Հարգելի՛ համալսարանականներ, 2018թ. հոկտեմբերի 2-ից, ամեն երեքշաբթի և հինգշաբթի՝ ժամը 15:00-ին, սկսվում են սեղանի թենիսի և մարմնամարզության պարապմունքները, որոնք անցկացնելու է Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի դասախոս Պ.Կարապետյանը (հեռ.՝ 098 69 29 39):
Հայտարարություններ
Սուրբ Խաչի մասունքի բերման արարողությանը մասնակցելու հրավեր
Հարգելի՛ համալսարանականներ, 2018թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-14:00-ին, հրավիրում ենք ձեզ Իջևանի շատրվանների հրապարակ՝ ձեր մասնակցությունն ունենալու Մայր աթոռ Ս. Էջիմիածնից Վարագա վանք Սուրբ Խաչի մասունքի բերման արարողությանը, որի ընթացքում հնարավորություն կունենաք օրհնություն ստանալու և հաղորդվելու:
Արդեն 3 տարի է, ինչ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջարկությամբ Ս. Խաչի մասունքը տարվում է Դիլիջանից Իջևան-Նոյեմբերյան-Բերդ-Վարագա, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան մոտենալու և հաղորդվելու:
Խաչին նվիրված տոներից բացի՝ Հայ Եկեղեցին ունի նաև Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Այն միշտ տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:
Այս տարի այն կտոնվի սեպտեմբերի 30-ին, իսկ սեպտեմբերի 29-ի առավոտյան Քրիստոսի Խաչափայտի մասունքը հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվի աշխարհասփյուռ հայության սրբազան ուխտատեղի Սուրբ Էջմիածնից, և Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ու հոգևոր դասի ուղեկցությամբ այն պտույտ կկատարի Տավուշի թեմի ողջ տարածքով: Սուրբ մասունքը կհասնի Դիլիջան (11:00-13:00), ապա Իջևան (13:00-14:00), Նոյեմբերյան (15:00-17:00), Բերդ (19:00) և երեկոյան՝ Նոր Վարագավանք (Գտնվում է Տավուշի մարզի Շամշադինի շրջանի Վարագավան գյուղից 3.5 կմ հարավ-արևմուտք, բարձր ժայռի վրա), որտեղ կկատարվի գիշերային հսկում:
Սեպտեմբերի 30-ին` Վարագա Սուրբ Խաչի տոնի օրը՝ առավոտյան ժամը 10:00-ին, Վարագավանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի կողմից:
«Աբեղյանական ընթերցումներ» հանրապետական գիտական նստաշրջանի հրավեր
Հարգելի՛ դասախոսներ, 2018թ. նոյեմբերի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ հայոց լեզվի պատմության և հայոց լեզվի ամբիոնները համատեղ կազմակերպում են «Աբեղյանական ընթերցումներ» հանրապետական գիտական ամենամյա նստաշրջանը։ Թեզիսներն ընդունվում են hlpambion@mail.ru էլեկտրոնային հասցեով մինչև նոյեմբերի 1-ը (նախապատվությունը կտրվի Մ.Աբեղյանին վերաբերող հոդվածներին)։
Հոդվածի ձևավորման չափանիշները
- Հոդվածի սկզբում գրվում է հեղինակի անուն, ազգանունը (մեծատառերով), աշխատանքի վայրը, հաջորդ տողում՝ էլ. հասցեն, մյուսում՝ հոդվածի վերնագիրը (մեծատառերով),
- հայերեն շարվածքի տառատեսակը՝ Sylfaen,
- անգլերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
- ռուսերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
- հիմնական տառաչափը՝ 12,
- միջտողային հեռավորությունը՝ 1.5,
- տեքստի լուսանցքները – վերև՝ 25 մմ, ներքև՝ 25 մմ, աջ՝ 25 մմ, ձախ՝ 20 մմ,
- հղումները տրվում են տողատակում, տառաչափը՝ 10, նշվում է աղբյուրի հեղինակը, վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը, էջը,
- հոդվածը պետք է ունենա ամփոփում անգլերեն և ռուսերեն, 10 բանալի բառեր՝ անգլերեն, հայերեն և ռուսերեն։
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ
Տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ
2018թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14:10-ին, №28 լսարանում տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ՝ հետևյալ օրակարգով.
- Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի մի շարք ներկայացուցիչներին գիտական կոչում ստանալու և պաշտոնների տեղակալման համար սահմանված գործընթացներին մասնակցելուն երաշխավորելու հարցը: