Ի գիտություն ԵՊՀ ԻՄ-ի վճարովի համակարգում սովորող ուսանողների

Հայտ. նկար

Ուսման վարձավճարի ամսական վճարման կարգի մասին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ.Գևորգյանի ստորագրած հրամանի համաձայն՝ ԵՊՀ-ի բոլոր (այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ-ի) ուսանողներն իրավունք ունեն կիսամյակի համար սահմանված ուսման վարձավճարը վճարելու ընթացիկ կիսամյակի 4 ամիսների ընթացքում (1-ին կիսամյակում՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, 2-րդ կիսամյակում՝ փետրվար, մարտ, ապրիլ, մայիս)՝ յուրաքանչյուր ամիս վճարելով տվյալ կիսամյակի համար սահմանված վարձավճարի առնվազն 25 տոկոսը:

Ուսանողները պետք է ընթացիկ ամսվա համար սահմանված ուսման վարձավճարի համապատասխան մասը վճարեն ԵՊՀ ԻՄ-ի բանկային հաշվեհամարին մինչև տվյալ ամսվա 10-ը: Տվյալ ամսվա համար սահմանված չափով կամ նախատեսված ժամկետում ուսման վարձավճարը չվճարելու դեպքում ուսանողը կարող է հեռացվել բուհից:

Ուսման վարձավճարը կարող եք վճարել նաև առցանց՝ Ձեր բանկի հավելվածը ներբեռնելու, ինչպես նաև «iDram» վճարային համակարգի օգնությամբ:

Ստորև ներկայացնում ենք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բանկային վավերապայմանները:

 

Կազմակերպություն

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

Բանկը

«Արդշինբանկ» ՓԲԸ

Հաշվեհամարը (ՀՀ դրամ)

247610017094

Նպատակում նշել

Ուսման վարձ, ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, ֆակուլտետը, կուրսը, ուսուցման ձևը (առկա կամ հեռակա)

ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ. ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Rbw3fTLANBLE6VuwOfTD9F1or5

 Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:

Սկսվում է ձեր կյանքի ամենակարևոր փուլերից մեկը. մի՛ մոռացեք, որ նաև ձեր հիմնարար և արդիական կրթությունից է կախված ձեր ու Հայաստանի ապագան ու բարեկեցությունը: Դուք այն սերունդն եք, որ համավարակի այս դժվարին օրերին կարողացավ հաղթահարել իր առջև դրված խնդիրները և իրագործել բուհ ընդունվելու երազանքը:

Նորեկ համալսարանականներիդ մաղթում եմ նպատակասլացություն ու ողջամտություն, որպեսզի ստանալով գիտելիքներ, ձեռք բերելով հմտություններ և կարողություններ՝ ԵՊՀ-ն ավարտելուց հետո կարողանաք գտնել ձեզ համար հետաքրքիր աշխատանք՝ ապացուցելով, որ համալսարանում անցկացրած տարիները եղել են արդյունավետ ու բովանդակալից։

Հիշե՛ք, որ համալսարանական լինելը ոչ միայն մեծ պատիվ է, այլև մեծ պատասխանատվություն. թող որ տարիներ անց կարողանաք հպարտությամբ ասել՝ «Ես համալսարանական եմ»։

Սիրով շնորհավորում ենք…

Margaryan-Aleqsan

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անունից սիրով շնորհավորում ենք Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ալեքսան Մարգարյանին` ծննդյան 50-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Հարգելի՛ պարոն Մարգարյան, մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երջանկություն, անսպառ եռանդ, բազում հաջողություններ ու ձեռքբերումներ աշխատանքում և  անձնական կյանքում, ամենայն բարիք: