Հրապարակվել է ՄԿՈԱ բաժնի կողմից իրականացված հերթական վերլուծությունը

Հրապարակվել է

 Հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջի  «Որակի ապահովման գործընթացներ» բաժնի «Հաշվետվություններ, վերլուծություններ» էջում տեղադրվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրության՝ 2017թ. հարցման արդյունքների և 2013-17թթ. հարցումների արդյունքների համեմատական վերլուծությունը:    

ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարությունն առանձնակի նշանակություն է տա­լիս արտաքին շահակից­ների շրջանում պարբերական սոցիալական հարցում­ներին, որոնց արդյունքները թույլ են տալիս ժամանակին ու պատշաճորեն արձա­գանքել աշխատաշուկայի պա­հանջ­ների դինամիկային: Այդ հարցումները սկսվել են 2011 թվականից և մասնաճյուղի ՄԿՈԱ բաժնի պատասխանատուների կողմից անցկացվել են յուրաքանչյուր տարի: Վերջին հարցումն անց է կացվել  2017թ. մայիս-հու­նիս ամիսներին առցանց եղանակով: Մեր փորձագետները Տավուշի մարզի վարչակառավարչական, տնտեսաարտադրական, կրթական, բանկային և այլն ոլորտների պատասխանատուներն են, առաջատար մասնագետներ, որոնք տարիների ընթացքում առնչվել են բուհի ուսանողության, շրջանավարտների հետ թե՛ պրակտիկաների և թե՛ համատեղ աշխատանքի ընթացքում:

Հարցաշարում 5-բալանի սանդղակով գնա­հատվել են մասնաճյուղի շրջանավարտների տեսագործնական գիտելիքներն ու հմտություն­ները, կազմակերպչական, ստեղծագործական ու հաղորդակցական կարողությունները, անձնային-բարոյական որակները, ինքնակատարելագործման մշակույթը և այլն: Միաժամանակ կազմակերպիչներին, բուհ-գործատու կապի ու համագործակցության բովանդակության համատեքստում հետաքրքրել է, թե բուհի շրջանավարտների մասնագիտական գիտելիքներն ըստ արտաքին շահակիցների որքանո՞վ են մրցունակ աշխատանքային շուկայում, աշխատանքի ընդունելիս կադրերի մեջ հատկապես ո՞ր որակներն են կարևորում, և վերջապես մասնաճյուղի կադրերն ի՞նչ ընգծված համեմատական առավելություններ ունեն:

Ստորև ներկայացվում են արտաքին շահակիցների կարծիքներն ըստ պատասխանների, յուրովի ընդհանրացված տեսքով: Տվյալները բերված են 5 տարվա կտրվածքով, և ինչպես կարծիք-գնահատականների, այնպես էլ առաջարկությունների մակարդակում հնարավորիս կատարվել է նաև համեմատական վերլուծություն:

 

ՀԵՀ-ը փոխհատուցում է երեխաներ ունեցող ուսանողների ուսման վարձը

Երեխաներ ունեցող ուսանողները կարող են դիմել ՀԵՀ-ին՝ ուսման վարձի փոխհատուցման համար

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական բուհերի բակալավրիատի առկա համակարգում սովորող, 2 և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձը 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար:

Դիմելու պահին ուսանող-ծնողների տարիքը չպետք է գերազանցի 36-ը։

Դիմորդը պետք է առաջին կուրսից սովորած լինի առկա համակարգում, ոչ թե հեռակայից տաղափոխված լինի առկա համակարգ։ 

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներն իրենց դիմում-հայտերը պետք է ներկայացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00)։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 22-ը:

Հայտատուները պետք է ներկայացնեն՝ 
• Դիմում (լրացվում է տեղում)

• Անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը 

• Մեկ լուսանկար (3×4) 

• Ուսանողական տոմսի պատճենը 

• Ստուգման գրքույկի պատճենը՝ հաստատված դեկանի կողմից 

• Տեղեկանք բուհից (պարտադիր պետք է նշված լինի առկա և վճարովի համակարգում սովորելու փաստը, ուսման վարձի չափը, ուսանողն օգտվում է բուհում գործող զեղչից, թե ոչ (զեղչից օգտվելու պարագայում անհրաժեշտ է նշել նաև զեղչված գումարի չափը) 

• Երեխաների ծննդյան վկայականների պատճենները 

• Փոխանցման հաշիվ։

Աղբյուրը՝  http://heh.am

ԵՊՀ-ԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹ

ԵՊՀ-ԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹ

Մայր բուհի 100-ամյակին ընդառաջ ԵՊՀ մշակույթի կենտրոնը կազմակերպում է Երևանի պետական համալսարանին նվիրված երիտասարդական երգի մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել 18-35 տարեկան երիտասարդ ստեղծագործողները՝ ներառյալ բուհերի ուսանողներ և դասախոսներ:

Մասնակցության համար անհրաժեշտ պայմաններն են՝

  • Ներկայացվող երգի բառերը պետք է արտացոլեն ուսանողական կյանքը համալսարանում,
  • Ներկայացվող երգը պետք է հնչի առաջին անգամ,
  • Անհրաժեշտ է ստեղծագործությունը ներկայացնել նոտագրված (կլավիր) և որևէ ֆորմատով ձայնագրված տարբերակով:

Հայտերն ընդունվում են 2017 թ.-ի ապրիլի 10-ից դեկտեմբերի 25-ը:

 Հայտերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ysu.am/100songcontest:

Մրցույթը նախատեսում է 3 մրցանակային տեղեր՝

  1. 1-ին տեղ՝ 500.000 դրամ
  2. 2-րդ տեղ՝ 350.000 դրամ
  3. 3-րդ տեղ՝ 200.000 դրամ

Մանրամասների համար դիմել ԵՊՀ մշակույթի կենտրոն, հեռ.՝ (060) 71 01 83, (060) 71 01 84, բջջ.՝ (055) 57 14 05

Աղբյուրը՝ http://ysu.am

ԴՈՄԲՐՈՎԱ ԳՈՒՐՆԻՉԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

ԴՈՄԲՐՈՎԱ ԳՈՒՐՆԻՉԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Դոմբրովա Գուրնիչի համալսարանը (Լեհաստան) առաջարկում է կրթաթոշակ բակալավրիատի  ուսանողների համար` Մենեջմենթի, Միջազգային հարաբերությունների և ՏՏ ոլորտում ուսանելու նպատակով:

Ուսումն անվճար է:

 Լավագույն ուսանողները կստանան ամսեկան 320 եվրո կրթաթոշակ:

Ծրագիրը կմեկնարկի 2017 թ.-ի հոկտեմբերին, որին կնախորդի 3 շաբաթ տևողությամբ ամառային դպրոցը:

Հավելյալ տեղեկությունների և ծրագրին դիմելու համար այցելել հետևյալ կայքերը`
www.scholarships.wsb.edu.plwww.scholarships.wsb.edu.plկամ նամակ ուղարկել 

Դոմինիկա Չերնյակի էլ. փոստին dczerniak@wsb.edu.pl:

Աղբյուրը՝ http://ysu.am

Ի գիտություն վճարովի համակարգ ընդունված ուսանողների

Ի գիտություն վճարովի համակարգ ընդունված ուսանողների

Վճարովի  համակարգ  ընդունված  ուսանողներին  հայտնում ենք, որ ուսման վարձը պետք է վճարել մինչև 2017թ. սեպտեմբերի 15-ը:

Ուսման վարձը պետք է վճարել «Արդշինբանկ»-ում բացված ԵՊՀ ԻՄ-ի հետևյալ հաշվեհամարին՝  247610017094:

Վճարել հնարավոր է Հայաստանի տարածքում գործող ցանկացած բանկի միջոցով, սակայն «Արդշինբանկ»-ի ցանկացած մասնաճյուղում վճարում կատարելիս բանկային ծախսերի գումար չի գանձվում:

Բանկում վճարում կատարելիս պետք է հստակ նշվի  ուսանողի  անունը,  ազգանունը,  հայրանունը,  ուսուցման  համակարգը, մասնագիտությունը և կուրսը:

 Բանկում  կատարած  վճարման  անդորրագիրը   պահպանել  և  ներկայացնել փոխանցման հետ կապված խնդիրների առաջացման դեպքում:

ԵՊՀ ԻՄի տնօրենություն