«Ակադեմիական գրավոր խոսք» թեմայով առցանց դասընթացին մասնակցելու հրավեր

Պամելա Վուոթքինս

Հարգելի՛ համալսարանականներ, 2021թ. մայիսի 20-ին և 21-ին՝ ժամը 20:00-21:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի օտար լեզուների ամբիոնը կազմակերպում է «Ակադեմիական գրավոր խոսք» թեմայով առցանց դասընթաց, որը կվարի ԱՄՆ Խաղաղության կորպուսի անգլերենի ուսուցման ծրագրի կամավոր Պամելա Վուոթկինսը:

Դասընթացի լեզուն անգլերենն է, այլ լեզվով թարգմանություն չի նախատեսվում:

Դասընթացի նպատակն է ներկայացնել (հատկապես «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներին) ակադեմիական գրավոր խոսքի նորմերը, դրանց ճիշտ և արդյունավետ կիրառումը հետազոտական բաղադրիչի և ավարտական աշխատանքների մեջ:

Առաջին օրը կներկայացվի, թե ինչպես գրավոր խոսքը դարձնել հաճելի զբաղմունք և հեշտությամբ գրել ակադեմիական էսսեներ:

Երկրորդ օրը անդրադարձ կկատարվի հետազոտական գիտական
աշխատանքի մշակման, զարգացման և գրավոր շարադրման սկզբունքներին:

Մասնակիցներին կտրվի հավաստագիր:

Հանդիպմանը կարող եք մասնակցել հետևյալ
հղումով՝ https://clck.ru/UtmDr:

Հայկական թեմատիկայով «Վիքի.հայ» արշավին մասնակցելու հրավեր

1. նկար

2021թ. մայիսի 5-ից «.հայ» դոմենային տիրույթի ստեղծման 5-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Ինտերնետ հանրություն» և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունները Հայերեն Վիքիպեդիայում սկսում են Հայկական թեմատիկայի զարգացման մրցութային արշավ:

Լավագույն ներդրում ունեցողներին սպասում են դրամական պարգևներ «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության կողմից: 

Թեմայով հետաքրքրվող յուրաքանչյուր ոք, ով ունի հետազոտական միտք, աղբյուրների հետ աշխատելու ունակություններ և պատրաստ է մաս կազմել այս կարևոր առաքելությանը, կարող է միանալ արշավին:

Այս կերպ մեր պատմությունն ու մշակույթն իրենց ողջ բազմերանգությամբ, ճշմարտացի ձևով կարող ենք ներկայացնել հանրությանը և ժառանգել սերունդներին:  

Արշավին միանալու համար անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ ժամանակացույցով.

  • մայիսի 5-15-ը՝ մասնակցության համար գրանցում,
  • մայիսի 16-31-ը՝ Վիքիպեդիայի խմբագրական հմտությունների ուսուցում,
  • հունիսի 1-ից օգոստոսի 31-ը՝ հոդվածների ստեղծում և բարելավում:

«Ինչպե՞ս պատրաստել և գրել գիտական հոդված» թեմայով առցանց դասընթացին մասնակցելու հրավեր

Դասընթացի հայտ. նկար

Հարգելի՛ համալսարանականներ, 2021թ. մայիսի 6-8-ը ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպում է  «Ինչպե՞ս պատրաստել և գրել գիտական հոդված» թեմայով առցանց դասընթաց, որը կվարի Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ք.գ.թ., դոցենտ Գևորգ Սարգսի Սիմոնյանը:

Դասընթացը միտված է ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական հոդված գրելու ունակության զարգացմանը, նրանց մոտիվացիայի բարձրացմանը:

Առցանց դասընթացի ժամանակ քննարկվելիք հարցերի շրջանակն է՝ գիտական հանդեսների ընտրություն, անալիզի կազմակերպում և անցկացում, գրականական տվյալների անալիզի կառուցվածք, գիտական հոդվածների կառուցվածքի IMRAD ֆորմատի բաղադրիչների, այն է՝ համառոտագրի և ռեֆերատի, բանալի բառերի,   հիմնական տեքստի, արդյունքների քննարկում, եզրակացություն:

Դասընթացին  մասնակցելու  համար  կարող  եք  գրանցվել  հետևյալ հղումով՝ https://forms.gle/vU38jBFrcfxj1i627:  

Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրին մասնակցելու հրավեր

Հայտ. նկ.

Գերմանիայի Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ, այս տարի նույնպես առաջարկում է քաղաքականությամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ Բեռլինում:

Ծրագիրը տևում է 2022թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2021թ. հուլիսի 31-ն է

Գերմանիայի Բունդեսթագի www.bundestag.de/ips համացանցային էջում զետեղված են ծրագրի վերաբերյալ կարևոր տեղեկություններ, այդ թվում՝ մասնակցության նախադրյալներն ու մրցութային փաստաթղթերի ցանկը, գերմաներենի գիտելիքները հաստատող լրացման թերթիկը, ինչպես նաև մրցույթին վերաբերող հարցաթերթիկը։

Դեսպանության www.eriwan.diplo.de կայքում տեղադրված է համապատասխան հղում:

Լրացուցիչ հարցերի դեպքում հետաքրքրված անձինք կարող են դիմել դեսպանություն:

«Ուսուցման կազմակերպումը Google Apps-ի և նրա գործիքակազմի օգնությամբ» թեմայով առցանց վերապատրաստմանը մասնակցելու հրավեր

Հայտ. նկար

Հարգելի՛ դասախոսներ, 2021թ. ապրիլի 19-ին, 20-ին  և 21-ին՝ ժամը 18:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպում է «Ուսուցման կազմակերպումը Google Apps-ի և նրա գործիքակազմի  օգնությամբ» թեմայով առցանց վերապատրաստումը, որը կվարի ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ Մելանյա Սաշայի Բարսեղյանը:

Վերապատրաստման ընթացքում մասնակիցներին կներկայացվեն Google Apps-ը և նրա գործիքակազմը (Google mail, Google drive, Google doc, Google table, Google sites, Google Forms և այլն), դրանց օգնությամբ ուսուցման կազմակերպման առավելությունները:

Հանդիպմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել  հետևյալ հղումով՝ https://forms.gle/ErgaUUTE9c8frm396: