կվարի ամբիոնի դասախոս Էդիտա Սիմոնյանը:

Սիրով հրավիրում ենք:

 

 

Տեղի կունենա «Օտար լեզվի ուսումնառության ընթացքում կիրառվող ինովացիոն տեխնոլոգիաները» թեմայով դաս-քննարկում

Տեղի կունենա «Օտար լեզվի ուսումնառության ընթացքում կիրառվող ինովացիոն տեխնոլոգիաները» թեմայով դաս-քննարկում

 2017թ. մայիսի 11-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի №28 լսարանում տեղի կունենա Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած՝ «Օտար լեզվի ուսումնառության ընթացքում կիրառվող ինովացիոն տեխնոլոգիաները» թեմայով դաս-քննարկում, որը կվարի Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ Ա.Մարդանյանը:

Սիրով հրավիրում ենք: