Հանրային քննարկման հրավեր

Հանրային քննարկման հրավեր

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպությունը
շարունակում է հանրային քննարկումների շարքը՝ նվիրված Հայաստանի կրթության ոլորտի խնդիրներին:

Շարքի հաջորդ քննարկման թեման է «ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ և ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ՝ ՈՐՊԵՍ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ»:

Հանրային քննարկումը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 14:00-ին, Դաբըլթրի բայ հիլթոն Երևան, Պարիջի սրահում:

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու քննարկմանը։

Լրացուցիչ հարցերի կամ պարզաբանումների համար, կարող եք դիմել ԲՀՀ – Հայաստան կազմակերպության գրասենյակի կրթական ծրագրերի պատասխանատուներ` Լիլիթ Նազարյանին կամ Անի Կոջոյանին, 010533862
հեռախոսահամարով կամ էլ. փոստով` nlilit@osi.am կամ ani@osi.am:

«Մարզային երիտասարդների գործազրկության հաղթահարումն անհատական զարգացման միջոցով» դասընթացի հրավեր

«Մարզային երիտասարդների գործազրկության հաղթահարումն անհատական զարգացման միջոցով» դասընթացի հրավեր

2018թ. ապրիլի 25-27-ին, 30-ին և մայիսի 1-ին՝ ժամը 13։40-ից 15։40-ը «Հայկական գիտական միավորում» ՀԿ-ն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կազմակերպում է ուսուցողական դասընթաց՝ գրագետ CV կազմելու, էլեկտրոնային նամակագրություն վարելու, գործատուին ճիշտ ներկայանալու, աշխատանքային փոխհարաբերություններում ճիշտ կողմնորոշվելու, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության հիմնական դրույթների և գործատու-աշխատող իրավահարաբերությունների կանոնակարգման առանձնահատկությունների վերաբերյալ:

Ծրագրի աջակիցներն են ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, ուսանողական խորհուրդը։

Դասընթացին կարող են մասնակցել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները, շրջանավարտները, Իջևան քաղաքի ու հարակից համայնքների 18-30 տարեկան երիտասարդները:

Դասընթացը բաղկացած է 2 ժամ տևողությամբ 5 սեմինարներից, որոնք տեղի կունենան մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի 51 լսարանում։

Դիմելու վերջնաժամկետը 2018թ. ապրիլի 10-ն է:

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացրել առցանց մասնակցության հայտը։

Ստացված հայտերը կքննարկվեն և մասնակցության համար կընտրվեն 50 երիտասարդներ։ Արդյունքների մասին հայտատուները կտեղեկացվեն մինչև ապրիլի 20-ը։

Բոլոր մասնակիցներին կտրվեն մասնակցության վկայականներ։

 

 

«1918Թ. ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

ԵՊՀԻՄ

2018թ. մայիսի 11-12-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետը կազմակերպում է «1918թ. Մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի առաջին հանրապետության արարման գործընթացը» խորագրով հանրապետական գիտաժողովը՝ նվիրված Առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակին:

Գիտաժողովը կիրականացվի հետևյալ ուղղություններով.

  • պատմական գիտություններ,
  • բանասիրական գիտություններ,
  • իրավաբանական գիտություններ,
  • քաղաքական գիտություններ,
  • տնտեսագիտություն,
  • մանկավարժական գիտություններ,
  • հոգեբանական գիտություններ,
  • արվեստագիտություն:

Զեկուցումների թեմատիկան ազատ է:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 10-ը զեկուցումների թեմաները և ամփոփ նկարագրերը (1 էջի սահմանում) ուղարկել  vahanagha@yandex.ru էլեկտրոնային հասցեին, մանրամասն տեղեկության համար զանգահարել  096 987 654 հեռախոսահամարով՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, բ.գ.թ., դոցենտ Վահան Աղաբաբյանին: 

Սիրով շնորհավորում ենք…

 

Խուդավերդյան Նելլի

      ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենությունը և ամբողջ անձնակազմը սիրով շնորհավորում են Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Նելլի Խուդավերդյանի ծննդյան տարեդարձը՝ մաղթելով երջանկություն, քաջառողջություն, անսպառ եռանդ, անձնական և ուսումնագիտական նորանոր հաջողություններ, ամենայն բարիք:

«Հայերը համաշխարհային կերպարվեստում» խորագրով միջոցառման հրավեր

«Հայերը համաշխարհային կերպարվեստում» խորագրով միջոցառման հրավեր

2018թ. մարտի 28-ին՝ ժամը 12:15-ին, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի №28 լսարանում տեղի կունենա «Հայերը համաշխարհային կերպարվեստում» խորագրով միջոցառում (ռուսերեն), որը կազմակերպել են Կիրառական արվեստի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն և ՈՒԽ-ն:

Միջոցառման ընթացքում զեկուցումներով հանդես կգան Կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» մասնագիտության առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները:

Զեկուցումներից հետո տեղի կունենա ինտելեկտուալ խաղ, որի հաղթողները կպարգևատրվեն:

Սիրով հրավիրում ենք: