Լուսանկարչական աշխատանքների ցուցադրության հրավեր

լուսանկարչական աշխատանքների մրցույթ

 2018թ. հունիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի միջանցքում տեղի կունենա «Գեղարվեստական լուսանկարչություն» դասընթացի շրջանակներում «Դիզայն» 3-րդ կուրսի ուսանողների լուսանկարչական աշխատանքների ցուցադրությունը:

Բոլորին սիրով հրավիրում ենք:

Անգլերենի ամառային դասընթացների (English Summer Courses) հրավեր

ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ՏԱՐԱԾՈՒՄ ՀԵՌԱՎՈՐ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ

Հարգելի՛ ուսանողներ և ավագ դպրոցի աշակերտներ, 2018թ. հուլիսի 2-ից՝ ժամը 9:30-ից, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու Դեթրոյթից ժամանած անգլերենի դասավանդողների խմբի ու ԵՊՀ ԻՄ-ի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի համատեղ ջանքերով կազմակերպված անգլերենի ամառային դասընթացներին, որոնք կտևեն 3 շաբաթ (երկուշաբթի-ուրբաթ):

Դասընթացների կազմակերպման պատասխանատուներն են ԵՊՀ ԻՄ-ի «ԱԼԳ» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Աստղիկ Սիմոնյանը և դասավանդողների խմբի ղեկավար Բարբարա Հարությունյանը, մեծապես աջակցել են Նարինե Աղասարյանը և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Անգլերենի դասընթացները կվարեն Բարբարա Հարությունյանը, Ալիս Արգնյանը և Զաբել Բելյանը, ովքեր առաջին անգամ չեն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում. այս դասընթացների շարքը նախորդ տարվա դասընթացների տրամաբանական շարունակությունն է:

Մասնակցելու համար կարող են դիմել ինչպես արդեն որոշ չափով անգլերեն լեզվին տիրապետող, այնպես էլ սկսնակ ուսանողներն ու աշակերտները: Խմբերը կբաշխվեն՝ ըստ անգլերենի իմացության մակարդակի:

Հայտագրվելու համար անհրաժեշտ է մինչև 2018թ. հունիսի 16-ը լրացնել հետևյալ հայտը և ուղարկել astghiksimonyan56@gmail.com հասցեին՝ հայտում նշելով հենց այն մակարդակը, որին համապատասխանում են հայտատուի գիտելիքները, որպեսզի դասընթացի վերջում գրանցվի առավելագույն արդյունք:

Անգլերենի միջին և բարձր մակարդակներին տիրապետող ուսանողներին կտրվի IELTS անգլերենի միջազգային թեստի խոսակցական մասին ծանոթանալու և գործնական հմտություններ ձեռք բերելու հնարավորություն:

Դասընթացի ձևաչափին և դասավանդողների տպավորություններին կարելի է ծանոթանալ՝ դիտելով տեսանյութը:

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2018թ. առկա ուսուցման ընդունելություն

ԵՊՀԻՄ

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2018թ. առկա  ուսուցման ընդունելություն` հետևյալ մասնագիտությունների գծով.

  • Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն),
  • Դիզայն,
  • Ընդհանուր մանկավարժություն,
  • Պատմություն,
  • Հայոց լեզու և գրականություն,
  • Օտար լեզու և գրականություն,
  • Ֆինանսներ,
  • Զբոսաշրջություն

masn-2018

Ընդունելության կարգին կարելի է ծանոթանալ այստեղ, ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերին` այստեղ

Ուսման տևողությունը 4 տարի է:

Շրջանավարտներին տրվում է Երևանի պետական համալսարանի դիպլոմ 

Փաստաթղթերն ընդունվում են  ս.թ. մայիսի 5ից մինչև հունիս 1ը:

Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 1:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել  (093) 41-51-22, (093) 20-65-05, (096)-98-76-54  հեռախոսահամարներով: http://old-ijevan.ysu.am

 

Տնօրենության ընդլայնված նիստի հրավեր

ԵՊՀԻՄ

Հարգելի՛ համալսարանականներ, 2018թ. մայիսի 30-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի նիստերի դահլիճում տեղի կունենա տնօրենության ընդլայնված նիստ, որի ընթացքում տնօրեն Ս. Ա. Առաքելյանը կզեկուցի իր հրաժարականի մասին:

 

«Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագիր

«Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագիր

Հարգելի Ուսանողներ,
Ցանկանում ենք տեղեկացնել ՎիվաՍել-ՄՏՍ-ում «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագրի մասին, որի մեկնարկը կտրվի ս. թ. hուլիսի 2-ին: Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների վաճառքի և սպասարկման հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական մակարդակով յուրացնելու կարևոր հմտություններ:

Ծրագրի ընթացքում հնարավորություն կունենաք կիրառել Ձեր գիտելիքները վաճառքի, միջանձնային հաղորդակցման ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ հեռահաղորդակցության, հաճախորդների սպասարկման և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում:

Ծրագիրը ներառելու է եռօրյա դասընթաց, այնուհետև պրակտիկա /առնվազն կես օրվա ներգրավվածությամբ/ անցնելու հնարավորություն Երևան քաղաքի և ՀՀ որոշ մարզերի ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում մինչև ս. թ. օգոստոսի 30-ը: Ծրագրի ավարտին կտրվեն հավաստագրեր, լավագույն ուսանողները կարժանանան անհատական խրախուսումների, ինչպես նաև բարձր կատարողական ցուցաբերած ուսանողները կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով:

Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ որակավորումները.

1. Բարձր առաջադիմություն, տեխնիկական կամ բնագիտական մասնագիտացում, օտար լեզուների իմացություն,

2. Հաղորդակցման գերազանց հմտություններ,

3. Դրական մոտեցում/էնտուզիազմ,

4. Տեղեկատվությունն արագ ընկալելու և ներկայացնելու կարողություն,

5. Քաղաքավարության կանոնների/էթիկայի նորմերի պահպանում:

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV/ինքնակենսագրական և մոտիվացիոն գրություն, որի մեջ պետք է նշվի, թե ինչու եք ցանկանում մասնակցել տվյալ ծրագրին, ինչ սպասելիքներ ունեք ծրագրից և ինչու պետք է Ձեզ ընտրենք:

Պարտադիր է նշել նաև Ձեր բնակության վայրը և նախընտրած մարզի 2-3 համայնք, որտեղ կարող եք մասնակցել մեր ծրագրին:

Իրականացվելու է ուսանողների ընտրության գործընթաց`ըստ վերը նշված պահանջների: Ծրագրին կարող են դիմել ԲՈՒՀ-ի 3-րդ և 4-րդ, ինչպես նաև 2-րդ կուրս փոխադրված մագիստրատուրայում սովորող ուսանողները:

Խնդրում ենք մինչև ս.թ. հունիսի 10-ը Ձեր դիմումներն ուղարկել VivaStart@mts.am էլեկտրոնային հասցեին` կից ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը:

Դուք կարող եք դիմել նաև www.mts.am և www.staff.am կայքերով: