Տեղի կունենա սեմինար-քննարկում ավարտական կուրսերի ուսանողների համար

45209161_1941500952594829_2054352131204317184_o ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ավարտական կուրսերի ուսանողներին հայտնում ենք, որ 2019թ. մարտի 2-ին՝ ժամը 14:10-ին, Տնտեսագիտության ֆակուլտետի թիվ 39 լսարանում, տեղի կունենա «Ինչպե՞ս գրել ավարտական աշխատանք» թեմայով սեմինար-քննարկում:

Սեմինարը կվարի ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի ԺՊ, ա.գ.թ., դոցենտ Գուրգեն Հովհաննիսյանը:

Սիրով հրավիրում ենք:

Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը կազմակերպել էր սիրահարների տոնին նվիրված միջոցառում

52727968_767626170283678_3462736881827971072_n 2019թ. փետրվարի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետում կայացավ Սուրբ Վալենտինի և Սուրբ Սարգսի տոներին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Անգլերեն լեզվի և գրականության  ամբիոնը:

Ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, մասնակցում էին «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները:

Միջոցառման լեզուն ոչ միայն անգլերենն էր, այլև ֆրանսերենը և ռուսերենը:

Տոնական միջոցառման ընթացքում ներկայացվեցին Սուրբ Վալենտինի և Սուրբ Սարգսի տոների ծագումը, պատմությունը, ավանդույթները, սովորույթները, խորհրդանիշները:

Ուսանողները նաև կատարեցին սիրո երգեր և բանաստեղծություններ, փոխանակեցին նվերներ:

Միջոցառման վերջում ելույթ ունեցան Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչի ԺՊ, բ.գ.թ., դոցենտ Ք.Հարությունյանը, ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ ԺՊ, ասիստենտ Ա.Մարդանյանը: Իրենց ելույթում նրանք ընդգծեցին, որ միջոցառումն անցավ ուրախ և հաճելի մթնոլորտում, ուսանողներին մաղթեցին միշտ սիրել և սիրվել:

Երկարաձգվել է ԱՄՆ-Հայաստան հետազոտական համագործակցության դրամաշնորհային ծրագրին դիմելու վերջնաժամկետը

unnamed

Ուրախ լուր բոլոր երիտասարդ գիտնականների համար, ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց հետազոտական աշխատանքները՝ համագործակցելով ԱՄՆ գործընկեր համալսարանների հետ:

ISTC-ն երկարացնում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ ԱՄՆ-Հայաստան հետազոտական համագործակցության դրամաշնորհային ծրագրին դիմելու վերջնաժամկետը:

Ծրագրի նպատակն է իրականացնել հետազոտական թիմերի ֆինանսավորում՝ ԱՄՆ հետազոտական հաստատությունների հետ փորձի փոխանակման և համագործակցության նպատակով:

Դիմումների վերջնաժամկետը մարտի 31-ն է, այնպես որ շտապեք, որպեսզի բաց չթողնեք այս մեծ հնարավորությունը:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք հետևել ստորև նշված հղմանը՝
https://istc.am/?page_id=20555 :

 

ԵՊՀ ԻՄ-ում տեղի կունենա «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով համաժողով

5bfd042983b90 2019թ. մարտի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի կունենա «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով համաժողով, որը համատեղ կազմակերպում են ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնը:

Համաժողովը նախատեսված է անցկացնել է 2 փուլով։ 1-ին մրցութային փուլն անցկացվել է էլեկտրոնային հայտադիմումի ձևով (հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 15-ն էր), որի միջոցով ընտրվել են լավագույն 10 դիմողները: 2-րդ փուլում առաջին փուլը հաղթահարած մասնակիցները պետք է իրենց տրված տեքստերը փոխադրեն իրենց բարբառով՝ ցույց տալով բարբառային առանձնահատկությունները։

Ս.թ. մարտի 2-ին մասնակիցներն իրենց փոխադրած տեքստերը կընթերցեն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով համաժողովի ընթացքում:

Տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

meeting 2019թ. մարտի 1-ին՝ ժամը 12:15-ին, №28 լսարանում տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակի լուծարքային շրջանի ամփոփում (զեկ.՝ Կ.Պողոսյան):
  2. Ավարտական և կուրսային աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունների քննարկում (զեկ.՝ ամբիոնների վարիչներ):
  3. Կրթական ծրագրերի վերամշակման ընթացքի մասին քննարկում (զեկ.՝ ԿԾ պատասխանատուներ):
  4. Ընթացիկ հարցեր: