Կոնֆլիկտի փոխակերպման թեմայի շուրջ քննարկման հրավեր

shutterstock_123252064

 Հարգելի՛ համալսարանականներ, 2018թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ին, ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը ՀԱԵ Տավուշի թեմի Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնի հետ միասին կազմակերպում է ֆոկուս խմբային քննարկում՝ կոնֆլիկտի փոխակերպման թեմայի շուրջ:
Քննարկումը տեղի կունենա Տավուշի թեմի առաջնորդարանում, այն կվարի Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների դոկտոր Խաչիկ Գալստյանը:
Մասնակիցները կներկայացնեն իրենց ընկալումները կոնֆլիկտների և դրանց փոխակերպման ուղիների վերաբերյալ:
Կվերհանվեն նաև կոնֆլիկտի փոխակերպման շրջանակներում մասնակիցների առանջահերթ կարիքները՝ կրթական ծրագիր մշակելու նպատակով:
Մասնակցության համար կարող եք զանգահարել 077-00-51-01 հեռախոսահամարով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը լրացուցիչ զեղչ կտրամադրի 2016թ. Ապրիլյան պատերազմի մասնակիցներին

kfdjghdfjhgjrfgt

«Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգ»-ի համաձայն՝ նախորդ ուսումնական տարիների ընթացքում 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած և ՄՈԳ-ի համապատասխան շեմ ապահոված (բակալավր՝ 10 միավոր) ուսանողների վարձը զեղչվում էր 30%-ով, իսկ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տրամադրում էր ուսումնական վարձի մասնակի փոխհատուցում՝ 20%-ի չափով:
Հիմք ընդունելով Երևանի պետական համալսարանի համապատասխան որոշումը՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն այսուհետև Ապրիլյան պատերազմի ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած այն ուսանողներին, որոնց ՄՈԳ-ը համապատասխանում է սահմանված շեմին (բակալավր՝ 10 միավոր), 30%-ից բացի կտրամադրի նաև  լրացուցիչ 20% զեղչ, որը նախկինում տրամադրվում էր ՀԵՀ-ի կողմից:

 

Ի գիտություն ԵՊՀ ԻՄ-ի բոլոր շրջանավարտների

sdfsrgeryrtyrtutyu

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի սիրելի՛ շրջանավարտներ, 2019 թվականը մասնաճյուղի համար լինելու է հոբելյանական տարի. կլրանա մեր բուհի հիմնադրման 25-ամյակը (ՀՀ կառավարության՝ 1994թ. սեպտեմբերի 19-ի թիվ 440 որոշմամբ՝ Իջևանի տարածաշրջանային քոլեջը վերակազմավորվել է որպես Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ):
Այդ կապակցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պատրաստվում է իր բոլոր շրջանավարտներին հավաքել մեկ տանիքի տակ. ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարությունը նախատեսում է հոբելյանական միջոցառումների շարք՝ ակնկալելով ձեր ակտիվ համագործակցությունը:
Այդ նպատակով մասնաճյուղի բոլոր շրջանավարտներին խնդրում ենք մեզ հետ կապ հաստատել հետևյալ էլեկտրոնային հասցեի (shrjanavartysuib@gmail.com) միջոցով, թողնել կոնտակտային տվյալներ՝ միջոցառումներին ներկա գտնվելու և մասնակցելու համար:

Միջազգային գիտաժողով՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին. «Լեզու, մշակույթ, հաղորդակցություն»

ysu

 Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքում կազմակերպում է միջազգային գիտաժողով «Լեզու, մշակույթ, հաղորդակցություն» խորագրով:
Գիտաժողովի նպատակը լեզվի, մշակույթի և հաղորդակցության փոխհարաբերության տարբեր խնդիրների քննությունն է գիտական ուսումնասիրությունների արդի միջգիտակարգային հարացույցի համատեքստում:

Գիտաժողովի հիմնական թեմատիկ ուղղություններն են.

  1. հայագիտության արդի խնդիրները
  2. լեզուների ուսումնասիրության լեզվաճանաչողական մոտեցումներ
  3. հասկացույթ և հասկացական դաշտ
  4. միջմշակութային հաղորդակցություն
  5. քաղաքական և բիզնես հաղորդակցությունը
  6. մասնագիտական դիսկուրս. տեսություն և պրակտիկա
  7. լեզուների դասավանդման ժամանակակից զարգացումները
  8. միջլեզվական և ներլեզվական թարգմանություն
  9. գրականության ուսումնասիրության լեզվաճանաչողական հայեցակերպը:

Գիտաժողովի ընթացքում նախատեսվում է ստեղծել արդի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության տարաբնույթ խնդիրների ազատ քննարկման և փորձի փոխանակման բաց հարթակ` միավորելով ինչպես գիտական մեծ վաստակ ունեցող գիտնականների, այնպես էլ ասպիրանտների ու մագիստրոսների:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն: Գիտական դասախոսությունների տևողությունը՝ 20 րոպե, զեկուցումների տևողությունը՝ 15 րոպե:
Մասնակցության հայտերն ու զեկուցման դրույթները (հայերեն, անգլերեն, ռուսերեն, մինչև 300 նիշ ծավալով, Sylfaen տառատեսակ, 11 տառաչափ) ուղարկել conflcc2019@ysu.am էլ-փոստին մինչև 2018թ. դեկտեմբերի 1-ը: Կազմկոմիտեի ընտրության արդյունքները Ձեզ կուղարկվեն մինչև 2018 թ. հունվարի  30-ը:
Մասնակցության վճարը՝ 5 հազար դրամ տեղական մասնակիցների համար:  Վճարումը կատարել թեզիսների ընտրությունից հետո մինչև 2019թ. մարտի  30-ը (գիտաժողովի կոնկրետ ամսաթվերի մասին և վճարման մանրամասներին կտեղեկացնենք լրացուցիչ):

Հեռակա մասնակցություն չի նախատեսվում:
Կից ներկայացվում է մասնակցության հայտի ձևը:

ԾՐԱԳՐԻ  ՊԱՏՎԱՎՈՐ  ՆԱԽԱԳԱՀՆԵՐ՝

Ա. Սիմոնյան, ԵՊՀ ռեկտոր, պ.գ.դ., պրոֆ., ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ

Ս. Տեր-Մինասովա, ՄՊՀ օտար լեզ. և տարածաշրջան. գիտ. ֆակ.-ի պրեզիդենտ, ՄՊՀ վաստակավոր պրոֆ., բ.գ.դ.


ԾՐԱԳՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Նախագահ՝

Ս. Գասպարյան, ԵՊՀ անգլ. բանաս. ամբ. վարիչ, բ.գ.դ., պրոֆ., ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ

Անդամներ՝

Ե. Երզնկյան, ԵՊՀ անգլ. լ. ամբ. վարիչ, բ.գ.դ., պրոֆ.

Շ. Պարոնյան, ԵՊՀ միջ մշ. հաղորդակց. անգլ.-ի ամբ. վարիչ, բ.գ.դ., պրոֆ .

Յու. Գաբրիելյան, ԵՊՀ գերմ.բանաս. ամբ. վարիչ, բ.գ.դ., պրոֆ.

Զ. Հարությունյան, ԵՊՀ ֆրանս. բանաս. ամբ. վարիչ, մ.գ.թ.,դոց.

Հ. Բաղդասարյան, ԵՊՀ ռոմ. բանաս. ամբ. վարիչ, բ.գ.թ., դոց.

Ռ. Ղազարյան, ԵՊՀ թարգմ. տես. և պրակտ. ամբ. վարիչ, բ.գ.թ., դոց.

Ա. Չուբարյան, ԵՊՀ անգլ. բանաս. ամբ. պրոֆ.,  բ.գ.թ.

Գ. Մուրադյան, ԵՊՀ անգլ. բանաս. ամբ. դոց.,բ.գ.դ.

ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Ս. Աբրահամյան,  ԵՊՀ ռոմանագերմ. բանաս. ֆակ.-ի դեկան

Գ. Բարսեղյան,  ԵՊՀ ռոմանագերմ. բանաս. ֆակ.-ի դեկանի տեղակալ

Լ. Կարապետյան,  ԵՊՀ ռոմանագերմ. բանաս. ֆակ.-ի դեկանի տեղակալ

Մ. Ապրեսյան,  ԵՊՀ անգլ. լ. ամբ. վարիչ, բ.գ.թ., պրոֆ.

Կ. Քոչունց,  ԵՊՀ անգլ. բանաս. ամբ. դոց.,բ.գ.թ.

Տ. Կիրակոսյան, ԵՊՀ անգլ. բանաս. ամբ. ասիստ.,բ.գ.թ.

Ա. Խաչատրյան,  ԵՊՀ թարգմ. տես. և պրակտ.ամբ. դոց.,բ.գ.թ.

Գ. Գրիգորյան,  ԵՊՀ թարգմ. տես. և պրակտ.ամբ. դոց.

Լ. Կարապետյան, ԵՊՀ անգլ. բանաս. ամբ. ասիստենտ (գիտաժողովի քարտուղար)

Ն. Ներսիսյան,  ԵՊՀ անգլ. բանաս. ամբ. դաս.

Ս. Գուլյան,  ԵՊՀ անգլ. բանաս. ամբ. դաս.

Ն. Հարությունյան, ԵՊՀ ֆրանս. բանաս. ամբ. դասախոս

Լ. Հարությունյան, ԵՊՀ ֆրանս. բանաս. ամբ. դասախոս

Ս. Առաքելյան, ԵՊՀ գերմ. բանաս. ամբ. դոց.,բ.գ.թ.

Ն. Խանոյան,  ԵՊՀ գերմ. բանաս. ամբ. դասախոս

Լ. Մադոյան, ԵՊՀ միջմշ. հաղորդակց. անգլ.-ի ամբ.դասախոս

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ
հեռ. +374 60 710 546 (545)

Աղբյուրը՝ ysu.am:

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ-2018. ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

YSU1-520x31290

ԵՊՀ ռեկտորատը հայտարարում է բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթի առաջին` ներբուհական փուլի մեկնարկը:
Մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ բոլոր ֆակուլտետների և մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնող կենտրոնների կամ այլ ստորաբաժանումների այն ուսանողները, ովքեր առնվազն 4 կիսամյակ եղել են ԵՊՀ ուսանող, վերջին երկու կիսամյակների ընթացքում ունեցել են բարձր կամ գերազանց առաջադիմություն (ՄՈԳ-ը՝ 16 և բարձր), ինչպես նաև համապատասխանում են ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշմամբ հաստատված  «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման կարգի» չափանիշների:

Մրցույթի կարգ՝  https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2013/09/MAR-1005.pdf

Մրցույթին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով` առաջին կիսամյակն ավարտած ուսանողները (բացառությամբ մեկ տարի տևողությամբ մագիստրոսական ծրագրով սովորող ուսանողների ):
Մրցույթն անցկացվում է առանձին բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով` ըստ հետևյալ ոլորտների`

1) բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ).
2) բժշկություն.
3) հումանիտար գիտություններ.
4) հասարակագիտություն.
5) ճարտարագիտություն (այդ թվում` ճարտարապետական/գյուղատնտեսական).
6) հայագիտություն:

Մրցույթում սահմանված են երեք հիմնական չափանիշներ՝ առաջադիմությունը (ՄՈԳ), ուսանողի՝ գիտական աշխատանք կատարելու կարողություններն ու հաջողությունները (հաշվի են առնվում նրանց մասնակցությունը գիտական կոնֆերանսներին, սեմինարներին ու տպագրված աշխատանքները) և ակտիվ մասնակցությունը ներբուհական ուսանողական կյանքին: Հաղթող բոլոր ուսանողներն արժանանալու են նաև դրամական պարգևների:
Մրցանակները նախատեսված են ինչպես բակալավրիատում, այնպես էլ մագիստրատուրայում սովորողների համար: Մրցույթն անցկացվում է երկու փուլով, առաջինը՝ բուհերում, իսկ երկրորդ՝ հանրապետական փուլն իրականացնելու է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Մրցույթի չափանիշներին (առաջադիմություն, գիտական աշխատանքներ, հասարակական մասնակցություն և այլն) համապատասխանող ԵՊՀ բոլոր ուսանողները հրավիրվում են մասնակցելու մրցույթին: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտի ձևը և կցել անհրաժեշտ փաստաթղթերը:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել մինչև 2018 թ.-ի հոկտեմբերի 26-ը՝ ժամը 16:00-ն,  ԵՊՀ ընդհանուր բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ):

Լրացուցիչ հարցերի համար դիմել ռեկտորատ (հեռ. 060-710-112):

Մրցույթի մասնակցության հայտը կարող եք ներբեռնել՝ այստեղ:

Աղբյուր՝ ysu.am: