Ուրախ լուր բոլոր երիտասարդ գիտնականների համար, ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց հետազոտական աշխատանքները՝ համագործակցելով ԱՄՆ գործընկեր համալսարանների հետ:
ISTC-ն երկարացնում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ ԱՄՆ-Հայաստան հետազոտական համագործակցության դրամաշնորհային ծրագրին դիմելու վերջնաժամկետը:
Ծրագրի նպատակն է իրականացնել հետազոտական թիմերի ֆինանսավորում՝ ԱՄՆ հետազոտական հաստատությունների հետ փորձի փոխանակման և համագործակցության նպատակով:
Դիմումների վերջնաժամկետը մարտի 31-ն է, այնպես որ շտապեք, որպեսզի բաց չթողնեք այս մեծ հնարավորությունը:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք հետևել ստորև նշված հղմանը՝
https://istc.am/?page_id=20555 :