Մասնաճյուղում կայացավ Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում

2017թ. նոյեմբերի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Հայաստանի Հանրապետության և Արցախի հերոս, արցախյան պատերազմի մասնակից, հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը՝ նրա անդամ, ակումբի Տնտեսագիտության ֆակուլտետի համակարգող Սոսե Խաչատրյանի պատասխանատվությամբ:

Մասնաճյուղում կայացավ Մոնթե Մելքոնյանի ծննդյան  60-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում

 

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, «Տավուշ» ռազմահայրենասիրական  ակումբի անդամները, ուսանողներ:

Մասնաճյուղում կայացավ Մոնթե Մելքոնյանի ծննդյան  60-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումՀՀ և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-ամյա հոբելյանը համալսարանականների համար բարեպատեհ առիթ էր ևս մեկ անգամ արժևորելու Մոնթեի խոշոր ավանդը Արցախի ազատագրման գործում, հարգանքի ու երախտիքի տուրք մատուցելու Ազգային հերոսի սուրբ հիշատակին, մատաղ սերնդի հիշողության մեջ վառ պահելու նրա անմահ կերպարը:

Մասնաճյուղում կայացավ Մոնթե Մելքոնյանի ծննդյան  60-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում

Հայրենասիրական միջոցառումը սկսվեց մարտիկի աղոթքով:

Այնուհետև տրվեցին Մոնթե Մելքոնյանի վերաբերյալ կենսագրական փաստեր, կրթությունը, մարտական ուղին, սերը, սպանությունը, ճանաչումը:  

Ջերմ ու անմիջական շնչով ներկայացվեց Մոնթեի ու Սեդայի մեծ, ջինջ ու մաքուր սիրո պատմությունը:

Մասնաճյուղում կայացավ Մոնթե Մելքոնյանի ծննդյան  60-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում

Հնչեցվեցին հերոսի թևավոր մտքերն ու արտահայտությունները, իր մասին մեծանուն գործիչների և հայրենանվեր անձանց խոսքերը:

Միջոցառման ընթացքում արտասանվեց «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամ Սոսե Խաչատրյանի գրած բանաստեղծությունը` նվիրված Մոնթեի հիշատակին.

Մասնաճյուղում կայացավ Մոնթե Մելքոնյանի ծննդյան  60-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում

Արցախ աշխարհում կռիվ է եղել,

Ավեր է եղել, արյուն է թափվել,

Ու կռվի դաշտում ահեղ գոչյունով

Ակա՜ն է պայթել. Մոնթե՜ն է զոհվել:

Ու նրա հոգին, ինչպես վեհ արծիվ,

Ճախրել է ամպեր,  հասել երկնքին,

Երկար տարիներ, ինչպես հրեշտակ,

Պաշտպան է դարձել Հայոց աշխարհին:

Դու մեր սրտում ես, Մոնթե՜ Մելքոնյան,

Կհիշենք մենք քեզ ընդմիշտ, հավիտյան:

Միջոցառման ընթացքում  կատարվեցին ազգային-հայրենասիրական երգեր:

Մասնաճյուղում կայացավ Մոնթե Մելքոնյանի ծննդյան  60-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում

Վերջում ցուցադրվեց Մոնթե Մելքոնյանի մասին փաստավավերագրական ֆիլմ:

Մասնաճյուղում կայացավ Մոնթե Մելքոնյանի ծննդյան  60-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում

 

Գնումների մատակարարման և պահեստավորման բաժինը տեղեկացնում է

 

Գրենական պիտույքներ և գրասենյակային նյութեր

2017թ. նոյեմբերի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հրավիրվեց նիստ, որտեղ ամփոփվեցին «Գրենական պիտույքներ և գրասենյակային նյութեր»-ի գնման մրցույթի արդյունքները:

Ըստ  «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի 2017թ. գնումների պլանի՝ նախատեսվել էր ձեռք բերել «Գրենական պիտույքներ և գրասենյակային նյութեր» ապրանքատեսակը՝ ԵՊՀ ԻՄ ԳՀԱՊՁԸ 17/80 ծածկագրով շրջանակային համաձայնագիր կնքելու միջոցով:

Այդ նպատակով ԵՊՀ-ի կողմից հրավերներ էին ուղարկվել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ «Գնումների աջակցման կենտրոն»-ի հետ շրջանակային համաձայնագրեր կնքած «Գրենական պիտույքներ և գրասենյակային նյութեր»-ի 4 մատակարարների:

Նշված ընթացակարգին մասնակցելու հայտ էին ներկայացրել 4 ընկերություններ, որոնցից գնման ենթակա չափաբաժիններով հաղթող ճանաչվեցին «Սմարթլայն» ՍՊԸ-ն, «Հայկանուշ Մելքումյան» ԱՁ-ն և «Արման Ասմանգուլյան» ԱՁ-ն:

 

Գնումների մատակարարման և պահեստավորման

բաժնի վարիչ    Ս. Սարգսյան

Մեր դասախոսը մասնակցեց «Գիտենալու իրավունք» կոնֆերանսին

2017թ. նոյեմբերի 21-22-ին «Գիտենալու իրավունք» ծրագրի շրջանակներում ԵՊՀ-ում կայացավ ՀՀ ինտեգրացիոն գործընթացներին և սպասվող հեռանկարներին նվիրված կոնֆերանսը, որը կազմակերպվել էր «Ուրբան» և “Friedrich Ebert Stiftung” հիմնադրամների կողմից:

Մեր դասախոսը մասնակցեց «Գիտենալու իրավունք» կոնֆերանսին

Կոնֆերանսին մասնակցում էին ՀՀ մարզային բուհերի ուսանողներ և երիտասարդ դասախոսներ՝ Շիրակի պետական մանկավարժական համալսարանից, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից, Գորիսի պետական համալսարանից:

Մեր դասախոսը մասնակցեց «Գիտենալու իրավունք» կոնֆերանսին

ԵՊՀ ԻՄ-ից համաժողովին մասնակցեց Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Արփինե Եգանյանը՝ ներկայացնելով «ԵԱՏՄ ինտեգրման ազդեցությունը ՀՀ սոցիալ-տնտեսական բնութագրիչների վրա» թեմայով զեկուցում:

Մեր դասախոսը մասնակցեց «Գիտենալու իրավունք» կոնֆերանսին

«Գիտենալու իրավունք» ծրագիրը բաղկացած էր երեք փուլից:

Առաջին փուլում  ծրագրի ներկայացուցիչներն այցելել էին մարզեր, ներկայացրել ծրագիրը բուհերում (այդ թվում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում) և հետաքրքրված անձանց հրավիրել մասնակցելու ծրագրի երկրորդ փուլին՝ ամառային դպրոցին:

Երրորդ փուլում  նախատեսված էր ԵՊՀ-ում անցկացնել  կոնֆերանս, որի ընթացքում մասնակիցները, ամառային դպրոցի դասախոսներից ստանալով  խորհրդատվական աջակցություն,  ներկայացրին դպրոցում քննարկված և  իրենց հետաքրքրող թեմաներով գիտական զեկուցումներ:

Կոնֆերանսի կազմակերպիչները մասնակիցներին ներկայացրին ծրագրի նպատակներն ու խնդիրները, ընդհանուր գծերով անդրադարձան ՀՀ քաղաքական ու տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին, հարցին առնչվող հիմնական դիտարկումներին, Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրին:

Այնուհետև կոնֆերանսի մասնակիցները  ներկայացրին ՀՀ հարևան երկրների, Եվրամիության և ԵԱՏՄ հետ համագործացության պատմությունը, նախատեսվող և կորսված տնտեսական և քաղաքական հնարավորությունները, Արևելքի և Արևմուտքի  քաղաքատնտեսական և մշակութային արժեքները, օտարերկյա ԶԼՄ-ների քարոզչության դեմ պայքարի ուղղությունները, ՀՀ տնտեսական զարգացման հեռանկարները:

Մեր դասախոսը մասնակցեց «Գիտենալու իրավունք» կոնֆերանսին

Երկօրյա կոնֆերանսի ընթացքում տեղի ունեցան ակտիվ քննարկումներ,  բանավեճեր, որոնց ընթացքում հնչած հետաքրքիր կարծիքները հիմք տվեցին նոր տեսակետների ձևավորման համար:

Վերջում ծրագրի կազմակերպիչները մասնակիցներին հանձնեցին հավաստագրեր՝ ակնկալելով իրենց կողմից կազմակերպվելիք մարզային ծրագրերին նրանց ակտիվ մասնակցությունը:

Մեր դասախոսը մասնակցեց «Գիտենալու իրավունք» կոնֆերանսին

Կայացավ ՀՀ ազգային արժույթի թողարկման 24-ամյակին նվիրված միջոցառումը

2017թ. նոյեմբերի 22-ին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ ՀՀ ազգային արժույթի թողարկման 24-ամյակին՝ դրամի պատմությանը, բանկային աշխատողի օրվան նվիրված միջոցառում, որը նախաձեռնել և կազմակերպել էր ֆակուլտետի ուսանողական խորհուրդը՝ ի դեմս ֆակուլտետային խորհրդի նախագահ Հասմիկ Քարտաշյանի և օգնական Արփինե Վերանյանի:

Կայացավ ՀՀ ազգային արժույթի թողարկման 24-ամյակին նվիրված միջոցառումը

Միջոցառմանը մասնակցում էին «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողներ:

Մասնակիցները ներկայացրին հայկական դրամի պատմությունը, ինչպես նաև նրա կարևորությունը երկրի տնտեսության զարգացման գործում։

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց հոլովակ, որում ներկայացվում էր դրամի ստեղծման գործընթացը։

Կայացավ ՀՀ ազգային արժույթի թողարկման 24-ամյակին նվիրված միջոցառումը

Ցուցադրվեցին նաև ներդրումային դրամներ և հուշադրամներ։

Կայացավ ՀՀ ազգային արժույթի թողարկման 24-ամյակին նվիրված միջոցառումըՆերկայացվեցին այն արտասահմանյան դրամահատարանները, որոնց հետ համագործակցում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:

«ՏՏ» մասնագիտության III կուրսի ուսանողների այցը ՀՀ կենտրոնական բանկ

2017թ. նոյեմբերի 20-ին ԵՊՀ ԻՄ-ի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության III կուրսի ուսանողները՝ նույն ամբիոնի դասախոսներ Ա.Շիրխանյանի և Գ.Մինասյանի գլխավորությամբ ճանաչողական այց կատարեցին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն:

«ՏՏ» մասնագիտության III կուրսի ուսանողների այցը ՀՀ կենտրոնական բանկ

Նախ՝ կենտրոնում ուսանողները հանդիպեցին ԿԲ-ի տնտեսական  հետազոտությունների վարչության պետ Արմեն Նուրբեկյանին, ով ուսանողներին ներկայացրեց ՀՀ ֆինանսական համակարգում ՀՀ կենտրոնական բանկի դերը, գործառույթները, կարևորեց գների կայունացման խնդիրը, որը պետության մակրոտնտեսական կայունացման և տնտեսական աճի հիմքն է:

Անդրադառնալով Կենտրոնի վիճակագրական վարչության խնդիրներին և իրականացվող գործառույթներին՝ Ա.Նուրբեկյանը ընդգծեց վիճակագրության կարևորությունը դրամավարկային քաղաքականության իրականացման հարցում:

«ՏՏ» մասնագիտության III կուրսի ուսանողների այցը ՀՀ կենտրոնական բանկ

Ուսանողներն այցելեցին ԿԲ-ի դրամագիտական  թանգարան, որտեղ համակարգող-էքսկուրսավար Շուշաննա Սարատիկյանը նրանց ներկայացրեց դրամի պատմությունը,  թանգարանում առկա դրամագիտական նմուշների ընդարձակ և հարուստ հավաքածուն՝ ընդգծելով  դրանց պատմամշակութային արժեքը,   ԿԲ-ի՝ տարբեր միջազգային մրցույթներում շահած  մրցանակները:

Ճանաչողական այցի ընթացքում մեր ուսանողներն իմացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ամրապնդեցին իրենց գիտելիքները: