Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչը մասնակցեց միջազգային աշխատաժողովի

2018թ. ապրիլի 12-13-ին ԵՊՀ ԻՄ-ի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ք.Հարությունյանը Եվրասիա միջազգային համալսարանում մասնացեց «Կրթակարգի մշակում այլ առարկաների բովանդակության և լեզվի միջոցով» թեմայով միջազգային աշխատաժողովին (աշխատանքային լեզուն անգլերենն էր):

Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչը  մասնակցեց միջազգային աշխատաժողովի

Այն կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի (ԺԼԵԿ) և Եվրասիա միջազգային համալսարանի հետ համատեղ:

Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչը  մասնակցեց միջազգային աշխատաժողովի

Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ բարձրագույն և հանրակրթական ուսումնական հաստատությունների անգլերեն լեզվի մասնագետներ:

Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչը  մասնակցեց միջազգային աշխատաժողովի

Վերապատրաստման երկօրյա դասընթացը վարեցին ԺԼԵԿ փորձագետներ Ֆրեդերիկ Տավոն և Դունյա Չամբերլայնը Ժնևի Միջազգային դպրոցից։

Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչը  մասնակցեց միջազգային աշխատաժողովի

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը, ով արժևորեց լեզուների իմացությունը և դրա կիրառելիությունը դասավանդման գործընթացում:

Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչը  մասնակցեց միջազգային աշխատաժողովի

 

ԺԼԵԿ-ի կառավարման խորհրդի կոմիտեի անդամ Լուսինե Ֆլջյանն առաջինը ներկայացրեց իր զեկուցումը՝ ընդգծելով երկօրյա վերապատրաստումների ընթացքում ստացած գիտելիքներն ու հմտությունները ուսանողներին և աշակերտներին փոխանցելու կարևորությունը: Նա նաև ներկայացրեց ԺԼԵԿ-ի ստեղծման պատմությունը, վերջինիս նպատակներն ու հեռանկարները:

Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչը  մասնակցեց միջազգային աշխատաժողովի

Այնուհետև Ֆրեդերիկ Տավոն և Դունյա Չամբերլայնը երկու օր շարունակ իրականացրին հագեցած և բովանդակալից վերապատրաստում:

Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչը  մասնակցեց միջազգային աշխատաժողովի

 

Կայացավ «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հասարակական կարծիքի համապատկերում» գրքի շնորհանդեսը

2018թ. ապրիլի 13-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում կայացավ մասնաճյուղի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Սամվել Առաքելյանի,  ՄԿՈԱ բաժնի մասնագետ, փ.գ.թ., դոցենտ Էդիկ Կյուրեղյանի, նույն բաժնի վարիչ, ասիստենտ Մարիետա Ճաղարյանի համահեղինակությամբ և բ.գ.թ., ասիստենտ Հասմիկ Վանյանի  խմբագրությամբ հրատարակված «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հասարակական կարծիքի համապատկերում»  գրքի շնորհանդեսը:

Կայացավ «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հասարակական կարծիքի համապատկերում» գրքի շնորհանդեսը

Շնորհանդեսին ներկա էին բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:

Կայացավ «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հասարակական կարծիքի համապատկերում» գրքի շնորհանդեսը

Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը՝ ներկայացնելով, որ «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հասարակական կարծիքի համապատկերում» գրքում ընդգրկված են վերջին 5 տարիներին բուհում անցկացված հասարակական կարծիքի հարցումների արդյունքներն ու դրանց վերլուծությունը: ԵՊՀ ԻՄ-ի վերաբերյալ նոր լույս տեսած գրքի առթիվ նա շնորհավորեց բոլոր  համալսարանականներին, գրքին մաղթեց բարի երթ, որ այն ծառայի իր բուն նպատակին և օգտակար լինի առաջին հերթին այն ընթերցող հանրությանը, որի համար նախատեսված է՝ մասնաճյուղի անձնակազմին, ուսանողներին ու շրջանավարտներին, արտաքին շահակիցներին, ընդհանրապես կրթօջախի գործունեությամբ և «հասարակական կարծիք» երևույթով հետաքրքրվողներին:

Կայացավ «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հասարակական կարծիքի համապատկերում» գրքի շնորհանդեսը

Ելույթ ունեցավ գրքի համահեղինակ, մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը՝ ներկայացնելով գրքի հիմնական նպատակը, առաջադրված խնդիրները, շնորհակալություն հայտնելով գրքի ստեղծման գործում ներդրում ունեցած և աջակցած բոլոր մարդկանց ու ստորաբաժանումներին՝ բուհի ամբողջ անձնակազմին, իր խորհրդական Անուշավան Մակարյանին, ՄԿՈԱ բաժնի բոլոր աշխատակիցներին, ուսանողներին ու շրջանավարտներին, արտաքին շահակիցներին:

Կայացավ «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հասարակական կարծիքի համապատկերում» գրքի շնորհանդեսը

Ընդգծվեց, որ ժամանակի հրամայականն է, որ սոցիոլոգիական հարցումները դառնան օրախնդիր հասարակական կյանքի կառավարման բոլոր ոլորտներում, այդ թվում՝ բուհական համակարգում: Դրանք բուհի կառավարման ու ինքնակառավարման արդյունավետ տարր են դառնում այնքանով, որքանով ղեկավարությունն ու աշխատակազմը կարևորում են դրա դերը՝ խնդիրների  սուբյեկտիվ, բուհի առաջընթացին խոչընդոտող մեկնաբանություններին հակադրելով գիտականորեն հիմնավորված եզրահանգումները: Այդ ամենը քաջ գիտակցելով՝ ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարությունը շատ է կարևորում հարցումների դերը՝ դրանց արդյունքների ճիշտ օգտագործումը համարելով բուհի գործունեության բարելավմանը նպաստող կարևոր միջոց:

Կայացավ «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հասարակական կարծիքի համապատկերում» գրքի շնորհանդեսը

Ապա ելույթ ունեցավ գրքի համահեղինակ, փ.գ.թ., դոցենտ, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, իրավունքի և սոցիոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Էդիկ Կյուրեղյանը՝ նշելով, որ գրքի հեղինակների նպատակը մեկն է՝ բարելավել սովորողների և աշխատակիցների սոցիոլոգիական մշակույթը, դրանով իսկ մեծացնել հասարակական կարծիքի հավաստիությունը և, այդպիսով, մասնաճյուղի ղեկավարությանն օժանդակել կրթօջախի ուսումնակազմակերպչական խնդիրների բացահայտման, դրանց լուծման տարբերակների առաջադրման և մասնագիտական կրթության պատշաճ որակի  ապահովման հարցերում: Պարոն Կյուրեղյանն ընդգծեց, որ ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարությունը, մեծապես կարևորելով կիրառական սոցիոլոգիայի և սոցիալական հոգեբանության դերը բուհի կառավարման գործում, ամենայն պատասխանատվությամբ ու հետևողականությամբ է վերաբերվում հարցումների գործընթացին:

Կայացավ «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հասարակական կարծիքի համապատկերում» գրքի շնորհանդեսը

Աշխատության համահեղինակ, ՄԿՈԱ բաժնի վարիչ, Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Մարիետա Ճաղարյանը, անդրադառնալով գրքի ստեղծման հանգամանքներին, նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ում հատկապես վերջին 5 տարիներին առանձնակի նշանակություն է տրվում մասնաճյուղից, դասախոսական կազմից, բուհում իրականացվող ուսումնառությունից ներքին և արտաքին շահակիցների բավարարվածության հարցում­ներին, որոնց արդյունքները թույլ են տալիս ժամանակին ու պատշաճորեն արձա­գանքել աշխատաշուկայի պա­հանջ­ներին: Տիկին Ճաղարյանը իր երախտագիտությունը հայտնեց մասնաճյուղի տնօրենությանը, որը հարցումների գլխավոր պատվիրատուն է, բոլոր այն աշխատակիցներին, ուսանողներին, արտաքին շահակիցներին, որոնք այս կամ այն կերպ առնչվել են հարցումների հետ, օժանդակել դրանց իրականացմանն ու արդյունքների մշակմանը:

Կայացավ «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հասարակական կարծիքի համապատկերում» գրքի շնորհանդեսը

Շնորհակալական խոսքում հատուկ շեշտվեցին ՄԿՈԱ բաժնի նախկին և ներկայիս անդամների, մասնաճյուղի կրթության որակի ապահովման գործում իրենց ներդրումն ունեցած աշխատակիցների (Ա.Մակարյան, Ա.Մարգարյան, Ա.Ցուցուլյան, Մ.Ճաղարյան, Ա.Խաչատրյան, Ն.Գրիգորյան, Գ.Ավետիսյան, Յու. Բեկնազարյան, Վ.Աղաբաբյան, Լ.Բեգինյան, Է.Կյուրեղյան, Ա.Եգանյան և ուրիշներ) անունները:

Կայացավ «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հասարակական կարծիքի համապատկերում» գրքի շնորհանդեսը

Գրքի վերաբերյալ արժևորման խոսք ասաց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը՝ ընդգծելով գրքի ճանաչողական-գործնական նշանակությունը, արծարծված խնդիրների, հասարակական կարծիքի կարևորությունը բուհական համակարգում: Պարոն Ներսիսյանը շեշտեց, որ նման բնույթի աշխատանքները հանրապետությունում շատ չեն, և այդ իմաստով ԵՊՀ մասնաճյուղն առաջիններից մեկն է: Նա ողջունեց և այն փաստը, որ մասնաճյուղում ձևավորվում է գրքի շնորհանդեսի մշակույթը:

Կայացավ «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հասարակական կարծիքի համապատկերում» գրքի շնորհանդեսը

ԵՊՀ ԻՄ-ի պատվիրակությունը հյուրընկալվեց ֆրանսիական “Le Dauphiné Libéré” թերթի խմբագրությունում

 2018թ. ապրիլի 12-ին  Ֆրանսիա (Վալանս) կատարած այցի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի պատվիրակության անդամները հյուրընկալվեցին “Le Dauphiné Libéré” մարզային թերթի  խմբագրությունում:

Նախ լրագրող Կլարիս Աբբատյուն մեր ուսանողներին ու դասախոսներին ծանոթացրեց խմբագրության ստորաբաժանումներին, նրանց ծավալած գործունեությանը, ապա զրուցեց մեր պատվիրակության անդամների  հետ:

ԵՊՀ ԻՄ-ի պատվիրակությունը հյուրընկալվեց  ֆրանսիական “Le Dauphiné Libéré” թերթի խմբագրությունում

Պատվիրակության ղեկավար Աիդա Մարդանյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար, ներկայացրեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, տարածաշրջանում նրա առաքելության և սահմանամերձ գոտում ռազմավարական նշանակության մասին տեղեկատվություն:

Մասնաճյուղի պատվիրակության անդամները իրենց երախտագիտությունն արտահայտեցին “UGAB” և “CPA” կազմակերպություններին, Վալանսի քաղաքապետարանին՝ նման հնարավորություն իրենց ընձեռելու համար:

ԵՊՀ ԻՄ-ի պատվիրակությունը հյուրընկալվեց  ֆրանսիական “Le Dauphiné Libéré” թերթի խմբագրությունում

Լրագրող Կլարիս Աբբատյուն խոստովանեց, որ իրեն հաճելիորեն զարմացրին իջևանյան պատվիրակության բոլոր անդամների՝ ֆրանսերենի իմացությունն ու հաղորդակցական հմտությունների բարձր մակարդակը, և նա առաջարկեց համագործակցել ու հոդվածներ ուղարկել Հայաստանից:

Մասնաճյուղի պատվիրակությունը՝ ֆրանսիական ռադիոյի ուղիղ եթերում

Ֆրանսիայի Վալանս քաղաքում ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների ու դասախոսների վերապատրաստման դասընթացների երկրորդ շաբաթվա ընթացքում՝ 2018թ. ապրիլի 10-ին (տեղական ժամանակով՝ 9:30-ին) մեր պատվիրակությունը հյուրընկալվեց մարզային “France Bleu Drôme Ardèche” ռադիոընկերությունում:

Ֆրանկ Դոման, ով Վալանսի փոխքաղաքապետն է և միաժամանակ վարում է «Պատրաստենք միասին» հաղորդումը, մեր համալսարանականներին ծանոթացրեց ռադիոյի աշխատանքներին, ապա առաջարկեց ուղիղ եթերում մասնակցել հայկական խոհանոցին նվիրված հաղորդմանը:

10-04-18-1

Մեր պատվիրակության համար մեծ պատիվ ու պատասխանատվություն էր լինել ֆրանսիական ռադիոյի ուղիղ եթերում:

Հաղորդմանը հրավիրված էր նաև Արմինե Իսպիրյանը, ով Վալանսում զբաղվում է հրուշակեղենի արտադրությամբ:

Նախ՝ հաղորդավարը պատվիրակության ղեկավար Աիդա Մարդանյանին խնդրեց ներկայացնել այցի նպատակը:

Ա.Մարդանյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, հակիրճ ներկայացրեց այցի նպատակը, Իջևան-Վալանս քաղաքների բարեկամական կապերի պատմությունը, “Maestsris” համալսարանում իրենց ստացած վառ ու հաճելի տպավորությունների մասին՝ հավելելով, որ ԵՊՀ ԻՄ-ը նույնպես սիրով կընդունի ֆրանսիացի ուսանողների և դասախոսների:

10-04-18-2

«ՖԼԳ» 4-րդ կուրսի ուսանողուհի Անուշ Փաշինյանը ընդհանուր գծերով խոսեց Իջևան քաղաքի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և ուսանողական կյանքի մասին:

Ապա նույն կուրսի ուսանողուհի Մերի Գասպարյանը ներկայացրեց հայկական «Ղափամա» ուտեստի բաղդրատոմսն ու պատմությունը:

Սերինե Մատինյանը («ՖԼԳ» 4-րդ կուրս) ուղիղ եթերում ներկայացրեց քյուֆթայի պատրաստման եղանակը, իսկ Լիլիթ Եգանյանը («ՖԼԳ» 3-րդ կուրս) պատմեց, թե ինչպես են պատրաստում ավելուկը:

Այնուհետև Աշխեն Քարտաշյանը շնորհակալություն հայտնեց Վալանսի “UGAB”-ին (Հայկական բարեգործական ընկերություն) և “CPA”-ին: Նա խոսեց Հայաստանում սեղան պատաստելու մշակույթի մասին:

10-04-18-4

Հաղորդումն անցավ մեր ուսանողների ակտիվ և անկաշկանդ մասնակցությամբ, որին մեծապես նպաստեց նաև հաղորդավարի արհեստավարժ մոտեցումը:

Վերջում Աիդա Մարդանյանը շնորհակալություն հայտնեց այցի կազմակերպմանն աջակցած բոլոր կազմակերպություններին և հույս հայտնեց, որ փոխանակման ծրագիրը կլինի շարունակական, իսկ ուսանողները կդառնան ֆրանսերենի «դեսպանները» Տավուշի մարզում:

Կայացավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդեսը

2018թ. ապրիլի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին:

07-04-2018-1

Ցուցահանդեսին ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր, արվեստի սիրահարներ:

Կայացավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդեսը

Բացման խոսքով հանդես եկավ Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ա.Մարգարյանը, շնորհավորեց գեղեցիկ սեռի ներկայացուցիչների տոնը, նրանց մաղթեց անանց հմայք, կանացի երջանկություն, մայրանալու բերկրանք, գարնանային պայծառ տրամադրություն: Ա.Մարգարյանն ընդգծեց նման միջոցառումների կարևորությունը, նշեց, որ ուսանողներից յուրաքանչյուրի համար պատիվ է իր հարազատ բուհում ցուցադրել իր իսկ ձեռքով ստեղծած աշխատանքը:

Կայացավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդեսը

Ելույթ ունեցավ Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի ասիստենտ, ՀՀ նկարիչների միության անդամ Սերգեյ Հովհաննիսյանը՝ ցուցադրված աշխատանքների վերաբերյալ գնահատանքի և տոնի առթիվ շնորհավորանքի խոսք ասելով:

Կայացավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդեսը

Ցուցադրված գործերի կապակցությամբ իր հիացմունքն արտահայտեց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աիդա Սարհատյանը՝ մասնավորապես նշելով. «Սիրելի՛ ուսանողներ, ձեր աշխատանքների մեջ այնքա՜ն լույս և ջերմություն, այնքա՜ն սեր, մայրական բերկրանք և գարնանային թարմություն կա… Ես մաղթում եմ, որ դուք ստեղծեք այնպիսի գործեր, որոնք կզարդարեն աշխարհի լավագույն թանգարաններն  ու պատկերասրահները…»:  

Կայացավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդեսը  Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդեսում ընդգրկված էին տարբեր ժանրերի ստեղծագործություններ՝ գեղանկար, ապակենկար, ֆլորիստիկա, փայտի փորագրություն, քանդակ և այլն:

Կայացավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդեսը

Ցուցահանդեսը գեղագիտական հաճույք պատճառեց այցելուներին՝ նրանց համակելով գեղեցկության շնչով ու գարնանային խանդավառ տրամադրությամբ:

Կայացավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդեսը