Ֆուտբոլի մասնաճյուղային առաջնություն

2013թ. նոյեմբերի 6-7-ը Իջևանի «Արնար» մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էին Հումանիտար, Բնական գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների հավաքականները:

Նոյեմբերի 6-ին հանդիպեցին Բնական գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների թիմերը:

3:1 հաշվով հաղթեց Բնական գիտությունների ֆակուլտետի թիմը:

Նոյեմբերի 7-ին հանդիպեցին Հումանիտար և Բնական գիտությունների ֆակուլտետների թիմերը:

4:1 հաշվով հաղթեց Բնական գիտությունների ֆակուլտետի թիմը:

Հաղթող թիմին և նրա լավագույն խաղացողին տրվեցին հուշանվերներ:

Անտառային ծրագիր

2013թ. նոյեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տեղեկատվական և կրթական միջոցառում`«Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» ծրագրի վերաբերյալ:

Միջոցառմանը ներկա էին մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Տարածաշրջանային ծրագիրն ուղղված է անտառի լիազոր մարմինների համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, որոնք կնպաստեն միատարր անտառտնկարկների տրանսֆորմացիայի ռազմավարությունների մշակմանը և իրականացմանը` կլիմայի փոփոխության նկատմամբ ավելի կայուն և «բնականին մոտ» անտառներ ունենալու համար: 

Ծրագրի նպատակն է Հարավային Կովկասում բարձրացնել անտառային էկոհամակարգերի կայունությունը կլիմայի փոփոխության նկատմամբ և բարելավել կենսաբազմազանությունը և տեղական բնակչության կենսամիջոցները:

Միջոցառման ընթացքում մասնակիցները տեղեկացան ԲՀՀ հայաստանյան մասնաճյուղի անտառային ծրագրի մասին, կարևորվեց անտառի տրանսֆորմացիայի (փոխակերպության) և անտառվերականգնման դերը կլիմայի փոփոխության համատեքստում, ներկայացվեցին կենսաբազմազանության, «բնականին մոտ» անտառային ծառուտների, տեղական համայնքներին տրամադրվող կարճաժամկետ և երկարաժամկետ օգուտները և այլն:

Շախմատի մասնաճյուղային առաջնություն

Հարգելի’ ուսանողներ, 2013թ. նոյեմբերի 13-20-ը ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի կունենա շախմատի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. նոյեմբերի 12-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

Բասկետբոլի բաց առաջնություն

2013թ. նոյեմբերի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ բասկետբոլի բաց առաջնություն, որին մասնակցում էր չորս թիմ` Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության I և II կուրսերը, Իջևանի ավագ դպրոցը և մարզադպրոցը:

Ավագ դպրոցի և մարզադպրոցի սաների մրցապայքարում հաղթող ճանաչվեց ավագ դպրոցի հավաքականը:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի երկու թիմերի մրցապայքարում հաղթեց «Պատմություն» մասնագիտության II կուրսի հավաքականը:

Եզրափակիչում հանդիպեցին ավագ դպրոցի և «Պատմություն» մասնագիտության II կուրսի թիմերը: Հաղթեց «Պատմություն» մասնագիտության II կուրսի հավաքականը:

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Հարգելի՛ ուսանողներ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇՏԱԲ» կամավորական աշխատանքների ծառայությունը հրավիրում է մասնակցելու արտասահմանում և Հայաստանում միջազգային աշխատանքի ճամբարների ամառային ծրագրերին որպես կամավոր:

Մասնակցության պայմաններն են`

  • Անգլերեն (ֆրանսերեն, գերմաներեն) լեզվի տիրապետում,
  • արտասահման մեկնողների համար` անդամավճարի և ուղեվարձի վճարման հնարավորություն:

Դիմումներն ընդունվում են մինչև ս,թ. նոյեմբերի 30-ը հետևյալ հասցեով` Կորյունի 19ա,7-րդ հարկ:

Հեռ.` 52 27 01, 52 27 88

E-mail: huj@arminko.com  Web:www.huj.am

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անձնակազմի կառավարման բաժին: