2016թ. սեպտեմբերի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ՝ Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ:
Նիստի ընթացքում ամփոփվեցին 2015-16 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքները, քննարկվեցին 2016-17 ուստարում մասնաճյուղի վճարովի համակարգի առաջին կուրս ընդունված դիմորդների հրամանագրմանը վերաբերող և մի շարք ընթացիկ հարցեր:
2015-16 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքներն ամփոփեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը՝ մասնավորապես նշելով, որ քննաշրջանն անցկացվել է կազմակերպված ու պատշաճ մակարդակով: Քննաշրջանի արդյունքներն ընդհանուր առմամբ գնահատվեցին բավարար:
2015-2016 ուսումնական տարվա II կիսամյակի ուսման վարձը չվճարելու և ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերելու հիմքով հեռակա ուսուցման համակարգից հեռացվել է 24 ուսանող:
Ուսումնառության գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով առաջարկվեց մշակել և առաջիկա տնօրենության նիստի քննարկմանը ներկայացնել հեռակա ուսուցման դասերը մի քանի փուլով անցկացնելու վերաբերյալ առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն և Ռուսաստանի Դաշնության «Գիտության և տեխնիկայի ոլորտում փոքր ձեռնարկությունների զարգացմանն աջակցության հիմնադրամը», 2016 թ. հունիսի 27-ին կնքված «Համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում, նպատակ ունենալով նպաստել կիրառական հետազոտությունների ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանը, հայտարարում են կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ – ՌԴ ԻԱՀ – 2016» ՄՐՑՈՒՅԹ:
Մրցույթին մասնակցելու հայտերը ներկայացվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե, աշխատանքային օրերին, ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ)՝ մինչև 2016 թվականի նոյեմբերի 14-ը ներառյալ:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի աշխատակազմի գիտական քաղաքականության վարչության գիտական արդյունքի առևտրայնացման և ինովացիոն ծրագրերի բաժնում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 – 17:00 (հեռախոս՝ 21-01-40 (105)):
2016թ. հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տոնական միջոցառում, որը կազմակերպել էր կրթական ծրագրերի գծով տնօրենի խորհրդական, մանկ. գիտ. թեկն., դոցենտ Վ. Բրուտյանը:
Ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, ուսանողներ, հյուրեր, հատուկ հրավիրված էին մասնաճյուղում նոր ներդրված «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության ուսանողներին դասավանդած դասվարները:
Բացման խոսքով հանդես եկավ պարոն Բրուտյանը՝ Ուսուցչի օրվա առթիվ շնորհավորելով բոլոր ուսուցիչներին, մանկավարժներին, կրթության ոլորտի ներկայացուցիչներին, հղելով նրանց մեծարանքի ու երախտագիտության խոսքեր, ընդգծելով նրանց անգնահատելի դերն ու ավանդը սերունդների կյանքում, նրանց ամենօրյա տքնաջան, որքան պատվաբեր, նույնքան էլ պատասխանատու աշխատանքը:
Ուսուցիչներին ողջույնի, շնորհավորանքի և երախտիքի խոսք ասաց ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը՝ մասնավորապես նշելով. «Անգնահատելի է ուսուցչի դերը հասարակության մեջ: Մեր ամբողջ բազմադարյա պատմության ընթացքում ուսուցիչը միշտ էլ առանձնակի հարգանք ու սեր է ունեցել: Ամենանվիրյալ, ամենահայրենասեր մարդկանց մենք կոչել ենք «Ուսուցիչ» անունով: Մենք պիտի առանձնահատուկ մեծարանք, պատկառանք, սեր ունենանք ուսուցչի և զինվորի նկատմամբ. նրանք են պետության հզորացման գլխավոր գրավականները»:
Մասնաճյուղն իր համար սաներ պատրաստած հարգարժան դասվարերին պատվեց ջերմ խոսքերով ու շնորհակալագրերով, իսկ նորաթուխ ուսանողներն իրենց առաջին, սիրելի ուսուցիչներին՝ ծաղիկներով, անկեղծ, սրտաբուխ բանաստեղծություններով ու երգերով:
Ուսուցչի տոնին բանաստեղծության ու երաժշտության լեզվով իրենց անապական, մաքուր սրտի խոսքն ասացին նաև դպրության ուղին նոր բռնած շնորհալի փոքրիկները:
Ելույթ ունեցան և ուսուցիչները՝ խորին երախտագիտությամբ ու ակնածանքով դեպի իրենց կրթած ու դաստիարակած մանկավարժները և մեծ սիրով ու պատասխանատվությամբ դեպի իրենց սաները:
Իր հուզիչ ու ազդեցիկ խոսքն ասաց վաստակավոր մանկավարժ, մասնաճյուղի փորձառու դասախոս, բ.գ.թ., դոցենտ Աիդա Սարհատյանը:
Ուսուցիչների տոնը շնորհավորեց նաև Վանաձորից հրավիրված “Xtime” խումբը:
Այնուհետև «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության առաջին կուրսի ուսանողներին հանդիսավոր կերպով հանձնվեցին նրանց ստուգման գրքույկները:
Վերջում տնօրենը շնորհակալություն հայտնեց պարոն Բրուտյանին՝ բարձր մակարդակով կազմակերպված միջոցառում իրականացնելու, մասնաճյուղում կրթության ոլորտի ներկայացուցիչների դերը արժևորելու բարեպատեհ հնարավորություն ստեղծելու համար:
Միջոցառումից հետո նիստերի դահլիճում տեղի ունեցավ տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հանդիպումը մասնաճյուղ հրավիրված տարրական դասարանների դասվարների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարրական կրթությանը, մանկավարժությանը, դպրոցում և բուհում առկա մի շարք խնդիրներին վերաբերող հարցեր:
Ուսուցիչների կողմից արվեցին առաջարկներ հենց վաղ հասակից աշակերտներին մասնագիտական ճիշտ կողմնորոշում տալու, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտություն ընտրելու վերաբերյալ:
Վ.Բրուտյանը ուսուցիչներին հայտնեց իր աջակցությունը տարակարգ ստանալու համար ուսումնամեթոդական հոդված պատրաստելու և տպագրելու գործում:
Հանդիպման վերջում ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության անունից տնօրենը փոքրիկ անակնկալ մատուցեց գիտելիքի ու դպրության երախտավոր սերմնացաններին, ևս մեկ անգամ բարձրաձայնեց նրանց հանդեպ ջերմ սիրո ու անմնացորդ վստահության մասին, իրենց ազգանվեր ու մարդանվեր գործում նրանց մաղթեց ոգու կորով, անսասան հավատ, արժանվույնս գնահատված լինելու բավականություն:
Սիրելի ուսուցիչներ, մանկավարժներ, դաստիարակներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ «Ուսուցչի օրվա» կապակցությամբ: Հայ ժողովրդի համար ուսուցիչը մեծ արժեք է` գնահատանք, մեծարում: Սերունդների կյանքում անգնահատելի հետք թողած և բոլորի կողմից ակնածանքի արժանացած մարդկանց է մեր ժողովուրդը ուսուցիչ կոչել, ուստի պատահական չէ, որ մեր պետական տոնացույցում հատուկ նշվում է «Ուսուցչի օրը»:
Ուսուցչի մեծարանքը որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է, քանզի նրա վրա է դրված հայ տեսակի շարունակության ապահովման և զորացման պատասխանատվությունը: Կրթության միջոցով է, որ մենք պետք է հասնենք մեր ազգային իղձերի և նպատակների իրականացմանը:
Սիրելի ուսուցիչներ, ձեր ամենօրյա աշխատանքով և ձեր օրինակով փորձեք հաստատել, զորացնել ու ամրագրել մեր ինքնատիպությունը, հավատարիմ մնալով` քաղաքակրթական արժեքներին, ազգային ավանդույթներին և ժամանակակից նորարական մոտեցումներին: Սա է ուսուցչի և կրթության առջև ծառացած հիմնական խնդիրն ու առաքելությունը:
Շնորհավորելով կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին «Ուսուցչի օրվա» կապակցությամբ՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:
ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետում ընթանում են 2016-17 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական պլաններով և առարկայական ծրագրերով նախատեսված արտալսարանային պարապմունքներ (դաս-պլեներներ)՝ ֆակուլտետի բոլոր ուսանողների մասնակցությամբ:
Պլեներներն անցկացվում են «Գծանկար», «Գունանկար» առարկաներից, «Աշոտ Երկաթ»-ի, Քարի լճի, Իջևանի դենդրոպարկի տարածքում և քաղաքի այլ գեղատեսիլ վայրերում:
Դաս-պլեներների անցկացման հիմնական նպատակն է բնության գրկում զարգացնել ուսանողների գործնական հմտություններն ու կարողությունները, չէ՞ որ արվեստը մարդու միջոցով արտահայտվող բնության ձայնն է. որքան մարդ հարազատ մնա իր մեջ ապրող բնությանը, այնքան համոզիչ ու հուզիչ կլինի նրա արվեստը:
Հերթական պլեները տեղի ունեցավ ֆակուլտետի «Կիրառական արվեստ» և «Դիզայն» մասնագիտությունների 3-րդ, «Կիրառական արվեստ» մասնագիտության 4-րդ կուրսերի ուսանողների մասնակցությամբ ու Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի դոցենտ, ՀՆՄ վարչության անդամ Հ.Ասատրյանի ղեկավարությամբ:
Այս անգամ ուսանողները դասախոսի խորհրդով ընտրել էին իջևանյան գողտրիկ բնության՝ իրենց հոգեհարազատ տեղանքներ «Աշոտ Երկաթ»-ին հարակից տարածքում:
«Պլեները,- ինչպես նշում է պարոն Ասատրյանը,- ուսանողների մեջ զարգացնում է գույնի և գծի արագ ընկալումը, հնարավորություն է տալիս իմպրեսիոնիստների նման կտավին հանձնել անմիջական տպավորությունների, լույսի խաղերի հարստությունը, ծառայում է երևույթների էության մեջ թափանցելու, կյանքի ընթացքը, շարժման ներքին ուժերը բացահայտելու նպատակին»:
Սիրելի՛ ուսանողներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կազմակերպում է վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն, որը տեղի կունենա 2024 թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ ԻՄ մարզադահլիճում: Մասնակցել … Կարդալ ավելին →
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելություն՝ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական … Կարդալ ավելին →
Սիրելի՛ ուսանողներ, Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա), ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև համագործակցության շրջանակներում «Հայ մշակութային … Կարդալ ավելին →
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2024-2025 ուստարվա բակալավրի հեռակա ուսուցման ընդունելություն՝ հետևյալ կրթական ծրագրերով․• Հոգեբանություն,• Պատմություն,• Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,• … Կարդալ ավելին →
Սիրելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ ԵՊՀ ԻՄ պաշտոնական կայքէջում տեղադրված են 2024-2025 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առկա ուսուցման դասացուցակները՝ ըստ … Կարդալ ավելին →
Հարգելի՛ ուսանողներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը ինչպես ամեն տարի, այս տարի ևս տրամադրում է 500.000 դրամի … Կարդալ ավելին →
Այսօր՝ 2024 թ․ սեպտեմբերի 21-ին, լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 33-ամյակը: 33 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ին, ՀՀ Գերագույն … Կարդալ ավելին →
2024 թ. սեպտեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հանդիսավոր կերպով բացվեց ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին նվիրված «Հետազոտելով լոկալ ժառանագությունը» թեմայով միջազգային … Կարդալ ավելին →
2024 թ. սեպտեմբերի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության ներկայացուցիչ տիկին Վերոնիկ Նուեի հետ հանդիպում, … Կարդալ ավելին →
2024 թ. սեպտեմբերի 13-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) շրջանավարտների՝ 2024-2025 ուստարվա ընդունելության մրցույթի մասնակիցների հետ հանդիպում՝ … Կարդալ ավելին →
Օրերս Կ.Պոլիս-Ստամբուլում տեղի հայոց Պատրիարքարանի հովանավորությամբ լույս տեսավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դոցենտ, արվեստաբան-գծանկարիչ Լևոն Լաճիկյանի … Կարդալ ավելին →