ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ առաջին կուրսեցիների համար

հեհ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ՀՀ կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։

Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։

Հայտատու ուսանողը պետք է լինի ՀՀ քաղաքացի և բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝

• սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ անապահովության «30.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող) ընտանիքի անդամ և ունենա բարձր առաջադիմություն,

• երրորդ խմբի հաշմանդամ ուսանող։

Հայտատուն պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝

ա/ անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը,

բ/ մեկ լուսանկար /3×4/,

գ/ տեղեկանք հայտատուի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում «30.00» միավորից բարձր անապահովության միավոր ունենալու մասին,

դ/ տեղեկանք բուհից՝ ուսանողի 1-ին կուրսի առկա, վճարովի համակարգում սովորելու մասին,

ե/ տեղեկանք բուհից առաջադիմության մասին,

զ/ III-րդ խմբի հաշմանդամության կարգը հաստատող փաստաթղթի պատճենը,

է/ լրացված դիմումը:

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 28-ն է։

Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է` 13.00-14.00-ն): 

Կրթաթոշակի դիմում-հայտը կարող եք բեռնել heh.am կայքից։ 

 
Աղբյուրը՝ http://heh.am

Դպրոցականների օլիմպիադա – 2018

Դպրոցականների օլիմպիադա

2018թ. մարտի 3-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում անցկացվելու է դպրոցական օլիմպիադա:

Այն կանցկացվի հետևյալ հանրակրթական առարկաների գծով.

  • մաթեմատիկա,
  • ֆիզիկա,
  • քիմիա,
  • ինֆորմատիկա,
  • կենսաբանություն,    
  • աշխարհագրություն,
  • հայ ժողովրդի պատմություն,
  • հայոց լեզու և գրականություն,
  • ռուսաց լեզու,
  • անգլերեն,
  • գերմաներեն,
  • ֆրանսերեն,
  • ստեղծագործական աշխատանք:

Օլիմպիադան նախատեսվում է 11-12-րդ դասարանի աշակերտների համար: Ըստ առարկաների յուրաքանչյուր դպրոցից կարող է մասնակցել 2-3 աշակերտ:

Օլիմպիադայի մասնակիցները մարտի 3-ին՝ ժամը 1030-ին, պետք է ներկայանան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:

Օլիմպիադայի հետ կապված հարցերով կարող եք դիմել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մինչհամալսարանական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Վահան Աղաբաբյանին (հեռ.՝ 096-987-654, 096-557-556, էլ.հասցե՝ vahanagha@yandex.ru):

I փուլի հաղթողները կմասնակցեն II փուլին, որը տեղի կունենա մարտի 31-ին՝ ժամը 1100 -ին, Երևանի պետական համալսարանում:

Օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա ապրիլի 20-ին՝ ժամը 1500-ին, Երևանի պետական համալսարանի Մեծ դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):

Ի գիտություն.

ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ օլիմպիադայում հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած աշակերտներին Համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ:

 

2017-2018 ուստարվա II կիսամյակի դասացուցակները

schedule

Հարգելի՛ համալսարանականներ,  2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասացուցակները  ըստ ֆակուլտետների տեղադրված են ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում («Ֆակուլտետներ» բաժնի «Դասացուցակ» ենթաբաժիններում):

 

ԵՊՀ ԻՄ 2017-2018 ուստարվա II կիսամյակի դասացուցակներ

 

dividers

 

Բնական գիտությունների ֆակուլտետ

Համարիչ

 

dividers

 

Կիրառական արվեստի ֆակուլտետ

Համարիչ 

 Հայտարար
 

 

dividers

 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետ

 Համարիչ 

Հայտարար 

 

dividers

 

Տնտեսագիտության ֆակուլտետ

Համարիչ  

Հայտարար 
 

Մրցույթ

01-02-2018

«Շեքսպիր ակումբ, անգլախոսների ասոցացիան» հայտարարում է ամենամյա հրապարակախոսության մրցույթի մեկնարկի մասին:

Մանրամասները՝ ֆայլում:

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ

Ուսանողական հանրապետական գիտաժողովի հրավեր

2018 թ. ապրիլի 20-ին Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում կայանալու է ամենամյա ուսանողական հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակին:

Գիտաժողովն անցկացվելու է հետևյալ ուղղություններով՝

  • ֆիզիկամաթեմատիկական գիտություններ,
  • ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա և ավտոմատացում,
  • կենսաբանական գիտություններ,
  • քիմիական գիտություններ,
  • գիտություններ երկրի մասին,
  • բանասիրական գիտություններ,
  • պատմական գիտություններ,
  • իրավաբանական գիտություններ,
  • քաղաքական գիտություններ,
  • տնտեսագիտություն,
  • մանկավարժական գիտություններ,
  • հոգեբանական գիտություններ,
  • արվեստագիտություն,
  • ռազմական գիտություններ,
  • սպորտ:

Ուսանողական գիտական նստաշրջանին մասնակցելու համար հարկավոր է մինչև
2018թ. մարտի 30-ը լրացնել մասնակցության հայտը էլեկտրոնային համակարգով, որը հասանելի է հետևյալ հղումով՝ http://shsu.am/april-20-conference/ :

Աղբյուրը՝  http://shsu.am