ԵՊՀ ԻՄ-ը հայտարարում է 2020-2021 ուստարվա հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելություն

Մագ. ընդուն. նկ.

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2020-2021 ուստարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելություն՝ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով։

Հեռակա ուսուցման ձևով ԵՊՀ ԻՄ-ի մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները։ Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը կատարվում է հարցազրույցով։

Ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերը ընդունվում են ս.թ. սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 12-ը: Ընդունելության քննություններն անցկացվելու են ընթացիկ տարվա հոկտեմբերի 19-21-ը։ Ընդունող հանձնաժողովը կաշխատի սեպտեմբերի 10-ից՝ ժամը 10։00-ից 16։00-ն։ Փաստաթղթերը կարելի է ուղարկել ephimmkpk@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի ընդունող հանձնաժողով (հասցե՝ Ուսանողական 1): Ընդունող հանձնաժողովը կաշխատի սեպտեմբերի 10-ից՝ ժամը 10։00-ից 16։00-ն։

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Դիմում-հայտն առցանց լրացնելուց  առաջ  պետք  է նախօրոք ունենալ վերոնշյալ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները (բնօրինակները)։ Բնօրինակն առցանց կցվում է, իսկ ընդունվելուց հետո ներկայացվում է ընդունող հանձնաժողովին։

Լրացուցիչ տեղեկություններ կտեղադրվեն ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջի Դիմորդ» բաժնում։

 

2020-2021 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը

 

  1. Դիմում-հայտ (դիմում-հայտի օրինակը տե՛ս այստեղ)
  2. Բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի բնօրինակները
  3. Ինքնակենսագրություն
  4. 4 լուսանկար (3×4 սմ չափսի)
  5. Զինվորական գրքույկի բնօրինակը (առկայության դեպքում)
  6. Անձնագիր
  7. Ընդունելության ծառայությունների համար գանձվող 1000 դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիր։

 

Կազմակերպություն

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

Բանկ

«Արդշինբանկ» ՓԲԸ

Հաշվեհամար (ՀՀ դրամ)

247610017094

 

Նպատակ

«Մագիստրատուրայի ընդունելության ծառայությունների վճար»

ՊԱՐՏԱԴԻՐ ՆՇԵԼ ՆԱԵՎ

դիմորդի անուն, ազգանուն, հայրանունը

 

Մագիստրատուրայի ընդունելության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Մագիստրատուրայի ընդունելության քննության հարցաշարին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ուսման տևողությունը 1.5 տարի է:

Հասցեն` Տավուշի մարզքաղաք ԻջևանՈւսանողական 1:

Կայքէջ՝ ijevan.ysu.am

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԵՊՀ ԻՄ-ի ՄԿՊԿ բաժնի վարիչ Լ.Բեգինյանին (094 032 112) կամ նույն բաժնի տեսուչ Վ.Աղաբաբյանին (096 987 654 /Viva Cell/, 096 557 556 /Beeline/):

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելություն

Հեռ. բակալ. ընդուն. նկ.

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2020-2021 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելություն՝ հետևյալ կրթական ծրագրերով.

 

  • Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,
  • Պատմություն,
  • Հայոց լեզու և գրականություն,
  • Ֆինանսներ (ըստ ոլորտի),
  • Հոգեբանություն,
  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա,
  • Զբոսաշրջություն:

 

Ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերն ընդունվում են ս.թ. սեպտեմբերի 10-ից մինչև 30-ը (սեպտեմբերի  30-ին՝ մինչև ժամը 18։00-ն): Փաստաթղթերը կարելի է ուղարկել ephimmkpk@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի ընդունող հանձնաժողով (հասցե՝ Ուսանողական 1)։  Ընդունող հանձնաժողովը կաշխատի սեպտեմբերի 10-ից՝ ժամը 10։00-ից 16։00-ն։

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Դիմում-հայտն առցանց լրացնելուց  առաջ  պետք  է նախօրոք ունենալ վերոնշյալ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները (բնօրինակները)։ Բնօրինակն առցանց կցվում է, իսկ ընդունվելուց հետո ներկայացվում է ընդունող հանձնաժողովին։

 

Լրացուցիչ տեղեկություններ կտեղադրվեն ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջի «Դիմորդ» բաժնում:

 

2020-2021 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը

 

  1. Ավարտական փաստաթուղթ (ատեստատ կամ դիպլոմ` միջուկի հետ)։
  2. 4 լուսանկար (3×4 սմ չափսի)։
  3. Անձը հաստատող փաստաթուղթ։
  4. Վճարելու վերաբերյալ անդորրագիր։ Փաստաթղթերի ընդունման և ձևակերպման համար 1500 դրամ և ևս 1500 դրամ ընդունելության քննություն հանձնելու դեպքում։ Վճարումը պետք է կատարել ըստ ստորև ներկայացվող աղյուսակի։ Անկախ քննության արդյունքից վճարված գումարը չի վերադարձվում։

Կազմակերպություն

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

Բանկ

«Արդշինբանկ» ՓԲԸ

Հաշվեհամար (ՀՀ դրամ)

247610017094

 

Նպատակ

«Ընդունելության քննության վճար»

 ՊԱՐՏԱԴԻՐ ՆՇԵԼ ՆԱԵՎ

դիմորդի անուն, ազգանուն, հայրանունը

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Վերոնշյալ տվյալների (հատկապես դիմորդի անուն, ազգանուն, հայրանուն), բացակայության դեպքում վճարման կտրոնը կհամարվի անվավեր:

 

  1. Միասնական քննության դրական գնահատականը պահպանելու դեպքում այն հավաստող փաստաթուղթ (ԳԹԿ վկայագիր, որը տրամադրում է դպրոցը)։
  2. Զինվորական գրքույկ (1-4-րդ էջերը) կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցնելու մասին (առկայության դեպքում)։

Ընդունելության մասնագիտությունները, քննությունները, տեղերը և վարձաչափերը տե՛ս այստեղ։

Դիմում-հայտի ձևը տե´ս այստեղ։

Ուսման տևողությունը 5 տարի է:

Հասցեն` Տավուշի մարզքաղաք ԻջևանՈւսանողական 1:

Կայքէջ՝ ijevan.ysu.am

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԵՊՀ ԻՄ-ի ՄԿՊԿ բաժնի վարիչ Լ.Բեգինյանին (094 032 112) կամ նույն բաժնի տեսուչ Վ.Աղաբաբյանին (096 987 654 /Viva Cell/, 096 557 556 /Beeline/):

«Աշխատանքը Zoom հարթակում» թեմայով վերապատրաստում դասախոսների համար

Հայտարարութ. նկար

Հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք, որ 2020թ. սեպտեմբերի 10-ին և 11-ին  ԵՊՀ ԻՄ-ի տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի կողմից իրականացվելու է «Աշխատանքը Zoom հարթակում» թեմայով վերապատրաստում:

Վերապատրաստմանը մասնակցելու համար մինչև  սեպտեմբերի 9-ը ներառյալ կարող եք գրանցվել հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել  094 40 60 32  հեռախոսահամարով:

Ի գիտություն ԵՊՀ ԻՄ-ի վճարովի համակարգում սովորող ուսանողների

Հայտ. նկար

Ուսման վարձավճարի ամսական վճարման կարգի մասին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ.Գևորգյանի ստորագրած հրամանի համաձայն՝ ԵՊՀ-ի բոլոր (այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ-ի) ուսանողներն իրավունք ունեն կիսամյակի համար սահմանված ուսման վարձավճարը վճարելու ընթացիկ կիսամյակի 4 ամիսների ընթացքում (1-ին կիսամյակում՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, 2-րդ կիսամյակում՝ փետրվար, մարտ, ապրիլ, մայիս)՝ յուրաքանչյուր ամիս վճարելով տվյալ կիսամյակի համար սահմանված վարձավճարի առնվազն 25 տոկոսը:

Ուսանողները պետք է ընթացիկ ամսվա համար սահմանված ուսման վարձավճարի համապատասխան մասը վճարեն ԵՊՀ ԻՄ-ի բանկային հաշվեհամարին մինչև տվյալ ամսվա 10-ը: Տվյալ ամսվա համար սահմանված չափով կամ նախատեսված ժամկետում ուսման վարձավճարը չվճարելու դեպքում ուսանողը կարող է հեռացվել բուհից:

Ուսման վարձավճարը կարող եք վճարել նաև առցանց՝ Ձեր բանկի հավելվածը ներբեռնելու, ինչպես նաև «iDram» վճարային համակարգի օգնությամբ:

Ստորև ներկայացնում ենք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բանկային վավերապայմանները:

 

Կազմակերպություն

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

Բանկը

«Արդշինբանկ» ՓԲԸ

Հաշվեհամարը (ՀՀ դրամ)

247610017094

Նպատակում նշել

Ուսման վարձ, ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, ֆակուլտետը, կուրսը, ուսուցման ձևը (առկա կամ հեռակա)

ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ. ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Rbw3fTLANBLE6VuwOfTD9F1or5

 Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:

Սկսվում է ձեր կյանքի ամենակարևոր փուլերից մեկը. մի՛ մոռացեք, որ նաև ձեր հիմնարար և արդիական կրթությունից է կախված ձեր ու Հայաստանի ապագան ու բարեկեցությունը: Դուք այն սերունդն եք, որ համավարակի այս դժվարին օրերին կարողացավ հաղթահարել իր առջև դրված խնդիրները և իրագործել բուհ ընդունվելու երազանքը:

Նորեկ համալսարանականներիդ մաղթում եմ նպատակասլացություն ու ողջամտություն, որպեսզի ստանալով գիտելիքներ, ձեռք բերելով հմտություններ և կարողություններ՝ ԵՊՀ-ն ավարտելուց հետո կարողանաք գտնել ձեզ համար հետաքրքիր աշխատանք՝ ապացուցելով, որ համալսարանում անցկացրած տարիները եղել են արդյունավետ ու բովանդակալից։

Հիշե՛ք, որ համալսարանական լինելը ոչ միայն մեծ պատիվ է, այլև մեծ պատասխանատվություն. թող որ տարիներ անց կարողանաք հպարտությամբ ասել՝ «Ես համալսարանական եմ»։