ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային 8-րդ երիտասարդական գիտաժողով

Pde7MlVMctCUWEnxljKZyBanEb Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) 2022 թ. հոկտեմբերի 3-7-ը կազմակերպում է միջազգային 8-րդ երիտասարդական գիտաժողովը՝ նվիրված ԵՊՀ ՈՒԳԸ 75-ամյակին:

Գիտաժողովն ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին հնարավորություն է ընձեռում ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազոտության արդյունքները, կատարելագործելու գիտական աշխատանք կատարելու հմտություններն, ինչպես նաև կապեր հաստատելու Հայաստանի և արտերկրի երիտասարդ հետազոտողների հետ:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Գիտական նստաշրջանին կարող են մասնակցել ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ և մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ բոլոր երկրների բուհերից ու այլ գիտա­հետազո­տական հաստատություններից: 35 տարեկանից բարձր մասնագետները կարող են նստաշրջա­նին մասնակցել որպես հրավիրյալ զեկուցողներ՝ ներկայացնելով իրենց գիտա­կան հետազոտության արդյունքները կամ խոսել իրենց մասնագիտության արդի հիմ­նախնդիր­ների շուրջ: Զեկուցումների առավելագույն տևողությունը 15 րոպե է:

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ

Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022թ. օգոստոսի 14-ը լրացնել առցանց հայտադիմումը, իսկ հոդվածն [1] ուղարկել ՈՒԳԸ էլ. փոստի հաս­ցեին՝ ysusss.conference@gmail.com:

Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, և միայն դրա­կան արդ­­յունքի պարագայում կհաստատվի հայտատուի մասնակցությունը գիտական նստաշրջա­­նին: Դիտարկման արդյունքների վերաբերյալ հայտատուները կծանուցվեն մինչև 2022 թ. սեպտեմբերի 4-ը

ԹԵՄԱՏԻԿ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները ներառվելու են մասնագիտական հետևյալ բաժանմունքներում՝

1. Աշխարհագրություն և երկրաբանություն

2. Աստվածաբանություն

3. Արևելագիտություն

4. Գրականագիտություն

5. Ժուռնալիստիկա

6. Իրավագիտություն

7. Լեզվաբանություն

8. Կենսաբանություն

9. Կիրառական մաթեմատիկա և համակարգչային գիտություններ

10. Մաթեմատիկա և մեխանիկա

11. Մանկավարժություն

12. Պատմություն

13. Ռադիոֆիզիկա և ֆիզիկա

14. Սոցիոլոգիա

15. Տնտեսագիտություն և կառավարում

16. Փիլիսոփայություն և հոգեբանություն

17. Ցեղասպանագիտություն

18. Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ

19. Քիմիա և ֆարմացիա,

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ

Գիտաժողովի բոլոր զեկուցողներին տրվելու են մասնակցության հավաստագրեր: Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը գրախոսության փուլը հաղթահարելու և տպագրության երաշխավորվելու պա­րա­­գա­յում տպագրվելու են «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պար­բե­րականում: Պարբերականի էլեկտրո­նա­յին հա­մար­ները տեղադրված են ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայքէջում՝ http://www.ysu.am/ssspub/hy:

[1] Մեկ մասնակիցը կարող է ներկա­յաց­նել միայն մեկ զեկուցում: Մեկից ավե­լի հայտ ներկայացնելու պարագայում զեկուցման կթույլատրվի ներկայացված վերջին հայտը, եթե հայտատուն չի տեղե­կաց­նում այլ նախընտ­րու­թյան մասին:

Հոդվածի կազմման չափորոշիչներին ծանոթանալու համար տե´ս

https://www.ysu.sss.files.com,

*Արտասահմանցի մասնակիցների համար գիտաժողովն անցկացվելու է հիբրիդային եղանակով: Նրանք կարող են զեկուցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար ձևով:
*Մասնակցության հայտերի և հոդվածների ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 14-ն է,

Աղբյուրը՝ ysu.am:

Հրապարակվել է «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» միջազգային գիտագործնական համաժողովի հոդվածների ժողովածուն

Beige Olive Green Modern Minimalist Nature Photo Collage (1)

 Հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պաշտոնական կայքի «Գիտություն» բաժնի «Գիտաժողովի նյութեր»  էջում կարող եք ծանոթանալ «Սոցիալմանկավարժական նորարարությունները կրթության մեջ» միջազգային գիտագործնական համաժողովի (“Социальнопедагогические инновации в образовании” международная научнопрактическая конференция) հոդվածների ժողովածուին

 

«Մաշտոց» հիմնադրամի կրթաթոշակի դիմումների ընդունելություն

Տավուշի թեմ Մաշտոց հիմնադրամ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմը հայտարարում է Մոնրէալի Եգիպտահայերու Ընկերակցութեան «Մաշտոց» կրթական հիմնադրամի աջակցությամբ  իրականացվող ուսման վարձի փոխհատուցման ծրագրի դիմումների ընդունելություն:

Կրթաթոշակները տրամադրվում են 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով` խրախուսելու բարձր առաջադիմությամբ և ֆինանսական անբարենպաստ պայմաններում գտնվող ուսանողներին:

Դիմումներ կարող են ներկայացնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բակալավրի առկա և հեռակա վճարովի ուսուցման համակարգում սովորող 1-5-րդ կուրսերի ուսանողները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. Անձնագիր՝ երկկողմանի պատճենահանված,
  2. գրավոր դիմում՝ ուսման վարձի փոխհատուցման կարիքի հիմնավորմամբ,
  3. ընտանիքի կարիքի գնահատման թերթիկ,
  4. տեղեկանք ՄՍԾ-ից՝ ընտանիքի սոցիալական վիճակի մասին,
  5. տեղեկանք բնակության վայրի, ընտանիքի կազմի և սոցիալական վիճակի մասին,
  6. տեղեկանք՝ կրթաթոշակներից օգտվելու վերաբերյալ,
  7. ուսանողի ակադեմիական տեղեկագիր,
  8. հասարակական ակտիվությունը հաստատող փաստաթղթեր:

 

Դիմումները կարող եք ներկայացնել  2022թ. մարտի 15-31-ը «Մաշտոց» հիմնադրամի ծրագրի համակարգող Էրինե Ղարայանին:

Դիմումի օրինակը կարող եք ներբեռնել այստեղից:

 

«ԿՈՊԵՐՆԻԿՈՒՍ ԲԵՌԼԻՆ» ասոցիացիան հրավիրում է մասնակցելու դասընթացների

Կոպերնիկուսի հայտ. նկ. Գերմանական «ԿՈՊԵՐՆԻԿՈՒՍ ԲԵՌԼԻՆ» ասոցիացիան հնարավորություն է ընձեռում հայ երիտասարդներին մասնակցելու հետևյալ երկու միջոցառումներին, որոնց վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված հղումներով.

  • «Կանաչ ձեռներեցություն» դասընթաց. տևողությունը՝ 04 – 14.04.2022, գրանցում՝ մինչև ս.թ. մարտի 13-ը (https://www.copernicusberlin.de/tc-green-entrepreneurship):
  • «Բլոկչեյն հմտություններ երիտասարդների համար» դասընթաց. տևողությունը՝ 04 -28.04.2022, գրանցում՝ մինչև ս.թ. մարտի 17-ը (https://www.copernicusberlin.de/tc-blockchains-kills-for-youth):

Մասնակցի կեցության և սննդի ծախսերը հոգում է կազմակերպիչ կողմը, իսկ ճանապարհածախսը՝ մասնակիցը:

Կազմակերպչի կողմից մասնակցության հայտն ընդունվելու դեպքում երիտասարդները կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ «Երիտասարդներին ավիատոմսի ծախսի փոխհատուցում տրամադրելու մասին» ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված կարգի (https://escs.am/am/news/4961) պահանջներին բավարարելու դեպքում ավիատոմսի ծախսի փոխհատուցում ստանալու նպատակով:

 

 

Մասնագիտական պրակտիկայի ընթացքը «Դիզայն» կրթական ծրագրի IV կուրսում  

1. գլխավոր

2022 թվականի մարտի 3-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանողները մասնագիտական պրակտիկայի շրջանակներում այցելեցին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետ:

Պրակտիկայի ղեկավարն էր ՀՀ Տավուշի մարզի գլխավոր ճարտարապետ, ԵՊՀ ԻՄ-ի դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի դասախոս Միսակ Մելքումյանը:

Այցի նպատակն էր ծանոթանալ ֆակուլտետում իրականացվող ավարտական աշխատանքներին, քննարկել իրենց կողմից կատարված նախագծերը, ոլորտային շրջանակներում իրականացնել հետազոտական աշխատանք և հիմնավորել նախագծի գործնական նշանակությունը:

Մեր ուսանողներին դիմավորեց և ողջ ընթացքում ուղեկցեց ՃՇՀԱՀ դասախոս, ՀՀ նկարիչների միության անդամ Գևորգ Ջավրուշյանը:

Ներկայացվեց ֆակուլտետը, նախորդ տարիների ուսանողների ավարտական աշխատանքները, աշխատանքային միջավայրը: Այնուհետև փոքրիկ շրջայց կատարվեց համալսարանում:

Ուղևորության երկրորդ կանգառը դիզայնի ոլորտում գործող Tumo studios-ն էր: Ուսանողները ծանոթացան ստուդիայի գործունեությանը, քննարկեցին դիզայնի զարգացման հիմնական միտումները, ապա ծանոթացան վիտրաժի մասնագետ Վարդան Աղաբաբյանի հետ, նրա աշխատանքներին: