«Գրքասեր» (“Book lovers”) գրական ակումբին անդամագրվելու հրավեր

«Գրքասեր» (“Book lovers”) գրական ակումբին անդամագրվելու հրավեր

Հարգելի՛ համալսարանականներ, Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնած «Գրքասեր» (“Book lovers”) գրական ակումբը 2017թ. սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը հայտարարում է մասնակցության հայտերի ընդունելություն:

Ակումբին կարող են անդամագրվել ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ֆակուլտետների՝ անգլերեն լեզվին տիրապետող ուսանողներ և դասախոսներ:

“Book lovers” ակումբը կգործի հոկտեմբերի 3-ից, յուրաքանչյուր երեքշաբթի՝ ժամը 16:00-ից, Ուսանողական խորհրդի հանդիպումների սենյակում:

Առաջին քննարկվելիք ստեղծագործությունը կլինի Ռոալդ Դալի «Տանտիրուհին» պատմվածքը, որը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝ The Landlady http://ekladata.com/-DO9CNHfQY7PfrK84RVJXCJg6DM.pdf :

ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է

ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է հետևյալ թափուր աշխատատեղերի մասին`

Հրավիրում ենք «Հոգեկան առողջության հիմնախնդիրները» թեմայով բաց դասին

Սարգսյան Դիանա

Մանկավարժության և հոգեբանության  ամբիոնը հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:15-ին, կազմակերպում է «Հոգեկան առողջության հիմնախնդիրները» թեմայով բաց դաս՝  նվիրված Հոգեկան առողջության միջազգային օրվան: Դասը կվարի հոգ. գիտ. թեկն., ասիստենտ  Դ.Յ.Սարգսյանը:

Սիրով հրավիրում ենք:

ՈՒԽ-ն հրավիրում է մասնակցելու ազգային պարերի դասընթացի

ՈՒԽ-ն հրավիրում է մասնակցելու ազգային պարերի դասընթացի

Սիրելի՛ ուսանողներ, ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդը հրավիրում է ձեզ՝ մասնակցելու ազգային պարերի դասընթացի (դասերի օրերը և ժամերը հարմարեցվում են դասացուցակներին):

Մասնակցության համար մինչև 2017թ. հոկտեմբերի 15-ը կարող եք դիմել Ազգային պարերի խմբակի պատասխանատու, Տնտեսագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Արփինե Վերանյանին (arpine.veranyan.98@mail.ru) կամ գրել ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԽ-ի ֆեյսբուքյան էջին:

Հասանելի է «Ղարաբաղի բարբառի դարձվածաբանական բառարան»-ի էլեկտրոնային տարբերակը

gh-d-bararan

Ղարաբաղի բարբառը հայերենի տարածական տարբերակների շարքում առանձնանում է ոչ միայն իր կենսունակությամբ ու տարածված լինելով, այլև հարուստ բառապաշարով և դարձվածաբանությամբ: Բազմաթիվ դարձվածներ են ընդգրկված Արցախի ազգագրությանը, բանահյուսությանը, բարբառին նվիրված ուսումնասիրություններում, ժողովածուներում, բարբառագիր ստեղծագործություններում, ձեռագիր աղբյուրներում և դրանց կցված բառացանկերում, հայերենի ընդհանուր բարբառային, դարձվածաբանական և բացատրական բառարաններում:

Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ Արմեն Սարգսյանի և բանասեր, բ․գ․թ․, դոցենտ Շողեր Մինասյանի համահեղինակությամբ լույս տեսած «Ղարաբաղի բարբառի դարձվածաբանական բառարան»-ը ընդգրկում է Ղարաբաղի բարբառի խոսվածքներում գործածվող դարձվածային միավորները:

Դարձվածահոդվածներն օժտված են լեզվաոճական և իմաստաբանական նշումներով ու բացատրություններով, տպագիր և ձեռագիր աղբյուրներից ու բանավոր խոսքից քաղված անհրաժեշտ վկայություններով: Ընդարձակ առաջաբանում ներկայացվում է բարբառի դարձվածների բազմակողմանի քննությունը:

Բառարանը նախատեսված է բարբառագետների, բանագետների, ազգագրագետների, այլ բնագավառների մասնագետների և ընթերցող լայն շրջանների համար:

Ներբեռնել գիրքը

 

Աղբյուրը՝ http://armscoop.com