Կայացավ Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ տնօրենի հանդիպումը

2017թ. մարտի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հանդիպումը Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ:

Հանդիպման ընթացքում ամփոփվեցին 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի դասերի նախապատրաստական աշխատանքները:

Կայացավ Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ տնօրենի հանդիպումը

Մասնավորապես նշվեց, որ բոլոր մասնագիտությունների գծով կազմվել են դասացուցակներ, որոնցում ամբողջությամբ արտացոլված է ողջ կիսամյակային ծանրաբեռնվածությունը: Հստակեցված է ողջ լսարանային ֆոնդը: Ուսանողների հաճախումների վերաբերյալ կազմվել են համապատասխան ցուցակներ:

Բաժնի համապատասխան աշխատակիցներին հանձնարարվել է, որ հետևողական լինեն ուսանողական զեղչերի դիմումների, ուսանողների շարժի, ավարտական կուրսերում ամփոփիչ ատեստավորման քննությունների հարցաշարերի և ընդհանրապես այս կիսամյակի ուսումնական գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու վերաբերյալ բոլոր հարցերում:

Կայացավ Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ տնօրենի հանդիպումը

Տնօրենը մասնավորապես կարևորեց ուսման առաջադիմությանը միտված նպատակային քայլերի հաջորդականությունը: Այս համատեքստում հրահանգվեց ակտիվորեն համագործակցել համապատասխան ամբիոնների և մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների հետ:   

Ամփոփելով 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի դասերի նախապատրաստական աշխատանքները՝ դրանք գնահատվեցին բավարար:

 

Անցկացվեց 2017թ. դպրոցական օլիմպիադան

2017թ. մարտի 4-ին հանրակրթական 13 առարկաներից անցկացվեց դպրոցական ամենամյա օլիմպիադան, որը 2009 թվականից ի վեր կազմակերպվում է ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից:

Անցկացվեց 2017թ. դպրոցական օլիմպիադան

Տավուշի մարզում օլիմպիադայի աշխատանքներն իրականացնում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժինը:

Անցկացվեց 2017թ. դպրոցական օլիմպիադան

Օլիմպիադայի անցկացման նպատակն է շնորհալի ու ստեղծագործական կարողություններ ունեցող երեխաների հայտնաբերումը, նրանց հետ անհատական աշխատանքի կազմակերպումը:

Անցկացվեց 2017թ. դպրոցական օլիմպիադան

Դպրոցական օլիմպիադայի մասնակիցներին ողջունեց և գիտելիքների այս ստուգատեսում հաջողություններ մաղթեց մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, իր խոսքում կարևորեց մասնագիտության ճիշտ ընտրությունը, մրցունակ մասնագետ դառնալու գործում ընդգծեց տվյալ մասնագիտության հանդեպ սիրո, աշխատասիրության, նպատակասլացության գործոնները:

Անցկացվեց 2017թ. դպրոցական օլիմպիադան

 

Այս տարի Տավուշի մարզից օլիմպիադային մասնակցեց 24 միջնակարգ, 4 ավագ դպրոցների և 2 վարժարանի 300 աշակերտ` հանրակրթական հետևյալ առարկաների գծով.

  • մաթեմատիկա,
  • ֆիզիկա,
  • քիմիա,
  • ինֆորմատիկա,
  • կենսաբանություն     
  • աշխարհագրություն,
  • հայ ժողովրդի պատմություն,
  • հայոց լեզու և գրականություն,
  • ռուսաց լեզու,
  • անգլերեն,
  • գերմաներեն,
  • ֆրանսերեն,
  • ստեղծագործական աշխատանք:

Անցկացվեց 2017թ. դպրոցական օլիմպիադան

2017թ. դպրոցականների օլիմպիադան նախատեսված է անցկացնել 2 փուլով:

Մարտի 4-ին ԵՊՀ-ում և ՀՀ բոլոր մարզերում անցկացվեց դպրոցականների օլիմպիադայի I փուլը:

Անցկացվեց 2017թ. դպրոցական օլիմպիադան

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի II փուլը, որին կմասնակցեն I փուլի հաղթողները:

Անցկացվեց 2017թ. դպրոցական օլիմպիադան

 

 

2016-17 ուստարվա ուսումնական պլանով նախատեսված մանկավարժական պրակտիկա անցավ  մասնաճյուղի շուրջ 100 ուսանող

2016-17 ուստարվա երկրորդ կիսամյակում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «ՀԼԳ», «ՄՀ», «ԻԿՄ» 3-րդ և «ԱԼԳ», «ՖԼԳ», «ՄՀ» մասնագիտությունների 4-րդ կուրսերի շուրջ 100 ուսանողներ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի հանրակրթական դպրոցներում անցկացրին 2016-17 ուստարվա ուսումնական պլանով նախատեսված իրենց մանկավարժական պրակտիկան:

2016-17 ուստարվա ուսումնական պլանով նախատեսված մանկավարժական պրակտիկա անցավ  մասնաճյուղի շուրջ 100 ուսանող

Մանկավարժական պրակտիկայի անցկացման հիմնական նպատակն է ուսանողների մանկավարժական կարողությունների, աշակերտների հետ աշխատելու հմտությունների զարգացումը, մանկավարժական փորձառության ձեռքբերումը:

2016-17 ուստարվա ուսումնական պլանով նախատեսված մանկավարժական պրակտիկա անցավ  մասնաճյուղի շուրջ 100 ուսանող

Պրակտիկայի խմբերի ղեկավարները պրակտիկանտ-ուսանողների հետ սահմանված կարգով իրականացրել են խորհրդատվություններ, պարզաբանել պրակտիկայի նպատակները, խնդիրները, նրա անցկացման ժամկետները, տրամադրել մեթոդական համապատասխան ցուցումներ և անհրաժեշտ գրականություն:

2016-17 ուստարվա ուսումնական պլանով նախատեսված մանկավարժական պրակտիկա անցավ  մասնաճյուղի շուրջ 100 ուսանող

Մանկավարժական պրակտիկան անցկացվում  է երկու փուլով:

Առաջին փուլում ուսանողը ծանոթանում է դպրոցին, իրեն կցված դասարանին, աշակերտներին, ուսուցիչներին, մասնագիտական առարկաների ծրագրերին, դասագրքերին, դասացուցակին:

 Ուսանող-պրակտիկանտները մասնակցում են դասապրոցեսներին, կատարում դասալսումներ, որոնց արդյունքում ինքնավստահություն են ձեռք բերում ակտիվ պրակտիկայի համար: Մանկավարժական պրակտիկայի առաջին փուլը ինքնաճանաչման, ինքնահաստատման բազմաստիճան գործընթացի առաջին աստիճանն է, որտեղ ուսանողները երեք տարիների ընթացքում իրենց ձեռք բերած տեսական գիտելիքները օգտագործում են պրակտիկայում:

2016-17 ուստարվա ուսումնական պլանով նախատեսված մանկավարժական պրակտիկա անցավ  մասնաճյուղի շուրջ 100 ուսանող

Պրակտիկայի երկրորդ փուլում ուսանողն իրականացնում է ակտիվ մանկավարժական պրակտիկա, որի ընթացքում անցկացնում է դաս ուսուցիչ-մեթոդիստի հետ նախապես պլանավորած թեմայով: Ուսանողի վարած դասը լսում են ուսանողին կցված ուսուցիչ-մեթոդիստը և իր ընկեր-ընկերուհիները: Դասն ավարտելուց հետո այն քննարկվում է, մատնանշվում են դասի դրական և բացասական կողմերը:

2016-17 ուստարվա ուսումնական պլանով նախատեսված մանկավարժական պրակտիկա անցավ  մասնաճյուղի շուրջ 100 ուսանող

Մանկավարժական պրակտիկայի ընթացքում դրսևորվում են պրակտիկանտի մանկավարժական ընդունակությունները, աստիճանաբար ձևավորվում է ուսուցչի մանկավարժական տակտ, վարպետություն և տեխնիկա:

2016-17 ուստարվա ուսումնական պլանով նախատեսված մանկավարժական պրակտիկա անցավ  մասնաճյուղի շուրջ 100 ուսանող

 

Միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում

2017թ. մարտի 3-ին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության  ֆակուլտետում  տեղի ունեցավ միջոցառում, որին, որպես հատուկ հյուր, հրավիրված էր Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ն.Խուդավերդյանը, մասնակցում էին ֆակուլտետի դասախոսները և ուսանողները:

Միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում

Միջոցառման ընթացքում ուսանողները, տիկին Խուդավերդյանին ուղղելով իրենց հետաքրքող հարցերը, ստացան անկեղծ ու անմիջական պատասխաններ:

Հարցերի մոտավոր շրջանակն այսպիսին էր.

  • «Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը»,
  • «Ի՞նչ է Ձեզ համար  նշանակում  լինել հաջողակ, հասնել  հաջողությունների»,
  • Ինչպե՞ս է հաջողվում զուգակցել  ընտանիքը և  սիրելի աշխատանքը»,
  • «Ի՞նչպես եք ընդունում Ձեր  հասցեին  ուղղված  քննադատությունները»,
  • «Ի՞նչ դեր  պետք  է  ունենա  փողը  մարդու  կյանքում»,
  • «Ի՞նչ եք  սիրում անել  ազատ  ժամանակ»,
  • «Ո՞րն է  Ձեր  ամենամեծ  խորհուրդը, որը  կարող  եք  այժմ մեզ տալ»:

Պատասխանելով, օրինակ, «Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը» հարցին՝ Ն.Խուդավերդյանը նշեց, որ իր երկու զավակները:

«Ի՞նչ  եք  սիրում անել  ազատ  ժամանակ» հարցին պատասխանեց, որ սիրում է լրացնել սուդոկու, նվագել և նկարել:

Միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում

«Ի՞նչ երգ  է սիրում լսել, ի՞նչ գիրք կարդալ  և ի՞նչ ֆիլմ դիտել»  հարցերին  նա պատասխանեց, որ նախընտրում է  դասական երաժշտություն,  քանի որ այն ավելի խորն է և հոգեհույզ, թեև կան բազմաթիվ գեղեցիկ   երգեր, սակայն սիրելի երգ դժվարանում է առանձնացնել:  Ընդգծելով, որ առհասարակ չկա վատ գիրք կամ ֆիլմ (ցանկացածից կարելի է դաս քաղել)՝ Ն.Խուդավերդյանը խորհուրդ տվեց ընթերցել  առնվազն  Աստվածաշունչը:

Ուսանողների այն հարցին, թե ինչ խորհուրդ կտար ինքն իրեն  6, 16 և  20 տարեկանում, նա ափսոսանք հայտնեց, որ  մանուկ հասակում չի զարգացրել նկարելու  իր  ձիրքը, իսկ ներկաներին խորհուրդ տվեց կյանքին վերաբերվել թեթև, բայց չլինել մակերեսային:

Միջոցառման  վերջում   տիկին  Խուդավերդյանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին՝ նման նախաձեռնության, ստեղծված մտերմիկ-անմիջական մթնոլորտի համար, իսկ ներկաները հույս հայտնեցին,  որ նախաձեռնությունը կլինի  շարունակական:

«Չեզարե Լոմբրոզո. կենսագրություն  և տեսություն» թեմայով սեմինար-քննարկում  

2017 թվականի մարտի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Չեզարե Լոմբրոզո. կենսագրություն  և տեսություն» թեմայով սեմինար-քննարկում, որը վարեց Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիտենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Դիանա Սարգսյանը:

«Չեզարե Լոմբրոզո. կենսագրություն  և տեսություն» թեմայով սեմինար-քննարկում   

Ներկա էին Մանկավարժության  և հոգեբանության ամբիոնի անձնակազմի ներկայացուցիչները, «Հոգեբանություն» մասնագիտության առկա և հեռակա ուսուցման համակարգերի տարբեր կուրսերի ուսանողներ:

«Չեզարե Լոմբրոզո. կենսագրություն  և տեսություն» թեմայով սեմինար-քննարկում   

Սեմինար-քննարկման ընթացքում զեկուցումով հանդես եկավ «Հոգեբանություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Հայրապետյանը:

Ներկայացվեցին իտալացի մեծ բժիշկ, գիտնական, քրեաբանության  և գանգաբանության ուսմունքի առաջնորդ Չ.Լոմբրոզոյի գիտական հայացքները, հայտնագործությունները և հետազոտության արդյունքները:

«Չեզարե Լոմբրոզո. կենսագրություն  և տեսություն» թեմայով սեմինար-քննարկում   

Քննարկվեցին հանճարեղության  և խելագարության, հանցավոր վարքի գենեզիսի և նորմայի ու ախտաբանության հիմնախնդիրները: