Ուսանողական գիտաժողով ՎՊՀ-ում

կոնֆերանս գիտաժողով

2018թ. նոյեմբերի 6-ին Վանաձորի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գիտական նստաշրջան՝ նվիրված Մայիսյան հերոսամարտերին և Հայաստանի 1-ին հանրապետության հռչակման 100-ամյակին: Զեկուցումների թեմատիկան ազատ է:

            Նստաշրջանի ընթացքում գործելու են հետևյալ բաժանմունքները.

  1. Պատմություն, իրավագիտություն, քաղաքագիտություն
  2. Հայ բանասիրություն
  3. Օտար լեզուներ և գրականություն
  4. Տնտեսագիտություն
  5. Մանկավարժություն
  6. Հոգեբանություն
  7. Սոցիալական աշխատանք
  8. Փիլիսոփայություն
  9. Արվեստագիտություն
  10. Աշխարհագրություն
  11. Կենսաբանություն
  12. Քիմիա
  13. Ֆիզիկա
  14. Մաթեմատիկա
  15. Ինֆորմատիկա

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2018թ. սեպտեմբերի 12-ը sss.vsu.am@mail.ru էլ.փոստի հասցեին ուղարկել մասնակցության հայտը:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտական նստաշրջանին ներկայացված լավագույն զեկուցումները տպագրվելու են ՎՊՀ ՈՒԳԸ «Գիտական հոդվածների ժողովածու»-ի հերթական համարում:

Միջազգային գիտաժողովի հայտարարություն

1

«ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ»

3-րդ միջազգային երիտասարդական գիտաժողով (13-16 սեպտեմբերի 2018թ., ք.Ստեփանակերտ)

Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) նախաձեռնությամբ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի աջակցությամբ 2018 թվականի սեպտեմբերի 13-16-ը Ստեփանակերտում տեղի կունենա «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» խորագրով 3-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովը` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին և արցախյան շարժման 30-ամյակին:

Գիտաժողովին կարող են մասնակցել Արցախի, Հայաստանի և արտասահմանյան բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների ասպիրանտները, երիտասարդ գիտնականներն ու մասնագետները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան, բացառությամբ Կազմակերպության կողմից հրավիրյալ գիտնականների):

Գիտաժողովի ոլորտները՝ հասարակական գիտություններ (իրավագիտություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, պատմություն, տնտեսագիտություն, հոգեբանություն, լրագրություն և այլն):

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2018թ. հուլիսի 31-ը լրացնել մասնակցության հայտը և ուղարկել armstatehoodconf@gmail.com էլեկտրոնային փոստին: Հայտի հետ միաժամանակ պետք է ուղարկել նաև`

  • զեկույցը,
  • գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (սկան տարբերակով, միայն գիտական աստիճան չունեցողների համար):

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Զեկույցը պետք է համապատասխանի գիտաժողովի խորագրին:

Գիտաժողովի լավագույն աշխատանքները հրատարակվելու են ՀՀ ԲՈՀի պահանջներինհամապատասխանող առանձին նյութերի ժողովածուի տեսքով:

Աշխատանքներին ներկայացվող պահանջներն են.

Զեկույցի համակարգչային շարվածքը՝ Word 97-2003 ծրագիր:

Ծավալը՝ 4-7 էջ:

Էջի ֆորմատը՝ A5 (148*210 մմ), լուսանցքները. ձախից, վերևից, աջից և ձախից՝ 18 մմ:

Տեքստի տառատեսակը՝ հայերեն՝ Arial AMU (տառատեսակը կարող եք բեռնել այստեղից), ռուսերեն և անգլերեն՝ Times New Roman:

Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 11 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 10 pt տառաչափով տրվում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը, ֆակուլտետը, կարգավիճակը (ասպիրանտ, գիտությունների թեկնածու, դասախոս): Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է գիտական ղեկավարի գիտական աստիճանը, կոչումը, անուն, ազգանունը: Մեկ տող բաց թողնելով անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական տեքստը: Հիմնական տեքստի տառաչափը՝ 10 pt, տողերի հեռավորությունը՝ 1: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից (Alignment: Justify): Պարբերությունները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ:

Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում՝ 8 pt տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (Alignment: Justify): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով՝ Bold), այնուհետև՝ աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած գրականության էջը:

Հայերեն, ռուսերեն և անգլերեն ամփոփագրերը պարտադիր են: Հոդվածի հիմնական տեքստից մեկ տող հետո տողի մեջտեղում 10 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող հետո 10 pt տառաչափով տրվում է հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև գրվում է «բանալի բառեր» և նշվում են 4-6 բանալի բառեր: Մեկ տող ներքև 60-80 բառի սահմաններում համառոտ ներկայացվում է զեկույցի ամփոփագիրը (հիմնական էությունը, նպատակը, խնդիրները, արդյունքները):

Անցնելով այս հղմամբ` կարող եք ծանոթանալ զեկույցի ձևավորման օրինակի:

Նշված չափորոշիչներին չհամապատասխանող զեկույցները չեն քննարկվելու:

Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ՝
«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ հիմնադիր նախագահ, Արցախի պետական և Մեսրոպ Մաշտոց համալսարանների դասախոս, 
ի.գ.թ., դոցենտ Ավետիք Համլետի Հարությունյան
Հեռ. (+374) 97277770, էլ. փոստ. avetik.hh@gmail.com:

«Ամերիա Սերունդ 9» ծրագրին մասնակցելու հրավեր

«Ամերիա Սերունդ» ծրագրին մասնակցելու հրավեր

Հարգելի՛ համալսարանականներ,

մեկնարկում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում անցկացվելիք «Ամերիա Սերունդ 9» ծրագրիրը:

 Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 25.06.2018թ.:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ 

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, տեխնիկական կամ հումանիտար ոլորտներում
  • Նպատակասլացություն, ճկունություն
  • Թիմի հետ միասին նոր մարտահրավերներ հաղթահարելու պատրաստակամություն
  • Համակարգչային հմտություններ
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
  • Նոր մարտահրավերներ ընդունելու, նորարարական գաղափարներով ու մոտեցումներով հանդես գալու ունակություն 
  • Տարբեր մշակույթների և սոցիալական խմբերի ներկայացուցիչների հետ աշխատելու կարողություն:

Մանրամասներն` այստեղ:

«Հոգեբանական առաջնային օգնություն ճգնաժամային իրավիճակներում» դասընթացի հրավեր

«Հոգեբանական առաջնային օգնություն ճգնաժամային իրավիճակներում»  դասընթացի հրավեր

2018թ. հունիսի 26-ին` ժամը 12:00-ից 15:00-ն (20 րոպե ընդմիջումով), ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի 57 լսարանում տեղի կունենա «Հոգեբանական առաջնային օգնություն ճգնաժամային իրավիճակներում» դասընթացը, որը համատեղ կազմակերպում են «Գոյ» գիտագործնական համալիր հետազոտությունների նորարարական կենտրոնը և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը:

Ծրագրի նպատակն է տրամադրել գիտելիքներ և հմտություններ՝ ճգնաժամային իրավիճակներում հոգեբանական առաջնային օգնություն ցուցաբերելու համար։

Դասընթացը կվարեն «Գոյ» կենտրոնի փորձառու մասնագետները: 

Ծրագրի պատասխանատուները բոլոր հետաքրքրված անձանց խնդրում են մինչև հունիսի 23-ը լրացնել հարցաթերթիկը՝ հետագա մասնակցության համար նրանց հետ կապ հաստատելու նպատակով:

 

 

 

Սիրով շնորհավորում ենք…

Սիրով շնորհավորում ենք…

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, մասնաճյուղի բազմամյա պատասխանատու աշխատակից Ալիսա Զավենի Հասանյանին՝  ծննդյան 55-ամյակի կապակցությամբ:

ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարությունն ու ամբողջ անձնակազմը Ա.Հասանյանին մաղթում են երջանկություն, քաջառողջություն, անձնական և ուսումնագիտական նորանոր հաջողություններ, ամենայն բարիք: