«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունում ինքնարժեքի հաշվառման բաժնի հաշվետար
«Արդշինբանկ»-ում սպասարկող մասնագետ
«Արդշինբանկ»-ում ֆինանսական խորհրդատու
2018թ. սեպտեմբերի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն, որը կազմակերպել էր Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնը (ի դեմս ամբիոնի վարիչի ԺՊ Ա.Վանեսյանի, դասախոսներ Պ.Կարապետյանի, Վ.Պողոսյանի և Ն.Ղարիբյանի):
Առաջնությունը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին:
Նախ հանդիպեցին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Քարտեզագրություն և կադաստրային գործ» և Կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» մասնագիտությունների թիմերը:
Վոլեյբոլի առաջնությունը կայացավ խաղափուլերով:
Եզրափակիչ դուրս եկան «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության և Կիրառական արվեստի ֆակուլտետի հավաքական թիմերը:
Համառ պայքարից հետո 2։1 հաշվով հաղթող ճանաչվեց Բնական գիտությունների ֆակուլտետի «ՔԿԳ» հավաքական թիմը:
I և II տեղերը գրաված թիմերը տնօրենության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:
Հարգելի՛ ուսանողներ, ցանկանում ենք տեղեկացնել ՎիվաՍել-ՄՏՍ-ում «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագրի մասին, որի մեկնարկը կտրվի 2018թ. նոյեմբերի 1-ին:
Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների վաճառքի և սպասարկման հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական մակարդակով յուրացնելու կարևոր հմտություններ: Ծրագրի ընթացքում հնարավորություն կունենաք կիրառել Ձեր գիտելիքները վաճառքի, միջանձնային հաղորդակցման ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ հեռահաղորդակցության, հաճախորդների սպասարկման և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում:
Ծրագիրը ներառելու է երկօրյա դասընթաց, այնուհետև պրակտիկա /առնվազն կես օրվա ներգրավվածությամբ/ անցնելու հնարավորություն Երևան քաղաքի և ՀՀ որոշ մարզերի ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում մինչև ս. թ. դեկտեմբերի 28-ը: Ծրագրի ավարտին կտրվեն հավաստագրեր և բարձր կատարողական ցուցաբերած ուսանողները կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով:
Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ որակավորումները.
1.Բարձր առաջադիմություն, տեխնիկական կամ բնագիտական մասնագիտացում, օտար լեզուների իմացություն:
Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV/ինքնակենսագրական և մոտիվացիոն գրություն, որի մեջ պետք է նշվի, թե ինչու եք ցանկանում մասնակցել տվյալ ծրագրին, ինչ սպասելիքներ ունեք ծրագրից և ինչու պետք է Ձեզ ընտրենք: Պարտադիր է նշել նաև Ձեր բնակության վայրը և նախընտրած մարզի 2-3 համայնք, որտեղ կարող եք մասնակցել մեր ծրագրին:
Իրականացվելու է ուսանողների ընտրության գործընթաց`ըստ վերը նշված պահանջների: Ծրագրին կարող են դիմել ԲՈՒՀ-ի 3-րդ և 4-րդ, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսում սովորող ուսանողները:
Խնդրում ենք մինչև ս.թ. հոկտեմբերի 12-ը Ձեր դիմումներն ուղարկել VivaStart@mts.am էլեկտրոնային հասցեին` կից ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը: Դուք կարող եք դիմել նաև www.mts.am և www.staff.am կայքերով:
Շնորհակալություն հետաքրքրության համար:
ՎիվաՍել-ՄՏՍ
2018թ. սեպտեմբերի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր բուհի ուսանողական խորհուրդը:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:
Անկախության տոնին նվիրված միջոցառումը բացվեց ՀՀ օրհներգով:
Այնուհետև շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացվեց տոնի վերաբերյալ պատմական համառոտ ակնարկ, թե ինչպես 1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը համազգային հանրաքվեում միասնաբար քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանի անկախ պետություն ստեղծելու օգտին: Ժողովուրդը միասնաբար (99% ձայների մեծամասնությամբ) «Այո» ասաց անկախությանը, և Հայաստանի պատմության մեջ հաստատվեց երրորդ հանրապետության շրջանը. ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն:
Ողջույնի խոսքով հանդես եկան միջոցառման մասնակիցները՝ նշելով. «Ազգերի հանճարը ստեղծագործ, իսկ նրա արտահայտությունը հորդաբուխ է լինում միայն բացարձակ անկախության մթնոլորտում: Ահա թե ինչու մարդկությանն ավելի օգտակար լինելու համար ժողովուրդները պիտի լինեն ինքնիշխանորեն ազատ և անկախ:
Ողջու՜յն քսանյոթամյա անկախ Հայաստանի ազատ զավակներ, հպարտ հայորդիներ: Անկախություն, այն, ինչին հասան մեր պապերը՝ անցնելով պատմության բազմախոչընդոտ ուղիներով և կտակեցին մեզ`անկախության սերնդի շնորհապարտ զավակներիս: Շնորհավորում ենք ողջ հայությանը, մաղթում հարատևություն, ամուր կամք և մարտունակություն՝ դիմագրավելու դարի մարտահրավերներին, ապրելու, արարելու և հզորանալու»:
ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ շնորհավորական խոսք ասաց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը՝ շեշտելով անկախության անհրաժեշտությունը ազգի լինելիության, պետության ու պետականության ամրապնդման գործում, համոզմունք արտահայտելով, որ նոր սերունդը կլինի մեր անկախության պահապանն ու երկրի հզորացման երաշխավորը:
Տնօրենի ելույթին հաջորդեցին ԵՊՀ ԻՄ-ի շնորհալի ուսանողների գրական-երաժշտական կատարումները:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ազգային-հայրենասիրական ոգեշունչ երգեր ու բանաստեղծություններ («Տուն իմ հայրենի», «Քիչ ենք, բայց հայ ենք», «Հայ եմ ես», «Գոյամարտ», «Հայաստան ջան», «Այայի երկիր Արցախ», «Եռագույն» և այլն):
Ուսանողներից բաղկացած պարային խումբը կատարեց ազգային խրոխտ պարեր: