ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

big_1502456341_8992795

 2019թ. փետրվարի 19-ին լրանում է հայ մեծագույն գրող, բանաստեղծ և ազգային-հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը:

Այս առթիվ 2019թ. մայիսի 11-ին  «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնը նախաձեռնել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով:

Գիտաժողովին զեկուցումներով հանդես գալու համար կարող են դիմել ՀՀ գիտնականներ, դասախոսներ, ասպիրանտներ:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և ռուսերենը:

Զեկուցումը պետք է համապատասխանի գիտաժողովի թեմային:

Անհրաժեշտ է զեկուցումների վերնագրերը, նկարագրականները (շուրջ 250 բառ) և մասնակցության հայտերը մինչև 2019 թվականի ապրիլի 1-ն ուղարկել  ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Վ. Ավագյանին (էլ. հասցե՝ avagyan.vachik@yandex.com):

Մասնակցության հայտի ձևը տե՛ս այստեղ:  

Գիտաժողովի կազմակերպիչների կողմից ընտրված զեկուցումները հոդվածի տեսքով նախատեսվում է տպագրել առանձին ժողովածուով:

Հոդվածներին առաջադրվող պահանջները

Հոդվածը ներկայացվում է A4 ձևաչափի թղթի վրա` միակողմանի տպված և էլեկտրոնային տարբերակով, էջի եզրերը` 2 սմ բոլոր կողմերից, տառատեսակը` “Sylfaen”, տողերի միջև հեռավորությունը` 1,5, տառաչափը` 12, միայն վերնագիրը` 14 տառաչափով:

Տեքստում չպետք է լինեն տողադարձեր և կրկնակի միջակայքեր:

Հոդվածի ծավալը` մինչև 9 էջ` ներառյալ գրականության ցանկը և 2 լեզվով ամփոփումները (հայերեն հոդվածների համար` ռուսերեն և անգլերեն, և հակառակը):

Սկզբում տրվում է հոդվածի վերնագիրը` գլխատառերով, այնուհետև` հեղինակի ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, ներկայացվող բուհը կամ կազմակերպությունը, գիտական կոչումը և պաշտոնը:

Ապա բաց է թողնվում մեկ տող, և տրվում է հիմնական տեքստը:

Ընդգծումների համար կիրառել շեղատառեր կամ մգացված տողեր:

Տեքստում հղումը կատարել քառակուսի փակագծում` ըստ գրականության ցանկի աղբյուրի (օրինակ` [1, էջ 26]):

Տպագրվելիք հոդվածների վերջնական տարբերակները գիտաժողովի կազմակերպիչներին ուղարկելու վերջնաժամկետը  2019 թ. ապրիլի 8-ն է:

Հոդվածներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային hասցեին` avagyan.vachik@yandex.com:

Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանին (հեռ.՝ 093-884-254, էլ. հասցե՝ karine.pogosyan.76@mail.ru), փոխդեկան Վ.Աղաբաբյանին (հեռ.՝ 096-987-654, էլ. հասցե՝ vahanagha@yandex.ru), հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վ.Ավագյանին (հեռ.՝ 094-577-567, 099-577-567, էլ. հասցե՝ avagyan.vachik@yandex.com):   

 

Բադմինթոնի բաց առաջնությանը մասնակցելու հրավեր

badminton

2019թ. ապրիլի 4-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա բադմինթոնի բաց առաջնություն:

Մասնակցելու համար մինչև ապրիլի 2-ը կարող եք դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

 

 

Տեղի կունենա Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

Նկ.-1 2019թ. մարտի 30-ին՝ ժամը 12:05-ին, №39 լսարանում տեղի կունենա Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի  նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. 2018-2019 ուստարվա՝ Տնտեսագիտության ֆակուլտետի երկու մասնագիտությունների ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կազմի ձևավորման մասին (զեկ.՝ Գ. Ավետիսյան):
  2. Ավարտական աշխատանքների նախապաշտպանության և պաշտպանության գրաֆիկների հաստատման մասին (զեկ.՝ Գ.Ավետիսյան):
  3. 2018-2019 ուստարվա ամփոփիչ ատեստավորման արդյունքների գրավոր բողոքների քննարկման մասնակիցների կազմի հաստատման մասին (զեկ.՝ Գ.Ավետիսյան):
  4. Ընթացիկ հարցեր:

 

«Հայկական էսքիզներ» ներկայացման հրավեր

պլակատ.cdr Հարգելի՛ համալսարանականներ, 2019թ. ապրիլի 2-ին՝ ժամը 15:00-ին, սիրով հրավիրում ենք ձեզ Իջևանի մշակույթի տուն՝ դիտելու Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ»-ի հիման վրա ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից բեմադրված ներկայացումը:

Պիեսի համահեղինակներն են ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը և «Անկախության սերնդի ձայնը» մրցույթ-փառատոնի գրական մրցույթում «Անդին»-ի մրցանակը շահած Անի Միքայելյանը, հագուստների ձևավորումն իրականացրել է «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը, կերպարները մարմնավորել են ԵՊՀ ուսանողները, ովքեր ԵՊՀ մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդայի սաներն են: Անդրանիկ Օզանյանի կերպարը մարմնավորելու համար հրավիրվել է մեկ պրոֆեսիոնալ դերասան՝ Սամվել Բաղինյանը:

Վ.Պետրոսյանի «Հայկական էսքիզներ» էսսե-վիպակը, ինչպես հայտնի է, պատմում է հայ ժողովրդի անցած ճանապարհի, նրա դժվարությունների, հեղափոխությունների ու պատերազմների, դրանց հետևանքների, աշխարհասփյուռ հայության և այդ ամենի մեջ իսկական հայի կերպարի մասին: Տվյալ ներկայացման հեղինակների կողմից կատարվել են խմբագրական աշխատանքներ, ինչպես նաև ավելացումներ վերջին Արցախյան ու Ապրիլյան քառօրյա պատերազմների և նրանց հերոսների մասին:

Անդրադառնալով այդ ամենին՝ ներկայացման հեղինակները ստեղծել են հայրենասիրական թեմատիկայով արված նոր ձևաչափով ներկայացում, որը նպատակ ունի այսօրվա սերնդի մտածողության մեջ սերմանելու այնպիսի հայրենասիրական գաղափարներ, որոնցում կարևորություն է տրված ոչ թե ողբին ու կորուստներին, այլ սեփական երկրի համար պայքարող, արարող և նրա համար ապրող տեսակին:

 

Տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի հերթական նիստը

meeting

 2019թ. մարտի 29-ին՝ ժամը 12:05-ին, №28 լսարանում տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի հերթական նիստը՝ հետևյալ օրակարգով.

  1. 2018-19 ուստարվա II կիսամյակի I ընթացիկ քննաշրջանի և ավարտական կուրսերի քննաշրջանի կազմակերպման հարցը:
  2. Ավարտական աշխատանքների I նախապաշտպանության հարցը:
  3. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կազմի հաստատման հարցը:
  4. II կիսամյակում կուրսային աշխատանքների կատարման ընթացքը:
  5. ԵՊՀ ԻՄ-ի 25-ամյակի միջոցառումների (սեպտեմբեր-հոկտեմբեր) ձևաչափի քննարկման հարցը:
  6. Ընթացիկ հարցեր: