Տարեմուտին մասնաճյուղում բարելավվում են ուսումնական և աշխատանքային պայմանները

2016թ. հունվար ամսվա ընթացքում մասնաճյուղում ուսումնական և աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով իրականացվել են մի շարք ընթացիկ շինվերանորոգման աշխատանքներ, և ձեռք է բերվել նոր գույք:

Մասնավորոպես հիմնովին վերանորոգվել է Հումանիտար գիտությունների ֆակուլտետի օտար լեզուների ամբիոնը:

Տարեմուտին մասնաճյուղում բարելավվում են ուսումնական և աշխատանքային պայմանները

Նույն ֆակուլտետի համակարգչային սրահն ավելի հարմարավետ, լուսավոր և ընդարձակ դարձնելու նպատակով տեղափոխվել է №28 լսարան: Սրահը հասմալրվել է նոր համակարգիչներով ու համակարգչային սեղաններով: Նախկին 19-ի փոխարեն այժմ այն կսպասարկի 22 ուսանողի:

Տարեմուտին մասնաճյուղում բարելավվում են ուսումնական և աշխատանքային պայմանները

 Ընթացքի մեջ են Հումանիտար գիտությունների ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի, Տնտեսագիտության ֆակուլտետի №45 և 46 լսարանների վերանորոգման աշխատանքները:

Վարչատնտեսական վարչության պետ Կ.Այվազյանը շեշտեց, որ իրականացվում են ոչ միայն արտաքին հարդարման աշխատանքներ, այլև կատարվում է հիմնանորոգում:

ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի հատկացման մրցույթ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է կրթաթոշակների հատկացման մրցույթ։

Մրցույթին կարող են մասնակցել պետական, ոչ պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։

Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝

·   սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ,

·   միակողմանի ծնողազուրկ ուսանող,

·   երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,

·   հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող,

·   տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող,

·   հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող,

·  պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:

Այս ծրագրին ոչ մրցութային կարգով կարող են մասնակցել նաև ՀՀ կառավարության որոշմամբ սոցիալական աջակցություն ստացող ՀՀ սահմանամերձ համայնքների պետական, ոչ պետական, միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի 1-ին կուրսերում սովորող ուսանողները։

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը 2016թ. փետրվարի 10-ն է։

Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերը (ուսանողի անձնագրի պատճենը, որտեղ առկա է նաև գրանցման վայրի մասին նշում, 3։4 չափի 1 լուսանկար, առաջադիմության թերթիկի պատճենը, որտեղ նշված լինի միջին որակական գնահատականը, տեղեկանք բուհից, ստուգման գրքույկի պատճենը, սահմանամերձ բնակավայրերի ուսանողների դեպքում նաև՝տեղեկանք բնակավայրից) ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն): 

Կարգ>>> 

Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկ>>>

Աղբյուրը` heh.am

Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

2016թ. հունվարի  25-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Կիրառական արվեստի ֆակուլտետի  գիտական խորհրդի նիստ` հետևյալ օրակարգով.

  1. Դեկանի կիսամյակային հաշվետվության ներկայացում:
  2. 2015-16 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների ամփոփում (առանց լուծարքային շրջանի):
  3. 2015-16 ուստարվա երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների մասին:
  4. Ցուցահանդեսների կազմակերպման, դասախոսական կազմի և ուսանողների ներգրավվածության աստիճանի բարձրացման ուղղիների քննարկում:
  5. Ընթացիկ հարցեր:

Տնօրենը խորհրդակցություն անցկացրեց ՄԿՈԱ բաժնի աշխատակիցների հետ

Տնօրենը խորհրդակցություն անցկացրեց ՄԿՈԱ բաժնի աշխատակիցների հետ

2016թ. հունվարի 16-ին  ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը խորհրդակցություն անցկացրեց Մասնագիտական կրթության  որակի ապահովման բաժնի աշխատակիցների հետ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մասնաճյուղում որակի ներքին գործընթացների ակտիվացման, ստորաբաժանումներում խորհրդատվությունների ընդլայնման, ֆակուլտետներում որակի կառավարման հանձնաժողովի լիազոր ներկայացուցիչների աշխատանքների համակարգման վերաբերյալ խնդիրներ:

Տնօրենի կողմից բարձրացվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծության ընթացքում բացահայտված խնդիրներ: 

ՄԿՈԱ բաժնին հանձնարարվեց մշակել և տնօրենին ներկայացնել առաջարկությունների փաթեթ, համապատասխան պլան-ժամանակացույց՝ մասնաճյուղում որակի ընթացիկ գործընթացների իրականացման համար: 

Տնօրենը հանդիպեց Օտար լեզուների, Հայոց լեզվի և գրականության ամբիոնների դասախոսների հետ

2016թ. հունվարի 13-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը հանդիպեց Օտար լեզուների, Հայոց լեզվի և գրականության ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ:

Տնօրենը հանդիպեց Օտար լեզուների,  Հայոց լեզվի և գրականության ամբիոնների դասախոսների հետ

Քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ուսանողների բանավոր խոսքի, ազատ ու անկաշկանդ արտահայտվելու հմտությունների,  ինքնուրույնության զարգացմանը: Նշվեց, որ օտար լեզուների դեպքում մեծ ուշադրություն դարձվի մասնագիտական ուղղվածությամբ տեքստերի հետ աշխատանքին: Ընդգծվեց, որ ուսանողի ստացած գնահատականը պիտի լիովին արտացոլի նրանց գիտելիքները: 

Տնօրենը հանդիպեց Օտար լեզուների,  Հայոց լեզվի և գրականության ամբիոնների դասախոսների հետ

Դարձյալ կարևորվեցին ամբիոնների գործունեությանը, մասնավորապես՝ դասախոսների կողմից իրականացվող գիտահետազոտական գործունեությանը, աշխատանքային պլանով նախատեսված դրույթների իրականացմանը, դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը վերաբերող խնդիրները:

Տնօրենը հանդիպեց Օտար լեզուների,  Հայոց լեզվի և գրականության ամբիոնների դասախոսների հետ

Շեշտվեց, որ մշտապես անհրաժեշտ է հետևողական աշխատանք իրականացնել մասնաճյուղի դասախոսական անձնակազմի որակավորման անընդհատ աճի, դասավանդման և հետազոտական աշխատանքների ակտիվության, ուսումնամեթոդական և գիտամեթոդական աշխատանքների կատարման ուղղությամբ: