Հրավիրում ենք «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հասարակական կարծիքի համապատկերում» գրքի շնորհանդեսին

 

2018թ.  ապրիլի 13-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում  տեղի կունենա Սամվել Առաքելյանի, Էդիկ Կյուրեղյանի և Մարիետա Ճաղարյանի համահեղինակած «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հասարակական կարծիքի համապատկերում» գրքի շնորհանդեսը:

Աշխատության մեջ ներկայացված են «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում վերջին 5 տարիների ընթացքում անցկացված հասարակական կարծիքի հարցումների արդյունքներն ու դրանց վերլուծությունը:

Գիրքը նախատեսված է ԵՊՀ ԻՄ-ի անձնակազմի, ուսանողների ու շրջանավարտների, ընդհանրապես կրթօջախի գործունեությամբ և «հասարակական կարծիք» երևույթով հետաքրքրվողների համար:

Բոլորին սիրով հրավիրում ենք:        

 

 

 

Հայ կրթական հիմնարկության 2018թ. կրթաթոշակներ ԵՊՀ ԻՄ-ի «Ֆինանսներ», «Քարտեզագրություն և կադաստրային գործ», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտությունների ուսանողների համար

 

Հայ կրթական հիմնարկության 2018թ. կրթաթոշակներ

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է  կրթաթոշակների մրցույթ` 2018-2019թթ նոր ուսումանական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ  ուստարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։

Մրցույթին կարողեն մասնակցել ՀՀպետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում 2018 թ-ի սեպտեմբերից արդեն  2-րդ կուրսում սովորող (դիմելո ւպահին 1-ին կուրսում սովորող)  և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ):

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 16, 7,5  կամ 77 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել այստեղից , և 2018 մարտի 15-ից մինչև մայիսի 1-ը (11:00-ից մինչև 17:30-ը )  ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ, 2-րդ սենյակ):

Պարզաբանումների համար կարող եք գրել aef@aef.am հասցեին կամ զանգել 011 53 14 85:

Մանրամասները՝ 

http://aef.am/applic/item/4

http://aef.am/applic/item/5

http://admin.aef.am/uploads/brochures/2018/02/3fbdd8bd4e0770cb47f9d26f91fa6003.pdf

 

 

 

 

 

 

ՀԿՀ կրթաթոշակներիկառավարմանխորհուրդ

Տիեզերագնացության զարգացման աշխատաժողովի հրավեր Բնական գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողների համար

Տիեզերագնացության զարգացման աշխատաժողովի հրավեր  Բնական գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողների համար

Սիրելի՛ ուսանողներ, հրավիրում ենք մասնակցելու Մոսկվայում 2018թ. հուլիսի 18-29-ը կայանալիք Տիեզերագնացության զարգացման աշխատաժողովին։ 

Ուսանողներին հնարավորություն  կտրվի լինել  Բաումանի հետազոտական համալսարանում, Յուրի Գագարինի և այլ  տիեզերագնացների պատրաստման հետազոտական կենտրոններում, շփվել տիեզերագնացների (նաև նախկին տիեզերագնաց, ռուսական տիեզերագնացության գլխավոր տնօրեն Ս․Կ․Կրիկալևի) հետ, կառուցել և թողարկել փոքրիկ հրթիռ:

Աշխատաժողովին մասնակցելու պայմաններն են.

  • Սնունդը, կացությունը, տրանսպորտը (օդանավակայանից սկսած) և մշակութային հարուստ ծրագրերն անվճար են:
  • Ուսանողները միայն պիտի կարողանան ինքնաֆինանսավորել /կամ ֆոնդ հայթայթել/ Հայաստանից–Մոսկվա–Հայաստան ավիատոմսի համար։
  • Նախնական 2 ազատ տեղ կտրամադրվի Հայաստանին, գուցե նախընտրական փուլից՝ ապրիլի 11-ից հետո, հնարավոր լինի ավելացնել ևս 2 տեղ, ուստի նախընտրական փուլում կընտրվեն 4 ուսանողներ:

Պահանջներն են.

Մասնակցել կարող են միայն այն ուսանողները, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերում տիեզերագնացության նկատմամբ, ունեն տեխնիկական կրթություն և անգլերենի իմացություն (Բնական գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողները):

 Կգործեն հետևյալ խմբերը.

  • Տիեզերական նախագծման խումբ (նախագծման մշակում),
  • Բալիստիկայի և աերոդինամիկայի խումբ (հետագծի զարգացում, հրավիրող անձի խումբ),
  • Ռոբոտաշինության խումբ,
  • Էներգիայի մատակարարման խումբ (էներգիայի հաշվարկ. արևային վահանակներ և մարտկոցներ),
  • Ջերմային կառավարման խումբ (ջերմաստիճանի հաշվարկ),
  • Նավիգացիոն խումբ:

Աշխատաժողովը կլինի շարունակական և համագործակցության արդյունքում մի խումբ տիեզերագնացներ կամ դասընթացավարներ հետագայում կայցելեն Հայաստան, հենց ընտրված թեկնածուների բուհ:

Ցանկացողները մինչև ապրիլի 12-ը կարող են դիմել Բնական գիտությունների ֆակուլտետ՝ Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոն:

Կից ներկայացվում է նաև օրակարգը:

 

Կրթաթոշակ մասնաճյուղի` սահմանամերձ համայնքների ուսանողների համար

Ի գիտություն մասնաճյուղի ուսանողների

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմը, Եգիպտահայ ընկերակցության «Մաշտոց» հիմնադրամի աջակցությամբ և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ համագործակցությամբ, սահմանում է մասնակի կրթաթոշակ ԵՊՀ ԻՄ-ի` սահմանամերձ համայնքների 25 ուսանողի (յուրաքանչյուրին` 100.000-ական ՀՀ դրամի չափով) համար:

Դիմելու կարգը.

Անհրաժեշտ է մինչև 2018թ. ապրիլի 10-ը ԵՊՀ ԻՄ-ի արհբյուրոյի նախագահ Ալեքսան Մարգարյանին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • Ուսանողի սոցիալական կարգավիճակի մասին տեղեկանք,
  • Ուսման առաջադիմության մասին տեղեկանք,
  • Տավուշի մարզում կամավորական հիմունքներով հասարակական և բարեսիրական աշխատանքներին մասնակցության հավաստագիր:

 

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդեսի հրավեր

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդեսի հրավեր

2018թ. ապրիլի 7-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի միջանցքում (2-րդ հարկում) տեղի կունենա Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին:

Բոլորին սիրով հրավիրում ենք: