Տեղի ունեցավ Գիտական խորհրդի նիստ

 1. գլխավոր

 2021թ. նոյեմբերի 30-ին ZOOM հարթակում Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ կայացավ ԵՊՀ ԻՄի գիտական խորհրդի հերթական նիստը՝ օրակարգային 2 և ընթացիկ 7 հարցերով:

Առաջին հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի 2021թ. ընդունելության արդյունքների մասին տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը մասնավորապես նշեց, որ 2021-2022 ուստարում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը բակալավրի առկա ուսուցմամբ ընդունելությունն իրականացրել է 11 մասնագիտությունների` 12 կրթական ծրագրերով: Ընդունելության մրցույթին մաս­նակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 236 դիմորդ: Հայտագրված դիմորդների 96%-ը (225 դիմորդ) կազմել են Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստա­տու­թյունների շրջանավարտները: Ընդունելության քննությունների արդյունք­ների համաձայն՝ ընդունվել է 198, իսկ հրամա­նա­գրվել՝ 185 ուսանող:

Բակալավրի հեռակա ուսուցմամբ ընդու­նելութ­յունն իրականացվել է 6 կրթական ծրագրերով: Ընդու­նե­լության մրցույթին մաս­նակցելու համար դիմում-հայտ է լրացրել 135 դիմորդ: Ըստ քննու­թյունների արդյունքների՝ հրամանագրվել է  113 ուսանող:

2021-2022 ուստարում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը մագիստրատուրայի հեռակա ուսուցմամբ ընդու­նելութ­յունն իրականացրել է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաս­տատված «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով: Ընդունելության մրցույթին մաս­նակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 16 դիմորդ, որոնց մեծ մասը (14 դիմորդ) կազմել են ԵՊՀ ԻՄ-ի շրջանա­վարտները: Ընդունելության քննությունների արդյունք­ների համաձայն՝ ընդունվել է 15 և հրամա­նա­գրվել 14 ուսանող:

ԵՊՀ ԻՄ-ի 2021թ. ընդունելության արդյունքների մասին զեկուցող Ա.Մակարյանի հաղորդումն ընդունվեց ի գիտություն:

Երկրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի 2022թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) մասին դարձյալ հաղորդեց պարոն Մակարյանը: Նա նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի 2022թ. բյուջեով նախատեսված է մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների աշխատավարձերն ավելացնել 10%-ով, և հետագայում ևս կիրականացվի աստիճանական բարձրացում՝ մասնաճյուղի դասախոսների աշխատավարձերը մոտեցնելով ԵՊՀ-ի դասախոսների աշխատավարձերի չափին: Ինչ վերաբերում է մասնաճյուղի ուսումնաօժանդակ և վարչական աշխատակիցների աշխատավարձերին, ապա դրանք, Մայր բուհի հետ համեմատած, բարձր են:

2022թ. նախահաշիվը մշակելիս հանձնարարվել էր բոլոր բաժիններին ԵՊՀ ԻՄ-ի գնումների, մատակարարման և պահեստավորման բաժին ու հաշվապահություն ներկայացնել, թե տարվա կտրվածքով ինչ է անհրաժեշտ իրենց ստորաբաժանումներին: Ներկայացված հիմնական գնումների պահանջ-առաջարկները ևս ներառվել են նախահաշվում. միայն վերանորոգումների հետ կապված շինանյութի արժեքը կազմել է 8 միլիոն ՀՀ դրամ:

Քվեարկության արդյունքներով որոշվեց.

  • հավանություն տալ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի 2022 թվականի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի նախագծին,
  • այն ներկայացնել Երևանի պետական համալսարան՝ հաստատման:

Ընթացիկ առաջին հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական աշխատանքների պատրաստման և գնահատման կարգը հաստատելու մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը: Նա մասնավորապես նշեց, որ սույն կարգը մշակվել է «ԵՊՀ-ի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական աշխատանքի կատարման» կարգի (12.03.2020, ԵՊՀ ԳԽ) հիման վրա: Զեկուցողն ընդհանուր գծերով ներկայացրեց կարգի հիմնական կառուցվածքային մասերը՝ «Ընդհանուր դրույթներ», «Հետազոտական աշխատանքի նպատակն ու խնդիրները», «Հետազոտական աշխատանքի խորհրդատվություն, ղեկավարում և կատարում», «Հետազոտական աշխատանքի կառուցվածքային տարրերը և բովանդակության վերաբերյալ հիմնական պահանջները», «Հետազոտական աշխատանքի ձևավորման տեխնիկական պահանջները», «Հետազոտական աշխատանքի գնահատումը», «Կարգի հաստատման և փոփոխության կարգը»: Ն.Գրիգորյանը նշեց, որ մինչև հաստատման ներկայացնելը կարգը շուրջ մեկ տարի փորձարկվել է:

Քննարկումներից հետո քվեարկության արդյունքներով որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական աշխատանքների պատրաստման և գնահատման կարգը:

Ընթացիկ երկրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի փաստաթղթաշրջանառության կարգը հաստատելու մասին զեկուցեց դարձյալ ԵՊՀ ԻՄ-ի ԿԲԴՎ բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը: Նա նշեց, որ սույն կարգը մշակվել է ՀՀ գործող օրենսդրության, նորմատիվ այլ իրավական ակտերի, ԵՊՀ-ի և ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրությունների հիման վրա, ներկայացրեց կարգի հիմնական դրույթները:

Քննարկումներից հետո քվեարկության արդյունքներով որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ-ի փաստաթղթաշրջանառության կարգը:

Ընթացիկ երրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդին կից որակի կառավարման մշտական հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու վերաբերյալ զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը: Զեկուցողը մասնավորապես նշեց, որ տվյալ կանոնակարգով սահմանվում են ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդին կից որակի կառավարման հանձնաժողովի հիմնական խնդիրներն ու գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները: Այն բուհի որակի ներքին ապահովման համակարգի գործընթացները կանոնակարգող փաստաթուղթ է: Կանոնակարգը մշակված է ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրության, ԵՊՀ որակի ապահովման հայեցակարգի, Կրթության բնագավառում ԵՊՀ ԻՄ-ի քաղաքականության  հիման վրա:

Որակի կառավարման հանձնաժողովը ԵՊՀ ԻՄ-ի որակի ապահովման գործընթացները կառավարող մարմին է, որի հիմնական նպատակը մասնաճյուղում որակի մշակույթի ձևավորումն ու զարգացումն է, որակի ընդհանրական կառավարման (TQM) մոդելի ներդնումը, կրթական համակարգի բարելավումը և աստիճանական համապատասխանեցումը հավատարմագրման պետական չափանիշների պահանջներին, որակի ապահովման ոլորտում ՌԾ-ից բխող խնդիրների լուծման կազմակերպումը:

Քվեարկության արդյունքներով որոշվեց.

  • Ուժը կորցրած ճանաչել ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի՝ 2015թ. հոկտեմբերի 31-ի նիստում հաստատված ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդին կից որակի կառավարման հանձնաժողովի կանոնակարգը:
  • Հաստատել ԵՊՀ ԻՄգիտական խորհրդին կից որակի կառավարման մշտական հանձնաժողովի նոր կանոնակարգը:

Ընթացիկ չորրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄի կառուցվածքային ստորաբաժանումներում գիտական խորհրդին կից որակի կառավարման մշտական հանձնաժողովի լիազորներկայացուցչի գործունեության կանոնակարգը հաստատելու մասին ևս զեկուցեց տիկին Ճաղարյանը: Նա ներկայացրեց, որ տվյալ կանոնակարգով սահմանվում են ԵՊՀ ԻՄ-ի կառուցվածքային ստորաբաժանումներում որակի կառավարման հանձնաժողովի լիազոր-ներկայացուցիչների գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները: Այն բուհի որակի ներքին ապահովման համակարգի գործընթացները կանոնակարգող փաստաթուղթ է: Կանոնակարգը մշակված է ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրության, ԵՊՀ-ի որակի ապահովման հայեցակարգի, Կրթության որակի բնագավառում ԵՊՀ ԻՄ-ի քաղաքականության, ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդին կից որակի կառավարման մշտական հանձնաժողովի կանոնակարգի հիման վրա:

Քվեարկության արդյունքներով որոշվեց.

  • Ուժը կորցրած ճանաչել ԵՊՀ ԻՄգիտական խորհրդի՝ 2015թ. հոկտեմբերի 31-ի նիստում հաստատված ԵՊՀ ԻՄի կառուցվածքային ստորաբաժանումներում գիտական խորհրդին կից որակի կառավարման մշտական հանձնաժողովի լիազորներկայացուցչի գործունեության կանոնակարգը:
  • Հաստատել նոր կանոնակարգը:

Ընթացիկ հինգերորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄորակի կառավարման մշտական հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ զեկուցեց Մ.Աթոյանը: Նա ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի որակի կառավարման մշտական հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու մասին հանձնաժողովի նախագահի առաջարկը:

Որոշվեց.

  • ԵՊՀ ԻՄ-ի որակի կառավարման մշտական հանձնաժողովի կազմից հանել Digital Wave ծրագրավորման կենտրոնի տնօրեն Արտաշես Թովմասյանին:
  • Հանձնաժողովի կազմում հաստատել «ԷԼ ԹԻ ՔՈԴԻՆԳ» ՍՊԸ տնօրեն Լիանա Ծատուրյանին:

Ընթացիկ վեցերորդ հարցի կապակցությամբ որոշվեց երաշխավորել հրատարակության Ջ. Լ. Սրապիոնյանի և Ա. Ա. Թադևոսյանի «Օգնություն դիմորդին» (Մաթեմատիկայի պետական ավարտական միասնական քննությունների թեստային առաջադրանքների շտեմարան 1,2-ի արտահայտությունների ձևափոխությունների և արժեքների հաշվման խնդիրների լուծման ուղեցույց խնդրագիրք) ուսումնամեթոդական ձեռնարկը:

Վերջին՝ յոթերորդ ընթացիկ հարցի (ԵՊՀ ԻՄում 2020-2021 ուստարվա լրավճարների տրամադրման մասին) հաղորդումով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի գիտական քարտուղար Մ.Աթոյանը: Նա նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի՝ 2019թ. դեկտեմբերի 28-ի նիստի թիվ 42/5 որոշմամբ հաստատվել է ԵՊՀ ԻՄ աշխատակիցներին լրավճարների տրամադրման կարգը: Առաջին՝ 2019-2020 ուստարվա լրավճարների համար բյուջեում նախատեսվել էր 2 միլիոն ՀՀ դրամ, որից ԵՊՀ ԻՄ-ի հիմնական աշխատողների 5 աշխատանքի և մեկ դոցենտի գիտական կոչում ստանալու համար վճարվել է 475 հազար ՀՀ դրամ: 2020-2021 ուստարվա համար նույնպես նախահաշվում հատկացվել էր 2 միլիոն ՀՀ դրամ: Մասնաճյուղում գործող 10 ամբիոններից լրավճար ստանալու համար միայն 5-ից են ներկայացվել աշխատանքներ: Համաձայն գործող կարգի՝ ներկայացված աշխատանքների համար նախատեսվում է վճարել 650 հազար ՀՀ դրամ:

 

 

 

 

 

Հանդիպումներ Դիլիջանի ավագ և տարածաշրջանի միջնակարգ դպրոցներում

1. գլխավոր

 2021թ. նոյեմբերի 29-ին ԵՊՀ ԻՄ-ի մինչհամալսարանական կրթության և պրակտիկաների կազմակերպման բաժինը կազմակերպել էր հանդիպումներ Տավուշի մարզի Դիլիջանի ավագ, Դիլիջանի թիվ 5, Թեղուտի և Հաղարծինի միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանների աշակերտների հետ:

ՄԿՊԿ բաժնի կազմակերպած հանդիպումները նպատակ ունեին մարզի ավագ դասարանների աշակերտներին ծանոթացնելու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2022-23 ուստարվա ընդունելության մասնագիտություններին, կրթական ծրագրերին և քննություններին, շոշափելու նրանց կարիքները և նախատրամադրվածությունը:

Հանդի­պումների ընթացքում աշակերտները ստացան մարզում բարձ­րագույն կրթություն ստանալու հնարավորությունների և ԵՊՀ ԻՄ-ում իրա­կա­նացվող կրթական ծառայությունների մասին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ավելի սեր­տացնելու և խորացնելու աշակերտ-ուսուցիչ-դասախոս համագործակցությունը: Դպրոց-համալսարան կապն ամրա­պնդե­լու, դիմորդներին անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելու նպատակով առաջարկվեց պարբերաբար ճանաչողական այցեր իրակա­նացնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, ինչպես նաև դպրոցում ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների մասնակցությամբ իրականացնել թեմատիկ և ակնարկային դասա­խոսություններ ու քննարկում­ներ:

Նման հանդիպումները կարևոր են և ար­դիական բուհական քննություններին նախա­պատրաստվող դպրոցականների համար, օգնում են կողմնորոշվելու մասնագիտությունների ընտրության հարցում, ինչպես նաև նպաստում են դպրոց-բուհ հարաբերությունների սերտացմանը:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ ցուցահանդես

1. գլխավոր - IMG_6729

 2021թ. նոյեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Մշակութային շարժում» նախագծի ընթացքում իրականացված աշխատանքների ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի և «Մունետիկ» մշակութային հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, «Մունետիկ» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Հ.Համբարձումյանը, մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:

Ծրագրի ընթացքում վարպետության դասեր են վարել ԵՊՀ ԻՄ-ի դասախոսներ՝ Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ասիստենտներ, ՀՀ նկարիչների միության անդամներ Անուշ և Դոնարա Չիբուխչյանները, Երևանից հրավիրված ազատ ստեղծագործող Տիգրան Բալյանը, արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանը, մասնակցել են ՀՀ բոլոր մարզերից, Ջավախքից և Արցախից 16-30 տարեկան հայ երիտասարդ ստեղծագործողներ, այդ թվում ՝ ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներ:

«Մունետիկ» մշակութային ՀԿ նախագահ Հրաչյա Համբարձումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագիրը նախատեսված է 2 ամիս, բուն միջոցառումները՝ 20 օր տևողությամբ: «Նախագծի նպատակն է հայ մշակութասեր երիտասարդներին սովորեցնել մշակույթի ոլորտում նոր հմտություններ, որոնց շնորհիվ նրանք կմնան իրենց բնակավայրերում և կաշխատեն իրենց մասնագիտությամբ: Տուրիզմը զուգորդելով մշակույթի հետ, իրենց ստեղծագործությունների համար իբրև նմուշ օգտագործելով իրենց բնակավայրերի պատմամշակութային կոթողները՝ նրանք միաժամանակ կլուծեն 2 խնդիր՝ և՛ գումար կվաստակեն, և՛ մեր երկիրն արժանավայել կներկայացնեն աշխարհին: Մեր առջև դրված խնդիրը մենք կարողացել ենք լիովին լուծել, ծրագիրն իրականացրել և ավարտել ենք հավուր պատշաճի», – ընդգծեց Հ.Համբարձումյանը:

Ցուցահանդեսին բացման և ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, «Մունետիկ» ՀԿ նախագահ Հրաչյա Համբարձումյանը, արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանը: Նրանք, ողջունելով ցուցահանդեսի այցելուներին ու մասնակիցներին, ընդգծեցին ծրագրի և դրա շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի կարևորությունը, նպատակը, խնդիրները, ներկայացրին ցուցադրված աշխատանքները՝ գնահատելի համարելով դրանցում նկատվող որակական աճն ու զարգացումը:

Համատեղ իրականացված աշխատանքը արվեստաբան Տ.Համբարձումյանը բնութագրեց ոչ թե սոսկ որպես մասնագիտական որակների կատարելագործում և փոխհարաբերություններ, այլ որպես լուրջ մասնագիտական փոխազդեցություններ, սերունդների հաղորդակցություն, որը կտրվել է, արվեստագետների միջև առողջ հարաբերությունների ձևավորում և զարգացում, շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ԻՄ-ին և «Մունետիկ» կազմակերպությանը՝ ամուր և արդյունավետ փոխհամագործակցության համար:

Մասնակիցների կողմից նախագծի ընթացքում իրականացված բացօթյա էտյուդային աշխատանքներն արվեստանոցներում փոխակերպվել էին այլ նյութի:

Ցուցահանդեսում ներկայացվել էին տարբեր ժանրի ստեղծագործություններ՝ գեղանկարչություն, վիտրաժ, մետաքսանկարչություն (բատիկա), կոլաժ, խառը տեխնիկայով աշխատանքներ:

Հաստատվել է բուհերի՝ 2022-2023 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Նորութ. նկ. - escs.am ՀՀ կառավարության՝ 2021թ. նոյեմբերի 25-ի նիստում գործադիրը որոշում է կայացրել հաստատելու բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2022-2023 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

Համաձայն ընդունված որոշման՝ դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից՝ պետական և ոչ պետական, բոլոր դիմորդների համար ապահովվել են ընդունելության միևնույն պայմանները՝ ընդունելության առնվազն 2 քննության հանձնում:

Ըստ այդմ՝ դիմորդը, կարևորելով մասնագիտության ընտրությունը և ուսումնասիրելով իր հնարավորությունները, բուհ կընդունվի՝ տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) ընդունելության առնվազն 2 քննություն հանձնելով և անհրաժեշտ բազային գիտելիքներով, որը կնպաստի բուհերում ուսման որակի բարձրացմանը:

Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվում են կամընտրական քննություններ՝ հնարավորություն տալով դիմորդներին իրենց ցանկությամբ ընտրելու քննական առարկան:

Ընդունված որոշմամբ՝ կանոնակարգվել են բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև ՀՀ կառավարության որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող համապատասխան որակավորումը:

Ընդունելության քննությունների և մասնագիտությունների ցանկը տե՛ս այստեղ:

 

Կայացավ տնօրենության հերթական նիստը

1. գլխավոր - IMG_66392021թ. նոյեմբերի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ, որը նախագահում էր Ա.Մակարյանը, մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին ԵՊՀ ԻՄ-ում հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ծրագրի համակարգող Ա.Սարգսյանը, Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը:

Տնօրենության նիստում քննարկվեցին օրակարգային երկու և ընթացիկ հինգ հարցեր:

Առաջին հարցի՝ դասալսումների արդյունքների վերաբերյալ ֆակուլտետների դեկանները նշեցին, որ ամբիոնների վարիչների կողմից իրականացվող և դասախոսների փոխադարձ դասալսումներն անցկացվում են ըստ գործող ժամանակացույցների: Կան դասալսումների օրերի որոշ փոփոխություններ՝ կապված նոյեմբերի 2-16-ը ժամանակահատվածում ուսումնական պարապմունքներն առցանց իրականացնելու հետ: Մի քանի ամբիոնների վարիչներ, նպատակահարմար համարելով դասալսումներն իրականացնել տեղում՝ առկա եղանակով, առաջարկել և հետաձգել են տվյալ ժամանակահատվածում նախատեսված որոշ դասալսումների օրեր: Այս հարցի կապակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը դեկաններին հանձնարարեց հետևողական լինել, որ ամբիոնների վարիչների և դասախոսների փոխադարձ դասալսումներն իրականացվեն՝ ըստ հաստատված ժամանակացույցների, լրացվեն դասալսման գրանցամատյանները, դասի գնահատման հարցաթերթիկները և դասալսման արդյունքների վերլուծության ձևաչափերը, կազմակերպվեն քննարկումներ ամբիոնների նիստերի ժամանակ:

Որոշվեց՝ դասալսումների արդյունքների մասին դեկանների զեկուցումներն ընդունել ի գիտություն:

Երկրորդ հարցի՝  ԵՊՀ ԻՄ-ի 2022թ. նախահաշվի մշակման ընթացքի և ուսանողների ուսման վճարների մուծման դինամիկայի մասին զեկուցեց գլխավոր հաշվապահ Մելանյա Մխիթարյանը: Նա մասնավորապես նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022թ. նախահաշվի մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են: Հանձնարարվել էր բոլոր բաժիններին ԵՊՀ ԻՄ-ի գնումների, մատակարարման և պահեստավորման բաժին ու հաշվապահություն ներկայացնել, թե տարվա կտրվածքով ինչ է անհրաժեշտ իրենց բաժիններին:

Վճարների մուծման դինամիկայի հետ կապված՝ զեկուցողը ներկայացրեց, որ ս.թ. նոյեմբերի 1-ի դրությամբ բակալավրի վճարովի առկա ուսուցման համակարգի 420 ուսանող պետք է մուծեր 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի ուսման վճարի 75%-ը (58.5 միլիոն ՀՀ դրամ), սակայն մուծել է դեռևս 44.5 միլիոն (14 միլիոն պակաս) ՀՀ դրամ: Բակալավրի հեռակա ուսուցման համակարգի դրական ստացած 113 ուսանողներից 110-ը մուծել է ուսման վճարը և հրամանագրվել որպես ուսանող: Հեռակա ուսուցման մագիստրատուրայի առաջին կուրսի բոլոր 14 ուսանողներն էլ մուծել են ուսման վճարը և հրամանագրվել: Ընդհանուր առմամբ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի ուսանողների ուսման վճարների մուծման գործընթացը դանդաղ է: Ունենք նաև առկա ուսուցման համակարգի ուսանողներ, ովքեր դարձյալ չեն մուծել ուսման վճարը:

Որոշվեց՝ ԵՊՀ ԻՄ-ի 2022թ. նախահաշվի մշակման ընթացքի և ուսանողների ուսման վճարների մուծման դինամիկայի մասին Մ.Մխիթարյանի զեկուցումն ընդունել ի գիտություն:

Ընթացիկ առաջին հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2021-2026 թթ. ռազմավարական ծրագրի մշակման ընթացքի մասին Մարիետա Ճաղարյանը նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2021-2026 թթ. ռազմավարական ծրագրի մշակման  հանձնաժողովը ս.թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին արդյունավետ աշխատել է փաստաթղթի մշակման վրա: Մշակվող ՌԾ-ում որպես նպատակ ներկայացված են զարգացման 3 ուղղություններ՝ բարձրորակ կրթություն, գիտություն և նորարարություն, հանրային ներգրավում: Հանձնաժողովն աշխատել է 3 խմբերով, պարբերաբար կազմակերպվել են հանդիպում-քննարկումներ, որոնց ընթացքում  վերջնական ձևավորվել են յուրաքանչյուր նպատակի իրականացման համար անհրաժեշտ խնդիրները, այդ խնդիրների իրականացման համար մշակվել են գործողություններ և վերջնարդյունքի գնահատաման ցուցիչներ: Այժմ հիմնականում իրականացվում են խմբագրման և ցուցիչների հստակեցման աշխատանքներ: Առաջիկա շաբաթվա ընթացքում 1-ին և 3-րդ խմբերը կշարունակեն խմբագրման աշխատանքները, որից հետո հանձնաժողովը կաշխատի միասնական կազմով, և ծրագիրը կբերվի վերջնական տեսքի: Ապա մինչև դեկտեմբերի 20-ը հանձնաժողովը կկազմի նաև ԵՊՀ ԻՄ-ի ռազմավարական ծրագրի իրականացման ժամանակացույց-պլանը:

Ընթացիկ երկրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ում հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպման ընթացքի և արդյունքների մասին զեկուցեց վերապատրաստման ծրագրի համակարգող Ասյա Սարգսյանը: Նա նշեց, որ 2021թ. ապրիլի 2-ին ՀՀ ԿԳՄՍՆ կողմից հայտարարված մրցույթում ԵՊՀ ԻՄ-ը, ներկայացնելով հայտադիմումի փաթեթ, հաղթել է և հնարավորություն ստացել իրականացնելու Տավուշի մարզի ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումները բոլոր բաղադրիչներով հայոց լեզու և գրականություն, ռուսերեն, պատմություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, տեխնոլոգիա և ՆԶՊ առարկաների համար: Սահմանվել է, որ դասընթացներն իրականացվելու են ՀՀ կառավարության՝ 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N1667-Ն որոշման 14-րդ կետի պահանջին համապատասխան՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը:

Վերապատրաստումն իրականացվել է առկա և առցանց, ինչպես նաև համակցված մեթոդով (2 ձևերի համադրմամբ), 110 ժամ տևողությամբ: Մասնակիցների ընտրությունը կատարվել է կարգին համապատասխան՝ վերջին 5 տարում առնվազն 2 տարվա ընթացքում վերապատրաստումների մասնակցության փորձ՝ ղեկավար կամ մանկավարժական կադրերի պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում: Դասընթացներին մասնակցել է 75 ուսուցիչ:

Դասընթացի առցանց իրականացման պայմանների առկայությունը և համապատասխանությունը ծրագրի իրականացման պահանջներին պահպանված էին: Հաղորդակցումը և համագործակցությունը գերազանց էր: Ուսուցիչների մոտիվացիան բավարար էր: Ծրագրված աշխատանքն իրականացվել է բարձր մակարդակով: Լսարանում կարևորվել է ոչ միայն կարգ ու կանոնը, այլև խրախուսվել է դասընթացին վերապատրաստվողների ակտիվ մասնակցությունը, կառուցողականությունը, համագործակցությունը և հանդուրժողականությունը:

Ընթացիկ երրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի ղեկավարների գործունեության կարգի նախագծի վերաբերյալ զեկուցեց Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Նաթելլա Գրիգորյանը: Նիստում առաջարկվեց նախագիծն ուղարկել ոչ միայն տնօրենության անդամներին, այլև համապատասխան ստորաբաժանումներին և կրթական ծրագրերի ղեկավարներին՝ նրանց կողմից դիտարկումներ ու առաջարկություններ ստանալու և լրամշակման ընթացքում դրանք կարգում ընդգրկելու նպատակով:

Ընթացիկ չորրորդ հարցի՝ հեռակա ուսուցման համակարգում մագիստրատուրայի դասապրոցեսի ընթացքի մասին զեկուցեց հեռակա ուսուցման մագիստրատուրայի «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա»  կրթական ծրագրի համակարգող Ալեքսան Մարգարյանը: Նա նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման մագիստրատուրայի՝ 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքները մեկնարկել են ս.թ. նոյեմբերի 15-ից և տևելու են մինչև դեկտեմբերի 4-ը: Դասացուցակները հաստատվել և տեղադրվել են ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքում, այդ մասին իրազեկվել են ուսանողները և դասախոսները: Դասերն իրականացվում են ըստ հաստատված դասացուցակների, առցանց եղանակով՝ Zoom հարթակում: Ըստ ուսումնական պլանի՝ ընթացքի մեջ են մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողների ուսումնական պրակտիկան և մագիստրոսական թեզերի աշխատանքները:

Ընթացիկ հինգերորդ՝ մասնաճյուղից ուսանողի հեռացման հարցի վերաբերյալ զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանը: Նա տնօրենությանն էր ներկայացրել ԵՊՀ ԻՄ-ից ուսանողի հեռացման մասին զեկուցագիր՝ հայտնելով, որ հեռակա ուսուցման «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի 5-րդ կուրսի ուսանողուհի Աննա Արտակի Դավթյանը արտերկրում գտնվելու պատճառով չի մասնակցել 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակում (ս.թ. հոկտեմբերի 5-30-ը) կազմակերպված արտադրական պրակտիկային և ենթակա է հեռացման:

Հիմք ընդունելով ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանի զեկուցագիրը և ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների պրակտիկայի կազմակերպման և անցկացման կարգի 4-րդ դրույթի 20-րդ կետը` հեռակա ուսուցման «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի 5-րդ կուրսի ուսանողուհի Աննա Արտակի Դավթյանը հեռացվեց մասնաճյուղից: