«Հաշվապահական հաշվառում» դասընթացի շրջանակներում գործնական դաս անցկացվեց Անձակազմի կառավարման և Հաշվապահության բաժիններում

2017թ. ապրիլի 14-ին ԵՊՀ ԻՄ-ի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները՝ Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Գ.Ավետիսյանի ղեկավարությամբ, «Հաշվապահական հաշվառում» դասընթացի գործնական դասերից մեկն անցկացրին ԵՊՀ ԻՄ-ի անձակազմի կառավարման և հաշվապահության բաժիններում:

«Հաշվապահական հաշվառում» դասընթացի շրջանակներում գործնական դաս անցկացվեց Անձակազմի կառավարման և Հաշվապահության բաժիններում

Մասնաճյուղում արդեն ավանդույթ է դարձել տարբեր դասընթացներից որոշ  գործնական դասեր իրականացնելը համապատասխան ստորաբաժանումներում:

Նախ՝ Անձակազմի կառավարման բաժնում ուսանողներին ներկայացվեցին բաժնի գործառույթները,  գործավարությունը, աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածները, որոնցով կարգավորվում են աշխատանքային հարաբերությունները, աշխատանքի ընդունման,  ազատման,  աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացները:  

«Հաշվապահական հաշվառում» դասընթացի շրջանակներում գործնական դաս անցկացվեց Անձակազմի կառավարման և Հաշվապահության բաժիններում

Քննարկվեցին մասնավոր դեպքեր, տրվեցին իրավաբանական մեկնաբանություններ: Ներկայացվեցին հնարավոր բոլոր իրավիճակները, որոնք կարող են առաջանալ գործատուի և  աշխատակիցների միջև:  Շեշտվեց, որ յուրաքանչյուր աշխատողի համար կազմվում են անհատական գործեր:

Գործնական դասը շատ հետաքրքիր անցավ նաև Հաշվապահության բաժնում, որտեղ ամբողջական  տեղեկատվություն տրվեց ՀԾ-6 համակարգի և նրա հնարավորությունների մասին: Ուսանողներին տրամադրվեցին հաշվապահական փաստաթղթեր, մեկնաբանվեցին պաշարների պահեստային և հաշվապահական հաշվառման առանձնահատկությունները,   աշխատավարձի հաշվման, պահումների կատարման, վճարման մեխանիզմները:

«Հաշվապահական հաշվառում» դասընթացի շրջանակներում գործնական դաս անցկացվեց Անձակազմի կառավարման և Հաշվապահության բաժիններում

Ուսանողներն ինքնուրույն կատարեցին հաշվարկներ, գործարքների համար տվեցին հաշվապահական թղթակցություներ: Մասնագետներին ուղղելով իրենց հետաքրքրող հարցերը՝ նրանք ստացան  սպառիչ պատասխաններ:

«Հաշվապահական հաշվառում» դասընթացի շրջանակներում գործնական դաս անցկացվեց Անձակազմի կառավարման և Հաշվապահության բաժիններում

Մասնաճյուղի ստորաբաժանումներում անցկացված գործնական դասը նպաստեց ուսանողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների ամրապնդմանը:

Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում

2017թ. ապրիլի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի կողմից:

Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում

Այն նպատակ ուներ ամրապնդելու ֆրանսերեն լեզուն այն կրողների շրջանակներում, ևս մեկ անգամ ընդգծելու նրա կարևորությունը` որպես մշակութային, սիրո, քաղաքակրթության լեզու:

Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում

Միջոցառմանը մասնակցող «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները հանդես եկան ֆրանսիացի դասական գրողների (Paul Verlaine, Jacques, Prevert և ուրիշներ) բանաստեղծություններով, երգերով (“Kids United – On Écrit sur les Murs”, “Bonjour” և այլն), հնչեցրին Ֆրանսիայի ազգային օրհներգը (“Marseillaise”), Ֆրանկոֆոնիայի հիմնը (“Hymne de la francophonie”):

Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում

Շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացվեց Ֆրակոֆոնիայի պատմությունը, ցուցադրվեց փոքրիկ ֆիլմ, որը պատմում էր ֆրանսախոս երկրների մշակույթի ու ժողովրդի մասին:

Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում

Եզրափակիչ ելույթով հանդես եկավ Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Ա.Մարդանյանը՝ իր խոսքում ընդգծելով, որ Հայաստանը՝ որպես ֆրանկոֆոն երկիր, պիտի լինի ոչ միայն այդ լեզվի կրողը, այլև նպաստի նրա տարածմանը:

Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում

 

 

Կայացավ «Ուսանողական կառույցների դերն ու նշանակությունը բուհում» թեմայով քննարկում

2017թ. ապրիլի 13-ին ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ «Ուսանողական կառույցների դերն ու նշանակությունը բուհում» թեմայով քննարկում, որը կազմակերպել էր Ուսանողական խորհուրդը:

Կայացավ «Ուսանողական կառույցների դերն ու նշանակությունը բուհում»  թեմայով քննարկում

Քննարկումը նպատակ ուներ վերհանելու ուսանողական կառույցների դերը, հիմնախնդիրները և մշակելու դրանց լուծման ուղիներ:

Նախ մասնակիցներին տրվեցին անանուն հարցման թերթիկներ` պարզելու, թե որքանով են նրանք ծանոթ կառույցների գործունեությանը:

Կայացավ «Ուսանողական կառույցների դերն ու նշանակությունը բուհում»  թեմայով քննարկում

Հարցաթերթը բովանդակում էր այսպիսի հարցեր.

  • Ո՞րն է ուսանողական կառույցների դերը:
  • Որքանո՞վ են ծանոթ ՈՒԽ-ի աշխատանքներին, գործունեությանն ու նպատակներին:
  • Ընդգրկվա՞ծ են արդյոք ուսանողական կառույցների աշխատանքներում, եթե ոչ, ապա ինչո՞ւ:
  • Ի՞նչը կարող է ուսանողին մոտիվացնել, որ մասնակցի ուսանողական նախաձեռնություններին ու ծրագրերին:
  • Աշխատանքային ի՞նչ սկզբունքներ կառաջարկեն:

Այնուհետև անցկացվեց բանավոր քննարկում, որին ակտիվորեն մասնակցեցին թե՛ առկա և թե՛ հեռակա ուսուցման համակարգերի ուսանողները:  

Առանձնացվեցին մի քանի խնդիրներ, առաջարկվեցին դրանք լուծելու տարբերակներ:

Կայացավ «Ուսանողական կառույցների դերն ու նշանակությունը բուհում»  թեմայով քննարկում

Հատկանշական է, օրինակ, հեռակա ուսուցմամբ ուսանողների ներգրավվածության խնդիրը, որը լուծելու համար առաջարկվեց ստեղծել առցանց խումբ՝ հեռակա ուսուցման համակարգի ուսանողների և ՈՒԽ-ի ակտիվ ներկայացուցիչների անդամակցությամբ: Այն հնարավորություն կտա առկա ուսուցմամբ ուսանողներին հեշտորեն հաղորդակցվելու հեռակա ուսուցման համակարգի ուսանողների հետ, նրանց իրազեկելու և ընդգրկելու ուսանողական նախաձեռնություններում:

Կայացավ «Ուսանողական կառույցների դերն ու նշանակությունը բուհում»  թեմայով քննարկում

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ բադմինթոնի բաց առաջնություն

2017թ. ապրիլի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ բադմինթոնի բաց առաջնություն, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի, Իջևանի մարզադպրոցի տարբեր տարիքային խմբերի սաներ:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ բադմինթոնի բաց առաջնություն

Բադմինթոնի առաջնությունն անցկացվեց փոքրիկների  տարիքային (7-12) խմբում շրջանաձև կարգով, 14-ից բարձր տարիքային խմբում՝ օլիմպիական կարգով:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ բադմինթոնի բաց առաջնություն

Փոքրիկների խմբում աղջիկներից առաջին տեղը գրավեց Ռուզաննա Սարուխանյանը (թիվ 1 հիմնական դպրոց), երկրորդ տեղը գրավեց Սիրամարգ Մատինյանը (թիվ 5 հիմնական դպրոց), երրորդ տեղը զբաղեցրեց Լիլիթ Բրուտյանը (թիվ 4 հիմնական դպրոց):

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ բադմինթոնի բաց առաջնություն

Տղաներից մրցանակային տեղեր գրավեցին Արշավիր Թադևոսյանը (թիվ 1 հիմնական դպրոց), Վալերի Չապուխյանը (թիվ 3 հիմնական դպրոց) և Դավիթ Բալինյանը (թիվ 1 հիմնական դպրոց):

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ բադմինթոնի բաց առաջնություն

14-ից բարձր տարիքային խմբում աղջիկներից հաղթեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Էմիլիա Փայտյանը:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ բադմինթոնի բաց առաջնություն

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին թիվ 1 հիմնական դպրոցի սաներ Դիանա Ասատրյանը և Լինա Էդիլյանը:      

Տղաներից հաղթեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Հրաչ Ներսիսյանը:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ բադմինթոնի բաց առաջնություն

Հաղթողները տնօրենության կողմից պարգևատրվեցին հուշանվերներով:

7-18 տարեկան հաղթողները կմասնակցեն ս.թ. մայիսի 8-10-ը Երևանում կայանալիք բադմինթոնի ՀՀ պատանեկան առաջնությանը:  

 

Մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի մի քանի անդամներ ստացան հուշամեդալներ  և պատվոգրեր

2017թ. ապրիլի 12-ին մասնաճյուղում կայացավ հայրենասիրության թեմայով միջոցառում՝ ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամների մասնակցությամբ:

Մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի մի քանի անդամներ ստացան հուշամեդալներ  և պատվոգրեր

Միջոցառմանը հրավիրված էին բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ՝ տնօրեն Ս. Ա. Առաքելյանի գլխավորությամբ,  ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի անդամներ, ուսանողներ, հյուրեր:

Մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի մի քանի անդամներ ստացան հուշամեդալներ  և պատվոգրեր

Նախ՝ միջոցառմանը մասնակցող պատանի երկրապահները իրենց շորհակալական խոսքն ուղղեցին ավագ սերնդի երկրապահներին՝ իրենց համար հայրենասիրության վառ օրինակ ծառայելու, ազգանվեր գործունեության համար:

Մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի մի քանի անդամներ ստացան հուշամեդալներ  և պատվոգրեր

Ապա հանդես եկան ազգային-հայրենասիրական երգերով, բանաստեղծություններով ու պարային կատարումներով:
Մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի մի քանի անդամներ ստացան հուշամեդալներ  և պատվոգրեր

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան և ԵԿՄ անդամներից՝ երիտասարդների մեջ տեսնելով իրենց գործի արժանի շարունակողներին, ավելին՝  համոզմունք արտահայտելով, որ ներկայիս սերունդը եկել է գերազանցելու ավագ սերնդի ներկայացուցիչներին:

Վերջում «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի մի քանի անդամներ պարգևատրվեցին Երկրապահ կամավորականների միության հուշամեդալներով  ու պատվոգրերով:

Մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի մի քանի անդամներ ստացան հուշամեդալներ  և պատվոգրեր

Հուշամեդալներ ստացան ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի նախագահ Լազր Ափինյանը, անդամներ Սուրեն Չոբանյանը և Արմեն Շամամյանը:

Պատվոգրեր տրվեցին ակումբի անդամներ Մերի Գասպարյանին, Լիլիթ Ֆարմազյանին, Էրինե Ղարայանին, Սյուզի Այվազյանին, Մերի Դարբինյանին:

Մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի մի քանի անդամներ ստացան հուշամեդալներ  և պատվոգրեր