Մեր դասախոսները մասնակցեցին «ՀՀ նոր հարկային օրենսգիրք – 2018. փոփոխությունների ամբողջական փաթեթ» 5-օրյա սեմինարին

2018թ.  հունվարի 23-29-ը ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տնտ. գիտ. թեկնածու Գ.Ավետիսյանը  և նույն ամբիոնի դասախոս Ա.Եգանյանը մասնակցեցին «ՀՀ նոր հարկային օրենսգիրք – 2018. փոփոխությունների ամբողջական փաթեթ» 5-օրյա սեմինարին, որը կազմակերպվել էր «Հաշվապահների պատրաստման պրակտիկայի կենտրոն»-ի կողմից:

եր դասախոսները մասնակցեցին «ՀՀ նոր հարկային օրենսգիրք – 2018. փոփոխությունների ամբողջական փաթեթ» 5-օրյա սեմինարին

Սեմինարին մասնակցում էին  տարբեր ոլորտներում գործող տնտեսվարողների հաշվապահներ, դասախոսներ, «Հաշվապահների պատրաստման պրակտիկայի կենտրոն»-ի ուսանողներ:

5-օրյա սեմինարի ընթացքում մանրամասն քննարկվեցին ՀՀ հարկային օրենսգրքի, նոր հարկային օրենսգրքով սահմանված հարկատեսակների, մասնավորապես՝ շրջանառության հարկի, եկամտային հարկի, շահութահարկի, ոչ ռեզիդենտի շահութահարկի, ավելացված արժեքի հարկի մասին օրենսգրքի դրույթների փոփոխությունները: Զուգահեռներ անցկացվեցին հին և նոր օրենսգրքերի միջև, ներկայացվեց տարբեր իրավական փոփոխությունների ազդեցությունը հարկ վճարողների  գործունեության վրա:

եր դասախոսները մասնակցեցին «ՀՀ նոր հարկային օրենսգիրք – 2018. փոփոխությունների ամբողջական փաթեթ» 5-օրյա սեմինարին

Սեմինարը մասնակիցներին հնարավորություն տվեց ծանոթանալ հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններին (21.12.2017թ.) և ՀՀ ԿԱ ՊԵԿ մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետներից ստանալ իրենց հետաքրքրող առավել բարդ հարցերի պատասխանները:  

Մասնագետներն անդրադարձան հարկային հաշվառման և ֆինանսական  հաշվառման հիմնական տարբերություններին, յուրաքանչյուր հարկատեսակի գծով կատարվող հաշվարկների մեթոդաբանությանը, վճարումների, հաշվանցումների հնարավոր տարբերակներին, մի շարք պրակտիկ խնդիրների:

եր դասախոսները մասնակցեցին «ՀՀ նոր հարկային օրենսգիրք – 2018. փոփոխությունների ամբողջական փաթեթ» 5-օրյա սեմինարին

Սեմինարն անցավ  հետաքրքիր քննարկումներով, կիրառական խնդիրների հնարավոր լուծումներին վերաբերող առաջարկների և հաշվապահներին հանդիպած հարկային   դժվարությունների վերլուծությամբ:  

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ

Ուսանողական հանրապետական գիտաժողովի հրավեր

2018 թ. ապրիլի 20-ին Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում կայանալու է ամենամյա ուսանողական հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակին:

Գիտաժողովն անցկացվելու է հետևյալ ուղղություններով՝

  • ֆիզիկամաթեմատիկական գիտություններ,
  • ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա և ավտոմատացում,
  • կենսաբանական գիտություններ,
  • քիմիական գիտություններ,
  • գիտություններ երկրի մասին,
  • բանասիրական գիտություններ,
  • պատմական գիտություններ,
  • իրավաբանական գիտություններ,
  • քաղաքական գիտություններ,
  • տնտեսագիտություն,
  • մանկավարժական գիտություններ,
  • հոգեբանական գիտություններ,
  • արվեստագիտություն,
  • ռազմական գիտություններ,
  • սպորտ:

Ուսանողական գիտական նստաշրջանին մասնակցելու համար հարկավոր է մինչև
2018թ. մարտի 30-ը լրացնել մասնակցության հայտը էլեկտրոնային համակարգով, որը հասանելի է հետևյալ հղումով՝ http://shsu.am/april-20-conference/ :

Աղբյուրը՝  http://shsu.am

«Իննովացիոն հնարավորություններն ու մարտահրավերները ժամանակակից աշխարհում» խորագրով միջազգային գիտաժողով

Ակադեմիա

2018 թ.-ի, մայիսի 15-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում տեղի է ունենալու «Իննովացիոն հնարավորությունները եւ մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովը՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հիմնադրման 20 ամյակին նվիրված:

 Գիտաժողովի ոլորտներն են.

1) Աշխարհագրություն

13) Տնտեսագիտություն և կառավարում

2) Երկրաբանություն

14) Փիլիսոփայություն

3) Դեղագիտություն և քիմիա

15) Սոցիոլոգիա

4) Կենսաբանություն

16) Հոգեբանություն

5) Ֆիզիկա

17) Իրավագիտություն

6) Ռադիոֆիզիկա

18) Քաղաքագիտություն

7) Մաթեմատիկա և մեխանիկա

19) Միջազգային հարաբերություններ

8) Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա

20) Պատմություն

9) Հայ բանասիրություն

21) Ցեղասպանագիտություն

10)Ռոմանագերմանական բանասիրություն

22)Մշակութաբանություն և      արվեստաբանություն

11) Ռուս բանասիրություն

23) Արևելագիտություն

12) Ժուռնալիստիկա

24) Բժշկագիտություն

  

Հոդվածների ներկայացման ձեւաչափ.

           Հոդվածի համակարգչային շարվածքը՝ Word 97-2003 ծրագրով:

          Ծավալը՝ «A4» ձեւաչափի, մինչեւ 10 էջ:

          Տեքստի տառատեսակը՝ հայերեն՝ Sylfaen, ռուսերեն կամ անգլերեն՝ Times New Roman:

       Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 12 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է գիտական կարգավիճակը (գիտությունների թեկնածու, դասախոս եւ այլն): Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է գիտական ղեկավարի աստիճանը, կոչումը, անուն, ազգանունը: Մեկ տող բաց թողնելով անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական տեքստը: Հիմնական տեքստի տառաչափը՝ 10 pt, տողերի հեռավորությունը՝ 1: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից (Alignment: Justify): Պարբերությունները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ:

          Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում՝ 8 pt տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (Alignment: Justify): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով՝ Bold), այնուհետև՝ աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած գրականության էջը:

      Հայերեն, ռուսերեն և անգլերեն ամփոփագրերը պարտադիր են. հոդվածի հիմնական տեքստից մեկ տող հետո տողի մեջտեղում 10 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող հետո 10 pt տառաչափով տրվում է հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև գրվում է «բանալի բառեր» և նշվում են 4-6 բանալի բառեր: Մեկ տող ներքև 60-80 բառի սահմաններում համառոտ ներկայացվում է հոդվածի ամփոփագիրը (հիմնական էությունը, նպատակը, խնդիրները, արդյունքները):

Նշված չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:

Մասնակցության համար անհրաժեշտ է  մինչև 2018թ.-ի  մարտի 1-ը ներկայացնել հայտ,[https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScQ6D889iB8scAlZ9HGb61PtQPAPL4wzquR5zTLj7cR0UyBDQ/viewform],  mughdusyan.nona@mail.ru էլեկտրոնային փոստին: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Գիտաժողովի լավագույն աշխատանքները հրատարակվելու են ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական հոդվածների ժողովածուում

     Գիտաժողովի ժամանակ մասնակիցներին կտրամադրվեն հոդվածների ժողովածուները: Բոլոր մասնակիցներին խնդրում ենք իրենց հոդվածները ներկայացնել 5-7 րոպեի սահմաններում:

 

 

Կայացան ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր  

2018թ. հունվարի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացան ֆակուլտետների (Հումանիտար գիտությունների, Տնտեսագիտության և Բնական գիտությունների) գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր, որոնց մասնակցեցին տնօրենը, Ուսումնամեթոդական վարչության պետը, ֆակուլտետների գիտխորհուրդների անդամները, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչները:

27-01-2018-4

Ֆակուլտետների ընդլայնված նիստերում ամփոփվեցին 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքները, քննարկվեցին նույն ուստարվա երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող և մի շարք ընթացիկ հարցեր:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտխորհրդի նիստում ներկայացվեցին քննությունների արդյունքները: Նշվեց, որ քննաշրջանը կազմակերպվել է սահմանված կարգով՝ ըստ 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ժամանակացույցի: Ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել է 312 ուսանող, այդ թվում՝ 73 անվճար և 239 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 87%, այդ թվում` 100% անվճար, 83%  վճարովի ուսուցման համակարգերում:

Կայացան ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր   

Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում ևս ամփոփվեց 2017-2018 ուստարվա I կիսամյակի քննաշրջանը, ներկայացվեցին 2017-2018 ուստարվա II կիսամյակի համար իրականացված նախապատրաստական աշխատանքները:

Նշվեց, որ ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել է 123 ուսանող, այդ թվում՝ 36 անվճար և 87 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 59%, այդ թվում` 100% անվճար,  87%  վճարովի ուսուցման համակարգերում:

Կայացան ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր   

Բնական գիտությունների ֆակուլտետի գիտխորհրդի նիստում ներկայացվեց, որ ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել է 128 ուսանող, այդ թվում՝ 26 անվճար և 102 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 57%, այդ թվում՝ 92% անվճար, 48%  վճարովի ուսուցման համակարգերում:

Կայացան ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր   

Ֆակուլտետների ընդլայնված նիստերի ընթացքում ամփոփիչ ելույթներով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը՝ անդրադառնալով ուսումնական գործընթացի շարունակական բարելավմանն ուղղված խնդիրներին, ընդգծելով, որ դասախոսները հետևողական լինեն ուսանողների ինքնուրույն աշխատանքների իրականացման և գնահատման հարցերում: Պարոն Առաքելյանը հատուկ ուշադրություն դարձրեց դասախոսների վերապատրաստման ծրագրերին, էլեկտրոնային դասախոսությունների առկայությանը, ծրագրերի ու հարցաշարերի վերանայմանը, գնահատման համակարգին, կարգապահական նորմերին վերաբերող խնդիրներին:

Կայացան ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր   

Տնօրենը ֆակուլտետների դեկաններին հանձնարարեց կազմել առաջարկությունների փաթեթներ և ներկայացնել, թե նյութատեխնիկական ինչպիսի միջոցներ են անհրաժեշտ իրենց աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

 

 

ՀԵՀ-ն ընդունում է հայտեր` 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար

ՀԵՀ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ՀՀ կառավարության աջակցությամբ կփոխհատուցի 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն անցած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը:

ՀԵՀ-ը նշված ուսանողների համար ուսման վարձի փոխհատուցում կտրամադրի կիսամյակային վարձի 20%-ի չափով, բացառությամբ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների (նշված բուհի ուսանողներին ՀԵՀ-ի կողմից ուսման վարձի փոխհատուցում տրամադրվում է կիսամյակային վարձի 10%-ի չափով):

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 5-ը:

Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ 
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը 
• 3։4 չափսի լուսանկար 
• զինվորական գրքույկի պատճենը 
• տեղեկանք բուհից, որտեղ նշված պետք է լինի ուսման վարձի չափը, ինչպես նաև այն փաստը, որ ուսանողն օգտվում է բուհի կողմից սահմանված 30 (40) տոկոս զեղչից։ 

Դիմումներն ընդունվում են ՀԵՀ-ի Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակում ամեն աշխատանքային օր՝ ժամը 11.00-17.00։

Ընդմիջում՝ 13.00-14.00։ 

Այլ հարցերի համար զանգահարել 010567922: