ԵՊՀ ԻՄ-ի և «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր

1. գլխավոր. IMG_63182021թ․ հոկտեմբերի 2-ին կայացավ «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության ներկայացուցիչ Ջոս Միլիների հերթական այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ։

Այցելության նպատակը 2021-2022 ուսումնական տարում մասնաճյուղի և միության համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրելն էր։

Նախ տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի հետ ՋՄիլիների հանդիպումը, որին մասնակցեցին նաև Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, Ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի և կրթական ծրագրի ղեկավար, ասիստենտ Ա.Մարդանյանը, նույն սեկցիայի դասախոս Մ.Աղբալյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, ապա կնքվեց համաձայնագիր, որով ամրագրվեց կողմերի պատրաստակամությունը խթանելու մասնաճյուղում ֆրանսերենի զարգացումն ու տարածումը։

Ըստ համաձայնագրի՝ ֆրանսիական կողմը կշարունակի կրթաթոշակներ հանձնել ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության վճարովի ուսուցման համակարգի ուսանողներին, ինչպես նաև անվճար համակարգում սովորող այն ակտիվ ուսանողներին, որոնք կնպաստեն մարզի դպրոցներում ֆրանկոֆոնիայի տարածմանը։

Հանդիպման ժամանակ նաև նշվեց, որ ֆրանսիական կողմը կաջակցի համալսարանի դասախոսներին՝ Ֆրանսիայում վերապատրաստվելու համար։

Տնօրենի հետ հանդիպումից հետո ֆրանսիացի հյուրը կրթաթոշակներ հանձնեց 2020-2021 ուստարվա շրջանավարտ Վ.Իսախանյանին, 4-րդ կուրսի ուսանողուհի Մ.Օհանյանին, 3-րդ կուրսի ուսանողուհիներ Ա.Ղազարյանին, Ա.Մեհրաբյանին, Ն.Գասպարյանին, Մ.Ղազարյանին, 2-րդ կուրսի ուսանողուհի Ս.Ենգիբարյանին։

Հանդիպման վերջում ուսանողուհիները երախտագիտություն հայտնեցին պարոն Ջոս Միլիներին և խնդրեցին իրենց խորին շնորհակալությունը փոխանցել տիկին Պոլետ Կուտանին՝ հայրենանվեր գործունեության համար։

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Հաշմանդամությունը սոցիալական մոդելի տեսանկյունից» դաս-քննարկումը

1. գլխավոր 2021թ. սեպտեմբերի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում մասնաճյուղի գրադարանում կայացավ «Հաշմանդամությունը  սոցիալական  մոդելի  տեսանկյունից» դաս-քննարկումը, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժինը:

Դաս-քննարկումը վարեց «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոնի տնօրեն Արմինե Ներսիսյանը, մասնակցեցին բուհի վարչական անձնակազմի անդամներ, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 1-ին և 3-րդ կուրսերի ուսանողները:

Քննարկման նպատակն էր ուսանողների շրջանում բարձրացնել իրազեկվածությունը հաշմանդամության, ներառականության և հավասարության տեսանկյունից, կոտրել հասարակության շրջանում գոյություն ունեցող կարծրատիպերը, ինչպես նաև ձևավորել դրական վերաբերմունք հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ:

Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շրջանակը հետևյալն էր.

  • Մեր հասարակության մեջ ինչպե՞ս են ներգրավված հաշմանդամություն ունեցող անձինք:
  • Արդյո՞ք կան բոլոր պայմանները, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ իրենց լիաժեք զգան մեր հասարակության մեջ:
  • Ինչպիսի՞ն է մարդկանց վերաբերմունքը հաշմանդամություն ունեցողների նկատմամբ:
  • Ինչպե՞ս պետք է վերաբերվենք հաշմանդամություն ունեցող անձանց:                 
  • Ինչպե՞ս կազմակերպենք հաշմանդամություն ունեցողների լիարժեք ներգրավումը մեր հասարակության մեջ, նրանց շփումը, բոլոր կազմակերպությունների ծառայություններից օգտվելու հնարավորությունները:

Քննարկմանը մասնակցող ուսանողները բանախոսին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան պատասխաններ:

Դաս-քննարկման վերջում «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոնի տնօրեն Արմինե Ներսիսյանը ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին նվիրաբերեց  մանկավարժահոգեբանական աջակցության մեթոդական ձեռնարկներ:

Համալսարանականները ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մասնակցեցին «Առաջնորդություն և ստրատեգիա» թեմայով դասախոսությանը

1. գլխավոր

 2021թ. սեպտեմբերի 29-ին ԵՊՀ ԻՄի տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության ուսանողները ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի, փոխտնօրեն Մ.Օթարյանի, ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գ.Ավետիսյանի, բուհի վարչական ու պրոֆեսորադասախոական մի խումբ ներկայացուցիչների ուղեկցությամբ այց կատարեցին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն:

Այցելության նպատակն էր ներկա գտնվել դանիացի աշխարհահռչակ գործարար, հանրային խոսնակ, դասախոս, հայտնի «Unboss» գրքի հեղինակ Լարս Կոլինդի հետ հանդիպմանը և մասնակցել նրա կողմից անցկացվող «Առաջնորդություն և ստրատեգիա» թեմայով դասախոսությանը:

Լարս Կոլինդը Սկաուտական շարժման համաշխարհային կազմակերպության բարձրագույն միջազգային պարգևի դափնեկիր է, Դաննեբրոգի շքաքնշանի ասպետ և Դանիայի տեխնիկական գիտությունների ակադեմիայի անդամ:

«Առաջնորդություն և ստրատեգիա» խորագրով դասախոսության ընթացքում պարոն Կոլինդը խոսեց իր երկրի՝ Դանիայի տնտեսական ենթակառուցվածքների, գործարար միջավայրի, կառավարման ձևերի և բազմաթիվ այլ առանձնահատկությունների մասին՝ միաժամանակ արտահայտելով իր տեսակետը Հայաստանում դանիական և միջազգային փորձի տեղայնացման մասին:

Նա բացահայտեց հաջողակ լինելու իր բանաձևը, որը ենթադրում էր մեծ աշխատասիրություն և պատասխանատվություն, խոսեց ոչ միայն իր հաջողությունների, այլև ձախողումների մասին:

Բանախոսը ներկայացրեց կառավարման ոլորտում առաջնորդի դերի և օպտիմալ կառավարման մի շարք սկզբունքների մասին:

Հանդիպման վերջում մասնակիցները պարոն Կոլինդից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

 

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2021թ․ հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակացույց

2․-Հայտ․-նկար

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021թ․ հարգելի՛ դիմորդներ, ձեզ ենք ներկայացնում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2021թ․ հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակացույցը:2021թ․ ընդունելության քննությունների գրաֆիկ-page0001

Քննությանը դիմորդը պետք է ներկայանա կես ժամ շուտ՝ իր հետ ունենալով քննաթերթ, գրիչ և անձը հաստատող փաստաթուղթ։

Քննության վերահանձնում չի թույլատրվում:

Բանավոր քննության միավորը դիմորդն իրավունք ունի բողոքարկելու առարկայական քննական հանձնաժողովի նախագահին՝ առանց քննասենյակից դուրս գալու, իսկ գրավոր քննության միավորը` այն հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:

Գրավոր քննության արդյունքները հայտնի կլինեն հաջորդ օրը՝ մինչև ժամը 16։00-ն և կհրապարակվեն մասնաճյուղի պաշտոնական կայքէջում՝  http://old-ijevan.ysu.am/։

Մաղթում ենք հաջողություն։