Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհ

Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհ

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաև Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավայի Կովկասում» ծրագրի շրջանակում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համագործակցությամբ հայտարարում է դրամաշնորհային նոր մրցույթ: 

Մանրամասնարին կարելի է ծանոթանալ՝ այստեղ։

Հայտեր նրեկայացման վերջնաժամկետը 2018թ-ի ապրիլի 3-ն է, Երևանի ժամանակով ժ․23։59:  

Հայտերը պետք է ներկայացվեն անգլերեն՝ լրացնելով հետևյալ առցանց հայտադիմումը․ https://goo.gl/forms/tNqrtDpSRS7mArM13

Հայտերի ներկայացման վերաբերյալ մանրամասն տեղեկությունների տրամադրման նպատակով շահագրգիռ բոլոր մասնակիցների համար կկազմակերպվեն ծանուցողական հանդիպումներ:

Դրամաշնորհային մրցույթին վերաբերող հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ grantimg@eif.am էլ.փոստի միջոցով կամ զանգահարելով (+37410) 219797 հեռախոսահամարով: 

ԶԼՄ-ների կողմից հարցերի դեպքում խնդրում ենք դիմել «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հաղորդակցման պատասխանատու Նունե Քոչինյանին. nune.kochinyan@giz.de էլ.փոստի միջոցով կամ զանգահարելով (+37410) 269986 հեռախոսահամարով: 

Աղբյուրը՝ http://www.eif.am

«ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ – 2018» ՄՐՑՈՒՅԹ

«Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2016» ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության
«Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2018» ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ մինչև 2018 թվականի ապրիլի 16-ը:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն
կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության
նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական
գործունեության կազմակերպման վարչության գիտական ծրագրերի իրականացման աջակցության բաժնում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 – 17:00 (հեռախոսներ՝ 21-01-40 (*113), 21-01-40 (*116)):

Մրցույթի հրավերի փաթեթը`
http://www.scs.am/files/mrcuyt-aspirantakan-2018.doc

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժին
210 140 (109)

«ԱՆԳԼԵՐԵՆԸ՝ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

«ԱՆԳԼԵՐԵՆԸ՝ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնը հրավիրում է մասնակցելու ապրիլի 12-13-ը կազմակերպվող  «Անգլերենը՝ միջմշակութային հաղորդակցության համար» խորագրով  գիտաժողովին:

Գիտաժողովի նպատակն է խթանել օտար լեզվի ուսուցման ժամանակակից ձևերի և տեխնոլոգիաների ներդրումը ԵՊՀ-ում, Հայաստանի այլ բուհերում, դպրոցներում և ուսումնական կենտրոններում: 

Մանրամասների համար հետևել հղմանը՝ https://www.smore.com/r9uq7:

Գիտական կոնֆերանս

գիտաժողով

Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի կենսաբանության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ, նախատեսում է կազմակերպել «Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության և ագրոկենսաբազմազանության հզորությունների գնահատումն և կենսանվտանգության ապահովման գիտակրթական հիմունքների ներդրումը» խորագրով երկօրյա գիտական կոնֆերանս:

Կոնֆերանսի ուղղություններն են.
1. Կենսաբազմազանություն (ագրոկենսաբազմազանություն)
2. Կենսանվտանգություն:

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է biologyconference3@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 01.06.2018թ. ուղարկել հետևյալ փաստաթղթերը.
1. թեզիսի տեքստը (հավելված 1` թեզիսին ներկայացվող պահանջները և օրինակը)
2. մասնակցության հայտը (հավելված 2):

Միջոցառման անցկացումը լինելու է առկա (թեզիսի զեկուցում և հրատարակում) և հեռակա (թեզիսի հրատարակում): Մասնակցության համար վճար չի նախատեսվում:

ՀԱՀ Էկոտուրիզմը Հայաստանում համաժողով 2018

ՀԱՀ Էկոտուրիզմը Հայաստանում համաժողով 2018

Նպատակը. Խթանել էկոտուրիզմի զարգացումը Հայաստանում՝ առաջարկելով գաղափարների և փորձի փոխանակման հարթակ, ինչպես նաև ստեղծել շահագրգիռ կողմերի ցանց:

14 ԱՊՐԻԼ, 2018

ԳՐԱՆՑՎԵԼ

Աղբյուրը՝ http://ace.aua.am