«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպման հրավեր

 «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի  ներկայացուցիչների հետ հանդիպման հրավեր

2018թ. մարտի 28-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի №50 լսարանում տեղի կունենա «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպում, որին կարող են մասնակցել ԵՊՀ ԻՄ-ի ավարտական կուրսերի ուսանողները և շրջանավարտները:

Հանդիպումը կազմակերպում են «Դասավանդի՛ր, Հայաստան» ՀԿ-ն ու ԵՊՀ  ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:  

Հանդիպման ընթացքում կքննարկվեն ծրագրի առաքելությունը, դիմելու կարգը, ծրագրի ներկայացուցիչները կպատասխանեն մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի առաքելությունն է բարելավել Հայաստանի բոլոր երեխաների կրթության որակը՝ ներգրավելով և որպես ուսուցիչներ վերապատրաստելով համալսարանների շրջանավարտների, ապա 2 տարով նրանց գործուղելով Հայաստանի մարզային դպրոցներ, որտեղ կա տվյալ մասնագիտությամբ ուսուցչի կարիք։ Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ դիմելու համար մանկավարժի որակավորում ունենալը պարտադիր չէ:

Այժմ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ներկայացված է Հայաստանի 6 մարզի 52 գործընկեր դպրոցում: Ծրագիրն ունի մասնակիցների երեք սերունդ, որոնցից առաջինը՝ 14 մասնակիցներ, արդեն ավարտել են երկամյա ծրագիրը և գտել են իրենց մասնագիտական ուղին, իսկ երկրորդ և երրորդ սերնդի մասնակիցները   71-ն են, որոնք աշխատում են շուրջ 5000 երեխայի հետ:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը http://www.teachforarmenia.org/ կայքում:

Դիմելու վերջնաժամկետը ապրիլի 30-ն է:

ՎՐՈՑԼԱՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

ՎՐՈՑԼԱՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

Վրոցլավի համալսարանը (Լեհաստան) կազմակերպում է ամառային դպրոց «Shifting Ground:The Politics of Fiction and Reality Today» խորագրով, որը տեղի կունենա 2018 թ.-ի հուլիսի 6-22-ը:

Տրամադրվում են մասնակի կրթաթոշակներ:

Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը ս.թ. ապրիլի 2-ն է:

Աղբյուրը՝ http://ysu.am

ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ. 2018Թ. «ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿ

ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ. 2018Թ. «ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն սկսում է կամավորների հայտերի ընդունումը՝ 2018թ. հունիսի 8-10-ը կայանալիք «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության եւ ուղեկցող միջոցառումների կազմակերպման համար։ 

Մենք փնտրում ենք պատասխանատու եւ եռանդուն անհատների, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ մարդասիրության գործում եւ անմոռանալի փորձ ձեռք բերել Հայաստանում անցկացվող կարեւոր միջազգային միջոցառման ընթացքում: Միացե՛ք համաշխարհային մարդասիրական շարժմանը՝ մեծարելով մարդկային ոգու տոկունությունը եւ այն մարդկանց հրաշալի գործունեությունը, որոնք, վտանգելով սեփական կյանքը, փրկում են այլոց՝ աշխարհը դարձնելով ավելի լավը:

Կամավորների ընտրական փուլին կարելի է մասնակցել՝ լրացնելով առցանց հայտադիմումը մինչեւ 2018թ. ապրիլի 8-ը:

Ընտրության վերջնական արդյունքները հայտնի կդառնան 2018թ. մայիսի 8-ին:

Վստահ ենք, որ ձեր օգնությամբ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ ուղեկցող միջոցառումները կլինեն անմոռանալի թե՛ համաշխարհային մարդասիրական համայնքի եւ թե՛ Հայաստանի համար: 

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Մարիա Ալոյանին.

Հեռ: +374 55 220147
Էլ. փոստ. m.aloyan@auroraprize.com

«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» խորագրով սեմինարի հրավեր

19-03-18

2018թ. մարտի 22-ին՝ ժամը 13:35-ին, ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի թիվ 39 (օնլայն) լսարանում տեղի կունենա մոտիվացիոն բնույթի սեմինար, որը կազմակերպում են մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը և ուսանողական խորհուրդը:

Սեմինարը կվարեն ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, քաղ. գիտ. թեկնածու Հ.Մովսեսյանը և մասնաճյուղի ՈՒԳԸ համակարգող Ս.Ալավերդյանը:

Կներկայացվի Սթիվեն Ռ. Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը, որը հայերեն հրատարակվել է 2018թ. մարտին: Սթիվեն Քովին ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում անձնական և մասնագիտական խնդիրների լուծման համար: Գիրքը 1990 թվականից շարունակում է մնալ բեսթսելլեր բիզնես ոլորտում՝ ավելի քան 30 միլիոն վաճառված օրինակով: Գիրքը 2011թ. “Time” ամսագրի կողմից ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքեր»-ի ցանկում: 

Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին:

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017-18 ուստարվա II կիսամյակի անվանական կրթաթոշակառուները

Սիրելի՛ համալսարանականներ, ներկայացնում ենք ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017-18 ուստարվա երկրորդ կիսամյակում անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը:

 

1

«ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության «Հայոց լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի երկրորդ կուրսի ուսանողուհի

Աստղիկ  Արթուրի Ղազարյան

1
 

 

1

 «ՄՈՆԹԵ   ՄԵԼՔՈՆՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Բնական գիտությունների ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի երրորդկուրսի ուսանոuուհի

Անգին Հրաչյայի Ծատուրյան

Angin-Tsaturyan

 

 1

«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Հումանիտար գիտությունների  ֆակուլտետի  «Պատմություն» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի

Վանուհի Սամվելի Գևորգյան

4

 

 


1

 «ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի երրորդկուրսի ուսանողուհի 

Էլինա   Իշխանի Խաչատրյան 

2

 


 

1

 «ԵՐԿՐԱՊԱՀ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի երրորդկուրսի ուսանողուհի 

Լիլիթ Արամի Ֆարմազյան

 


 

1

«ՍԱՀԱԿ ՁՈՐԱՓՈՐԵՑԻ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի

Նարինե Վարդանի Մխիթարյան

Narine Mkhitaryan