ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Գ.Հովհաննիսյանի համահեղինակած բառարանների շնորհանդես-քննարկումը

1. գլխավոր 2021թ. սեպտեմբերի 18-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ա.գ.թ., պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանի համահեղինակած (Գ.Հովհաննիսյան, Վ.Փարսադանյան, Ա.Իսրայելյան) Աշխարհագրականերկրագրական եզրույթների և հասկացությունների՝ հայերենթուրքերեն, թուրքերենհայերեն, հայերենարաբերեն, արաբերենհայերեն, հայերենպարսկերեն, պարսկերենհայերեն  բառարանների շնորհանդեսքննարկումը:

Շնորհանդեսին ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը՝ սրտանց շնորհավորելով բառարանների համահեղինակներին և հատկապես ԵՊՀ ԻՄ-ի բազմամյա հմուտ և օրինակելի աշխատակից պարոն Հովհաննիսյանին, բոլոր ներկաներին, ընդհանուր գծերով ներկայացնելով բառարարանների բնույթը, դրանց կիրառական նշանակությունը:  

Ելույթ ունեցավ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պավել Ասիլբեկյանը՝ խոսելով բառարաններում աշխարհագրական-երկրագրական գիտաբառերի և հասկացությունների ընդգրկման սկզբունքի մասին, նշելով, որ բառարանները կարող են մեծապես օգտակար լինել արևելագետների, միջազգայնագետների, զբոսաշրջության ոլորտի մասնագետների համար:

Բառարանների ստեղծման հանգամանքներին, նպատակին և խնդիրներին, իրականացված երկարատև աշխատանքին (2011 թ.-ից սկսած)  անդրադարձավ բառարանների համահեղինակ, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ա.գ.թ., պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանը: Նա իր խորին երախտագիտությունը հայտնեց բառարանների համահեղինակ իր գործընկերներին, ամենայն ջանասիրությամբ աշխատած խմբագիրներին, ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետին, միջոցառման կազմակերպիչներին, ընդգծեց, որ իր համար հաճելի է շնորհանդեսի իրականացումը հարազատ դարձած մասնաճյուղում. «Ցանկացած քայլ, որ արվում է մասնաճյուղում իմ կողմից, արվում է առանձնակի ոգևորությամբ և հպարտությամբ: Այնպես որ եթե այս կատարվածը ինչ-որ տեղ կկարողանա իր նպաստը բերել համալսարանի հաջողություններին կամ առաջընթացին, ես դրանից ինձ երջանիկ կզգամ: Շնորհակալություն»:

Շնորհանդեսին արժևորման խոսք ասաց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, բառարանների ստեղծման առիթով շնորհակալություն հայտնեց համահեղինակներին, շնորհավորեց բոլոր համալսարանականներին, պարոն Հովհաննիսյանին մաղթեց ստեղծագործական նոր հաջողություններ, ամենայն բարին:

Իր եզրափակիչ ելույթում Վ.Պողոսյանը նշեց, որ գրադարանում նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը կկրի շարունակական բնույթ, առաջիկայում կկազմակերպվեն ոչ միայն գրքերի շնորհանդեսներ, այլև կլոր սեղան-քննարկումներ, գրադարանավարի, գրքի տոներին նվիրված միջոցառումներ և այլն:

Վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն:

 

Կայացավ հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների հետ առցանց հանդիպում-քննարկում

1. գլխավոր

 2021թ. սեպտեմբերի  17-ին  կայացավ 2021-2022 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների հետ առցանց հանդիպում-քննարկում, որը  կազմակերպել  էր ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների  և  դասախոսների վերապատրաստման բաժինը:

Քննարկումը վարեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար  Ա.Մակարյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետազոտական թեմաների ընտրության, աշխատանքների պատրաստման, դրանց ներկայացման և գնահատման չափանիշները:

Ա.Մակարյանը  ներկայացրեց, որ  ԵՊՀ ԻՄ-ի  մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի կողմից իրականացվել  է հարցում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների և հետազոտություն իրականացրած ուսանողների հետ, հարցման արդյունքներն ուղարկվել են  ամբիոններ, և դասախոսները կարող են ծանոթանալ դրանց:

Քննարկմանը մասնակցող այն դասախոսները, ովքեր նախորդ ուստարում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացներ էին վարել, իրենց լավագույն փորձը փոխանցեցին այն դասախոսներին, ովքեր այս տարի առաջին անգամ էին ղեկավարելու հետազոտական  աշխատանքներ:

Առաջարկվեց պարբերական դարձնել հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների հետ քննարկումները՝ նրանց առաջարկներին, հաջող փորձին ու իրականացրած աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

Երիտասարդ գիտնականները կստանան հավելավճարներ՝ ազդեցության գործակցով գիտական պարբերականներում տպագրված հոդվածների համար

ԳՊԿ նյութի նկար (1)

 ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին պետական աջակցություն» ծախսային ուղղության շրջանակներում կազմակերպվում է Ազդեցության գործակցով գիտական պարբերականներում տպագրված հոդվածների համար երիտասարդ գիտնականներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Հավելավճարները կտրամադրվեն մրցույթի երկու ենթածրագրերի շրջանակներում ֆինանսավորման երաշխավորված, բարձր ազդեցության գործակից (ԱԳ) ունեցող գիտական պարբերականներում կամ, հայագիտության ոլորտի դեպքում, միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հոդված տպագրած երիտասարդ գիտնականներին՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ մշտական բնակիչ կամ ռեզիդենտ, 1986 թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք՝ ներկայացնելով մրցույթի պահանջներին բավարարող առավելագույնը 2 գիտական հոդված, որոնք տպագրվել կամ առցանց հասանելի են դարձել 2021 թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում:

Մրցույթին չեն կարող մասնակցել 2021 թվականի ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և (կամ) թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթի շահառուները, ինչպես նաև գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում Կոմիտեի կողմից ֆինանսավորվող միաժամանակ երկու մրցութային նախագծերի, թեմաների կամ ծրագրերի ղեկավարները կամ կատարողները (բացառությամբ «Գիտական սարքերի և/կամ նյութերի ձեռքբերման», «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2020» և «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2021» մրցույթների շահառուների)։

Մրցույթին մասնակցելու հայտը լրացվում և ներկայացվում է առցանց համակարգի միջոցով (https://forms.gle/7WjdQs1AKwEMeYib8)՝ մինչև 2021 թվականի հոկտեմբերի 20-ը ներառյալ: Հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 23:59-ին:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Կոմիտեի գիտության քաղաքականության վարչության գիտության քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժնից՝ աշխատանքային օրերին (ժամը 14:00 – 17:00) զանգահարելով 21-01-40 (119) հեռախոսահամարով:

Մրցույթի հրավերի փաթեթը

Աղբյուրը՝ http://scs.am/:

 

Կայացավ «Հետազոտական աշխատանքների մեթոդաբանություն» թեմայով վերապատրաստման դասընթացը

1․ գլխավոր2021թ. սեպտեմբերի 7-11-ը առցանց և առկա եղանակներով կայացավ «Հետազոտական աշխատանքների մեթոդաբանություն» թեմայով դասախոսների վերապատրաստման դասընթացը, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը:

Դասընթացը վարեց Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ա.գ.թ., պրոֆեսոր, «Գիտահետազատական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները» մեթոդական ձեռնարկի համահեղինակ Գուրգեն Հովհաննիսյանը, մասնակցեցին 2 տասնյակ համալսարանականներ:

Վերապատրաստման դասընթացին ներկայացվեցին ուսումնական և ակադեմիական աշխատանքներ (ռեֆերատ, հետազոտական աշխատանք, բակալավրի և մագիստրոսի ավարտական աշխատանք, հոդված, ատենախոսություն և այլն) պատրաստելու հիմնասկզբունքները՝ հետազոտական աշխատանքի պլանավորման նրբությունները, աշխատանքների կառուցվածքային և բովանդակային պահանջները, գիտական էթիկայի հիմնատարրերը:

Պարոն Հովհաննիսյանն ընդհանուր գծերով անդրադարձավ գիտական հետազոտության առանձնահատկություններին, ընթացքին, փուլերին, հետազոտության մեթոդներին և աշխատանքի կառուցվածքին, խոսեց հղումների անհրաժեշտության և գրագողությունից խուսափելու մասին:

Ներկայացվեցին գիտական հետազոտության իրականացման վերաբերյալ որոշ մեթոդաբանական մոտեցումներ, բացատրվեց, թե ինչ է նշանակում գիտականորեն լինել օբյեկտիվ, չանտեսել փաստերը՝ ելնելով դրանք բացատրելու կամ դրանց գործնական կիրառությունը ցույց տալու դժվարությունից:

Նշվեց, որ գիտականորեն հետազոտել նշանակում է չափել այն ամենը, ինչը հնարավոր է չափել, ցույց տալ ուսումնասիրվող օբյեկտի կամ երևույթի հարաբերակցությունն արդեն հայտնիի հետ, ոչ միայն դիտել, այլև տեսնել, նկատել կարևոր մանրամասնություններ, մեծը փոքրի մեջ՝ այդ ընթացքում իհարկե չշեղվելով հետազոտության գլխավոր գծից:

Գ.Հովհաննիսյանն անդրադարձավ նաև գիտության լեզվին, որի հիմքը կազմում են տերմինաբանական բնույթի այնպիսի բառեր և բառակապակցություններ, ինչպիսիք են թեմայի արդիականություն, ասպեկտ, գիտաենթադրություն, դեդուկցիա, ինդուկցիա, գիտական հետազոտություն, հետազոտության նպատակ, խնդիրներ, օբյեկտ, առարկա, կատեգորիա, հետազոտության մեթոդ, գիտական ճանաչողության մեթոդաբանություն, գիտական փաստ, հասկացություն, դատողություն, տեսություն, սկզբունք, հետևություն, եզրակացություն և այլն:

Ցուցադրվեց հետազոտության կառուցվածքը, ինչպես նաև գիտական հետազոտության ընթացքի ընդհանուր սխեման.

  1. Ընտրված թեմայի արդիականության (ակտուալության) հիմնավորում:
  2. Հետազոտության նպատակի և խնդիրների սահմանում:
  3. Հետազոտության օբյեկտի և առարկայի սահմանում:
  4. Հետազոտության իրականացման մեթոդի (մեթոդիկայի) ընտրություն:
  5. Հետազոտության գործընթացի նկարագրություն:
  6. Ստացված արդյունքների հետևությունների ձևակերպում և գնահատում:

Դասակարգվեցին գիտական հետազոտության մեթոդները՝ ընդհանուր և հատուկ մասնագիտական, պատմական, համակարգային մոտեցման, դաշտային և լաբորատոր հետազոտությունների, հարցումների և այլ մեթոդներ:

Անդրադարձ կատարվեց նաև թեմատիկ համապատասխանությանը և ընդգրկունությանը, գրականության ուսումնասիրությանը, մեջբերումներին, գրագողության տարատեսակներին, հետազոտական աշխատանքի պաշտպանությանը, ներկայացման, ցուցադրման  հիմնական կանոններին և այլն:

Վերապատրաստման դասընթացը մասնակիցներին կօգնի արդյունավետ պլանավորելու իրենց հետազոտությունները, պատրաստելու գիտականության և գիտական էթիկայի կանոններին համապատասխանող աշխատանքներ:

 

Շնորհավո՛ր սեպտեմբերի 1

1. գլխավոր - IMG_9734Մասնաճյուղը նոր ուստարում դիմավորեց 198 առաջին կուրսեցիների, որոնց համար Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական միջոցառում:

Միջոցառումը մեկնարկեց Երևանի պետական համալսարանի օրհներգով:

Այնուհետև ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Գառնիկ Խաչատրյանը:

Պարոն Մակարյանը Գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորեց բոլոր համալսարանականներին և հատկապես առաջին կուրսեցիներին, նրանց մաղթեց բարի գալուստ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, ուսման մեջ նպատակասլացություն և պահանջատիրություն, ամենայն բարիք:

Ավանդույթի համաձայն՝ տեղի ունեցավ գիտելիքի բանալու հանձնում առաջին կուրսեցիներին. այս տարի բանալին որպես ավագ ուսանող առաջին կուրսեցիներին հանձնեց ԵՊՀ ԻՄ-ի «Զբոսաշրջություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհի Լաուրա Ուլիխանյանը:    

Ապա տեղի ունեցավ առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը: Երդումն ընթերցեց ԵՊՀ ԻՄ-ի այս տարվա լավագույն դիմորդ, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Ալիսա Օթարյանը: Նորաթուխ համալսարանականները երդվեցին արժանի լինել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ուսանող լինելու բարձր կոչմանը, լինել օրինավոր քաղաքացիներ, նպաստել երկրի պետականության զարգացմանը:

Միջոցառման ընթացքում հնչեցին երաժշտական կատարումներ:

Վերջում միջոցառման մասնակիցները համալսարանականներին մաղթեցին. «Թո՛ղ ուսումնական տարվա մեկնարկն ազդարարող զանգի ղողանջը յուրաքանչյուրիս հոգում հնչի որպես մեր նախնիների ոգեղեն ազգականչ, ավետի նորի սկիզբը, կանաչ ճանապարհ և նոր հնարավորություններ բացի բոլորիս համար»:

Հակահամաճարակային կանոնների պահպանմամբ լսարաններում մեկնարկեցին նոր՝ 2021-2022 ուստարվա առկա ուսուցման առաջին կիսամյակի դասերը: