Տուրիզմի տարածքային զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպում 

2016թ. հունվարի 12-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը հանդիպեց “World Vision Armenia” կազմակերպության, Տուրիզմի տարածքային զարգացման ծրագրերի ներկայացուցիչների (Անդրե Ուայթ /Անգլիա/, Օլգա Կովտուն /Ռուսաստան/, Նարինե Սիմոնյան /Ալավերդի/, Ինգա Մանուկյան), Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ:

Տուրիզմի տարածքային զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպում 

Հանդիպման նպատակն էր Տավուշի մարզում տուրիստական ծրագիր իրականացնելու շրջանակներում ծավալել համագործակցություն, ծրագրում ընդգրկել մասնաճյուղի ուսանողներին՝ նպատակ ունենալով նրանցից լավագույններին հետագայում նաև ապահովելու աշխատանքով:

Տուրիզմի տարածքային զարգացման ծրագրի պատասխանատուները ներկայացրին իրենց ծրագրի էությունը, նպատակը, խնդիրները:

Տուրիզմի տարածքային զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպում 

Ծրագիրը հավանության արժանացավ տնօրեն Ս.Առաքելյանի կողմից, ըստ այդմ՝ ուրվագծվեցին համագործակցության եզրերը, նախանշվեցին քայլերը: Նշվեց, որ այդ ծրագրում կարող են ընդգրկվել մասնավորապես Տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս», Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «ԱԼԳ» և «ՖԼԳ» մասնագիտությունների, Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողները:

Այնուհետև հանդիպման մասնակիցները ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջեցին մասնաճյուղի ֆակուլտետներով:

Տուրիզմի տարածքային զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպում 

Հյուրերին հատկապես գրավեցին Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների բազմաժանր (գոբելեն, գեղանկար, վիտրաժային նկարչություն, փայտի գեղարվեստական մշակում, բոլորաքանդակ, բատիկա, ասեղնագործություն և այլն) ստեղծագործությունները:

Տուրիզմի տարածքային զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպում 

Ծրագրի պատասխանատուները մասնաճյուղից հեռացան ջերմ տպավորություններով ու համագործակցության նախագծերով:

 

 

Հաստատվել են բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման՝ 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացների կազմակերպման ժամանակացույցները

Հաստատվել են մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման 2013-2014 ուստարվա II կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցերը

2016թ. հունվարի 11-ի հրամանով հաստատվել են բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման՝ 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացների կազմակերպման ժամանակացույցները.

 

  1. Բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման՝

 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի ժամանակացույց

 

  1. Բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքներն սկսել փետրվարի 8-ից:

 

  1. 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքներն ավարտել`

      I-III կուրսերում` ս/թ մայիսի 27-ին, IV-րդ կուրսերում` ս/թ ապրիլի 2-ին:

 

  1. Առաջին ընթացիկ ստուգումներն ու քննություններն անցկացնել`

      I-III կուրսերում` ս/թ մարտի 28-ից մինչև ապրիլի 9-ը, IV-րդ կուրսերում` ս/թ փետրվարի 29-ից մինչև մարտի 12-ը:

 

  1. Երկրորդ ընթացիկ քննությունները I-III կուրսերում անցկացնել ս/թ մայիսի 16-27-ը, իսկ ընթացիկ ստուգումները` ս/թ մայիսի 23-ից մինչև հունիսի 4-ը:

 

  1. Երկրորդ ընթացիկ քննություններն ու ստուգումները IV-րդ կուրսերում անցկացնել ս/թ մարտի 28-ից մինչև ապրիլի 9-ը:

 

  1. 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի կուրսային աշխատանքների և ստուգարքների ընդունումը կազմակերպել`

      I-III կուրսերում` ս/թ մայիսի 23-ից մինչև հունիսի 4-ը, իսկ IV-րդ կուրսերում` ս/թ մարտի 28-ից  մինչև ապրիլի 9-ը:

 

  1. 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանն անցկացնել`

      I-III կուրսերում` ս/թ հունիսի 6-ից մինչև սեպտեմբերի 24-ը, իսկ IV-րդ կուրսերում` ս/թ ապրիլի 4-ից մինչև 30-ը:

 

  1. Ամփոփիչ ատեստավորումն ավարտել մինչև ս/թ մայիսի 31-ը:
  2. Յուրաքանչյուր շաբաթվա վերջում ներկայացնել ուսանողների հաճախումների ամփոփ տվյալները:

 

  1. Պրոֆեսորադասախոսական կազմի ամառային արձակուրդի ժամկետը նախատեսել ս/թ հուլիսի 11-ից մինչև օգոստոսի 20-ը: 

 

Ֆակուլտետների կողմից ուսումնամեթոդական վարչություն փաստաթղթերի ներկայացման ժամանակացույց

 

Փետրվար

  • Մինչև ս/թ փետրվարի 3-ը ներկայացնել 2016թ. բակալավրիատի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածությունները:

 

  • Մինչև ս/թ փետրվարի 20-ը ներկայացնել ամբիոնների կողմից իրականացվող դասալսումների գրաֆիկը:

 

  • Մինչև ս/թ փետրվարի 20-ը ներկայացնել մագիստրատուրայի 2016թ. ընդունելության առաջին փուլի պահանջներին բավարարող հավակնորդների նախնական ցուցակը:

 

  • Մինչև ս/թ փետրվարի 23-ը ներկայացնել տվյալներ` ուսանողների շրջանում հարցման թերթիկները նախապատրաստելու համար:

 

  • Մինչև ս/թ փետրվարի 23-ը ներկայացնել ուսանողներին տրամադրվող լրացուցիչ խորհրդակցության ժամանակացույցը:

 

  • Մինչև ս/թ փետրվարի 23-ը ներկայացնել ընթացիկ քննությունների և ստուգումների ժամանակացույցները:

 

  • Մինչև ս/թ փետրվարի 25-ը ներկայացնել պետական կրթաթոշակներ ստացող ուսանողների վերաբերյալ ֆակուլտետային մանդատային հանձնաժողովների արձանագրությունները` համապատասխան ցուցակներով:

 

  • Մինչև ս/թ փետրվարի 25-ը ներկայացնել անվանական կրթաթոշակի ներկայացվող ուսանողների փաստաթղթերը:

 

  • Մինչև ս/թ փետրվարի 27-ը ներկայացնել 2015-2016 ուստարվա 1-ին կիսամյակի քննաշրջանի արդյունքները /34 ձև/:

 

  • Մինչև ս/թ փետրվարի 29-ը ներկայացնել ուսանողների շրջանում հարցումների անցկացման ժամանակացույցը:

 

Մարտ

  • Մինչև ս/թ մարտի 1-ը ներկայացնել 3-ԳՄ /HK/ հաշվետվությունը:

 

  • Մինչև ս/թ մարտի 3-ը ներկայացնել ընթացիկ քննությունների համար անհրաժեշտ տետրերի քանակը:

 

  • Մինչև ս/թ մարտի 3-ը ներկայացնել դիպլոմների լրացման համար շրջանավարտ­ների անձնագրային տվյալները:

 

  • Մինչև ս/թ մարտի 12-ը ներկայացնել 2015-2016 ուստարվա 2-րդ կիսամյակում պետության կողմից ուսման վարձի մասնակի փոխհատուցման հավակնող ուսանողների վերաբերյալ փաստաթղթերը:

 

  • Մինչև ս/թ մարտի 18-ը ներկայացնել 4-րդ կուրսերի քննաշրջանի ժամանակացույցը:

 

Ապրիլ

  • Մինչև ս/թ ապրիլի 1-ը ներկայացնել տվյալներ` ավարտական կուրսերի հարցման թերթիկները նախապատրաստելու համար:

 

  • Մինչև ս/թ ապրիլի 6-ը ներկայացնել ամփոփիչ ատեստավորման ժամանակացույցը:

 

  • Մինչև ս/թ ապրիլի 6-ը ներկայացնել ամառային պրակտիկայի անցկացման ծրագրերը, օրացուցային թեմատիկ պլանները և չվացուցակները: Պրակտիկայի ավարտից հետո` երկու շաբաթվա ընթացքում, հաշվետվություն ներկայացնել` այն անցկացնելու մասին /մանկավարժական պրակտիկայի ավարտից հետո ներկայացնել մատյանները, օրագրերը/:

 

  • Մինչև ս/թ ապրիլի 6-ը, ըստ մասնագիտությունների, ներկայացնել բակալավրի կրթական ծրագրով 2016-2020թթ. ուսումնական և 2016-2017 ուստարվա աշխատան­քային պլանները, ինչպես նաև`

 

ա/ ուսումնական պլաններում ընդգրկված նոր կրթական մոդուլների առարկայական  ծրագրերը,

 

բ/ լաբորատոր, գործնական և սեմինար խմբերի թիվն ըստ կուրսերի,

 

գ/ 2016-2017 ուստարում կուրսային և ավարտական աշխատանքներ կատարող ուսանողների թիվն  ըստ ամբիոնների:

 

  • Մինչև ս/թ ապրիլի 6-ը ներկայացնել 2016-2017 ուստարվա կամընտրական առարկաների ընտրացանկն ըստ ուսանողների:

 

  • Մինչև ս/թ ապրիլի 20-ը ներկայացնել 2016թ. բակալավրիատի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կազմի վերաբերյալ հրամանների նախագծերը:

 

  • Մինչև ս/թ ապրիլի 30-ը ներկայացնել ավարտական կուրսերի 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքները:

 

Մայիս

  • Մինչև ս/թ մայիսի 3-ը ներկայացնել 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի ժամանակացույցը:

 

  • Սույն թվականի մայիսի 3-ից մինչև 31-ն անցկացնել շրջանավարտների ամփոփիչ ատեստա­վորումը:

 

  • Մինչև ս/թ մայիսի 16-ը ավարտել ավարտական աշխատանքների նախապաշտպա­նությունը:

 

       Հիշեցում` շրջանավարտների ավարտական հրամանի նախագծի ներկայացումը      կատարվում է վերջին քննության հաջորդ օրը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահները ամփոփիչ ատեստա­վորումից հետո` հինգ օրվա ընթացքում, ներկայացնում են ամփոփիչ ատեստավորման արդյունքների վերաբերյալ հաշվետությունները:

 

  • Մինչև ս/թ մայիսի 27-ը ներկայացնել 2015-2016 ուստարվա աշխատանքային ուսումնական պլանով նախատեսված այն կրթական մոդուլների ցանկը, որոնց դասավանդման համար չկան համապատասխան մասնագետներ:

 

  • Մինչև ս/թ մայիսի 30-ը ներկայացնել ամբիոնային և անհատական ծանրաբեռնվա­ծությունները:

 

  • Մինչև ս/թ մայիսի 30-ը կատարել 2016-2017 ուստարվա կուրսային և ավարտական աշխատանքների թեմաների բաշխում:

 

         Հունիս

  • Մինչև ս/թ հունիսի 1-ը ներկայացնել 2016թ. շրջանավարտների ամփոփիչ ատեստա­վորման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:

 

         Հուլիս

  • Մինչև ս/թ հուլիսի 4-ը ներկայացնել 2016-2017 ուստավա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքները /առանց պարտքերի մարման/:

 

  • Մինչև ս/թ հուլիսի 15-ը ներկայացնել 2016-2017 ուստավա 1-ին կիսամյակի դասատախ­տակները:

 

  • Մինչև ս/թ հուլիսի 15-ը ներկայացնել ուսանողների կուրսից կուրս փոխադրման հրամանները:

 

Ուշադրություն. «Անգլերեն լեզու և գրականություն» և «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների IV կուրսերի ընթացիկ ստուգումներն ու քննություններն իրականացնել հետևյալ գրաֆիկով.

 

  • 1-ին ընթացիկ ստուգումներն ու քննությունները անցկացնել ս/թ մարտի 7-12-ը, իսկ 2-րդ ընթացիկ ստուգումներն ու քննությունները` ս/թ մարտի 28-ից ապրիլի 9-ը:

 

  1. II. Հեռակա ուսուցման` 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույց

 

  • Բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ I-IV կուրսերի 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքներն իրականացնել ս/թ մարտի 1-28-ը, V կուրսերինը`մարտի 1-14-ը, իսկ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությանը` մարտի 1-ից մինչև մայիսի 21-ը:

 

  • Հեռակա ուսուցմամբ ավարտական կուրսերի համար ս/թ մայիսի 10-ից մինչև 21-ը անցկացնել ուսումնական կոնսուլտացիաներ և ավարտական աշխատանքների նախապաշտպանություն:

 

  • 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի ընթացիկ ստուգումներն ու քննություն­ներն անցկացնել.

 

ա/ I-IV կուրսերի առաջին ընթացիկ ստուգումներն ու քննությունները` մարտի 29-ից մինչև ապրիլի 11-ը, իսկ V կուրսերինը` մարտի 15-21-ը:

 

բ/ I-IV կուրսերի երկրորդ ընթացիկ ստուգումներն ու քննությունները` մայիսի 16-27-ը, իսկ V կուրսերինը`մարտի 28-ից մինչև ապրիլի 2-ը:

 

  • I-IV կուրսերի երկրորդ կիսամյակի քննաշրջանն անցկացնել ս/թ հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի  24-ը, իսկ V կուրսերինը` ապրիլի 4-30-ը:

 

  • Մինչև ս/թ հուլիսի 1-ը ներկայացնել շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները:

 

Հեռակա  ուսուցման բաժնի կողմից Ուսումնամեթոդական վարչություն փաստաթղթերի ներկայացման ժամանակացույց

 

     Փետրվար

 

  • Մինչև ս/թ փետրվարի 3-ը ներկայացնել 2016թ. ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածությունները:

 

  • Մինչև ս/թ փետրվարի 23-ը ներկայացնել ուսանողներին տրամադրվող լրացուցիչ խորհրդակցության ժամանակացույցը:

 

  • Մինչև ս/թ փետրվարի 23-ը ներկայացնել 2015-2016 ուստարվա 2-րդ կիսամյակի դասատախտակները:

 

      Մարտ

  • Մինչև մարտի 16-ը ներկայացնել 2-րդ կիսամյակում ուսման վարձի ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման ենթակա ուսանողների փաստաթղթերը:

 

  • Մինչև մարտի 21-ը ներկայացնել I-IV կուրսերի 2015-2016 ուստարվա երկրորդ  կիսամյակի 1-ին ընթացիկ ստուգումների և քննությունների ժամանակացույցը, իսկ V կուրսերինը` մինչև մարտի 15-ը:

 

  • Մինչև մարտի 23-ը ներկայացնել դիպլոմների լրացման համար շրջանավարտների անձնագրային տվյալները:

 

  • Մինչև մարտի 28-ը ներկայացնել V կուրսերի 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի 2-րդ ընթացիկ ստուգումների և քննությունների ժամանակացույցը:

 

     Ապրիլ

  • Մինչև ս/թ ապրիլի 1-ը ներկայացնել տվյալներ` ավարտական կուսերի հարցման թերթիկները նախապատրաստելու համար:

 

  • Մինչև ս/թ ապրիլի 4-ը ներկայացնել V կուրսերի 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի ժամանակացույցը:
  • Մինչև ս/թ ապրիլի 6-ը ներկայացնել ամառային պրակտիկայի անցկացման ծրագրերը, օրացուցային թեմատիկ պլանները և չվացուցակները: Պրակտիկայի ավարտից հետո` երկու շաբաթվա ընթացքում, հաշվետվություն ներկայացնել` այն անցկացնելու մասին /մանկավարժական պրակտիկայի ավարտից հետո ներկայացնել մատյանները, օրագրերը/:

 

  • Մինչև ս/թ ապրիլի 30-ը, ըստ մասնագիտությունների, ներկայացնել բակալավրի կրթական ծրագրով 2016-2021թթ. ուսումնական և 2016-2017 ուստարվա աշխատան­քային պլանները, ինչպես նաև`

 

ա/  ուսումնական պլաններում ընդգրկված նոր կրթական մոդուլների առարկայական

      ծրագրերը,

 

բ/  լաբորատոր, գործնական և սեմինար խմբերի թիվն ըստ կուրսերի,

 

գ/ 2016-2017 ուստարում կուրսային և ավարտական աշխատանքներ կատարող ուսանողների թիվն ըստ ամբիոնների:

 

  • Մինչև ս/թ ապրիլի 30-ը ներկայացնել 2016-2017 ուստարվա կամընտրական առարկա­ների ընտրացանկն ըստ ուսանողների:

 

     Մայիս

  • Մինչև ս/թ մայիսի 12-ը ներկայացնել ամփոփիչ ատեստավորումների ժամանակա­ցույցները:

 

  • Մինչև ս/թ մայիսի 16-ը ներկայացնել I-IV կուրսերի 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի 2-րդ ընթացիկ ստուգումների և քննությունների ժամանակացույցը:

 

  • Մինչև ս/թ մայիսի 23-ը ներկայացնել 2016թ. ամփոփիչ ատեստավորման հանձնա­ժողովների կազմի վերաբերյալ հրամանների նախագծերը:

 

  • Մինչև ս/թ մայիսի 27-ը ներկայացնել 2016-2017 ուստարվա աշխատանքային ուսումնական պլանով նախատեսված այն կրթական մոդուլների ցանկը, որոնց դասավանդման համար չկան համապատասխան մասնագետներ:

 

  • Մինչև ս/թ մայիսի 27-ը ներկայացնել I-IV կուրսերի 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի ժամանակացույցը:

 

  • Մինչև ս/թ մայիսի 27-ը ներկայացնել շրջանավարտների ավարտական հրամանների նախագծերը:

 

  • Մինչև ս/թ մայիսի 30-ը ներկայացնել ամբիոնային և անհատական ծանրաբեռնվա­ծությունները:

 

  • Մինչև ս/թ մայիսի 30-ը կատարել 2016-2017 ուստարվա կուրսային և ավարտական աշխատանքների թեմաների բաշխում:

 

  • Մինչև ս/թ մայիսի 30-ը ավարտել ավարտական աշխատանքների նախապաշտպա­նությունը:

 

    Հունիս

  • Մինչև ս/թ հունիսի 27-ը ներկայացնել 2015-2016 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի արդյունքները /34 ձև/:

 

    Հուլիս

  • Մինչև ս/թ հուլիսի 1-ը ներկայացնել շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները:

 

           Հիշեցում` ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահները ամփոփիչ ատեստավորումից հետո`հինգ օրվա ընթացքում, ներկայացնում են ամփոփիչ ատեստավորման վերաբերյալ հաշվետությունները:

 

  • Մինչև ս/թ հուլիսի 15-ը ներկայացնել ուսանողների կուրսից կուրս փոխադրման հրամանների նախագծերը:

 

Բոլոր ստորաբաժանումներին՝ խստորեն հետևել ժամանակացույցում նշված աշխա­տանքների կատարմանն առանց լրացուցիչ գրավոր կամ բանավոր հիշեցումների:

2015-2016 ուստարում մասնաճյուղի մի քանի աշխատակիցներ արժանացան մեդալների

 2015թ. դեկտեմբերի 26-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացած Գիտական խորհրդի ընդլայնված նիստում անբասիր, արդյունավետ աշխատանքի և մասնաճյուղում կրթության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԵՊՀ-ի հուշամեդալով պարգևատրվեցին ՄԿՈԱ բաժնի ավագ մասնագետ, Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Մարիետա Ճաղարյանը, Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վարդիթեր Պողոսյանը:

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից հուշամեդալ տրվեց զոհված ազատամարտիկի այրի, մասնաճյուղի գրադարանի վարիչ, երկարամյա նվիրված աշխատակցուհի Ալվինա Վաղարշակի Առուստամյանին: 

2015-2016 ուստարում մասնաճյուղի մի քանի աշատակիցներ արժանացան մեդալների

 

2015-2016 ուստարում մասնաճյուղի մի քանի աշատակիցներ արժանացան մեդալներիՄարիետա Ալբերտի Ճաղարյանը 1992 թվականից աշխատում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ սկզբում որպես Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս, այնուհետև «Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների» ամբիոնի ասիստենտ: Նա դասավանդում է «ԷՀՄ և ծրագրավորում», «Տվյալների կառույցներ», «Ալգորիթմների տեսություն» դասընթացները:

2009 և 2012 թվականներին իր աշխատանքային պարտականությունները լիարժեք ու բարեխղճորեն կատարելու համար ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության կողմից արժանացել է պատվոգրերի:

Մ.Ճաղարյանը 2013 թվականից համատեղությամբ աշխատում է նաև մասնաճյուղի մասնագիտական կրթության որակի ապահովման  բաժնում, ակտիվորեն մասնակցում է մասնաճյուղում որակի ապահովման գործընթացների իրականացմանը,  2013-14 թթ. մասնակցել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում» թեմայով եռափուլ դասընթացներին և ստացել Որակի ապահովման գործընթացի աջակցի հավաստագիր: Նրա ակտիվ մասնակցությամբ մշակվել և ներդրվել են մի շարք կանոնակարգային փաստաթղթեր, մեթոդական ուղեցույցներ: Նա մշտապես իրականացնում է խորհրդատվություններ մասնագիտությունների կրթական ծրագրերի, դասընթացների փաթեթների (պորտֆոլիոների) կազմման աշխատանքներում:

Որպես ծրագրավորող՝ Մ.Ճաղարյանն իր մեծ ներդրումն ունի ֆակուլտետների դեկանատներում, Անձնակազմի կառավարման բաժնում և մասնաճյուղում իրականացվող հարցումների համար տվյալների հավաքագրման ու մշակման համապատասխան ծրագրային համակարգերի ստեղծման և տեղադրման գործում:

2014թ. նա հրատարակել է «Տվյալների կառույցներ» ուսումնական ձեռնարկը` նախատեսված Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ուսանողների համար:

 

2015-2016 ուստարում մասնաճյուղի մի քանի աշատակիցներ արժանացան մեդալներիՎարդիթեր Գուրգենի Պողոսյանը 2011 թվականից ԵՊՀ ԻՄ-ի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչն է: Նա փետրագնդակի միջազգային կարգի սպորտի վարպետ է, Հայաստանի բազմակի չեմպիոն, Սովետական միության (1980թ.), Եվրոպայի չեմպիոն (Գերմանիա, 1980թ.), Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոն (Ֆրանսիա, 1981թ.), Համահայկական 5-րդ և 6-րդ խաղերի ոսկե մեդալակիր (2011 և 2015 թթ.):

1995 թվականից Վ.Պողոսյանն աշխատել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Ֆիզիկական դաստիարակություն» ամբիոնում որպես դասախոս, այնուհետև (2010թ.) որպես ասիստենտ, 2011 թվականից՝ Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի   վարիչ

Վ.Պողոսյանը` որպես ամբիոնի վարիչ, իրականացնում է աշխատանքային բուռն գործունեություն: 2011-2012 ուստարում նա ԵՊՀ ԻՄ-ում հիմնեց փետրագնդակի խմբակ, որտեղ մարզում և նախապատրաստում է մեր ուսանողներին՝ մասնակցելու տարբեր մրցաշարերի:

2011 թվականից ի վեր մասնաճյուղում անցկացրել է վոլեյբոլի, բասկետբոլի, փետրագնդակի,  բազկամարտի, շախմատի, սեղանի թենիսի և այլ մարզաձևերի բաց և մասնաճյուղային բազմաթիվ առաջնություններ, սպորտլանդիաներ: Վ.Պողոսյանի նախաձեռնությամբ մեր ուսանողները մասնակցել են Երևանում, ՀՀ մարզերում և ԼՂՀում կազմակերպված մարզային փառատոների, առաջնությունների և վերադարձել են հաղթանակներով:

2015թ. օգոստոսի 2-13-ը Երևանում կայացած Համահայկական 6-րդ ամառային խաղերում` «Բադմինթոն» մարզաձևում, նա պատվով ներկայացրեց Իջևան քաղաքը` երկրորդ անգամ նվաճելով Համահայկական խաղերի ոսկե մեդալը:

 

2015-2016 ուստարում մասնաճյուղի մի քանի աշատակիցներ արժանացան մեդալներիԱլվինա Վաղարշակի Առուստամյանը 1978թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:

ԵՊՀ ԻՄ-ի հիմնադրումից ի վեր Ալվինա Առուստամյանն ամենայն պատասխանատվությամբ ու բարեխղճությամբ աշխատում է մասնաճյուղում՝ սկզբում որպես լաբորանտ, 2002 թվականից՝ որպես գրադարանի վարիչ:

Տիկին Ալվինան իր պատրաստակամության, անսահման բարության, առաքինության շնորհիվ մասնաճյուղում վայելում է համընդհանուր սեր և հարգանք՝ թե՛ ուսանողների և թե՛ աշխատակիցների կողմից:

2012թ. իր աշխատանքային պարտականությունները լիարժեք ու բարեխղճորեն կատարելու համար ԵՊՀ ԻՄտնօրենության կողմից արժանացել է պատվոգրի և հուշանվերի:

2015-2016 ուստարում ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ, լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կողմից պարգևատրվեց «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով:

 

 

 

 

 

Հունվարի 8-ի տնօրենության նիստում

2016թ. հունվարի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության՝ այս տարվա անդրանիկ նիստը՝ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Տնօրենության նիստում քննարկվեցին  2015-2016 ուստարվա I կիսամյակի քննաշրջանին, 2015-2016 ուստարվա II կիսամյակի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

meeting-of-directorate-08-01-2016

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը փաստեց, որ քննաշրջանն անցկացվում է սահմանված կարգով, ըստ համապատասխան ժամանակացույցների: Քննական գործընթացի թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու համար քննությունների արդյունքները փակցվում են ֆակուլտետների ցուցատախտակներին և տեղադրվում են մասնաճյուղի պաշտոնական կայքէջում: Բացի այդ՝ արդյունքները քննարկվում են ֆակուլտետների խորհուրդների և ամբիոնների նիստերում:

Նշվեց, որ ստուգարքային շրջանի առաջադիմությունը կազմել է 70%:  

Մասնաճյուղի առկա ուսուցման համակարգում քննաշրջանը կտևի ս.թ. հունվարի 8-25-ը: Հեռակա ուսուցման համակարգում II ընթացիկ ստուգումներն ու քննությունները կսկսվեն ս.թ. հունվարի 11-ից:

Մյուս հարցի կապակցությամբ նշվեց, որ իրականացվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ, և մասնաճյուղը լիովին պատրաստ է 2015-2016 ուստարվա II կիսամյակին:

 

 

Ամանորի նախաշեմին տավուշցիները ոգևորում են մեր զինվորներին

2015թ. դեկտեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնի հետ համատեղ այցելեց մարզի դիրքեր` առաջնագիծ` այնտեղ, որտեղից հիրավի սկսվում է հայրենիքը:

Ամանորի նախաշեմին տավուշցիները ոգևորում են մեր զինվորներին

Այցելության նպատակն էր ոգևորելու, ամանորյա տրամադրություն հաղորդելու մեր զինվորներին` գիշեր-ցերեկ մեր սահմանը զգոն հսկող, հայրենի հողը սրբորեն պաշտպանող մեր քաջ տղաներին:

Ամանորի նախաշեմին տավուշցիները ոգևորում են մեր զինվորներին

Առաջնագծում ակումբականներն ու ՀԵՀ-ի ներկայացուցիչները նախ մանրամասն ծանոթացան զինվորների առօրյային, նրանց հետ ունեցան հայրենասիրության թեմայով ոգեշունչ զրույց, ապա երգեցին ու նվագեցին նրանց համար:

Երիտասարդները զինվորներին այցելել էին նվերներով, գրքերով և, որ ուշագրավ է, իրենց հետ տարել էին մարզի սահմանամերձ գյուղերի աշակերտների` զինվորներին ուղղված սրտաբուխ ու հուզիչ նամակները, որ սիրո, հավատի, քաջալերանքի ուժեղ, անմիջական, պարզ ու զգացմունքային խոստովանություններ էին:

Ամանորի նախաշեմին տավուշցիները ոգևորում են մեր զինվորներին

«Սահմանին ապրող երեխան,- հատկանշում է ՀԵՀ-ի Տավուշի մարզային կենտրոնի համակարգող Կ.Իսկանդարյանը,- տարբեր է մյուս երեխաներից (թո՛ղ ինձ ներեն սահմանից հեռու ապրողները)… Այստե՛ղ խաղաղություն են ուզում Ձմեռ պապիկից, այստե՛ղ զինվորին ուրիշ ձև են սիրում, այստե՛ղ երեխաները զենքերը տարբերում են կրակոցների ձայներով, այստե՛ղ հողը ապրելով են ամրացնում, այստե՛ղ հայրենիքը պահողներ են մեծանում…»:

Ամանորի նախաշեմին տավուշցիները ոգևորում են մեր զինվորներին

Սպասվում են նաև զինվորների` աշակերտներին ուղղված պատասխան-նամակները:

Այցելության վերջում զինվորական անձնակազմը շնորհակալություն հայտնեց նման քաջալերող այցելությունների, փոխանցված ջերմության ու հոգատարության համար, իսկ երիտասարդները խոստացան, որ նման այցելությունները հաճախակի կլինեն։ 

Ամանորի նախաշեմին տավուշցիները ոգևորում են մեր զինվորներին

 «Տավուշ»  ռազմահայրենասիրական ակումբը,  ինչպես տարին սկսել էր զինվորի կողքին, այդպես էլ ավարտեց`զինվորիի համար հնարավորինս թիկունք դառնալով և նրան աջակցելով։