«Թուրքական ապրանքների վաճառքը պետք է արգելվի» թեմայով բանավեճում հաղթեց «Ալֆա» թիմը

1. գլխավոր

 2019թ. դեկտեմբերի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ բանավեճի առաջնության 1/2 եզրափակչի առաջին խաղը, որին մասնակցում էին «Ալֆա» և «Օմեգա» թիմերը:

Խաղի դատավորներն էին ՈՒԳԸ փոխնախագահ Շիրակ Գասպարյանը (գլխավոր դատավոր), Տնտեսագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Լուիզա Մադաթյանը, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ Հովսեփ Մովսեսյանը:

Բանավեճը «Թուրքական ապրանքների վաճառքը պետք է արգելվի» թեմայով էր:

Ինչպես որոշվել էր խաղից 10 օր առաջ կայացած վիճակահանությամբ, կողմ դիրքորոշմամբ հանդես եկավ «Օմեգա» թիմը, իսկ դեմ դիրքորոշմամբ՝  «Ալֆա» թիմը:

Երկու թիմերն էլ ցուցադրեցին հանդիսատեսի համար հետաքրքիր խաղ: 

 Լարված ու համառ պայքարից հետո 70-53 հաշվով հաղթեց «Ալֆա» թիմը:

Շնորհավորում ենք հաղթող թիմին՝ եզրափակչում մաղթելով հաջողություն, իսկ «Օմեգա» թիմին շնորհակալություն մասնակցելու և իրենց խաղով բանավեճի առաջնությունը գեղեցկացնելու համար:

Կայացավ տնօրենության հերթական նիստը

Դեկտ.-ի 11-ի տնօր. նիստի նկար2019թ. դեկտեմբերի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ:

Տնօրենության նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի մի քանի ուսանողների հեռացմանը, «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մագիստրոսական կրթական ծրագրի լիցենզիային վերաբերող, գիտահետազոտական կենտրոն ստեղծելու և մի քանի ընթացիկ հարցեր:

Մասնավորապես նշվեց, որ հեռակա ուսուցման համակարգի 3 ուսանող չի մասնակցել 2019-2020 ուստարվա առաջին կիսամյակի դասերին, և ԵՊՀ ԻՄ-ի  ներքին կարգապահական կանոնների 62-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ նրանք ենթակա են հեռացման, իսկ 1 ուսանող տարկետման ժամկետը լրանալուց հետո ուսանողական իրավունքները վերականգնելու դիմում չի ներկայացրել և դարձյալ ենթակա է հեռացման: Որոշվեց հեռակա ուսուցման համակարգի 4 ուսանողին հեռացնել մասնաճյուղից:

Հաջորդ հարցի վերաբերյալ նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի որոշմամբ՝ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի և Ուսումնամեթոդական վարչության կողմից կազմվել է «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մագիստրոսական կրթական ծրագրի լիցենզիա ստանալու փաթեթը: Այդ համատեքստում նշվեց, որ  2020թ. նախատեսվում է կատարել կառուցվածքային որոշ փոփոխություններ, ստեղծել փոքր գիտահետազոտական կենտրոն, որին տրվեց հավանություն:

Որոշվեց համապատասխան փաթեթը ներկայացնել Երևանի պետական համալսարան:

Ընթացիկ հարցերից էր ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020թ. ընդունելության տեղերի և ուսման վարձավճարների հարցը: Որոշվեց ընդունելության տեղերը թողնել անփոփոխ, 5 մասնագիտական կրթական ծրագրերի («Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «ԻԿՄ», «ԱԼԳ», «ՖԼԳ», «ՏՄՄ») համար կատարել ուսման վարձավճարների փոփոխություն՝ հաշվի առնելով Ուսումնամեթոդական վարչության կողմից իրականացված համեմատական վերլուծությունները:

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՌԵԿՏՈՐԱՏ 2019

a. 42

 2019թ. դեկտեմբերի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի և տնօրենության համագործակցությամբ, ուսանողի տոնի առթիվ տեղի ունեցավ ուսանողական ռեկտորատ, որը հաջորդեց նոյեմբերի 29-ին կայացած պիլոտային ռեկտորատին:

Ռեկտորատի ընթացքում համալսարանը ղեկավարեցին ուսանողները, ովքեր փոխարինեցին ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցներին՝ վարչական, պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմի ներկայացուցիչներին:

Այն ուներ երկու հիմնական նպատակ. առաջինը` ուսանողներին ծանոթացնել համալսարանի կառուցվածքին, երկրորդը` ուսանողներին բուհի խնդիրներին այլ դիտանկյունից նայելու հնարավորություն տալ:

Ռեկտորատի մասնակցության առցանց հայտադիմումը լրացրել էին ութսունմեկ ուսանող` բոլոր ֆակուլտետներից և բոլոր կուրսերից: Հայտադիմումը լրացրած բոլոր ուսանողներին հնարավորություն է տրվել մասնակցել ռեկտորատին:

Օրվա ընթացքում պաշտոնավարող ուսանողներն իրենց պարտականությունների շրջանականերում իրականացրին`

  • դասապրոցեսի կազմակերպում,
  • մասնաճյուղի ներքին կարգապահության պահպանում,
  • ուսանողների կողմից դասախոսությունների վարում,
  • դասալսումների կազմակերպում,
  • նիստերի ու խորհրդակցությունների հրավիրում:

Թիմն աշխատում էր մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ:

Օրն ամփոփվեց եզրափակիչ նիստով, որին մասնակցեցին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը և ռեկտորատի անդամները:

Նիստի ընթացքում ռեկտորատի մասնակիցները ներկայացրին իրենց կատարած աշխատանքները, ստացած տպավորությունները:

Ծրագիրը, հետաքրքիր լինելուց բացի, շատ օգտակար էր. այն նպաստեց, որ ուսանողները մոտիկից ծանոթանան բուհի կառավարմանը, նրա վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի՝ որքան պատվաբեր, նույնքան էլ պատասխանատու և պարտավորեցնող աշխատանքին:

Բոլոր լուսանկարները տե´ս Պատկերասրահում:

Ուսանողական ռեկտորատ 2019

Մասնաճյուղում կայացավ հանդիպում ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն իրականացնող խմբի հետ

1. գլխավոր

 2019թ. դեկտեմբերի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանի հանդիպումը ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն իրականացնելու նպատակով ձևավորված նախնական աշխատանքային խմբի հետ:

Հանդիպման նպատակն էր իրազեկել ներկաներին ԵՊՀ ԻՄ-ում ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն իրականացնելու հերթական գործընթացի, դրա ընդհանուր բովանդակության ու խնդիրների մասին:

Մասնավորապես ներկայացվեց, որ ԵՊՀ ԻՄ-ն ունի ինքնավերլուծություն իրականացնելու փորձ. 2011, 2013 և 2015 թվականներին ըստ ձևաչափի պատրաստվել են ինքնավերլուծության զեկույցներ:

Ինքնավերլուծության ձևաչափը ենթադրում է ՄՈՒՀ-ի ծավալած բոլոր ոլորտների գործընթացների վերլուծություն, նրանց թույլ և ուժեղ կողմերի բացահայտում, կրթության ոլորտում նոր մոտեցումների ներդրում ու համադրում, պլանավորման երկարաժամկետ ծրագրում, անհրաժեշտ փոփոխությունների իրականացում:

Նշվեց, որ ինքնավերլուծությունը կիրականացվի ըստ 10 չափանիշների, որոնք իրենց հերթին ընդգրկում են 65 չափորոշիչ: Ներկայացվեցին աշխատանքային խմբերի անդամները՝ ըստ չափանիշների:

ՄԿՈԱ բաժնին հանձնարարվեց համակարգել գործընթացը, հետևել խմբերի աշխատանքներին՝ ըստ ժամանակացույցի, տրամադրել համապատասխան խորհրդատվություն և աջակցություն՝ ինքնավերլուծությունը պատշաճ իրականացնելու համար: