Փետրվարի 9-ից կմեկնարկեն ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի դասերը

1. նկար

Հարգելի՛ դասախոսներ և ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ 2021թ. փետրվարի 9-ից կմեկնարկեն ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի բակալավրիատի դասերը, որոնք կիրականացվեն  առկա և առցանց եղանակների զուգորդումով:

 

Ըստ այդմ՝ ԵՊՀ ԻՄ-ի տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի աշխատակիցները ակադեմիական խմբերի համար ձևավորել են անհրաժեշտ քանակի Zoom-հարթակներ:

 

Խմբերում դասավանդող դասախոսները  իրենց էլեկտրոնային հասցեներին կստանան դեպի հարթակ մուտքի լոգինը (մուտքաբառը) և գաղտնաբառը՝ դասընթացները կազմակերպելու իրավունքով: Նրանց համար մշակվել է նաև ծրագրի ներդրման և աշխատելու համառոտ ուղեցույց:  Դասախոսների ուղեցույցը հասանելի է այստեղ:

 

Ուսանողներն իրենց էլեկտրոնային հասցեներին կստանան խմբի համար նախատեսված հղումները՝ դասընթացներին անմիջական մասնակցության իրավունքով: Նրանց անհրաժեշտ կլինի դասացուցակով նախատեսված ժամերին ակտիվացնել համապատասխան հղումը: Ուսանողների համար նույնպես մշակվել է համառոտ ուղեցույց, որը հասանելի է այստեղ:

 

Տեղեկացնում ենք նաև, որ բոլոր դասացուցակները հասանելի են մասնաճյուղի կայքէջում.

 

Ժամատախտակը հասանելի է այստեղ

 

Ցանկացած հարցի կամ տեխնիկական խնդրի դեպքում խնդրում ենք անմիջապես կապվել ԵՊՀ ԻՄ-ի ՏՀՍԶ բաժնի աշխատակիցների հետ հետևյալ հեռախոսահամարներով՝  094 11 21 01  կամ  077 83 07 60:

 

ԵՊՀ օլիմպիադա 2021

Օլիմպ. հայտ. նկար

2021թ. մարտի 13-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանն Իջևանի մասնաճյուղում անցկացնելու  է դպրոցական օլիմպիադայի I փուլը:

 

Օլիմպիադան կանցկացվի հետևյալ հանրակրթական առարկաների գծով՝

 

  • մաթեմատիկա,
  • ֆիզիկա,
  • քիմիա,
  • կենսաբանություն,
  • աշխարհագրություն,
  • հայ ժողովրդի պատմություն,
  • հայոց լեզու և գրականություն,
  • ռուսաց լեզու,
  • անգլերեն,
  • գերմաներեն,                                             
  • ֆրանսերեն,
  • ստեղծագործական աշխատանք,
  • սոցիոլոգիա:

 «Ինֆորմատիկա» առարկայից օլիմպիադան կանցկացվի մեկ փուլով ԵՊՀ-ում՝ մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին:

 

Օլիմպիադան նախատեսված է միայն 12-րդ դասարանի աշակերտների համար: Ըստ առարկաների՝ յուրաքանչյուր դպրոցից կարող է մասնակցել 2-3 աշակերտ (ամեն աշակերտ օլիմպիադային կարող է մասնակցել միայն 1 առարկայից)։

 

Օլիմպիադայի մասնակիցները մարտի 13-ին՝ ժամը 10:30-ին, պետք է ներկայանան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:

 

Անհրաժեշտ է, որ դպրոցների տնօրենները մինչև ս.թ. փետրվարի 20-ը հաստատեն իրենց աշակերտների մասնակցությունը՝ ըստ առարկաների նշելով աշակերտի անունը, հայրանունը, ազգանունը, դասարանը և ուղարկելով հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք. Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ (հեռ.՝ (0263) 40035, (0263) 40050):

 

Մասնակիցների հայտերը կարելի է ուղարկել նաև էլեկտրոնային փոստով՝  vahanagha@yandex.ru հասցեով:

 

I փուլի հաղթողները կմասնակցեն օլիմպիադայի II փուլին, որը տեղի կունենա մարտի 27-ին՝ ժամը 11:00 -ին, Երևանի պետական համալսարանում:

 

Օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի պետական համալսարանի Մեծ դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):

 

Ի գիտություն

 

ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ օլիմպիադայում հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած աշակերտներին Համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ:

 

Եթե ՀՀ-ում համավարակի իրավիճակը բարդանա, ապա օլիմպիադան կանցկացվի առցանց:

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Վահան Աղաբաբյանին (096987654- Vivacell, 096557556 –Beeline):

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կրթաթոշակ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի համար

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հայտ. նկ.

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը, կարևորելով կրթության հասանելիությունը ինչպես դպրոցական, այնպես էլ բուհական մակարդակում, 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի համար հայտարարում է ուսման վարձավճարը ամբողջապես փոխհատուցող կրթաթոշակ՝ բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ավարտական կուրսի այն ուսանողների համար, որոնք.

 

  • սովորում են բնագիտական, մաթեմատիկական կամ ՏՏ ուղղվածություն ունեցող ֆակուլտետներում (STEM),
  • ունեն բարձր առաջադիմություն. ՄՈԳ-ը բարձր է 15-ից (20 բալանոց համակարգով),
  • պատրաստակամ են տվյալ կրթական աստիճանը ստանալուց (բակալավրիատ/մագիստրատուրա) անմիջապես հետո միանալ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին:
  • Դրական ազդեցություն են ունեցել այն կազմակերպություններում կամ համայնքներում, որտեղ եղել են ներգրավված:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կրթաթոշակի մանրամասները կարող եք տեսնել այստեղ:

 

Առցանց հայտադիմումը կարող եք լրացնել այստեղ:

 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ԱՐԻ՛ ԵՊՀ. EXPO 2021-Ն ԱՅՍ ՏԱՐԻ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ԱՌՑԱՆՑ

4Y2eJUsP5BTY3QmiwoScCB1JHb

ԵՊՀ մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում ու ինստիտուտներում մարտի 1-5-ն իրականացվելու են իրազեկող առցանց հանդիպումներ՝ նպաստելու դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը և գիտակից ընտրությանը:

 

Առցանց հանդիպումների մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ընդունելության կարգի հետ կապված մանրամասներին, ԵՊՀ-ի կողմից առաջարկվող կրթական ծրագրերին, դրանց մրցակցային առավելություններին, մասնագիտական կրթություն-աշխատաշուկա կապերին ու հեռանկարներին:

 

Բակալավրիատի կրթական ծրագրեր իրականացնող յուրաքանչյուր ֆակուլտետում կամ ինստիտուտում անցկացվելիք առցանց հանդիպումների ժամանակ ֆակուլտետի ներկայացուցիչները կպատասխանեն մասնակիցներին հուզող բոլոր հարցերին, անհրաժեշտ պարզաբանումներ կներկայացնեն ընդունելության կարգի և կրթական ծրագրերի ու մասնագիտությունների վերաբերյալ, ինչը կարևոր է ինչպես համապատասխան տեղեկատվական բացը հաղթահարելու, այնպես էլ ԵՊՀ-ավագ դպրոց ձևավորված կապերն ավելի խորացնելու և ամրապնդելու առումով:

 

Ֆակուլտետային առցանց հանդիպումների ժամանակացույցն ու «Zoom» հարթակում մասնակցության համար անհրաժեշտ հղումները ներկայացվում են ստորև.

 

  • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ – 02.03.2021, ժամը 14:30  
    Meeting ID: 217 725 8464
    https://ysu.zoom.us/u/kbGlCueZ05
  • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ – 02.03.2021, ժամը 14:00
     Meeting ID: 767 336 9652
    https://ysu.zoom.us/u/keHfYwPJ66 

 

Արցախի վերաբերյալ հետազոտությունների դրամաշնորհային ծրագիր՝ Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից

0d6a41f876d1ec1dbe3b0ae73fc7b355

Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) հայտարարել է Արցախի վերաբերյալ հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին:

 

Նախաձեռնության նպատակն է բարձրացնել Արցախի պատմության, մշակույթի և առկա իրավիճակի վերաբերյալ հանրության և գիտական լայն շրջանակների իրազեկվածության մակարդակը:

 

Հետազոտությունը կարող է ընդգրկել տարածաշրջանի վերաբերյալ բոլոր ժամանակների սոցիալական, մշակութային, հոգեբանական, իրավական, տնտեսական, տեխնոլոգիական, մարդասիրական, բնապահպանական և այլ հարցեր:

 

Դրամաշնորհը ստանալու համար կարող են դիմել ուսանողներ, ասպիրանտներ, գիտնականներ, անկախ լրագրողներ, հոդվածագիրներ և Արցախի հարցերով մասնագիտանալու և այն ճանաչելու հարցում շահագրգիռ այլ անձինք: 

 

Դրամաշնորհային ծրագրի հայտերը պետք է ներառեն նախկինում հրապարակված աշխատությունների օրինակներ, ինքնակենսագրական, ինչպես նաև առաջարկվող բյուջե՝ տեղում իրականացվելիք հետազոտական ծրագրի ռազմավարության նկարագրությամբ: Ծրագրերը և կատարված աշխատանքները կարող են ներկայացվել անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ ռուսերեն լեզուներով:

 

Հայտերն ընդունվում են անգլերեն լեզվով մինչև 2021 թ. ապրիլի 30-ը: 

 

Դրամաշնորհի մասին մանրամասներին կարելի է ծանոթանալ ՀԲԸՄ կայքից՝ www.agbu.org/artsakhgrants: