ՀԾ ծրագրավորման դասընթացների ընդունելությունը սկսված է

ՀԾ ծրագրավորման դասընթացների ընդունելությունը սկսված է

   Հայկական Ծրագրեր և OMD ընկերությունների կողմից անցկացվող ծրագրավորման դասընթացների ընդունելությունը սկսված է:

   Դասընթացների տևողությունը մեկ տարի է: Դասերը սկսվում են սեպտեմբերին, շաբաթական չորս օր, ժամը 15:00-18:00:

   Դիմել կարող են առաջին կուրսի (և բարձր) ուսանողները: Դիմորդները պետք է հանձնեն քննություններ: Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 13-ը:

   Դասընթացներն անվճար են:

   Մանրամասները, դիմելու ձևը` այստեղ:

Բնագիտական գիտաժողովի հրավեր

գիտաժողով

   2018թ. մայիսի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետը կազմակերպում է ֆակուլտետային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին:

Գիտաժողովը կիրականացվի հետևյալ ուղղություններով.

  • Մաթեմատիկա,
  • Ինֆորմատիկա,
  • Ֆիզիկա,
  • Աշխարհագրություն (Քարտեզագրություն և կադաստրային գործ),
  • Կենսաբանություն և քիմիա:

Զեկուցումների թեմատիկան ազատ է: Կարող են մասնակցել և՛ դասախոսները, և՛ ուսանողները:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 17-ը զեկուցումների թեմաները և սեղմագրերը (300 բառի սահմանում) ուղարկել slavik.alaverdyan@gmail.com էլեկտրոնային հասցեին: 

 

Հարգանքներով՝ գիտաժողովի կազմկոմիտե

 

«ԼՈՒՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ԾՐԱԳԻՐ

«ԼՈՒՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ԾՐԱԳԻՐ

2018թ. ապրիլի 1-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին) մեկնարկում է 2018-2019 ուս․ տարվա համար «Լույս» հիմնադրամի կրթաթոշակի առցանց հայտադիմումների ընդունման փուլը։

«Լույսի» կրթաթոշակը եզակի հնարավորություն է ընձեռում հայ երիտասարդներին՝ կրթություն ստանալու աշխարհի լավագույն համալսարաններում, նորարար ու հիմնավոր գիտելիք ձեռք բերելու ամենահեղինակավոր գիտակրթական կենտրոններում։

«Լույս» հիմնադրամն ստեղծվել է 2009 թվականին, և հիմնադրամի առաքելության հիմքում դրվել է Հայաստանի զարգացման ապահովումը համաշխարհային գիտելիքահենք տնտեսության պայմաններում։ «Լույսը» փոխառություն կամ կրթաթոշակ է տրամադրում աշխարհի լավագույն համալսարաններում սովորող հայ երիտասարդներին և տարբեր նախագծերի ու ծրագրերի միջոցով ապահովում նրանց մասնակցությունը Հայաստանի զարգացման գործում։
Այսօր «Լույսն» ունի 500-ից ավելի կրթաթոշակառուների և շրջանավարտների համայնք աշխարհի տարբեր անկյուններից։ Նրանք բոլորն ակտիվ մասնակցություն ունեն դրական փոփոխությունների իրագործմանը թե՛ աշխատավայրերում, թե՛ այն գիտական կենտրոններում, որտեղ սովորում են։

2017 թ. հուլիսին՝ «Լույսի» համայնքի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ հիմնադրամի աշխատանքում ռազմավարական փոփոխություններ իրականացնելու ժամանակն է։

Հայտարարությանը հաջորդած ամիսների ընթացքում «Լույսը» կատարել է 2009-ից ի վեր իր բոլոր գործառնությունների խոր ուսումնասիրություն։ Արված վերլուծության հիման վրա «Լույսի» գիտական խորհուրդը որոշում է կայացրել ընդունել կրթաթոշակի ծրագրի նոր կանոնակարգ. ռազմավարական այս նոր մոտեցումը թույլ կտա ավելի նպատակաուղղված ծառայել Հայաստանի և ողջ Հայկական աշխարհի զարգացմանը։

«Լույսի» կրթաթոշակի ծրագրի նոր կանոնակարգի հիմնական կետերը

«Լույսը» փոխառություն կամ կրթաթոշակ է շնորհում աշխարհասփյուռ հայ ուսանողներին` աշխարհի լավագույն համալսարաններում սովորելու: «Լույսի» կրթաթոշակի առցանց հայտերն ընդունվում են ամեն ապրիլի 1-ից (Երևանի ժամանակով 00:00) մինչև հուլիսի 15-ը (Երևանի ժամանակով 23:59): Ուշացած կամ ոչ ամբողջական հայտերը չեղյալ կդարձնեն ուսանողի դիմումը:


Սեղմեք ընդլայնելու համար

Համապատասխանության չափորոշիչներ

«Լույսի» կրթաթոշակի ծրագրի դիմորդը պետք է համապատասխանի հետևյալ չափորոշիչներին.

  • Լինի հայ՝ ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ կամ ունենա հայկական արմատներ,
  • «Լույսին» դիմելու պահին պետք է լինի 18-40 տարեկան,
  • Ընդունված լինի «Լույսի» կայքում հրապարակված լավագույն 10 (տասը) համալսարաններից մեկը՝ գիտական աստիճան շնորհող, առկա ուսուցմամբ ծրագրով սովորելու։

Ֆինանսավորվող ակադեմիական ծրագրեր

Կրթաթոշակի ծրագրին դիմելու համար պետք է ընդունված լինել «Լույսի» կայքում հրապարակված համալսարաններից մեկը՝ հետևյալ գիտական աստիճաններից մեկը շնորհող, առկա ուսուցմամբ ծրագրով սովորելու.

  • Բակալավրիատ
  • Մագիստրատուրա*
    * Պայման ՀՀ քաղաքացի, արական սեռի դիմորդների համար մագիստրոսական ծրագրով սովորելու համար. փոխառություն/կրթաթոշակ կշնորհվի նրանց, ովքեր չունեն պարտավորություն ՀՀ ԶՈՒ նկատմամբ:
  • Ասպիրանտուրա*
    * Հատուկ հանձնաժողովի կողմից կընտրվեն ասպիրանտական այն ծրագրերը, որոնց հետազոտության թեման համապատասխանում է ՀՀ տնտեսական աճի և զարգացման առաջնահերթություններին՝ սահմանված ՀՀ կառավարության կողմից:

Փոխառության/կրթաթոշակի բաշխում

«Լույսը» փոխառություն կամ կրթաթոշակ է շնորհում առցանց հայտը լրացրած առաջին 10 ուսանողներին, որոնք դիմում են պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթով: Յուրաքանչյուր համալսարանի համար առավելագույնը 7 տեղ կհատկացվի ՀՀքաղաքացի և մշտական բնակիչ հանդիսացող դիմորդներին, առավելագույնը 3 տեղ՝ հայազգի այլ դիմորդներին։

Փոխառության/կրթաթոշակի չափի սահմանում

ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ հանդիսացող դիմորդներ

  • Կրթաթոշակ կհատկացվի ուսման ընդհանուր ծախսերի մինչև 50 տոկոսի չափով` ուսման ավարտին Հայաստան վերադառնալու և Հայաստանում կամ Արցախում առնվազն 3 տարի աշխատելու պայմանով*:
    * Այս պայմանը կատարելու համար կրթաթոշակառուին կարող է տրամադրվել մինչև 1 տարի ժամանակ:
  • ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ հանդիսացող այն դիմորդները, որոնք ուսման ավարտից հետո Հայաստան կամ Արցախ վերադառնալու և երեք տարով պետական ոլորտում աշխատանքի անցնելու պարտավորություն կստանձնեն, կարող են ստանալ հավելյալ ֆինանսավորում ուսման ընդհանուր ծախսերի մինչև 25 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան ուսման ընդհանուր ծախսերի 75 տոկոսը:

Հայազգի այլ դիմորդներ

  • Կրթաթոշակ կհատկացվի ուսման ընդհանուր ծախսերի մինչև 25 տոկոսի չափով՝ «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին մասնակցության պայմանով:
  • Այն կրթաթոշակառուները, ովքեր ուսման ավարտից հետո Հայաստանում կամ Արցախում հաստատվելու և առնվազն երեք տարով աշխատանքի անցնելու պարտավորություն կստանձնեն, կստանան հավելյալ ֆինանսավորում ուսման ընդհանուր ծախսերի մինչև 25 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի քան ուսման ընդհանուր ծախսերի 50 տոկոսը:

Կրթաթոշակին դիմելու մանրամասներին ծանոթանալու համար անցեք հղմամբ:

«Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագիր

«Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագիր

IAB Բիզնեսի Միջազգային Ակադեմիան մեկնարկում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» եռամյա ծրագիրը՝ 2018-2020թթ․։

Ծրագրի նպատակն է կրթել և մոտիվացնել 18-30 տարեկան շուրջ 8000 երիտասարդների ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում։

2018թ․-ին 2100 հայ երիտասարդներ անվճար թրեյնինգների միջոցով կզարգացնեն ԿՅԱՆՔԻ ԵՎ ԲԻԶՆԵՍ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Թրեյնինգների ողջ ընթացքում յուրաքանչյուր 10 մասնակցի հետ կաշխատի մեկ ՄԵՆԹՈՐ։ 

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ գրանցումն այստեղ՝ https://goo.gl/vV65Pc
ՄԵՆԹՈՐՆԵՐԻ գրանցումն այստեղ՝ https://goo.gl/qE9X3W 

Հավելյալ տեղեկությունների համար 
ՀԵՌ` 077-49-10-00
Էլ․ հասցե՝ tamara.hovhannisyan@iab.academy

Վարպետաց դասերին մասնակցության հրավեր

Վարպետաց դասերին մասնակցության հրավեր

Կազմակերպություն` «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ  

Ծրագրի անվանումը` Վարպետաց դասեր «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ում 

Անցկացման օրեր`     ս. թ. ապրիլի 25-ից մայիսի 15           

Անցկացման վայր`     ՀՀ, ք. Երևան, Վարդանանց 18/1

 Ծրագրի նպատակներ                      

  • Զարգացող և հեռանկարային ոլորտում  նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերում
  • Ոլորտի փորձառու  մասնագետներին հարցեր տալու և    քննարկելու  հնարավորության ընձեռում   
  • Մասնագիտական աճի շարունակական աջակցություն  
  • Հետաքրքրիր ապահովագրություն  
  • Վաճառքը ապահովագրության մեջ. ինչպես դառնալ հաջողակ  
  •  Առողջությունը ապահովագրության մեջ և ապահովագրությունը առողջության մեջ       

 Վարպետաց դասերի թեմաներ   

  • Հատուցումներ.  հետաքրքիր դեպքեր 
  • Վերաապահովագրություն:  Համագործակցություն հեղինակավոր վերապահովագրական ընկերությունների հետ 
  • Մարքեթինգ.  ինչպես առանձնանալ  թվայնացման ժամանակաշրջանում 
  •  Ֆինանսների կառավարումը ապահովագրական ոլորտում          

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով ծրագրի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 23.04.2018թ.: