Հաստատվել են գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը

Հաստավել են գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի 2017 թ. դեկտեմբերի 25-ի N 53-Ա հրամանով հաստատվել են ՀՀ 2018 թ. պետական բյուջեից ֆինանսավորման երաշխավորված գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը:

2018 թ. Գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորման երաշխավորված գիտական միջոցառումների ցանկ
http://scs.am/files/gitakan-mijocarumner-2018.pdf

2018 թ. Գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորման երաշխավորված երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկ
http://scs.am/files/yerit-gitn-dprocner-2018.pdf

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
210 140 (109)

Գիտական թեմաների հայտերի ՄՐՑՈՒՅԹ

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով` գրանցվելով ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգում (https://grants.scs.am 2017 թ. դեկտեմբերի 28-ից մինչև 2018 թ. փետրվարի 28-ը ներառյալ (Երևանի ժամանակով մինչև ժամը 18:00):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 – 17:00 (հեռախոսներ՝ 21-01-40 (113), 21-01-40 (108)):

Մրցույթի հրավերի փաթեթը

ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով (գրանցվելով  https://grants.scs.am/  հասցեում)` 2018 թ. հունվարի 10-ից 2018 թ. փետրվարի 9-ը ներառյալ Երևանի ժամանակով մինչև ժամը 18:00:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական քաղաքականության վարչության գիտական քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժնում՝ աշխատանքային օրերին, ժամը 14:00 – 17:00, հեռ.` 21-01-40 (118):

Մրցույթի հրավերի փաթեթը:

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

 

Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստի հրավեր

ԵՊՀԻՄ

2017թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստ` մասնաճյուղի անձնակազմի  մասնակցությամբ:

Նիստի օրակարգը հետևյալն է.

  1. Հաղորդում ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2016-2020թթ. ռազմավարական ծրագրի կատարման ընթացքի (ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-2017թթ. ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ տնօրենի հաշվետվություն) մասին:
  2. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի 2017թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի մասին:
  3. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) մասին:
  4. ԵՊՀ ԻՄ-ում Կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի՝ 2016-2017 ուստարվա համալիր միջոցառումների կատարման արդյունքների մասին:            
  5. Ընթացիկ հարցեր:

 

Զեկուցող՝ ԵՊՀ ԻՄի գիտական խորհրդի նախագահ,

մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյան

 

 

 

Միջազգային գիտաժողով – Հայաստան 2018. իրողություն և հեռանկարներ

 

Միջազգային գիտաժողով - Հայաստան 2018. իրողություն և հեռանկարներ

Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը (ՀՀՀԿ) Հայաստանի ամերիկյան, Երևանի պետական և Բեյրութի Հայկազյան համալսարանների, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի, «Հանուն ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ համագործակցությամբ և Գալուստ Գյուլբեկյան հիմնադրամի աջակցությամբ 2018թ. հունիսի 22-24-ը Երևանում կազմակերպում է «Հայաստան 2018. իրողություն և հեռանկարներ»  միջազգային գիտաժողովը:  

Անկախության առաջին տարիներից Հայաստանի հանրապետությունը, այլ հետխորհրդային երկրների հետ միասին, դիտարկվել է որպես «անցումային երկիր», որը խորհրդային հասարակական-տնտեսական մոդելից անցում է կատարում շուկայական տնտեսության և արևմտյան տիպի ժողովրդավարության։ Սակայն արդեն 2000-ականների սկզբին հետազոտության  «անցումային» հարացույցի արդյունավետությունը որոշ արևմտյան գիտնականների կողմից կասկածի տակ է դրվել։ Հայաստանի ներսում այդ հարացույցը թեև օգտագործվում է որպես արտաքին աշխարհի հետ շփման լեզու, տեղացի գիտնականների մոտ առավել տարածված է ավանդական «ազգայնական» մոտեցումը։ Այնինչ, գնալով ակնհայտ է դառնում, որ ինչպես «տրանզիտիվ», այնպես էլ «ազգայնական» դիսկուրսներն ի վիճակի չեն նկարագրել այսօրվա Հայաստանի սոցիալ-տնտեսական իրողությունները:

Գիտաժողովը նպատակ ունի հայաստանյան հասարակական, տնտեսական և մշակութային իրողությունների ռացիոնալ վերլուծությամբ քայլ անել դեպի նոր հասարակագիտական դիսկուրսի ձևավորումը` «քվազի-հայրենասիրական» և «քվազի-արևմտյան» մոտեցումներին քննադատական այլընտրանք հանդես գալով:

Գիտաժողովին մասնակցելու ենք հրավիրում այն գիտնականներին ու հետազոտողներին, ովքեր ներգրավված են կամ հետաքրքրված են հետևյալ թեմաների ուսումնասիրությամբ.

  • Արդի հայաստանյան հասարակության սոցիալական կառուցվածքը
  • Հայաստանում գործող իրական սոցիալական և տնտեսական մեխանիզմները
  • Ղարաբաղյան հակամարտության ազդեցությունը Հայաստանի ներքին քաղաքականության վրա 
  • Հանրային ոլորտի յուրահատկությունը և քաղաքացիական շարժումները
  • «Եկեղեցի – հասարակություն – պետություն» եռյակն այսօր
  • Հայաստանը հետգաղութային հետազոտությունների համատեքստում
  • Սովետահայ արդիականացման յուրահատկությունները
  • Ավանդականությունը և արխայիկան այսօրվա Հայաստանում
  • Հայ ազգայնականության կերպափոխման փուլերը և արդի վիճակը
  • Հայաստանի հանրապետության տեղը հայ «անդրազգի» (Հայաստան – Արցախ – Սփյուռք եռյակի) համակարգում
  • Հայաստանի հանրապետություն՝ հայացք Սփյուռքից
  • Քաղաքական դիսկուրսը արդի Հայաստանում
  • ԶԼՄ-ներում տարածված դիսկուրսների քննադատական վերլուծությունը
  • Հասարակագիտական հետազոտությունների (այդ թվում՝ կիրառական սոցիոլոգիայի) մեթոդաբանության գաղափարախոսական գործառույթները և դրանց քննադատական վերլուծությունը
  • Հետխորհրդային հասարակությունների նկարագրության համար օգտագործվող մոդելների մեթոդաբանական ռելևանտության քննական վերլուծությունը
  • ՀՀ-ում իրականացվող կրթական ստրատեգիաները

Գիտաժողովի կազմկոմիտեն բաց է նաև այս հարցերին առնչվող այլ առաջարկների առջև:

Մասնակցել ցանկացող գիտնականներն ու հետազոտողները իրենց հայտերը կարող են ուղարկել conference.armenia2018@gmail.comէլեկտորոնային հասցեին: Դրանք պետք է լինեն ոչ ավել քան 500 բառ և պետք է ներառեն.

  1. Ամփոփ առաջարկը
  2. Հեղինակի անուն ազգանունը և կոնտակտային տվյալները
  3. Հաստատությունը (եթե կա)
  4. Կարճ ինքնակենսագրությունը (BIO) ոչ ավել քան 100 բառ:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերենը, անգլերենը և ռուսերենը:

Առաջարկները կարելի է ուղարկել մինչեւ 2018թ. հունվարի 20-ը: Հայտերի ընտրությունը կամփոփվի 2018 թ. հունվարի 30-ին: Արտասահմանյան մասնակիցների համար հնարավոր է ճանապարհածախսի և կեցության ծախսերի լրիվ կամ մասնակի փոխհատուցում, եթե մասնակիցը ներկայացնի դրա անհրաժեշտության հիմնավորում:

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել մեզ նույն հասցեով` conference.armenia2018@gmail.com