Մայրության և գեղեցկության օրվան նվիրված քննարկում

2016թ. ապրիլի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ բանավեճի ակումբի հերթական քննարկումը՝ այս անգամ նվիրված Մայրության և գեղեցկության օրվան:

Քննարկմանը մասնակցում էին մասնաճյուղի ուսանողներ և աշխատակիցներ:

Մայրության և գեղեցկության օրվան նվիրված քննարկում

«Վերջին շաբաթվա ընթացքում մեր երկիրն ու ազգը վերապրեցին հերթական մեծ փորձությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակման հետ», որից պատվով դուրս եկանք մեր հերոս տղաների, ողջ հայության համախմբվածության, պատմական արդարությունն ու մարդկայնությունը պաշտպանելու վճռականության շնորհիվ»,- քննարկման սկզբում նշեց Բանավեճի ակումբը վարող, սոցիոլոգ Է.Կյուրեղյանը:

Մայրության և գեղեցկության օրվան նվիրված քննարկում

Մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին հակամարտության օրերին զոհված զինվորների, խաղաղ բնակչության վառ հիշատակը:

Այնուհետև ներկայացվեց օրվա խորհուրդը, զուգահեռներ անցկացվեցին «Մարտի 8»-ի և «Ապրիլի 7-ի» միջև: «Աշխարհում որպես կանանց տոն նշվում է մարտի 8-ը, սակայն մի աներևույթ, ամենակարող ուժ, պատմական մաքառումների, դաժան ճակատագրի և ցուցաբերած հերոսական ջանքերի համար կարծես Հայ մորն ու կնոջը յուրովի «նվեր» է մատուցել կանանց միամսյա տոնի տեսքով: Չնայած հանուն ճշմարտության պետք է խոստովանել, որ բանականության ու բարոյականության թելադրանքով կանանց հանդեպ ուշադրությունն ու հոգատարությունը պետք է դրսևորվի տարվա բոլոր օրերին»,- նշեց պարոն Կյուրեղյանը:

Առանց նսեմացնելու կամ թերագնահատելու մնացած ազգերի ու ժողովուրդների կանանց որակները, կամ արհեստականորեն գերագնահատելու մեր կանանց որակները, հատուկ հիմնավորվեց ու ընդգծվեց հայ կնոջ առաքինությունը, անկրկնելի հմայք շնորհող ամոթխածությունը, ընտանիքին հավատարմությունը, անսահման սերն ու նվիրվածությունը երեխաների հանդեպ, ազգային արժանապատվության վեհ զգացողությունը, հայրենասիրությունն ու մարդասիրությունը, հատկանիշներ, որոնց մեծ մասը լիուլի դրսևորվեցին նաև փորձության վերջին օրերին: Այդ հատկանիշները ոչ միայն Հայաստանում, այլև դաժան ճակատագրի բերումով ողջ մոլորակի վրա սփռված Հայ կնոջը դարձնում են հարազատ ու սիրելի իրենց սոցիալական միջավայրի համար: Դրա ապացույցները բազմաթիվ են ամենատարբեր երկրների (Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Իտալիա, Իրան, Սիրիա, Լիբանան, Հնդկաստան և այլն) մտավորականության, գիտության և մշակույթի գործիչների հիշատակումներում, գեղարվեստական ստեղծագործություններում:

Մայրության և գեղեցկության օրվան նվիրված քննարկում

Քննարկման ընթացքում շոշափվեցին ընտանիքի կայունության, ընտանեկան սիրո, դրա փիլիսոփայական ըմբռնման, կնոջ կրթության և ինքնակրթության հարցերը: Առանձին ուշադրության առարկա դարձավ գիտելիքի, ուսման հանդեպ մասնաճյուղի «գեղեցիկ սեռի» վերաբերմունքի հիմնախնդիրը: Յուրովի վեր հանվեցին ուսմանը պատշաճորեն չվերաբերվելու, համատեղ կրթական կյանքի հանդեպ երբեմնի անտարբերության, դրա հասցրած վնասի հարցերը:

Շեշտադրվեց բարեկրթության, համակողմանի գիտելիքների, աշխարհայացքային ինքնակրթության կարևորությունը կայուն ընտանիքի, առողջ սերնդի ձևավորման, նրա մեջ հայրենասիրական ու մարդասիրական ոգու ներարկման հարցում. մի ճշմարտություն, որը հավանության արժանացավ մասնակիցների գերակշիռ մեծամասնության կողմից:

 

 

«Շիրակի պատմամշակութային ժառանգությունը» 9-րդ միջազգային գիտաժողով

Գիտաժողով

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը 2016թ. սեպտեմբերի 23-25-ը Գյումրիում գումարում է «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը» 9-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ անկախության         25-ամյակին:

 

Գիտաժողովի աշխատանքները կկազմակերպվեն հետևյալ ուղղություններով.

  • ավանդական ազգագրություն եւ ազգահոգեբանություն,
  • արվեստ եւ գրականություն,
  • պատմություն,
  • հնագիտություն եւ մարդաբանություն,
  • բանահյուսություն եւ բանագիտություն:

 

Միջազգային գիտաժողովի շրջանակներում անցկացվելու են՝

«Հացի տոն» ազգագրական 4-րդ փառատոնը՝ Շիրակի և ՀՀ այլ մարզերի մասնակցությամբ,

Շիրակի ժողովրդական երաժշտության համերգ՝ բանասացների մասնակցությամբ, Շիրակի հնավայրերի պեղածո նյութերի ցուցադրություն:

 

Գիտաժողովի աշխատանքային լեզուները՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:

Կազմկոմիտեն հոգում է բոլոր հյուրերի սննդի, հանգստի և գիշերակացի ծախսերը:

 

Միջազգային գիտաժողովին մասնակցելու հայտը /տես՝ կից/ և զեկուցման հիմնադրույթները /1-2 էջի սահմաններում/ խնդրում ենք ուղարկել ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի էլ.փոստին, մինչև հուլիսի 10-ը:

Գիտաժողովին արված զեկուցումները /մինչեւ 10 էջ, շարվածքը՝ հայերեն-sylfaen, ռուսերեն կամ անգլերեն-Times New Roman, տառաչափը՝ 12, միջտողայինը՝ 1,5/ գիտական հոդվածների տեսքով կհրատարակվեն գիտաժողովից հետո:

 

Հեռ.՝ /0312/ 6-94-77; 6-13-53; 094.411.228

E-mail: hkentron@mail.ru

http://shirakcenter.sci.am

 

ՀԱՅՏ

«ՇԻՐԱԿԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

9-րդ միջազգային գիտաժողովի՝

նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին

Գյումրի, 23-25 սեպտեմբերի, 2016թ.

ա. ա. h.____________________________________________________________

Երկիր, կազմակերպություն, հաստատություն

___________________________________________________________________

Գիտական աստիճան, կոչում ________________________________________

տն. հեռախոս__________ աշխ. հեռախոս___________ֆաքս____________

E-mail________________

զեկուցման թեման_______________________________________________

կազմկոմիտեի հասցեն. ՀՀ, 3103, ք. Գյումրի, Վազգեն Սարգսյան-5

E-mail: hkentron@mail.ru, http://shirakcenter.sci.am

հեռախոսներ +374 (312) 6 94 77, 6 13 53, 094 411 228

 

ШИРАКСКИЙ ЦЕНТР АРМЕНОВЕДЧЕСКИХ ИССЛЕДОВАНИЙ НАН РА

с 23 по 25 сентября 2016 г.

проводит в Гюмри

9-ую международную научную конференцию

“ИСТОРИКО-КУЛЬТУРНОЕ НАСЛЕДИЕ ШИРАКА”

Посвященную 25-летию Независимости РА

Работы конференции организуются по следующим направлениям:

  • традиционная этнография и этнопсихология;
  • искусство и литература;
  • история;
  • археология и антропология;
  • фольклор и фольклористика.

В рамках международной конференции будут организованы: четвертый этнографический

фестиваль «Праздник хлеба» с участием марзов РА, концерт фольклорной музыки Ширака с

участием народных исполнитилей, экспозиция раскопанных материалов археологических

памятников Ширака.

Заявка на участие в работе международной научной конференции (форма прелогается) и

тезисы докладов (в объеме 1-2 страницы) просим прислать на эл. почту Ширакского центра

арменоведческих исследований НАН РА до 10 июля.

Доклады, сделанные на конференции (до 10 страниц; набор текстов: на армянском (Sylfaen)

на русском и английском (Times New Roman), размер шрифта- 12, междустрочный инт.-1.5) будут

опубликованы отдельным сборником после конференции.

Рабочие языки конференции: армянский, русский, английский.

Оргкомитет берет на себя расходы питания, отдыха и проживания всех участников.

Свяжитесь с нами.

Контактные телефоны: (0312) 6 94 77; 6 13 53; 094.411.228

e-mail: hkentron@mail.ru

http://shirakcenter.sci.am

«Հայոց նորագույն պետականության քառորդ դարը» խորագրով գիտաժողով

Միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

Հարգելի՛ համալսարանականներ,

2016թ. հուլիսի 15-16-ը ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը և Երևանի պետական համալսարանը կազմակերպում են «Հայոց նորագույն պետականության քառորդ դարը» խորագրով գիտաժողով:

 

Գիտաժողովը կկազմակերպվի հետևյալ ոլորտներով`

  1. Քաղաքական հարցեր (Լ.Շիրինյան),
  2. Տնտեսական հարցեր (Վ.Հարությունյան),
  3. Սոցիալական հարցեր (Գ.Պողոսյան),
  4. Պետաիրավական հարցեր (Գ.Ղազինյան),
  5. Արտաքին քաղաքականություն (Ռ.Սաֆրաստյան),
  6. Մշակութային հարցեր (Ա.Աղասյան, Վ.Կատվալյան, Վ.Դևրիկյան),
  7. ՀՀ և ԼՂՀ պետականության կայացման ուղիները (Է.Մինասյան, Ա.Մելքոնյան, Ա.Մանասյան),
  8. Գիտությունն ու կրթությունն անկախ Հայաստանում (Պ.Ավետիսյան):

 

Թեզիսների ներկայացման պայմաններն են`

  • Էջերի քանակը` մինչև 3 էջ,
  • Տեքստի տառատեսակը` Sylfean,
  • Տառերի չափը` 12,
  • Միջտողային տարածությունը` 1,5,
  • Ամփոփումը` 1 էջի սահմանում (անգլերեն, ռուսերեն), բառերի քանակը` 50-60 բառ
  • (ներառյալ հեղինակի անունը, ազգանունը, վերնագիրը),
  • Թեզիսների ներկայացման վերջնաժամկետը – 2016թ. ապրիլի 30-ը:

 

Գիտաժողովի կազմկոմիտե`

Գ.Պողոսյան, Է.Մինասյան (համանախագահներ), Յու.Սուվարյան, Ա.Սիմոնյան,

Ա.Մելքոնյան, Ռ.Սաֆրաստյան, Գ.Ղազինյան, Վ.Հարությունյան, Պ.Ավետիսյան,

Ա.Աղասյան, Ա.Ավագյան, Վ.Կատվալյան, Վ.Դևրիկյան, Ս.Մանուկյան, Լ.Ղազանչյան:

 

 

Division of Armenology and Social Sciences

of the Armenian National Academy of Sciences

and Yerevan State University

organize a scholarly conference titled

«A Quarter Century of the Contemporary Armenian Statehood»

to be held on 15-16 July 2016

We invite to take part in the conference.

The scholarly conference will focus on the following areas:

  1. Political issues (L.Shirinyan),
  2. Economic issues (V.Harutunyan),
  3. Social issues (G.Poghosyan),
  4. Issues of State and Law (G.Ghazinyan),
  5. Foreign policy (R.Safrastyan),
  6. Issues of Culture and Art (A.Aghasyan, V.Katvalyan, V.Devrikyan),
  7. Historical ways of consolidation of Republic of Armenian and Republic of

Mountainous Karabakh statehood (E.Minasyan, A.Melkonyan, A.Manasyan),

  1. Science and education in independent Armenia (P.Avetisyan)

Abstract Submission Guidelines

Number of pages: up to 3 pages,

Font: Sylfaen,

Font size: 12,

Line spacing: 1.5,

Summary: up to 1 page (in Armenia and Russian), maximum 50-60 words

(including the author’s first and last names and the title of the Abstract),

Deadline for submission of Abstracts: 30 April 2016.

Organizing Committee

  1. Poghosyan and E. Minasyan (Co-chairs), Yu. Suvaryan, A. Simonyan,
  2. Melkonyan, R. Safrastyan, G. Ghazinyan, V. Harutunyan, P. Avetisyan,
  3. Aghasyan, A. Avagyan, V. Katvalyan, V.Devrikyan, S.Manukyan, L.Kazanchian.

Բադմինթոնի բաց առաջնություն

Փետրագնդակի  մասնաճյուղային  առաջնություն

 

2016թ. ապրիլի 13-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա բադմինթոնի բաց առաջնություն:

Մասնակցել ցանկացողները մինչև ապրիլի 12-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

 

«Շնորհալի լույս աղջիկներին՝ լուսաշող գրական ճամփաներ…»  («Եռանկյունի» գրքի շնորհանդեսը)

2016թ. ապրիլի 4-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ Հեռակա ուսուցման համակարգի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհիներ, երկվորյակ քույրեր Սյուզաննա և Ռուզաննա Աղաբաբյանների «Եռանկյունի» գրքի շնորհանդեսը:

«Շնորհալի լույս աղջիկներին՝ լուսաշող գրական ճամփաներ…»  («Եռանկյունի» գրքի շնորհանդեսը)

Ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներ, մարզի հոգևոր դասի ներկայացուցիչներ, համահեղինակների հարազատներ, հյուրեր, պոեզիայի սիրահարներ:

«Շնորհալի լույս աղջիկներին՝ լուսաշող գրական ճամփաներ…»  («Եռանկյունի» գրքի շնորհանդեսը)

Ողջունելով մեր ուսանողուհիների գրական նորամուտը՝ նրանց գնահատանքի, արժևորման ու քաջալերանքի ջերմ խոսքեր ասացին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները՝ բ.գ.թ., դոցենտ Ա.Սարհատյանը, բ.գ.թ. ասիստենտներ Վ.Աղաբաբյանը, Ա.Հասանյանը, Մ.Սարուխանյանը (խոսքն ընթերցվեց), Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Հեռակա ուսուցման բաժնի աշխատակից Ա.Ղուկասյանը, ՄԿՈԱ բաժնի աշխատակից Է.Կյուրեղյանը (խոսքն ընթերցվեց), գրադարանի աշխատակից Ն.Ստեփանյանը, շնորհալի քույրերի հայրը, համակուրսեցիները, մասնաճյուղի ստեղծագործող ուսանողները:  

 

«Շնորհալի լույս աղջիկներին՝ լուսաշող գրական ճամփաներ…»  («Եռանկյունի» գրքի շնորհանդեսը)

Գրքի վերաբերյալ արտահայտված գնահատականների մեջ գերակշռող էր այն կարծիքը, որ այնտեղ ապրվածի արձագանքն է և կյանքի նկատմամբ լուսավոր հայացքը.

«Փոքրիկ մի գրքույկ, հետաքրքիր ու յուրատեսակ մի եռանկյունի, արձակի ու չափածոյի մի ուրույն դաշնություն, սրտահույզ տողեր ու խոհեր մարդու, նրա ապրած կյանքի, ներաշխարհի ալեվետումների, կորցրածի ու գտածի, անցավորի ու հավերժականի մասին:

…Աղջնակները նրբին հույզերից հյուսված ներաշխարհ ունեն, ինքնատիպ կամային որակներ, գեղեցիկի զգացողություն և փորձում են ազատություն տալ հոգու զսպված ապրումներին, ներկայացնել երազայինը, աշխարհաճանաչման իրենց կերպը» (Ալիսա Հասանյան):

«Շնորհալի լույս աղջիկներին՝ լուսաշող գրական ճամփաներ…»  («Եռանկյունի» գրքի շնորհանդեսը)

«Ուրախության, ցավի, ապրած ու չապրած օրերի, հասկացված ու խաթարված հարաբերությունների, անկատար հույսերի ու սպասումների, երազանքների և իրականության հանդիպադրման վայր է Աղաբաբյան քույրերի ստեղծագործությունների «Եռանկյունի» ժողովածուն: Գենետիկ կոդերով շարունակելով տոհմի կանչը նրանք շարունակում և լրացնում են պապի` անվանի մանկավարժ Գուրգեն Աղաբաբյանի ստեղծագործական ուղին:

…Ապրված պահը դառնում է տող, միտք: Կյանքի յուրաքանչյուր հանգրվանում նրանց որոնածը լույսն է, մարդկային ջերմ ժպիտն ու սերը: Նրանք կարողանում են «Ժպտալ և ցույց չտալ աշխարհին, որ ինքը… ցավում է» և գիտեն, որ «Կյանքի դժվարությունները տրված երկրորդ հնարավորությունն են ապրելու» (Վահան Աղաբաբյան):

«Շնորհալի լույս աղջիկներին՝ լուսաշող գրական ճամփաներ…»  («Եռանկյունի» գրքի շնորհանդեսը)

«Թերթում եմ փոքրիկ այս ժողովածուն, ու նրա էջերից հառնում են երկու բարալիկ, նրբիրան աղջիկներ՝ խոհուն, խելացի հայացքներով, որոնցում այնքա՛ն հույզեր կան, այնքա՛ն երազանքներ, այնքա՛ն հավատ կյանքի նկատմամբ, ու այդ հավատը վանում է զգայուն հոգիների խորքում արժանապատվորեն թաքցրած անմռունչ մի թախիծ… Թվում է, տողերի արանքում էլ կալանված արցունքներ կան, որոնք ծնվում են անասելի ցավից՝ դառնալով մերթ մանկան անմեղ արցունք, մերթ էլ անհագ լաց… Բայց կոկորդումդ շարված ու սիրտդ խեղդող-պայթեցնող ցավը լույսով է ողողված: …Փխրուն հոգիներում ինչքա՛ն վառ է արտահայտված կյանքի փորձություններին դիմակայելու ուժը, աշխարհում գոյություն ունեցող չարիքները վերացած տեսնելու, մարդուն մարդացած տեսնելու բուռն տենչանքը…» (Աիդա Սարհատյան):

 Երկվորյակ քույրիկներին կոչելով երկու լուսաշող հրեշտակներ՝ նրանց իր օրհնանքի խոսքն ուղղեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, օրհնանքին հաջորդեց առ Աստված աղոթքը՝ լուսավոր ու ազնիվ հայոց զավակների պահպանության, երկրին այնքան անհրաժեշտ խաղաղության համար:

«Շնորհալի լույս աղջիկներին՝ լուսաշող գրական ճամփաներ…»  («Եռանկյունի» գրքի շնորհանդեսը)

Վերջում բոլոր ներկաներին, շնորհանդեսի կազմակերպիչներին ու մասնակիցներին իրենց երախտագիտությունն արտահայտեցին գրքի հեղինակներ Սյուզաննա և Ռուզաննա Աղաբաբյանները, նրանց հայրը՝ գրքույկը համարելով «համալսարանի ծնունդ», հատուկ շնորհակալություն հայտնելով պրոֆեսորադասախոսական ու վարչական անձնակազմի ներկայացուցիչներին՝ իրենց ցուցաբերած հոգատարության, ջերմ վերաբերմունքի ու փոխանցած գիտելիքների համար:

«Շնորհալի լույս աղջիկներին՝ լուսաշող գրական ճամփաներ…»  («Եռանկյունի» գրքի շնորհանդեսը)