Հրապարակվել են 2024-25 ուստարվա I կիսամյակի առկա ուսուցման դասացուցակները

ԵՊՀ ԻՄ (14)

Սիրելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ ԵՊՀ ԻՄ պաշտոնական կայքէջում տեղադրված են 2024-2025 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առկա ուսուցման դասացուցակները՝ ըստ ֆակուլտետների. 

Կրթաթոշակ Բնական գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների ավարտական կուրսերի ուսանողների համար

IG _ Scholarship Announcement

Հարգելի՛ ուսանողներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը ինչպես ամեն տարի, այս տարի ևս տրամադրում է 500.000 դրամի չափով կրթաթոշակ բնագիտամաթեմատիկական, տնտեսագիտական կամ ՏՏ ուղղվածություն ունեցող ֆակուլտետների թե՛ անվճար և թե՛ վճարովի համակարգում սովորող ուսանողներին:
Կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր՝
• բակալավրի կամ մագիստրատուրայի կրթական ծրագիրը ավարտում են 2025 թվականին (դիտարկվում են թե՛ առկա, թե՛ հեռակա ուսուցման համակարգում սովորողները),
• ունեն միջինից բարձր ՄՈԳ,
• պատրաստակամ են տվյալ կրթական աստիճանը ստանալուց անմիջապես հետո միանալ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագրին:

Ծրագրի մասնակիցը դառանալու համար մանկավարժի որակավորումը պարտադիր չէ: Ծրագրի մասնակիցներին դպրոցի աշխատավարձին զուգահեռ տրվում է լրացուցիչ 200 000 ՀՀ դրամի չափով ամենամսյա ֆինանսական աջակցություն:
Շտապե՛ք լինել այս տարվա 7 կրթաթոշակակիրներից մեկը:
Ավելին իմանալու համար կարող եք լրացնել հայտադիմումը հետևյալ հղումով՝ https://www.tfaforms.com/4927228:
Հարցերի համար կարող եք կապ հաստատել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի համալսարանական կարիերայի զարգացման համակարգող Արևիկ Պռազյանի հետ (հեռ.՝ +374 41 53 01 28, էլ. հասցե՝ arevik@teachforarmenia.org):

Ընդունվում են ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման դիմումները

 ԵՊՀ-ԻՄ-11 (2)

2024-2025 ուստարվա 1-ին կիսամյակի համար ԵՊՀ ԻՄ ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումներն ընդունվում են միայն առցանց եղանակով e-request.ysu.am համակարգի միջոցով:

Առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողների դիմումներն ընդունվելու են մինչև սեպտեմբերի 29-ը ներառյալ: Հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողների դիմումներն ընդունվելու են 2024 թ նոյեմբերի 4-ից մինչև նոյեմբերի 17-ը ներառյալ:    

Նշված ժամկետների ավարտից հետո էլեկտրոնային հարթակը մասնակի փոխհատուցման դիմումների ուղարկման հնարավորությունը ինքնաշխատ եղանակով կսահմանափակի:

Անհրաժեշտ է, որ դիմումին կից փաստաթղթերը ներբեռնված լինեն բացառապես բնօրինակ տարբերակից (գունավոր լուսապատճենված, մեկ փաստաթուղթ սկզբունքով, pdf ֆորմատի ֆայլով) և ստորև նշված փաստաթղթերի պարտադիր պահաջվող էջերի առկայությամբ:

Դիմումները խորհուրդ է տրվում ուղարկել՝ օգտվելով համակարգչից (Android և iOS սարքերից ուղարկման հնարավորությունը առայժմ փորձարկման փուլում է):

Ուսման վարձի փոխհատուցման կարգի դրույթներին և պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ, դիմումներն առցանց ներկայացնելու համակարգից օգտվելու ուղեցույցին՝ այստեղ

ԵՊՀ  ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի 5-րդ գլխի դրույթները չեն վերաբերում 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներին:  

Կանոնակարգի կետ Պահանջվող փաստաթղթեր և վավերապայմաններ
22.1 Սոցիալական ծառայության կողմից տրված տեղեկանք  (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր)։
22․2 Ծննդյան վկայական, առանց ծնողական խնամքի մնացած կարգավիճակը հավաստող փաստաթղթերը  (մահվան վկայական, դատարանի վճիռ` բոլոր էջերը և այլն)։
22․3 Ծննդյան վկայական, միակողմանի ծնողազուրկ լինելու կարգավիճակը հավաստող  փաստաթղթերը (մահվան վկայական, դատարանի վճիռ՝ բոլոր էջերը, միայնակ մոր կարգավիճակը հավաստող փաստաթուղթ ՔԿԱԳ-ից և այլն)։
22․4 Ամուսնության վկայական, երեխայի ծննդյան վկայական։
22․5 Ընտանիքում երեք անչափահաս երեխաների ծննդյան վկայանանները կամ երեք ուսանողի տեղեկանքները իրենց ուսման հաստատություններից։
22․6 Ծննդյան վկայական, ծնողի հաշմանդամությունը հավաստող տեղեկանք:
22․7 Ծննդյան վկայական, զինվորական գրքույկի առաջին էջը և այն էջը որում առկա է գրառումը՝ իրականացրել է մարտական հերթապահություն կամ  մասնակցել է մարտական գործողություններին։
22․8 Սոցիալական ծառայության կողմից տրված տեղեկանք (ընտանիքների անապահովության սահմանային միավորից ցածր միավոր)
22․9 Փոխատեղման /ռոտացիա/ արդյունքում տարեկան ձևավորված ՄՈԳ դեկանատից  Super Vision ծրագրից
22․10 Ծննդյան վկայական, ծնողի՝ մարտական  գորրծողության վերաբերյալ   վկայականը՝ բոլոր էջերով, տրված ՀՀ ՊՆ-ի կողմից, որը հաստատված է  միջգերատեսչական  հանձնաժողովի կողմից կամ երկրապահ կամավորականի վկայական
22․11 Ծննդյան վկայական,
22․13 Ծննդյան վկայական, ԵՊՀ-ի կողմից անցկացվող օլիմպիադայի 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմը
22․14 Ծննդյան վկայական, ներկայացվող փաստաթղթերի բոլոր էջերը

ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է մրցույթ

1 (2)Հարգելի՛ ուսանողներ,

ուրախ ենք տեղեկացնել, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է մրցույթ, որին կարող եք մասնակցել, եթե 17-24 տարեկան եք։

Մրցույթի շրջանակներում կձևավորվեն 25 խմբեր, և բոլոր խմբերին կառաջադրվեն խնդիրներ: Միևնույն թիմերի անդամները, միմյանց հետ համագործակցելով, պետք է ներկայացնեն առաջադրված խնդիրների լուծման իրենց տարբերակները շնորհանդեսների տեսքով։

Մինչ այդ ՀՀ ֆինանսների նախարարության մասնագետները թիմերի անդամների հետ կիրականացնեն մեկօրյա  դասընթացներ մի շարք թեմաներով:

Այնուհետև փորձագիտական խումբը կգնահատի յուրաքանչյուր թիմի աշխատանքը և կընտրի հաղթող թիմին: Վերջինիս անդամները ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ բրանչի, ինչպես նաև քննարկումներին և որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորություն կունենան:

2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերի համար ՀՀ ֆինանսների նախարարությունում կկազմակերպվեն շրջայց և սեմինար։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով և գրանցվել ս.թ. սեպտեմբերի 3-ից մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը։

Ծրագիրն իրականացվում է «ԱՍ ԹԻՄ» ՍՊԸ-ի հետ համատեղ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 77 222 044 հեռախոսահամարին:

ԵՊՀ ԻՄ-ում կազմակերպվում են նախապատրաստական դասընթացներ հանրակրթական առարկաներից

նախապատրաստական-դասընթացներ-1 (1)

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը 2025-2026 ուստարվա դիմորդների համար կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ հանրակրթական «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանստեն, ռուսերեն) և ներբուհական «Գծանկար», «Կոմպոզիցիա» առարկաներից։

Դասընթացները վարելու են համալսարանի առաջնակարգ և փորձառու դասախոսները:

Դասընթացները կմեկնարկեն հոկտեմբերի 1-ից և կավարտվեն մայիսի 31-ին:

Մասնակցելու համար անհրաժեշտ է 2024 թ. սեպտեմբերի 4-ից մինչև սեպտեմբերի  23-ն ընկած ժամանակահատվածում MKPKIB@ysu.am էլեկտրոնային հասցեին ուղարկել լրացված դիմում-հայտը, 1 լուսանկար (3×4 չափի)  և ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճենը:

Յուրաքանչյուր առարկայի դասընթացի արժեքը 160 000 ՀՀ դրամ է:

Համապատասխան խմբերի ձևավորման դեպքում սահմանամերձ գյուղերի դիմորդների համար դասընթացները կկազմակերպվեն առցանց եղանակով:

Արցախից բռնի տեղահանված դիմորդների համար նախապատրաստական դասընթացներն անվճար են:

Միաժամանակ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կիրականացվեն հանրակրթական «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն) և ներբուհական «Գծանկար», «Կոմպոզիցիա» առարկաներից գիտելիք­ների անվճար ստուգում և գնահատում: Մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք զանգահարել և գրանցվել ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնում:

 

ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ

համագործակցության բաժին

 Հեռ.՝ (+ 374 94) 03 21 12