ԵՊՀ ԻՄ-ում ընթանում են 2018-2019 ուստարվա II կիսամյակի 1-ին ընթացիկ քննություններն ու ստուգումները, ավարտական կուրսերի քննությունները

ԵՊՀ ԻՄ-ում ընթանում են 2018-2019 ուստարվա II կիսամյակի 1-ին ընթացիկ քննություններն ու ստուգումները, ավարտական կուրսերի քննությունները

DSCN6997

 2019թ. ապրիլի 8-13-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում (առկա ուսուցման համակարգում) անցկացվում են 2018-19 ուստարվա II կիսամյակի 1-ին ընթացիկ քննություններն ու ստուգումները, ավարտական կուրսերի քննությունները:

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանի խոսքով՝ քննություններն իրականացվում են սահմանված կարգի (Բակալավրի կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի) համաձայն՝ նախատեսված կիսամյակի 9-րդ շաբաթում:

Սահմանված կարգի համաձայն՝ քննությունների, ընթացիկ քննությունների և ստուգումների հարցաշարերը նախապես տրամադրվում են ուսանողներին, իսկ կազմված տոմսերը, տարբերակները, թեստերը ստորագրվում են ամբիոնի վարիչի, կնքվում ֆակուլտետի դեկանի կողմից, այնուհետև ծրարավորվում են, ըստ այդմ էլ անցկացվում են քննությունները:

Գրավոր ընթացիկ քննություններն ու ստուգումներն անցկացվում են տեսախցիկներով կահավորված լսարաններում:

Յուրաքանչյուր քննությունից կամ ստուգումից հետո դասախոսը ուսանողների հետ իրականացնում է քննարկում:

Բանավոր և թեստային ձևով անցկացված քննությունները գնահատվում են անմիջապես տեղում (լսարանում), իսկ գրավոր քննությունները 7 օրվա ընթացքում ստուգվում են դասախոսի կողմից և քննարկվում ուսանողների հետ:

Քննական գործընթացի թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովվում է ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում քննությունների արդյունքները հրապարակելու միջոցով:

Ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքները քննարկվում են ֆակուլտետների գիտական  խորհուրդների և ամբիոնների նիստերում:

Քննությունների բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

«Տվյալների գիտություն, հասարակությունների գիտություն» միջազգային գիտաժողովի հրավեր

4E1AD1A7-84CB-43A1-8245-4413E3BA817C_cx6_cy2_cw87_w1023_r1_s

 Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ս.թ. ապրիլի 10-12-ին հրավիրում է մասնակցելու «Տվյալների գիտություն, հասարակությունների գիտություն» միջազգային գիտաժողովին:

Կանցկացվեն թեմատիկ 4 կլոր սեղաններ` հանրային, մասնավոր տնտեսական և գիտական ոլորտների միջազգային բանախոսների մասնակցությամբ:

Հանդիպումները կանցկացվեն

ապրիլի 10-ին ժ. 09:00-ին, Հայաստանում ֆրանսիական Համալսարանում,                 

ապրիլի 11-ին, ժ. 09:30-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում,

ապրիլի 12-ին, ժ. 09:30-ին, ԹՈՒՄՈ կենտրոնում:

Աշխատանքային լեզուներն են ֆրանսերենն ու հայերենը` համաժամանակյա թարգմանությամբ:

Մուտքն ազատ է:                                           

Գիտաժողովի ծրագիրը

Աղբյուրը՝ http://scs.am: 

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Ես և շրջակա աշխարհը» հանրակրթական առարկային վերաբերող առաջին սեմինար-քննարկումը ուսուցիչների հետ

IMG_1286

 2019թ. ապրիլի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Աշխարհագրություն», «Ես և շրջակա աշխարհը» դասագրքերի համահեղինակ, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնատար Գ.Հովհաննիսյանի հանդիպումը Իջևանի Ս.Սարգսյանի անվան թիվ 1 և Մ.Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցների 2-4-րդ դասարանների ուսուցիչների հետ:

Բանախոսությունը վերաբերում էր  «Ես և շրջակա աշխար­հը» դասագրքերի թեմատիկային:

Գ.Հովհաննիսյանը պատասխանեց ուսուցիչների հարցերին, ընդհանուր կերպով ներկայացրեց իր տեսակետներն ու մտահոգությունները:

Նա ընդգծեց, որ նման հանդի­պումները նպատակ ունեն ինչպես վերհանել դասավանդ­ման ընթացքում ուսուցիչների առջև ծառացած խնդիրները, այնպես էլ նրանց ցուցաբերել մեթոդական և մասնագիտական օգնություն:

Ուսուցիչները ողջունեցին նախաձեռնությունը և առաջարկեցին այդպիսի հանդիպումներ կազմակերպել հաջորդ ուսումնա­կան տարվա սկզբին իրենց կողմից նախապես ներկայացված առաջարկների ու դիտողությունների քննարկման ձևաչափով: