Կրթաթոշակային ծրագրեր հայերի համար

armscoop

Համաշխարհային կրթական դաշտում առկա բազմաթիվ միջազգային կրթաթոշակային ծրագրերի կողքին, որոնք հասանելի են նաև հայ ուսանողների համար, կան նաև հայկական կրթաթոշակային ծրագրեր, որոնք նախատեսված են Հայաստանի քաղաքացիների կամ այլ երկրների քաղաքացի հայազգի ուսանողների, ինչպես նաև հայագիտության ոլորտի հետազոտողների համար։ ArmScoop-ը ներկայացնում է 2016-2017 ակադեմիական տարվա համար գործող (ապրիլի 20-ի դրությամբհայկական առաջատար կրթաթոշակային ծրագրերի մանրամասները։ Կից ներկայացվում է նաև շուրջ 30 հայկական այլ (առավելապես ԱՄՆ-ի հայազգի քաղաքացիների համար գործող) և ավելի քան 100 միջազգային կրթաթոշակային ծրագրեր ներառող ամբողջական ցանկը(անգլերեն), որոնց կարող են դիմել Հայաստանի քաղաքացիները կամ այլ երկրների հայազգի քաղաքացիները։ Ցանկը կազմվել է «Լույս» հիմնադրամի հետ համագործակցությամբ։

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հրավիրում է իր  լավագույն շրջանավարտներին

we-invite-our-best-graduates

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը հրավիրում է  մասնաճյուղի լավագույն շրջանավարտներին՝ գրանցվելու մասնաճյուղի «Կադրային բանկ»-ում, որը հնարավորություն կտա հետագայում մրցութային կարգով համալրելու մասնաճյուղի  դասախոսական, վարչական և ուսումնաօժանդակ անձնակազմը:

Գրանցվելու համար կարող եք այցելել մասնաճյուղի շրջանավարտների և կարիերայի կենտրոն, կամ Ձեր CV-ն ուղարկել natella.gri@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 091-68-42-50 հեռախոսահամարով:

“О некоторых свойствах обобщений алгебры Теплица” թեմայով գիտական զեկուցում

 

2016թ. մայիսի 5-ին՝ ժամը 12:15-ին, Բնական գիտությունների ֆակուլտետի №5 լսարանում “О некоторых свойствах обобщений алгебры Теплица” թեմայով գիտական զեկուցում կկարդա Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ, ֆ.մ.գ.թ. Կ.Հովսեփյանը:

Սիրով հրավիրում ենք:      

 

Տնօրենության ընդլայնված նիստում

2016թ. ապրիլի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության ընդլայնված նիստ, որը նախագահում էր տնօրեն Ս.Առաքելյանը:

Տնօրենության ընդլայնված նիստում

Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին տնօրենի խորհրդական Ա.Մակարյանը, ՄԿՈԱ բաժնի անդամները, ամբիոնների վարիչներ, ֆակուլտետների ներկայացուցիչներ:

Ընդլայնված նիստում քննարկվեցին ավարտական աշխատանքների իրականացման ընթացքի, մասնաճյուղում ներդրվող մասնագիտության կրթական ծրագրերի ղեկավարների ինստիտուտի վերաբերյալ հարցեր:

Առաջին հարցի կապակցությամբ մասնավորապես նշվեց, որ ս.թ. ապրիլի        16-29-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացվել են ավարտական աշխատանքների նախապաշտպանություններ, որոնց ընթացքում ուսանողները ներկայացրել են իրենց աշխատանքների կատարողականի վերաբերյալ տեղեկատվություն, մինչև պաշտպանությունը մասնագիտական ամբիոնների դասախոսների կողմից ստացել են բացթողումները շտկելու վերաբերյալ համապատասխան ցուցումներ:

 Ուշադրություն է դարձվել ավարտական աշխատանքներին ներկայացվող պահանջներին՝ թեմայի և բովանդակության համապատասխանությանը, աշխատանքի արդիականությանը, ինքնուրույնության աստիճանին, որոշակի նորամուծությանը, տեսականի և գործնականի համադրությանը,  նյութի տրամաբանական շարադրանքին և այլն:

Նիստի ընթացքում շեշտվեց, որ պետք է հետևողական լինել, որ պաշտպանությանը ուսանողները ներկայանան պատշաճ իրականացված աշխատանքներով:

Տնօրենության ընդլայնված նիստում

Երկրորդ հարցի վերաբերյալ նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-20թթ. ՌԾ-ի համաձայն՝ մասնաճյուղն իր քայլերն է կատարում մասնագիտության կրթական ծրագրի (ՄԿԾ) ղեկա­վարի ինստի­տուտի ներդրման գործում, որի  նպատակն է մասնագիտական կրթության կառավարման յուրահատուկ մոդելի միջոցով ստեղծել ինքնազարգացող մանկավարժական միջավայր:

Այն հնարավորություն կտա լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կրթական ծրագրերի համապատասխանեցում որակավորումների ազգային շրջանակին, դասավանդման և ուսումնառության մեթոդների նորացում, գնահատման համակարգի վերանայում, կառավարման նոր մոդելի ներդնում և այլն:  

Մատնանշվեց, որ ՄԿԾ-ի ղեկա­վարի խնդիրն է իրականացնել մասնագիտության պահանջվածության,  նրա իրականացման անհրաժեշտ նախադրյալների և  դիմորդների անհրաժեշտ քանակի առկայության հիմնավորում, մասնագիտության կրթական ծրագրի պատշաճ մշակում, կադրային  ու նյութատեխնիկական և ուսումնամեթոդական ապահովվածության գնահատում, նրա արդյունավետ ու որակյալ իրականացման ապահովում, ծրագրի մշտադիտարկում, գնահատում, վերանայում և իր շրջանավարտների ապագա կարիերայի նկատմամբ հոգածություն:

Նշվեց, որ մշակվել է կրթական ծրագրի ղեկավարի գործառույթները, որոնց համաձայն՝ նա պիտի ստեղծի ՄԿԾ-ի մշակման, իրականացման և կրթական ծրագրով ձեռք բերված արդյունքների  վերլուծման ու գնահատման աշխատանքային խումբ՝ նրանում ներգրավելով այդ մասնագիտության ուղղությամբ բազային կրթություն ունեցող բարձրակարգ և փորձառու մասնագետներ, գործատուներ, շրջանավարտներ և մասնագիտության բարձր կուրսի ուսանողներ, կատարի խմբի անդամների միջև պարտականությունների և պատասխանատվության տիրույթների բաշխում: 

«Արդյոք ովքեր են» թեմայով հարցում

Who are they

ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները մեկ շաբաթվա ընթացքում Իջևան քաղաքի բնակիչների և մասնաճյուղի ուսանողության շրջանում իրականացրել են «Արդյոք ովքեր են» թեմայով հարցում, որի արդյունքներն ամփոփվել են 2016թ. ապրիլի 30-ին:

Հարցումն անցկացվել է Կիրառական արվեստի ֆակուլտետի ակումբականների կողմից:

Նպատակն էր պարզել, թե ինչքանով են տեղեկացված և ճանաչում մեր ուսանողներն ու Իջևանի քաղաքացիները հայտնի նկարիչներին ու նրաց նկարները:

Հարցմանը մասնակցել են 100 ուսանողներ և քաղաքացիներ՝ գրանցելով այսպիսի արդյունքներ.

  1. Հովհաննես Այվազովսկի – 89 (ճանաչել է 89 հոգի),
  2. Լեոնարդո դա Վինչի – 87,
  3. Մարտիրոս Սարյան – 82
  4. Միքելանջելո – 55,
  5. Արշիլ Գորկի – 54,
  6. Պաբլո Պիկասո – 47,
  7. Վինսենթ Վան Գոգ – 40,
  8. Կազիմիր Մալևիչ – 39,
  9. Սալվադոր Դալի – 35,
  10. Ֆրիդա Կալո – 21:

Հարցման վերջում «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները նկարիչների և նրանց աշխատանքների վերաբերյալ մասնակիցներին հաղորդել են հետաքրքրական տեղեկություններ: