2016թ. հոկտեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա բադմինթոնի բաց առաջնություն:
Մասնակցել ցանկացողները մինչև հոկտեմբերի 6-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:
2016թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 1330-ին, տեղի կունենա Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի նիստ՝ հետևյալ օրակարգով.
-դասախոսների պաշտոնների տեղակալման չափորոշիչների և գործընթացների կատարելագործում,
-հիմնական դասախոսական կազմի պարտադիր և լիարժեք մասնակցության ապահովում որակավորման բարձրացման կրթական ծրագրերին:
Զեկուցող՝ Ա. Վ. Ցուցուլյան
Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոն
2016թ. սեպտեմբերի 26-ին` Եվրոպական լեզուների միջազգային օրվա կապակցությամբ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի օնլայն լսարանում տեղի ունեցավ «Միսս օտար լեզու» լեզվի գեղեցկության մրցույթը, որը կազմակերպվել էր Օտար լեզուների ամբիոնի դասախոս Շուշանիկ Գրիգորյանի և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի կողմից:
Հրավիրված էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի ԺՊ Ա. Ա. Ներսիսյանը, Օտար լեզուների ամբիոնի դասախոսները, մասնաճյուղի տարբեր ֆակուլտետների ուսանողներ:
«Միսս օտար լեզու» մրցույթին մասնակցում էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Պատմություն» մասնագիտությունների, Տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության ուսանողներ:
Մրցույթի կարգախոսն էր «Փոխենք աշխարհի քարտեզը մեկ օրով»:
Աշխարհի քարտեզը ներկայացվեց ծառի տեսքով, որի արմատները սնվում էին խաղաղությամբ, սիրով, բարությամբ և գեղեցկությամբ, իսկ տերևների փոխարեն աշխարհիի լեզուներն էին, որոնք պետք է արտացոլեին միայն դրականը: Խրախուսվեց բազմալեզվությունը՝ որպես անձի բազմակողմանի զարգացման բանալի:
Լեզվակիր դասականների ստեղծագործությունների միջոցով մրցույթի 32 մասնակիցները ցույց տվեցին եվրոպական 12 լեզուների (հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, գերմաներեն, հնդկերեն, կորեերեն, չինարեն) գեղեցկությունը:
Ուսանողները համապատասխան շնորհանդեսների ուղեկցությամբ ներկայացրին տարբեր լեզվամշակութային խորհրդանիշներ, որոնք ամփոփված էին այդ երկրների օրհներգերում ու դասական երկերում:
Միջոցառումը բավականին հետաքրքիր էր և ուսանելի. արժանացավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ա.Ներսիսյանի և դասախոսների խրախուսանքին ու գոհունակությանը:
Միջոցառման բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: