Սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնություն

Սպորտլանդիա

2017թ. մարտի 21-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա մասնաճյուղային սպորտլանդիա՝ նվիրված կանանց միամսյակին:

Մասնակցել ցանկացողները մինչև մարտի 20-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

«Օտար լեզուների ուսուցումը ինստիտուցիոնալ բազմալեզվության պայմաններում» թեմայով միջազգային ուսանողական գիտաժողով

Գիտաժողով

Հարգելի՛ ուսանողներ, 2017թ. ապրիլի 18-19-ը Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի կունենա միջազգային ուսանողական գիտաժողով:

Գիտաժողովում կքննարկվեն ինստիտուցիոնալ բազմալեզվության համատեքստում օտար լեզուների ուսուցման, տիպաբանական և գործաբանական վերլուծության առանձնահատկությունների հիմնախնդիրները։

Այս խնդիրը մասամբ համընկնում է նաև որոշ երկրներում լեզվական իրավիճակի հետ այն տեսանկյունից, որ անհրաժեշտ է բացահայտել առնչվող լեզուների հատման կետերը։

Գիտաժողովի սեկցիաներն են՝

  • «Բազմալեզվությունը՝ որպես Եվրախորհրդի լեզվակրթության քաղաքականության հիմնարար սկզբունք»,
  • «Բազմալեզվության պայմաններում լեզուների ուսուցման և ուսումնառության մեթոդաբանական հիմունքները»,
  • «Լեզուների տիպաբանական առանձնահատկությունները և ուսուցման դժվարությունները (transfer/interference)»,
  • «Գործաբանական կոմպետենցիայի ձևավորումը օտար լեզուներ դասավանդելիս»,
  • «Միջմշակութային հաղորդակցում»:

Գիտաժողովը տեղի կունենա Հայկական պետական մանկավարժական համալսարանում:

Հասցե– 0070, Ալեք Մանուկյան 13, Երևան:
Հեռախոս– 010556030

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը, գերմաներենը:

Գիտաժողովի գիտական նյութերը կհրատարակվեն գիտաժողովի ավարտից հետո:

Անհրաժեշտության դեպքում մասնակիցները կարող են հյուրընկալվել ԵՊՀ հյուրերի տանը:

Գրանցումը և թեզերի ներկայացումը մինչև ս.թ. մարտ 25-ը:

Ամբողջական փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 15-ն է:

Գրանցումը ներառում է.

  • հեղինակի անուն/ազգանունը,
  • երկիրը/քաղաքը,
  • հաստատությունը/ֆակուլտետը/կուրսը,
  • հոդվածի թեման,
  • էլ.հասցեն,
  • փոստային հասցեն,
  • հեռախոսի համարը,
  • զեկուցման լեզուն:

Կլինեն տարբեր զբոսաշրջային այցեր:

Հայտադիմում

Թեզերին ներկայացվող պահանջները.
Լուսանցքները. ձախից՝ 3 սմ, աջից, վերևից և ներքևից՝ 2-ական սմ,
Տառատեսակը՝ յունիկոդ տառատեսակ, տառաչափը՝ 14,
1-ին տող՝ վերնագիրը գլխատառերով (հավասարությունը տողի կենտրոնում),
2-րդ տող՝ հեղինակի անունը (հավասարությունը տողի կենտրոնում),
3-րդ տող՝ երկիրը, քաղաքը, կազմակերպության լրիվ անունը (բուհ, ֆակուլտետ, կուրս),
5-րդ տողից՝ հոդվածի տեքստը,
հղումները տեքստում դնել քառակուսի փակագծերի մեջ՝ նշելով գրականության ցանկում հերթական համարը, 
գրականության ցանկը հոդվածի վերջում՝ այբբենական կարգով։

Գիտաժողովի կազմակերպիչներն են`

Մ.Գ. ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆ- մ.գ.դ., պրոֆեսոր, օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ՀՊՄՀ
Էլ. հասցեն՝ mastvatsatryan@yahoo.com methodology35@aspu.am

Ե.Ս. ՄԽԻԹԱՐՅԱՆ- բ.գ.թ., պրոֆեսոր, գերմանական լեզուների ամբիոնի վարիչ, ՀՊՄՀ
Էլ. հասցեն՝ helenmkitarayn@yahoo.com

 

Մանրամասների համար այցելել
https://aspu.am
Հայտադիմումը լրացնելու համար այցելել
https://docs.google.com/a/aspu.am

(english, russian, german)

https://docs.google.com/a/aspu.am
(armenian)

Տեղի կունենա «Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր» գրքի շնորհանդեսը

Հարգելի՛ համալսարանականներ, 2017թ. մարտի 11-ին՝ ժամը 15:00-ին, Տավուշի մարզային գրադարանում տեղի կունենա գրականագետ, բ.գ.թ., ասիստենտ Գևորգ Էմին-Տերյանի «Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր» գրքի շնորհանդեսը:

Տեղի կունենա «Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր» գրքի շնորհանդեսը

Վահան Տերյանի 130-ամյակի առիթով հրատարակված այս գրքում ամփոփված է տերյանագիտության անցած ուղին, ներառված են անտիպ նամակներ, հոդվածներ, գրախոսություններ, բանաստեղծություններ և  թարգմանություն, Հայաստանի կոմունիստական կուսակցության շարքերից դուրս գալու վերաբերյալ բանաստեղծի դիմում-հայտարարությունը, տասնյակից ավելի հուշեր և լուսանկարներ, ընդհանրապես Տերյանի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ բազմաթիվ բացահայտումներ:

Տեղի կունենա «Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր» գրքի շնորհանդեսը

Սիրով հրավիրում ենք

Տեղի կունենա «Կրթություն Հայաստան» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ  հանդիպում

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը հրավիրում է մասնակիցների

2017թ. մարտի 10-ին՝ ժամը 13:00-ին, մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի օնլայն լսարանում տեղի կունենա «Կրթություն Հայաստան» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ  հանդիպում, որին կարող են մասնակցել ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ուսանողները:

Ուսանողների հետ հանդիպումը կազմակերպել են «Դասավանդի՛ր, Հայաստան» ՀԿ-ն  ու ԵՊՀ  ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը՝ հանրակրթության բնագավառում երիտասարդ մասնագետներ ներգրավելու նպատակով:  

Հանդիպման ընթացքում կքննարկվեն «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի առաքելությունը, դիմելու կարգը, կպատասխանեն մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Հիշեցնենք, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը երկամյա դասավանդման ծրագիր է` նախատեսված Հայաստանի լավագույն երիտասարդ մասնագետների համար: Այն միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը:

Ծրագրի մասնակիցները տեղաբաշխված են Հայաստանի մարզերի  դպրոցներում, որտեղ կա համապատասխան երիտասարդ ուսուցիչների պակաս: Մասնակիցները, իրենց հետ բերելով նորարարական մտքեր, նոր մեթոդներ, հասանելի են դարձնում վերջին կրթական նյութերը աշակերտների համար, ոգեշնչում են երեխաներին և նպաստում են կրթության որակի բարելավմանը:  

Ծրագրի երկարաժամկետ տեսլականն է ձևավորել համախոհ առաջնորդներ, ովքեր հասկանում են հայկական կրթական համակարգի առանձնահատկությունները  և ի վիճակի են ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո նպաստել նաև դրա հետագա զարգացմանը և արդիականացմանը՝ անկախ իրենց  կարիերայի ընթացքից։

ԵՊՀ ԻՄ-ի միջազգային կապերի բաժինը տեղեկացնում է  Polixis-ում վճարովի պրակտիկայի մասին

Հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ ԻՄի միջազգային կապերի բաժինը տեղեկացնում է Polixis-ում վճարովի պրակտիկայի մասին:  

ԵՊՀ ԻՄ-ի միջազգային կապերի բաժինը տեղեկացնում է   Polixis-ում վճարովի պրակտկայի մասին  

Polixis-ի մասին

Հիմնադրվել է Ժնևում (Շվեյցարիա):  Polixis-ն իրականացնում է մասնագիտացված հետազոտություն ու խորհրդատվություն քաղաքական և կարգավորիչ ռիսկերի զարգացող շուկաներում, որոնց հաճախորդների բազան հիմնականում ներառում է բանկային, ֆինանսական և ռիսկերի կառավարման ոլորտները:

Պրակտիկան կտևի վեց ամիս: Այն կանցկացվի  հիմնականում Երևանում, կկազմակերպվեն նաև ուսումնական ճանապարհորդություններ դեպի Ժնևի գրասենյակ: Պրակտիկայի հաջող ավարտին  պրակտիկանտին կարող է առաջարվկել աշխատանք:

Առաջադրանքներ

Պրակտիկանտից  կպահանջվի աջակցել թիմի աշխատանքին, մասնավորապես՝ հետազոտության և ծրագրային ապահովման զարգացմանը:

Հետազոտության առումով խնդիրները ներառում են.

–  Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից եկող  համապատասխան ֆինանսական և կարգավորիչ նորություններ, ամենօրյա մոնիթորինգ,

– Քաղաքական, կարգավորիչ և ռիսկային թեմաներին առնչվող նորությունների մասին վերլուծական նշումների կատարում,

–  Վեբ ծրագրավորողների մասնակցությունը թիմային տվյալների կառավարմանը,

– Մասնակցի կողմից քաղաքականություն և բիզնես, ֆինանսներ և բանկային կառավարում փոխազդեցությունների հանդեպ առանձնահատուկ հետաքրքրության դրսևորում,

– Անգլերեն և ռուսերեն գրավոր ու բանավոր խոսքի գերազանց իմացություն (ծրագրավորման մասին գիտելիքները կհամարվեն մեծ առավելություն:

Կրթություն

Քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, լրագրություն կամ իրավաբանություն:

 

Մրցակցային վարձատրությունը   ամսական 250.000 դրամ է:

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ռեզյումեները և վերլուծական աշխատանքի որևէ  նմուշ jobs@polixis.com էլեկտրոնային հասցեին: