Գործնական դաս Գանձաքար գյուղում

2016թ. մայիսի 12-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները «Բարբառագիտության հիմունքներ» դասընթացի գործնական դասն անցկացրին Գանձաքար գյուղում:

Գործնական դաս Գանձաքար գյուղում

Նրանք այցելել էին գյուղի տարեց բնակիչներին, ովքեր բնիկ գյուղացիներ էին և այդ գյուղի բարբառակիրները՝

  1. Սեդա Ներկարարյան (1932թ.),
  2. Հրաչիկ Ներկարարյան (1935թ.),
  3. Մանյա Ներկարարյան (1937թ.),
  4. Բախշի Ստեփանյան (1952թ.):

Գործնական դաս Գանձաքար գյուղում

Բարբառախոսների հետ ունեցած զրույցների հիման վրա ուսանողները հավաքեցին «Բարբառագիտության հիմունքներ» դասընթացի շրջանակներում իրենց հետաքրքրող և անհրաժեշտ նյութերը:

Գործնական դաս Գանձաքար գյուղում

Նախատեսվում է հավաքած բարբառագիտական նյութերը ենթարկել առավել խոր ուսումնասիրության և հրատարակել որպես հոդված:

Գործնական դաս Գանձաքար գյուղում

«Թանգա­րանների գիշեր» համաեվրոպական միջոցառում

«Թանգա­րանների գիշեր» համաեվրոպական միջոցառում

«Թանգարանները և մշակութային լանդշաֆտները»

Թանգարանների միջազգային օր 18.05.2016

Թանգարանների գիշեր 21.05.2016

2005 թվականից Հայաստանը միացել է «Թանգա­րանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը, որը սովորաբար անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թան­գարանների միջազգային օրվան հաջորդող ամենամոտ շաբաթ օրը՝ Եվրախորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄ-ի հո­վանավորությամբ:

1977 թվակա­նից­ ի վեր մա­յիսի­ 18-ը համախմ­բում­ է աշխարհի 5 մայրցամաքների ավելի քան 30 հազար թանգարանների` կոչ անելով տարվա համար առաջարկ­ված թեմային համահունչ հանդես գալ հատուկ միջո­ցառումներով ու նախաձեռնություններով: Այս տարվա կարգախոսն է` «Թանգարանները և մշակութային լանդ­ շաֆտները», իսկ օրվա նպատակը՝ բարձրացնել թանգա­րանների պատասխանատվությունը մշակութային միջա­ վայրի նկատմամբ, մեծացնել լանդշաֆտի, մշակութային ժառանգության պահպանման գիտելիքներն ու փորձը:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս «Թան­ գարանների գիշեր» միջոցառմանը և Թանգարանների միջազգային օրվան է միացել Հայաստանի և Արցախի թվով 112 թանգարան: Միաժամանակ, մի շարք միջոցա­ռումներ նվիրվելու են Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Մասնակից թանգարան­ները հանդես են գալու ինքնատիպ նախաձեռնություն­ներով` փորձելով առավել հետաքրքիր ու անմոռանալի դարձնել այցելուների երեկոն:

Սիրով հրավիրում ենք մշակութասեր հասարա­կությանը` ներկա գտնվելու այս գեղեցիկ տոնին` դրանով իսկ ամրապնդելով մշակութային արժեքների պահպանության, տարածման և սերունդներին դրան հաղորդա­կից դարձնելու մեր նպատակը:

Յուրաքանչյուր տարի առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտելու թանգարանների գործունեության բազմազանությունը: Այս տարվա կարգախոսն է «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները»: Նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր՝ թանգարանային առարկաների հանրահռչակման համար:

2016 թ. միջոցառումների մասնակից թանգարանների թիվը 112-ն է: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս «Թանգարանների գիշեր» միջոցառմանը  և Թանգարանների միջազգային օրվան միացել են մի շարք թանգարաններ՝ Հայաստանից և Արցախից (թվով` տաս թանգարան): Վերը նշված երկու օրերի ընթացքում բազմաբովանդակ և յուրահատուկ միջոցառումներով:

«Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» խորագրով  թանգարանները իրենց դռները կբացեն հասարակության առջև՝ հնարավորություն ստեղծելով ևս մեկ անգամ հետադարձ հայացք գցելու հայ ժողովրդի հազարամյակների պատմությանն ու մշակութային ժառանգությանը:

Միջոցառման ծրագիրի շրջանակներում մայիսի 18-ին՝ 10:00-ից-18:00-ն, և մայիսի 21-ին՝ 18:00-24:00-ն,  թանգարանների մուտքը կլինի անվճար:

ԾՐԱԳԻՐ

Աղբյուրը՝ armacad.info

Շարունակվում է համագործակցությունը Տավուշի զբոսաշրջության զարգացման գործակալության հետ

2016թ. մայիսի 11-ին և 6-ին «Տավուշի զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում կայացան ԵՊՀ ԻՄ-ի «Սերվիս» մասնագիտության ուսանողների հերթական հանդիպումները  ՀԿ-ի նախագահ, էքսկուրսավար-թարգմանիչ Հովհաննես Ղահրամանյանի հետ:

Շարունակվում է համագործակցությունը Տավուշի  զբոսաշրջության զարգացման գործակալության հետ

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկու կողմերի համագործակցությանն առնչվող հարցեր, մասնակիցներին տրվեցին զբոսաշրջային վայրերի մասին անգլերեն լեզվով բուկլետներ:

Շարունակվում է համագործակցությունը Տավուշի  զբոսաշրջության զարգացման գործակալության հետ

Ձեռք բերվեց պայմանավորվածություն կազմակերպելու գործնական պարապմունքներ, էքսկուրսիաներ: Նախատեսված է հունիս ամսին եռօրյա այցելություն կազմակերպել Վայոց ձորի մարզ՝ տեղի զբոսաշրջային ներուժն ուսումնասիրելու, այդ ոլորտում երկու տարածաշրջանների (Վայքի և Տավուշի) արդի վիճակի ու զարգացման հեռանկարների միջև զուգահեռներ անցկացնելու նպատակով:

Շարունակվում է համագործակցությունը Տավուշի  զբոսաշրջության զարգացման գործակալության հետ

Մեր ուսանողներն ակտիվ մասնակցություն կունենան նաև սեպտեմբերին կայանալիք Տավուշի տոնավաճառին. կներկայացնեն աշխատանքները, կօգնեն կազմակերպչական աշխատանքներում:   

 

ՖՈՒԼԲՐԱՅԹ 2017 ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ-ՄՐՑՈՒՅԹ

ՖՈՒԼԲՐԱՅԹ 2017 ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ-ՄՐՑՈՒՅԹ

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան կազմակերպում է «Ինչպե՞ս և ինչու՞ դիմել Ֆուլբրայթի 2017թ. ուսանողական ծրագիր-մրցույթին» թեմայով հանդիպումը:
 
 
Հանդիպման օրը՝ 20 մայիսի, 2016
 
Ժամը՝ 18:30
 
Վայրը՝ Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գրասենյակ, հասցեն՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 9, ՀԱՀ բիզնես կենտրոն, 401/2 սենյակ 
 
Տեղեկություն ծրագրի մասին
 
Ֆուլբրայթի 2017թ. ուսանողական ծրագիր-մրցույթը բոլոր նրանց համար է, ովքեր ՀՀ քաղաքացի են և բնակում են Հայաստանում, ունեն բակալավրի աստիճան, գերազանց տիրապետում են անգլերենին և ցանկություն ունեն մագիստրոսի աստիճան ստանալ ԱՄՆ-ում:
 
Դիմելու վերջնաժամկետը հունիսի 3-ն է:

Ֆուլբրայթ ծրագիր-մրցույթի շրջանակում գործում է նաև նոր՝ Ֆուլբրայթ-Հովնանյան ծրագիրը, Միացյալ Նահանգներում 2017-2018թթ. ուսումնական տարվա ընթացքումբնական գիտությունների, հաղորդակցական տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի, և գործարարությանն առնչվող ոլորտներում մագիստրոսի աստիճան ձեռք բերելու համար:

 
Ֆուլբրայթ-Հովնանյան կրթաթոշակին դիմելու վերջնաժամկետը է հուլիսի 15-ն է:
 

«Ինչպե՞ս և ինչու՞ դիմել Ֆուլբրայթի 2017թ. ուսանողական ծրագիր-մրցույթին» թեմայով հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել՝ սեղմելով այս հայտարարության ներքևի Apply Online կոճակի վրա և cover letter դաշտը լրացնելիս անպայման նշել հեռախոսի համարը:

 
«Ինչպե՞ս և ինչու՞ դիմել Ֆուլբրայթի 2017թ. ուսանողական ծրագիր-մրցույթին» թեմայով հանդիպման գրանցման վերջնաժամկետնը մայիսի 18-ն է: 
 
 
Աղբյուրը՝ armacad.info

Հաղթանակի և խաղաղության 71-րդ տարեդարձին

2016թ. մայիսի 9-ին` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 71-րդ տարեդարձին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, ուսանողներ այցելեցին Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիր:

Հաղթանակի և խաղաղության 71-րդ տարեդարձին

Իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել Իջևանի քաղաքային իշխանությունների ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, Իջևանի զորամասի զինվորներ, դպրոցականներ, քաղաքացիներ:

 

Հաղթանակի և խաղաղության 71-րդ տարեդարձին

Համալսարանականներն ու քաղաքացիները զինվորական երաժշտախմբի ուղեկցությամբ շարժվեցին հուշահամալիր, ծաղիկներ դրեցին հուշարձանին, 1 րոպե լռությամբ հարգեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը:

Հաղթանակի և խաղաղության 71-րդ տարեդարձին

Հուշահամալիրի մոտ երաժշտախումբը հնչեցրեց ՀՀ պետական օրհներգը և տոնական երաժշտություն:

Հաղթանակի և խաղաղության 71-րդ տարեդարձին

Այնուհետև ելույթ ունեցան Իջևանի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ՝ Հաղթանակի և խաղաղության կապակցությամբ շնորհավորելով բոլորին, հատկապես Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին, մերօրյա պատերազմի ազատամարտիկներին, ցավով և հպարտությամբ հիշեցին մեր բոլոր նահատակներին, ովքեր իրենց կյանքի գնով կերտել են երկրի վաղվա օրը, այսօրվա այնքա՜ն թանկ խաղաղությունը:

Հաղթանակի և խաղաղության 71-րդ տարեդարձին

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ տարբեր ճակատներում կռվել են հայկական 6 և գլխավորապես հայերից կազմված 7 դիվիզիաներ:

Այդ պատերազմում հայ ժողովուրդը տվել է 4 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով, Սերգեյ Ագանով և 1 ծովակալ՝ Հովհաննես Իսակով:

Մոտ 70 հայ գեներալներ ղեկավարել են դիվիզիաներ և ավելի մեծ միավորումներ: Ավելի քան 100 հայեր ԽՍՀՄ հերոսի կոչում են ստացել, նրանցից երկուսը` Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը` կրկնակի հերոսի կոչում:

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին ևս մեկ հաղթանակ է տարել. այդ օրը, ավարտվել է Շուշիի ազատագրման գործողությունը: Շուշիի ազատագրումն սկսվել է 1992թ. մայիսի 8-ին:

Արդեն մայիսի 9-ի առավոտյան ժամը 04:00-ին հակառակորդի բոլոր կազմավորումները լքել էին Շուշին: Հայության համար Շուշիի ազատագրումը պատմական խոշոր իրադարձություն է, մեր հաղթանակների լուսապսակը:  

1988թ. Արցախյան շարժումը հայ ժողովրդի միասնական կամքի դրսևորումն էր, երբ 70 երկար տարիներ ադրբեջանական կապանքներում հեծող Արցախը ազատություն էր տենչում: Շուշի բերդաքաղաքի ազատագրումն Արցախյան պայքարում բեկումնային էր. մի իրադարձություն, որի մասին բազմիցս խոսվել ու դեռ շատ երկար կխոսվի՝ որպես հայոց պատմության փառավոր մի էջ՝ կտակված սերունդներին, հավերժությանը: Շուշիի ազատագրումը գերնպատակ էր, հանուն որի միավորվել էր զինված հայությունը:

1992թ. արցախյան քաղաքական հակամարտությունը արդեն վերածվել էր զինված ընդհարումների: ԽԱՀՄ-ի փլուզումից հետո իրավիճակը թեժ էր, իսկ անկախություն հռչակած Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանը հրետանու ուժով փորձում էր ճնշել: Շուշին թշնամու համար վերածվել էր հենակետի, որտեղից նա կրակի տարափի տակ էր առնում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ելքը մեկն էր՝ Շուշին պետք է ազատագրվի, պետք էր դիմել հակահարձակման: Կարագյավ գյուղից մինչև Քիրս՝ մոտ 40 կիլոմետր ձգվող ռազմաճակատի գծով նախատեսվում էր հարձակման 4 ուղղություն:

Առաջինը Հյուսիսային ուղղությունն էր, հրամանատար՝ Վալերի Չիթչյան, երկրորդը՝ Շուշի՝ Արկադի Կարապետյանի հրամանատարությամբ, երրորդը Սամվել Բաբայանի հրամանատարությամբ Հարավային ուղղությունն էր, իսկ չորրորդը Ջանհասան-Քյոսալարինը՝ հրամանատար Սեյրան Օհանյան: Ռազմական գործողությունների ղեկավար էր նշանակվել ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոսը), ով դեռևս մայիսի 4-ին էր ստորագրել հարձակման հրամանը, սակայն հարձակումը հետաձգվելէր ինչ-ինչ պատճառներով: Շուշիի ազատագրման ծրագիրը կրում էր «Հարսանիք լեռներում» ծածկանունը, որը սկսվեց մայիսի 8-ին: Հայ զինվորները մայիսի 9-իի լուսաբացին հաղթանակած մտան Շուշի բերդաքաղաք և թշնամու ձեռքերով ավերված սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթին կարոտով ու հպարտությամբ շողաց Հայոց եռագույնը:

Ռազմական գործողությունը բացառիկ էր ու հաջողված, նրա հաղթապսակը բարձրացրեց հայ զինվորի մարտական ոգին ու մղեց նրան նորանոր հաղթանակների՝ վախ ու խուճապ առաջացնելու հակառակորդի շարքերում…

Շուշիի ազատագրումով մենք առաջին քայլը կատարեցինք պատմական արդարության վերականգնման ճանապարհին: