«IN MEMORIAM» («Հիշողություն») խորագրով միջազգային մրցույթ

2015թ. Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության և Լոձ քաղաքի Տադեուշ Մակովսկու անվան գեղարվեստի դպրոցի կողմից կազմակերպվելու է արվեստի բնագավառում միջմշակութային ուսումնասիրություններին նվիրված «In Memoriam» («Հիշողություն») խորագրով միջազգային մրցույթը:

Հայտերը և աշխատանքները պետք է ներկայացնել մինչև 2015 թվականի փետրվարի 14-ը:

Մրցույթի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն կարելի է ստանալ՝ նամակն ուղարկելով հետևյալ հասցեով www.piotr_izydorczyk@wp.pl: Մրցույթի արդյունքները կտեղադրվեն www.plastyklodz.pl  կայքէջում:

Կից՝ մրցույթի կանոնադրությունը և մասնակցության հայտարարագրի օրինակը:

 ardirLodzcucahandes.pdf

Աղբյուրը` edu.am

Մեկնարկում է «Խոսելով սահմանների մասին» թատերախաղի միջազգային մրցույթը

«Խոսելով սահմանների մասին» խորագիրը կրող թատերախաղի միջազգային մրցույթը Նյուրնբերգի պետական թատրոնի թատերական-գրական նախագիծն է, որն արևելաեվրոպական երկրների հեղինակներին հրավիրում է բանավիճելու «Կյանքի հանդեպ վերաբերմունքը քաղաքական փոփոխությունների ժամանակաշրջանում» թեմայի շուրջ:

Մրցանակը

Միջազգային մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) առա­ջին տեղը գրաված ստեղծագործությանը հատկացնում է 3500 եվրո պարգևավճար:

ՀՀ մշակույթի նախարարությունը երկրորդ տեղը գրաված թատերախաղի համար սահմանում է 1500 եվրո պարգևավճար, իսկ երրորդ տեղի համար՝ 1000 եվրո:

Առաջին տեղը գրաված թատերախաղի համար մրցանակը նաև ընդգրկում է՝

  • թարգմանություն գերմաներեն,
  • թարգմանված տարբերակը փոխանցում բոլոր հայտնի գեր­մանալեզու թատրոններին,
  • հրապարակային ընթերցում Նյուրնբերգում,
  • հրավեր հեղինակին հրապարակային ընթերցմանը մասնակցելու համար,
  • առաջնախաղի բեմադրում Նյուրնբերգի պետական թատրոնում:

Մասնակցության պայմանները

Թատերախաղի բնօրինակը ներկայացվում է հայերենով, որի հետ պետք է ներկայացվի վերջինիս թարգմանությունը՝ անգլերեն կամ գերմաներեն: Օտարալեզու տարբերակները նախատեսված են հանձնաժողովի օտարերկրյա անդամների համար՝ թատերախաղի մասին պատկերացում կազմելու նպատակով, և պետք է ներկայացվի ամբողջական, սակայն մասնագիտական թարգմանությունը  պարտադիր չէ:

Հեղինակներից յուրաքանչյուրը կարող է ներկայացնել միայն մեկ թատերախաղ, որը չպետք է նախկինում բեմադրված կամ հրատարակված լինի:

Թատերախաղը պետք է համահունչ լինի մրցույթի «Խոսելով սահմանների մասին. Կյանքի հանդեպ վերաբերմունքը քաղաքական փոփոխությունների ժամանա­կաշրջանում» թեմային ու գրված լինի առավելագույնը հինգ դերասանի համար: Թատերախաղի տևողությունը պետք է լինի առնվազն 70 րոպե և չպետք է ավարտվի մեկ գործողությամբ:

Մրցույթի մասնակիցները թատերախաղի բեմադրման իրավունքները պետք է փոխանցեն մրցույթի կազմակերպիչներին սույն փաստաթղթի 3-րդ կետի համաձայն:

Բեմադրման իրավունքները

Մրցույթի բոլոր մասնակիցները կազմակերպիչներին են փոխանցում հետևյալ իրավունքները՝

  • թարգմանելու և հրատարակելու ոչ բացառիկ իրավունքը (օրինակ՝ անթոլոգիայի շրջանակներում) առանց փոխհատուցման: Թատերախաղի բեսթսելլեր դառնալու պարագայում՝ հեղինակը համապատասխան չափով կօգտվի ստացված եկամուտներից:

Մասնակիցներն համաձայնում են, որ մրցանակի արժանացած թատերախաղի համար գործում է ստորև ներկայացվող կարգը՝

  • հեղինակը մրցանակը ստանալու պահից մեկ տարի ժամկետով կազմակերպիչներին է փոխանցում մրցանակի արժանացած ստեղծագործության թարգմանության և հրապարակման բացառիկ իրավունքը:
  • կազմակերպիչները առավելագույնը երկու տարի ժամկետով և 14 հրապարակային ներկայացման համար ձեռք են բերում պիեսի բեմականացման բացառիկ իրավունքը: Մրցույթի հաղթողը տալիս է նաև իր համաձայնությունն առ այն,  որ բացի մրցանակային 3500 եվրո պարգևավճարից այլ վարձատրություն չի ստանալու:

Գործերի հանձնումը

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2015 թ. մարտի 1-ը:

Թատերախաղը ներկայացնելու համար պահանջվում են ստորև ներկայացվող փաստաթղթերը՝

  1. Թատերախաղի բնօրինակ տեքստը (հայերեն)
  2. Թատերախաղի անգլերեն կամ գերմաներեն տարբերակները
  3. Տեղեկություններ հեղինակի մասին անգլերեն կամ գերմաներեն (ինքնակենսագրություն), ինչպես նաև համառոտ ակնարկ թատերախաղի բովանդակության վերաբերյալ
  4. Սույն պայմաններին համաձայնվելու գրավոր համաձայնություն:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ հասցեով`

Isabelle Schober
Staatstheater Nurnberg
Richard-Wagner-Platz 2-10
90443 Nurnberg
(ծրարի վրա խնդրում ենք նշել «Drama Contest»)

Կազմակերպիչները նաև առաջարկում են ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ contact@talkingaboutborders.eu էլ. հասցեով՝ առարկա (Subject) դաշտում նշելով «Drama Contest»:

«Խոսելով սահմանների մասին» նախագծի կայքէջում գոյություն ունի նաև հայտերի առաքման անմիջական պատուհան, որի միջոցով կարելի է հայտերն ուղիղ ներկայացնել՝http://talkingaboutborders.eu/en/submission

Կազմակերպիչները պատասխանատվություն չեն կրում կորած փաստաթղթերի համար, և ուղարկված հայտերը չեն վերադարձվում:

Պարգևատրումը և իրավական հարցերը

Մրցույթի համար ներկայացված թատերախաղերը հանձնաժողովին են ներկայացվում անանուն: Հանձնաժողովն ունի մասնագիտական համապատասխան որակավորում ունեցող հինգ անդամ, որոնցից երկուսը Հայաստանից են:

Հաղթողի անունի կհրապարակվի մինչև 2015 թ. ապրիլի վերջին՝ Երևանում կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում:

Հանձնաժողովն իր որոշումը մանրամասն ձևակերպում է գրավոր քվեարկության արդյունքում: Որոշումների կայացումը հանրային քննարկման ենթակա չէ:

Հանձնաժողովի որոշումը վերջնական է:

Հեղինակի իրավունքների, թարգմանության, հրապարակման կամ բեմականացման հետ կապված տարաձայնությունների դեպքում հեղինակներն իրենց համաձայնությունն են տալիս հայցերը Գերմանիայի օրենսդրությանը համապատասխան կարգավորելու և Նյուրնբերգի դատարանում քննվելու համար: Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են անվճար, և յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել իր ստեղծագործությունը:

Աղբյուրը` youthcanal.do.am

Մասնաճյուղում կայացավ «Հայաստանի տարածաշրջանները հօգուտ եվրասիական ինտեգրման» թեմայով միջազգային համաժողով

2014թ. սեպտեմբերի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի օնլայն լսարանում տեղի ունեցավ «Հայաստանի տարածաշրջանները հօգուտ եվրասիական ինտեգրման» թեմայով միջազգային համաժողով: Այն կազմակերպվել էր «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության ու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից:

Համաժողովին մասնակցեցին ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի վարչական եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Բացման խոսքով հանդես եկավ «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի նախագահ Արամ Սաֆարյանը:

Համաժողովի աշխատանքային լեզուն ռուսերենն էր:

Զեկուցումներով հանդես եկան պատմ. գիտ. դոկտոր Ալեքսանդր Սիտինը, բան. գիտ. թեկնածու, դոցենտ Մարատ Զուրաբյանը, «Ցիտադել» վերլուծական ծրագրի ղեկավար Ալեքսանդր Շպակովսկին, տնտ. գիտ. թեկնածու Աշոտ Թավադյանը, Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան խորհրդատու Ալմատ Տոեկինը, սոց. գիտ. թեկնածու Սամվել Մանուկյանը:

Ներկայացված զեկուցումների շուրջ տեղի ունեցավ ակտիվ քննարկում. մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների և ուսանողների կողմից զեկուցողներին ուղղվեցին հարցեր:

Համաժողովի օրակարգը տե ́ս այստեղ:

10 կրթաթոշակային կրթական ծրագիր

«ԵՍ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՄ» ամենամյա մրցույթի մեկնարկ

Հայաստանի Ամերիկյան Համալսարանը և «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն»-ը (IPRC), ԱՄՆ-ի դեսպանության աջակցությամբ, հայտարարում են «ԵՍ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՄ» (“I CREATE”) ամենամյա նոր մրցույթի մեկնարկը:

Մրցույթը կոչված է նպաստելու երիտասարդների նորարարական գաղափարների իրագործմանը: Մասնավորապես, մասնակիցները կծանոթանան նոր ապրանքները կամ ծառայություններն առևտրայնացնելու (կոմերցալիզացնելու) համար արդյունավետ թիմեր ձևավորելու հմտություններին, գաղափարից մինչև շուկա հասնելու ողջ գործընթացին և առանձնահատկություններին, ինչպես նաև կստանան անհրաժեշտ գիտելիքներ մտավոր սեփականության իրավունքի բնագավառում, ձեռք կբերեն բիզնես առաջարկներ կազմելու և հնարավոր ներդրողներին ներկայացնելու ունակություններ: Այս ամենը հնարավորություն կտա մասնակիցներին նոր ձեռք բերված գիտելիքներին և հմտություններին համապատասխան զարգացնել և մրցույթի ավարտին ներկայացնել սեփական նորարական գաղափարը:

Մրցույթին մասնակցության հայտ կարող են ներկայացնել 17-25 տարեկան երիտասարդները, անկախ մասնագիտությունից, մինչև 2014թ.-ի սեպտեմբերի 22-ը:

Մասնակցության հայտը կարելի է ներբեռնել և մրցույթի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ IPRC-ի http://ipr-center.org/hy/icreate կայքէջից:

Լրացված հայտերն անհրաժեշտ է ուղարկել info@ipr-center.org հասցեին:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 51-22-47 հեռախոսահամարով կամ ուղարկել էլ-նամակ info@ipr-center.org հասցեին:Ա

Աղբյուրը` armacad.blogspot.com