ԿԳՄՍՆ երաշխավորությամբ ԵՊՀ ԻՄ-ը կիրականացնի ուսուցիչների վերապատրաստումներ

Վերապ. նկ.

Հարգելի՛ ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ, հանրակրթության ոլորտի մասնագետներ, սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանների համաձայն՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ընդգրկվել է հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպությունների և ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման ծրագրերի ու վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկում:
Մասնաճյուղը հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների համար կազմակերպելու է վերապատրաստումներ երկրորդ (ձեռնահասություն) մակարդակի բոլոր՝ 11 բաժիններով.
1. դասընթացների և դասերի պլանավորում,
2. դասավանդման մեթոդներ, ռազմավարություններ և ներառակայական կապեր,
3. ռեսուրսների կառավարում,
4.տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում,
5. 21-րդ դարի հմտությունների խթանում,
6. սովորողների կարիքների բացահայտում,
7. ուսումնառության գնահատում,
8.ուսումնական գործընթացի համընդհանուր ներառականությունն ու մասնակցությունն ապահովող կարողություններ,
9. մասնագիտական զարգացման համար պատասխանատվության ստանձնում,
10. կրթության ոլորտի օրենսդրություն և պրակտիկայի իմացություն,
11. մասնագիտական բարեվարքություն, ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն:

Առարկայական պարտադիր վերապատրաստումը նախատեսված է միայն առարկայական գիտելիքի իմացության կարիք ունեցող և նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների համար:
Այն կիրականացվի հետևյալ առարկաներից՝
1. հայոց լեզու,
2. ֆրանսերեն,
3. ռուսերեն,
4. անգլերեն,
5. հայ գրականություն,
6. պատմություն,
7. աշխարհագրություն,
8. քիմիա,
9. ֆիզիկա,
10. կենսաբանություն,
11. մաթեմատիկա,
12. տարրական դասարաններ,
13. ինֆորմատիկա,
14. ՆԶՊ (նախնական զինվորական պատրաստականություն),
15. կերպարվեստ,
16. ֆիզկուլտուրա,
17. հասարակագիտություն,
18. տեխնոլոգիա:

Վերապատրաստումներին առնչվող այլ մանրամասների վերաբերյալ ԵՊՀ ԻՄ պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան էջի միջոցով լրացուցիչ կտեղեկացնենք:

ԵՊՀ ԻՄ-ն իրականացնում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) շրջանավարտների ընդունելություն

ԵՊՀ ԻՄ (13)

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը շարունակում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) շրջանավարտների՝ 2024-2025 ուստարվա փաստաթղթերի ընդունելությունը:

ԵՊՀ ԻՄ դիմելու հնարավորություն ունեն միայն գերազանց և (կամ) լավ գնահատական ունեցող շրջանավարտները:

Մասնաճյուղում կրթությունը շարունակելու համար  մինչև ս.թ. օգոստոսի 30-ը ներառյալ անհրաժեշտ է akiaib@ysu.am էլ. հասցեին ուղարկել լրացված դիմում-հայտը և հետևյալ փաստաթղթերը (սքանավորված)․

  1. դիպլոմ և դիպլոմի հավելվածը (հավելվածը պետք է սքանավորված լինի երկու կողմից),
  2. անձնագիր կամ նույնականացման քարտ,
  3. արական սեռի դիմորդների դեպքում՝ կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ:

Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավել դիմումհայտ։

ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկում է ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը

Blue and Yellow Simple Online Training Banner

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկում է ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման հայտագրման գործընթացը հետևյալ առարկաներից՝ հայոց լեզու, ֆրանսերեն, ռուսերեն, անգլերեն, հայ գրականություն, պատմություն, աշխարհագրություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, մաթեմատիկա, տարրական դասարաններ, ինֆորմատիկա, ՆԶՊ (նախնական զինվորական պատրաստականություն), կերպարվեստ, ֆիզկուլտուրա, հասարակագիտություն, տեխնոլոգիա:
Վերապատրաստումը նախատեսված է միայն առարկայական գիտելիքի իմացության կարիք ունեցող և նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների համար:
Առարկայական վերապատրաստման նպատակով հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) ուսուցչի/անձի անունը, ազգանունը, հայրանունը,
2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը) կամ այն ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը), որտեղից ազատվել է աշխատանքից՝ համաձայն սահմանված նորմի,
3) դասավանդվող առարկան, որից ատեստավորվել է,
4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,
5) ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը,
6) բարձրագույն կրթություն չունեցող անձինք ներկայացնում են կրթությունը հավաստող փաստաթուղթ, հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում) և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի պատճենները՝ համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի,
7) ուսուցչի կամավոր ատեստավորման առարկայական գիտելիքի ստուգման արդյունքները:
Վերապատրաստման նպատակով հայտերը կընդունվեն օգոստոսի 19-ից մինչև սեպտեմբերի 6-ը` ժամը 18:00-ն, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում:

Ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը կմեկնարկի 2024 թ. սեպտեմբերի 11-ից և կավարտվի մինչև 2024 թ. հոկտեմբերի 31-ը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 094 104 107 հեռախոսահամարով կամ այցելել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ (ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան 4001, Ուսանողական 3, 15 սենյակ):