«Կառավարում-ռիսկեր-հսկողություն» խորագրով դասընթացներ

«Կառավարում-ռիսկեր-հսկողություն» խորագրով դասընթացներ

Հարգելի համալսարանականներ,

Ջի-Ար-Սի գիտելիքի կենտրոն» ընկերությունը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համատեղ Երևանի պետական համալսարանի հետ համագործակցության շրջանակներում 2016 թ.-ի մարտի 16-ից ապրիլի 4-ը  հատուկ ԵՊՀ ուսանողների և դասախոսական անձնակազմի համար կազմակերպում է «Կառավարում-ռիսկեր-հսկողություն» խորագրով դասընթացներ:

Դասախոսությունների նպատակն է մասնակիցներին ծանոթացնել կորպորատիվ կառավարման համակարգում ռիսկերի կառավարմանը և ներքին հսկողության ոլորտների ժամանակակից մարտահրավերներին և դրանց հաղթահարման լուծումներին: Հատուկ անդրադարձ է կատարվելու կորպորատիվ կառավարման բնագավառում տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության խնդիրներին:

Դասընթացներն առավել պահանջարկ են վայելում կառավարման, տնտեսագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման ոլորտներում աշխատելու ցանկություն ունեցող ուսանողների և երիտասարդ մասնագետների շրջանակում:

Դասախոսությունները վարելու են միջազգային ճանաչում ունեցող տեղական և արտասահմանյան փորձագետները, ովքեր ունեն երկարամյա դասախոսական փորձ և աշխատում են միջազգային հեղինակություն վայելող խոշոր կազմակերպություններում:

Առցանց դասընթացների մի մասը կվարեն արտերկրի մասնագետները (լեզուն՝  անգլերեն):

Դասախոսությունները տեղի կունենան ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում  (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ)՝ կից ներկայացվող դասացանկի համապատասխան:

Դասընթացներին մասնակցությունը հաստատելու, ինչպես նաև լրացուցիչ հարցերի կամ պարզաբանումների համար դիմել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոն (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, e-mail: acc@ysu.am, հեռ.  (060) 71-01-79):

Դասընթացների ծրագիրը՝ ներկայացված է ԵՊՀ պորտալում՝ http://www.ysu.am/uploaded/Training%20program_GRC-fin.pdf

«Արդիական գիտական հետազոտությունները ժամանակակից աշխարհում» XI միջազգային գիտագործնական համացանցային կոնֆերանսը

iscience

Հարգելի՛ համալսարանականներ, 2016թ. մարտի 26-27-ը տեղի կունենա «Արդիական գիտական հետազոտությունները ժամանակակից աշխարհում» XI միջազգային գիտագործնական համացանցային կոնֆերանսը:

Կոնֆերանսի աշխատանքային լեզուներից են հայերենը, ռուսերենը, անգլերենը, ուկրաիներենը, բելառուսերենը, ղազախերենը, լեհերենը, ուզբեկերենը, ղրղզերենը:

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մարտի 25-ը (ներառյալ) ուղարկել հոդվածը կազմկոմիտեի էլեկտրոնային հասցեին` iscience.in.ua@gmail.com:

Մանրամասները՝ www.iScience.in.ua կայքում:

 

Ուսանողական հանրապետական գիտաժողով Գյումրիում

Ուսանողական հանրապետական գիտաժողով Գյումրիում

2016թ. ապրիլի 19-ին Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում կայանալու է ամենամյա ուսանողական հանրապետական գիտաժողով հետևյալ ուղղություններով.

  • Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտություններ
  • Բնագիտություն և աշխարհագրություն
  • Հայոց լեզու և գրականություն
  • Օտար լեզուներ և գրականություն
  • Պատմություն, իրավագիտություն, քաղաքագիտություն
  • Տնտեսագիտություն
  • Մանկավարժություն, հոգեբանություն և սոցիալական աշխատանք
  • Մշակույթ
  • Սպորտային մանկավարժություն

Հանրապետական ուսանողական գիտաժողովի ընթացքում զեկուցված այն աշխատանքները, որոնք կընտրվեն սեկցիաների նախագահների կողմից, կտպագրվեն առանձին ժողովածուի մեջ: Ընտրված աշխատանքների հեղինակներին կտեղեկացվի այդ մասին:

Ուսանողական գիտական նստաշրջանին մասնակցելու համար հարկավոր է մինչև 2015 թ. մարտի 30-ը լրացնել կից ներկայացված մասնակցության հայտը և ուղարկել sss@gspi.am էլ. hասցեին` բովանդակության բաժնում (Subject) նշելով «Գիտաժողով» բառը:

Տպագրության համար ընտրված աշխատանքները գիտաժողովից հետո հարկավոր է ուղարկել վերը նշված էլեկտրոնային հասցեին:

Տպագրության տրվող հոդվածների չափորոշիչները:

Մանրամասների համար դիմել ԳՊՄԻ-ի Գիտության և արտաքին կապերի բաժին՝ զանգահարելով 077 64-31-84, 031 269 494 հեռախոսահամարներով կամ գրելով հետևյալ էլեկտրոնային հասցեին` sss@gspi.am, ԳՊՄԻ-ի ՈՒԳԸ նախագահ Բեն Վարդանյանին:

Նորություններին կարող եք հետևել ԳՊՄԻ ՈՒԳԸ ֆեյսբուքյան էջից:

Աղբյուրը՝ armscoop.com

Անվճար դասընթացների հնարավորություն սկսնակ լրագրողների համար Մոսկվայում

Անվճար դասընթացների հնարավորություն սկսնակ լրագրողների համար Մոսկվայում

Սկսնակ լրագրողները «Perspektivy» («Հեռանկարներ») ծրագրի շրջանակում կարող են դիմել անվճար դասընթացների՝ գիտելիքներն ու հմտությունները բարելավելու համար: «Perspektivy» ծրագիրը «Thomson Reuters Foundation»-ի, «Robert Bosch Stiftung»-ի և «Fritt Ord Foundation»-ի համատեղ նախաձեռնությունն է:

«Լրատվությունը թվային դարաշրջանում» խորագրով 5-օրյա վարպետության դասը լրատվության միջազգային չափանիշների մասին է, որը կանցկացվի ապրիլի 23-27-ը Մոսկվայում:

Ծրագիրը կհոգա լրագրողների ճանապարհածախսը, կեցության ու սննդի ծախսերը:

Դասընթացին դիմելու հայտին, վերջնաժամկետին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Տրանսսահմանային լրագրություն» խորագրով ծրագիրն ուղղված է լրագրողի գործնական հմտությունների բարելավմանը՝ միջազգային թեմաներ լուսաբանմանելիս:

Ծրագրին դիմելու հայտին, վերջնաժամկետին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Աշխատանքային լեզուն ռուսերենն է:

Աղբյուրը՝ www.media.am