Սիրով շնորհավորում ենք…

Marieta-Djagaryan

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի վարիչ, Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ, մասնաճյուղի զարգացման գործում իր ավանդն ունեցող, բազմամյա պատասխանատու և բարեխիղճ աշխատակից Մարիետա Ալբերտի Ճաղարյանի ծննդյան տարեդարձը:

ԵՊՀ ԻՄ-ի անմբողջ անձնակազմն ու ղեկավարությունը Մ.Ճաղարյանին մաղթում են ստեղծագործական անսպառ եռանդ,  ուսումնագիտական նորանոր ձեռքբերումներ, քաջառողջություն, երջանկություն, ամենայն բարիք:

Թո՛ղ երկու տասնամյակի ընթացքում (մասնաճյուղի հիմնադրումից ի վեր) նրա կուտակած մեծ փորձը փոխանցվի և աշխատանքի նկատմամբ բարձր պատասխանատվությունը օրինակ ծառայի ԵՊՀ ԻՄ-ի երիտասարդ կադրերի համար:

 

 

Աշխատանքի հրավեր

Աշխատանքի հրավեր

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի «Ազգագրություն» բաժնում աշխատելու համար ընդունվում են հայտեր:

Գիտական աշխատողի պարտականությունների շրջանակը

  • Թանգարանի գործունեության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ գիտահետազոտական աշխատանքների իրականացում,
  • Թանգարանային առարկաների ու հավաքածուների ուսումնասիրում,
  • Թանգարանային հավաքածուների համալրման ծրագրերի, թանգարանի զարգացման, ինչպես նաև՝ ցուցադրությունների և ցուցահանդեսների հայեցակարգերի մշակում,
  • Թանգարանային առարկաներին և հավաքածուներին վերաբերող գիտահետազոտական նյութերի և կատալոգների հրատարակության նախապատրաստում:

Պահանջվող որակավորում և հմտություններ

  • Հումանիտար գիտությունների (ազգագրություն, մշակութաբանություն, թանգարանագիտոություն և այլ հարակից գիտաճյուղեր) բնագավառում բարձրագույն կրթության որակավորում,
  • Գիտահետազոտական աշխատանքների կատարման հմտություններ,
  • Երկու և ավելի օտար լեզուների իմացություն,
  • Համակարգչով աշխատելու հմտություններ (Word, Power Point),
  • Թիմային աշխատանքի կարողություններ:

Դիմելու կարգը

Պահանջներին համապատասխանելու դեպքում անհրաժեշտ է armeniaethnomuseum@gmail.com էլ. հասցեին ուղարկել՝
1. ինքնակենսագրություն (CV),
2. հետաքրքրության նամակ (նամակում պետք է հստակ նշել աշխատանքին առնչվող փորձառությունն ու նպատակները։ Այն չպետք է գերազանցի 300 բառը):

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2018 թ. մարտի 10-ն է:

Ի գիտություն կրթաթոշակ ստացող ուսանողների

ardshinbank

«ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի այն ուսանողներին, ովքեր 2017-2018 ուստարվա II կիսամյակում ստանալու են կրթաթոշակ և չունեն “VISA Electron” քարտ կամ լրացել է դրա վավերականության ժամկետը,  խնդրում ենք ներկայանալ «Արդշինբանկ»-ի Իջևանի մասնաճյուղ և ստանալ քարտ:    

 

ԵՊՀ ԻՄի հաշվապահություն

Ի գիտություն մասնաճյուղի աշխատակիցների

Ի գիտություն մասնաճյուղի աշխատակիցների

«ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի այն աշխատակիցներին, ովքեր ցանկանում են աշխատավարձը ստանալ բանկի միջոցով, խնդրում ենք ներկայանալ իրենց նախընտրած բանկ:

 

ԵՊՀ ԻՄի հաշվապահություն

ԵՊՀ ՈՒԳԸ 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

ԵՊՀ Երևանի պետական համալսարան

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) կազ­­­մա­կեր­պում է 5-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի առաջին հան­րա­պե­տու­թյան հիմնադրման 100-ամյա­կին: Գիտաժողովը ուսանողներին, ասպիրանտներին և երի­տա­սարդ գիտնականներին հնարավո­րու­թյուն է ընձեռում ակադեմիական լսարանին ներ­կա­յաց­նելու իրենց գիտական հետազո­տու­թյան արդյունքները, կատարելագործելու գի­տա­կան աշ­­խատանք կատարելու հմտությունները, ինչպես նաև կապեր հաստատելու Հայաս­տանի և ար­­տերկրի երիտասարդ հետա­զո­տող­ների հետ:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Գիտական նստաշրջանին կարող են մասնակցել ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ և մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ բոլոր երկրների բուհերից ու այլ գիտա­հետազո­տական հաստատություններից: 35 տարեկանից բարձր մասնագետները կարող են նստաշրջա­նին մասնակցել որպես հրավիրյալ զեկուցողներ՝ ներկայացնելով իրենց գիտա­կան հետազոտության արդյունքները կամ խոսել իրենց մասնագիտության արդի հիմ­նախնդիր­ների շուրջ: Զեկուցումների առավելագույն տևողությունը 15 րոպե է:

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ

Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2018 թ. փետրվարի 28-ը լրացնել առցանց հայտա­դի­մու­մը, իսկ զեկուցման սեղմագիրը[1] (200-300 բառ)՝ ուղարկել ՈՒԳԸ էլ. փոստի հաս­ցեին՝ sss@ysu.am:

Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, և միայն դրա­կան արդ­­յունքի պարագայում կհաստատվի հայտատուի մասնակցությունը գիտական նստաշրջա­­նին: Դիտարկման արդյունքների վերաբերյալ հայտատուները կծանուցվեն մինչև 2018 թ. մարտի 15-ը:

 

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ

Գիտաժողովի բոլոր զեկուցողներին տրվելու են մասնակցության հավաստագրեր:

Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը գրախոսության փուլը հաղթահարելու պա­րա­­գա­յում տպագրվելու են «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պար­բե­րականում: Պարբերականի էլեկտրո­նա­յին հա­մար­ները տեղադրված են ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայքում՝ www.ssspub.ysu.am:

Հայտարարության տեղեկատվական թերթիկը հասանելի է այստեղ:

 


[1] Մեկ մասնակիցը կարող է ներկա­յաց­նել միայն մեկ զեկուցում: Մեկից ավե­լի հայտ ներկայացնելու պարագայում զեկուցման կթույլատրվի ներկայացված վերջին հայտը, եթե հայտատուն չի տեղե­կաց­նում այլ նախընտ­րու­թյան մասին:

Աղբյուրը` http://www.ysu.am