Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմը հայտարարում է Մոնրէալի Եգիպտահայերու Ընկերակցութեան «Մաշտոց» կրթական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ուսման վարձի փոխհատուցման ծրագրի դիմումների ընդունելություն:
Կրթաթոշակները տրամադրվում են 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով` խրախուսելու բարձր առաջադիմությամբ և ֆինանսական անբարենպաստ պայմաններում գտնվող ուսանողներին:
Դիմումներ կարող են ներկայացնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բակալավրի առկա և հեռակա վճարովի ուսուցման համակարգում սովորող 1-5-րդ կուրսերի ուսանողները:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- Անձնագիր՝ երկկողմանի պատճենահանված,
- գրավոր դիմում՝ ուսման վարձի փոխհատուցման կարիքի հիմնավորմամբ,
- ընտանիքի կարիքի գնահատման թերթիկ,
- տեղեկանք ՄՍԾ-ից՝ ընտանիքի սոցիալական վիճակի մասին,
- տեղեկանք բնակության վայրի, ընտանիքի կազմի և սոցիալական վիճակի մասին,
- տեղեկանք՝ կրթաթոշակներից օգտվելու վերաբերյալ,
- ուսանողի ակադեմիական տեղեկագիր,
- հասարակական ակտիվությունը հաստատող փաստաթղթեր:
Դիմումները կարող եք ներկայացնել 2022թ. մարտի 15-31-ը «Մաշտոց» հիմնադրամի ծրագրի համակարգող Էրինե Ղարայանին:
Դիմումի օրինակը կարող եք ներբեռնել այստեղից: