Ուսանողական խորհուրդը ներկայացրեց 2017-2018 ուստարվա I կիսամյակի իր աշխատանքային պլանը

 2017թ. սեպտեմբերի 15-ին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում, որին հրավիրված էր մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը:

Ուսանողական խորհուրդը ներկայացրեց  2017-2018 ուստարվա I կիսամյակի իր աշխատանքային պլանը

Հանդիպման ընթացքում Ուսանողական խորհուրդն ըստ ֆակուլտետների ներկայացրեց 2017-2018 ուստարվա I կիսամյակի իր աշխատանքային պլանը:

Նախ ներկայացվեց Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի աշխատանքային պլանը (ֆակուլտետի ՈՒԽի նախագահ՝ Հ. Քարտաշյան)՝ հետևյալ ռազմավարական խնդիրներով ու գործողություններով.

1.Պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները.

1.1. առաջին կուրսեցիների հետ հանդիպում, ծանոթացում ՈՒԽ-ի կազմին և գործառույթներին,

1.2. դասընթաց ուսանողների իրավունքների և պարտականությունների մասին:

2.Կրթական կարիքների վերհանում.

2.1. ավագների հետ հարցաշարերի քննարկում,

2.2. հանդիպումներ ֆակուլտետում ուսանողների հետ:

3.Մասնակցություն գիտական խորհրդի նիստերին.

3.1. ֆակուլտետի գիտական խորհրդի ուսանող անդամի ընտրություն:

4.Ուսանողների բազմակողմանի զարգացում.

4.1. «Հաջողակ լինելու արվեստը» թեմայով քննարկում,

4.2. «Մաթեմատիկայի կիրառումը տնտեսագիտության մեջ» թեմայով բաց դաս,

4.3. «Ինչպե՞ս ճիշտ կազմել բիզնես ծրագիր» ուսուցողական դասընթաց,

4.4.  «Զբոսաշրջության զարգացման հնարավորությունները Տավուշի մարզում» թեմայով քննարկում ուսանողների միջև:

Ապա ներկայացվեց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ՈՒԽ-ի աշխատանքային պլանը (ֆակուլտետի ՈՒԽի նախագահ՝ Զ. Վարտանյան), որն ընդգրկում էր հետևյալ  ռազմավարական խնդիրներն ու գործողությունները.

Ուսանողական խորհուրդը ներկայացրեց  2017-2018 ուստարվա I կիսամյակի իր աշխատանքային պլանը

1.Պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները.

 1.1.  առաջին կուրսեցիների հետ հանդիպում, ծանոթացում ՈՒԽ-ի կազմին և գործառույթներին,

1.2. դասընթաց ուսանողների իրավունքների և պարտականությունների մասին:

2.Կրթական կարիքների վերհանում.

2.1. ավագների հետ հարցաշարերի քննարկում,

2.2. հանդիպումներ ֆակուլտետում ուսանողների հետ,

3.Մասնակցություն գիտական խորհրդի նիստերին.

3.1. ֆակուլտետի գիտական խորհրդի ուսանող անդամի ընտրություն:

4.Ուսանողների բազմակողմանի զարգացում.

4.1.Անգլերեն լեզվի ուսուցման խմբակ,

4.2.Լեզուների միջազգային օր,

4.3.«Ուսումնառություն առանց սթրեսի» թեմայով քննարկում «Հոգեբանություն» մասնագիտության ուսանողների հետ,

4.4.«Խոսքի մատուցման վարպետություն» թեմայով բաց դաս,

4.5.մասնագիտական ֆիլմերի դիտումներ, քննարկումներ,

4.6. «Օտարամուտ բառերի գործածությունը մեր խոսքում» թեմայով բանավեճ:

Այնուհետև Բնական գիտությունների ֆակուլտետի ՈՒԽի նախագահ Ա. Վարդանյանը ներկայացրեց իրենց աշխատանքային պլանը.

1.Պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները.

 1.1.  առաջին կուրսեցիների հետ հանդիպում, ծանոթացում ՈՒԽ-ի կազմին և գործառույթներին,

1.2. դասընթաց ուսանողների իրավունքների և պարտականությունների մասին:

2.Կրթական կարիքների վերհանում.

2.1. ավագների հետ հարցաշարերի քննարկում,

2.2. հանդիպումներ ֆակուլտետում ուսանողների հետ,

3.Մասնակցություն գիտական խորհրդի նիստերին.

3.1. ֆակուլտետի գիտական խորհրդի ուսանող անդամի ընտրություն:

4.Ուսանողների բազմակողմանի զարգացում.

4.1. ՀՀ անկախության տոնին նվիրված ֆակուլտետային միջոցառում,

4.2. «Սթիվ Ջոբսի հաջողության ուղին» կինոդիտում, քննարկում,

4.3.  Մարկ Ցուկեմբերգի մասին կինոդիտում, քննարկում,

4.4.  «Ծրագրավորումը հասանելի է բոլորին» ուսուցողական դաս,

4.5. Ամանորյա ֆակուլտետային միջոցառում:

Ուսանողական խորհուրդը ներկայացրեց  2017-2018 ուստարվա I կիսամյակի իր աշխատանքային պլանը

Կիրառական արվեստի ֆակուլտետի ՈՒԽ-ի նախագահ Ա.Ալեքսանյանն էլ ներկայացրեց իրենց  աշխատանքային պլանը.  

1.Պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները.

 1.1.  առաջին կուրսեցիների հետ հանդիպում, ծանոթացում ՈՒԽ-ի կազմին և գործառույթներին,

1.2. դասընթաց ուսանողների իրավունքների և պարտականությունների մասին:

2.Կրթական կարիքների վերհանում.

2.1. ավագների հետ հարցաշարերի քննարկում,

2.2. հանդիպումներ ֆակուլտետում ուսանողների հետ,

3.Մասնակցություն գիտական խորհրդի նիստերին.

3.1. ֆակուլտետի գիտական խորհրդի ուսանող անդամի ընտրություն:

4.Ուսանողների բազմակողմանի զարգացում.

4.1. Հոգեբանական նկարագրի կազմում արվեստի սիրելի գործերի միջոցով. զրույց «Հոգեբանություն» մասնագիտության ուսանողների հետ,

4.2. «Код Да Винчи» վերլուծաբանների տեսակետների ներկայացում, քննարկում,

4.3. «Մեր ազգային մշակույթը» թեմատիկ ինտելեկտուալ խաղ,

4.4. Այց պատկերասրահ:

Հանդիպման վերջում ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, Ուսանողական խորհրդին մաղթեց անսպառ եռանդ, նպատակասլացություն, նախատեսված ծրագրերի հաջող իրականացում, ուսանողներին կոչ արեց լինել նախաձեռնող, ակտիվորեն մասնակցել այդ ծրագրերին:

Մասնաճյուղի գրադարանին նվիրաբերվեցին գրքեր

Մասնաճյուղի գրադարանին նվիրաբերվեցին գրքեր

2017-2018 ուստարվա սկզբին «Միաբան» միության կողմից ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին նվիրաբերվեցին հետևյալ գրքերը.

  1. Սիլվա Կապուտիկյան, Իմ կածանը աշխարհի ճանապարհներին, Երևան, «Գիտություն» հրատ., 2002, 626 էջ:
  2. Մելքոնյան Էդ., Հայ գաղթականության տերմինների պատմությունից, Երևան, «Կոլլաժ» հրատ., 2017, 188 էջ:
  3. Անդրանիկյան Ա., Վերնամուտ, Երևան, «ՎՄՎ պրինտ», 2015, 204 էջ:
  4. Պարսից պոեզիայի ընտրանի, Երևան, «Մուղնի» հրատ., 2004, 128 էջ:
  5. Ազնաւորեան Զարեհ Արք., Հաւատամք ի մեկնութիւն, Երևան, հեղ. հրատ., 2016, 636 էջ:
  6. Խառատյան Հ., Արժանավոր դիլիջանցիներ, մաս 4-րդ, Երևան, «Մեկնարկ» հրատ., 2017, 102 էջ:
  7. Դարեան Արմէն, Նամակներ, Երևան, 2010, 300 էջ:
  8. Հարությունյան Վ., Լևոն Զավեն Սյուրմելյանի կյանքն ու գրական-հասարակական գործունեությունը, Երևան, 2015, 192 էջ:
  9. Իշխանյան Վ., Ռուսուլմանի նոթեր, Երևան, 2017, 292 էջ:
  10. Անցյալը չի լռում/ կազմ.` Գագիկ Վարդանյանի, Երևան, «Ասողիկ» հրատ., 2016, 390 էջ:
  11. Հովսեփյան Ն., Նոյյան աղավնու վերադարձը, Երևան, «Էդիթ-պրինտ» հրատ., 2014, 192 էջ:
  12. Դանիէլեան Ժ., Բանասիրութեան բաւիղներուն մէջ, Երեւան, «Մուղնի» հրատ., 2011, 632 էջ:
  13. Ահարոնյան Ն., Նալբանդյան Շ., Ճշմարտության նախադուռ, Երևան, հեղ. հրատ., 2017, 268 էջ:
  14. Ավագյան Ռ., Հանուն օրինականության, Երևան, «Գիտություն» հրատ., 2002, 560 էջ:
    Մասնաճյուղի գրադարանին նվիրաբերվեցին գրքեր
  15. Հուշամատեան Ապու Տապիի Հայկական Մշակութային նկերակցութեան (1990-2010), Երևան, «Մուղնի» հրատ., 2014, 212 էջ:
  16. Նագգաշեան Հայկ, Բերքահաւաք/ Յուշեր և պատմվածքներ, Երևան, «Զանգակ-97» հրատ., 2001, 256 էջ:
  17. Սյուրմելյանը և Հայաստանը/ Կազմ. Ս.Գալստյան, Երևան, «ՎՄՎ-պրինտ», 2016, 132 էջ +16 ներդիր:
  18. Միքայելյան Փ., Արև, Արև, Երևան, հեղ. հրատ., 2017, 88 էջ:
  19. Թէոդիկ, Տիպ ու Տառ, Նմանահակություն, Երևան, «Նաիրի» հրատ., 2012, 264 էջ:
  20. Պետրոսյան Վ., Հայկական հարց, հատոր 2, Երևան, հեղ. հրատ., 2016, 736 էջ:
  21. Պետրոսյան Վ., Հայկական հարց, հատոր 3, Երևան, հեղ. հրատ., 2016, 704 էջ:
  22. Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ, համար 1, Երևան, «Զանգակ-97», 2016, 184 էջ:
  23. Ահարոնյան Ն., Նալբանդյան Շ., Սեր և խաղաղություն աշխարհին, Երևան, հեղ. հրատ., 2017, 136 էջ:
  24. Կիւզելեան Ասատուր, Համոյ եւ ֆատիլէ, Երևան, «ՎՄՎ-պրինտ», 2016, 208  էջ:
  25. Терян Анжела, Древние письменные источники народов Европы о своей прородине – Армении и армянах, Ереван, 2016, 144 с.
  26. Саркисян Ас., Вам меня не забыть, Ереван, 2009, 120 c.
  27. Тоноян Н., Авакян Р., Доведение до самоубийства как состав деяния, Ереван, НАН РА, 2010, 324 с.
  28. Цагикян С., Гаспарян З., Оперативно-позыскная деятельность: учебно-методический комплекс, Ереван, “Мугни”, 2017, 312 с.

Կայացան Կիրառական արվեստի, Հումանիտար և Բնական գիտությունների ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպումները

2017թ. սեպտեմբերի 14-20-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը հանդիպումներ ունեցավ Կիրառական արվեստի, Հումանիտար և Բնական գիտությունների ֆակուլտետների ուսանողների հետ:

Սեպտեմբերի 14-ին կայացավ Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողության հետ հանդիպումը, սեպտեմբերի 19-ին՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի, սեպտեմբերի 20-ին՝ Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողների հետ:

Կայացան Կիրառական արվեստի, Հումանիտար և Բնական գիտությունների ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպումները

Բոլոր հանդիպումներին մասնակցում էին ֆակուլտետների դեկանները,  վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմերի ներկայացուցիչները՝ մասնավորապես ամբիոնների վարիչները, մասնագիտություննների կրթական ծրագրերի պատասխանատուները, ուսումնական խորհրդատուները:    

 

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացին, դասավանդման և ուսումնառության առավել արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Կայացան Կիրառական արվեստի, Հումանիտար և Բնական գիտությունների ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպումները

Տնօրենը առաջին կուրսեցիներին ներկայացրեց մասնաճյուղի տրամադրած ռեսուրսները (տեխնիկական միջոցներով կահավորված լսարաններ, մասնագիտական գրականություն, ընթերցասրահ, բուժկետի ծառայություններ, անվտանգության ապահովման համակարգ, սննդի և հանգստի պայմաններ և այլն), կառուցվածքային ստորաբաժանումները (Տնօրենություն, Ուսումնամեթոդական վարչություն, Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժին, Հաշվապահություն, Գրադարան, Էլեկտրոնային կայք և այլն):

Կայացան Կիրառական արվեստի, Հումանիտար և Բնական գիտությունների ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպումները

Հատուկ ուշադրություն դարձվեց ուսումնական  խորհրդատուի (կուրատոր/կուրսղեկ), Օրինականության պահպանման և ուսանողների իրավունքների պաշտպանման հանձնաժողովի, Ուսանողական խորհրդի գործառույթներին, թե մասնավորապես ինչ հարցերով կարող են նրանց դիմել ուսանողները:

Տնօրենը ուսանողներին և հատկապես նորաթուխ համալսարանականներին կոչ արեց ակտիվորեն ներգրավվել ուսանողական նախաձեռնություններում, ուսումնագիտական միջոցառումներում, մասնակցել բանավեճերի, ինտելեկտուալ խաղերի, կրթաթոշակային ու դրամաշնորհային ծրագրերի, ապրել ուսանողական լիարժեք կյանքով:

Կայացան Կիրառական արվեստի, Հումանիտար և Բնական գիտությունների ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպումները

Կրթաթոշակներ տրվեցին «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներին

2017թ. սեպտեմբերի 14-ին  «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպության կողմից կրթաթոշակ փոխանցվեց ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության մի քանի ուսանողուհիների՝ Անի Ամիրաղյանին, Անի Չոբանյանին, Վարդուհի Առաքելյանին (IV կուրս) և Սյուզաննա Պետրոսյանին (2017թ. շրջանավարտ):

Կրթաթոշակներ տրվեցին «Ֆրանսերեն լեզու և գրականություն»  մասնագիտության ուսանողներին

Դեռևս 2012թ. սեպտեմբերի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցած հանդիպման ընթացքում «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպության ներկայացուցիչներ Պոլետ Կուտանտը (ծագումով հայ) և Բեռնար Կուտանտը ներկայացրել էին կրթության ոլորտին վերաբերող ծրագիր, որը հավանության էր արժանացել տնօրեն Ս.Առաքելյանի կողմից` որպես ֆրանս-հայկական բարեկամությունն ամրապնդող կարևոր ձեռնարկում:

Ծրագիրը ներառում էր մի շարք դրույթներ` ուսանողների վերապատրաստում, վճարների փոխանցում, դպրոց-համալսարան կապի ամրապնդում, դասընթացների ու դասալսումների կազմակերպում, համապատասխան գրականության տրամադրում և այլն:

Կրթաթոշակներ տրվեցին «Ֆրանսերեն լեզու և գրականություն»  մասնագիտության ուսանողներին

2012-2013 ուստարում «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպությունը կրթաթոշակ է տրամադրել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 10 ուսանողների, 2014թ.` 13 ուսանողների, 2015թ. 100-ական եվրո կրթաթոշակ  է հատկացրել «ՖԼԳ» մասնագիտության 9 (3-րդ կուրսի 3 և 2-րդ կուրսի 6) ուսանողների, 100 եվրո «Սերվիս» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներին՝ որևէ մշակութային կոթող տուրիստական այց կատարելու նպատակով, 300 եվրո Օտար լեզուների ամբիոնին՝ «ՖԼԳ» մասնագիտության ուսանողների հետ միջոցառումներ կազմակերպելու նպատակով, 2016թ. տրամադրել է կրթաթոշակ չորրորդ կուրսի ուսանողներին և  դրամական պարգևներ նույն մասնագիտության՝ անվճար հիմունքներով սովորող II-IV կուրսի 5 ուսանողուհիների:

Ծրագրի շրջանակներում կրթաթոշակ ստացած ուսանողները պարբերաբար այցելում են սահմանամերձ գյուղեր և Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոն, աջակցում ֆրանսերեն լեզվի ուսուցման կազմակերպմանը:

Կրթաթոշակներ տրվեցին «Ֆրանսերեն լեզու և գրականություն»  մասնագիտության ուսանողներին

 

 

 

Ուսանողական խորհուրդը նորեկների կողքին

2017-2018 ուստարվա սկզբին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդն ըստ ֆակուլտետների հանդիպումներ ունեցավ առաջին կուրսեցիների հետ:

Ուսանողական խորհուրդը նորեկների կողքին

Հանդիպումների նպատակն էր նորաթուխ համալսարանականներին ներկայացնել բուհի ուսանողական առօրյան, կառույցները, Ուսանողական խորհրդի նպատակները, խնդիրները, գործառույթները:

Ուսանողական խորհուրդը նորեկների կողքին

ՈՒԽ-ի նախագահության անդամները և ակտիվիստ ուսանողները հանդիպումների ընթացքում առաջին կուրսեցիներին հանգամանորեն ներկայացրին կառույցի առջև դրված նպատակները, որոնք են՝

  • Պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները,
  • Իրազեկել  ուսանողներին իրենց իրավունքների ու պարտականությունների մասին,
  • Բարձրաձայնել ուսանողների խնդիրները, մշակել դրանց լուծման ուղիներ,
  • Ապահովել ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը,
  • Մասնակցել ուսումնական գործընթացի կազմակերպմանը և ուսուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,
  • միավորել համալսարանի ուսանողական կազմակերպությունների, ակումբների և միությունների ջանքերը՝ ստեղծելով ուսանողական ջերմ միջավայր,
  • Աջակցել ուսանողների սոցիալական վիճակի բարելավմանը,
  • Կազմակերպել ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը,
  • Նպաստել ուսանողների գիտական, կրթական, հոգևոր, ստեղծագործական և ֆիզիկական զարգացմանը,
  • Մասնակցել համալսարանի տարածքում ներքին կարգապահության պահպանմանը:

Ուսանողական խորհուրդը նորեկների կողքին

Մատնանշվեցին այն հնարավորությունները, որ տալիս է կառույցն ուսանողին.

  • Նոր ընկերներ,
  • Ինքնադրսևորվելու հնարավորություն,
  • Թիմային աշխատանքներում ընդգրկվելու հմտություն,
  • Բազմակողմանի զարգացում,
  • Ինքնավստահություն,
  • Ապագայի հեռանկարներ,
  • իրազեկված լինելու հնարավորություն,
  • Պաշտոնական և ընկերական բարեկիրթ հարաբերություններ կառուցելու հմտություններ,
  • Առաջնորդ դառնալու փորձ:

 

Ուսանողական խորհուրդը նորեկների կողքին

Հանդիպումների վերջում ուսանողներն ինքնուրույն ձևավորեցին և ներկայացրին իրենց երազած ուսանողի կերպարը, որն օժտված էր հետևյալ հատկանիշներով.

  • Օրինակելի (առաջադիմությամբ, կարգապահությամբ…),
  • Իրենց խնդիրներով հետաքրքրված,
  • Զարգացած,
  • Ուսանողական նախաձեռնություններում ակտիվ,
  • Նպատակասլաց,
  • Նորարար,
  • Միմյանց աջակցող, ինչպես մեկ ընտանիքի անդամները:

Ուսանողական խորհուրդը նորեկների կողքին

Հանդիպումներն անցան հաճելի և անմիջական  մթնոլորտում, վստահություն ներշնչեցին, որ տարին կլինի ուսանողական: